Իբն Խալդուն (հիջրաամբողջական անուն՝ արաբ․՝ أبو زيد عبد الرحمن بن محمد بن خلدون الحضرمي‎‎, Աբու Զեյդ ‘Աբդ առ-Ռահման բնու Մուհամմադ իբն Խալդուն ալ-Հադրամի, մայիսի 27, 1332[1], Թունիս, Hafsid dynasty[2] - մարտի 17, 1406, Կահիրե, Եգիպտոս)[3], արաբ մուսուլման պատմագիր և պատմաբան, ժամանակակից պատմագրության[4], սոցիոլոգիայի[4] և տնտեսագիտության[5] հիմնադիրներից մեկը։

Իբն Խալդուն
արաբ․՝ عبد الرحمٰن بن مُحمَّد بن خلدون الحضرمي‎‎
Ծնվել էմայիսի 27, 1332[1]
ԾննդավայրԹունիս, Hafsid dynasty[2]
Վախճանվել էմարտի 17, 1406 (73 տարեկան)
Վախճանի վայրԿահիրե, Եգիպտոս
Մասնագիտությունմարդաբան, պատմաբան, դատավոր, ինքնակենսագիր, սոցիոլոգ, տնտեսագետ, փիլիսոփա, քաղաքական գործիչ, գրող և բանաստեղծ
ԿրթությունEz-Zitouna University?
Ուշագրավ աշխատանքներ«Ալ-Մուկադդիմա»
 Ibn Khaldun Վիքիպահեստում

Նրա գրքերից հատկապես հայտնի է ալ-Մուկադդիմա (որը հայտնի է նաև հուն․՝ Պրոլեգոմենա անվամբ)։ Գիրքն իր ազդեցությունն է ունեցել Օսմանյան կայսրության 17-րդ դարի պատմաբանների վրա, ինչպիսիք են Հաջի Խալիֆան և Մուստաֆա Նաիման, ովքեր գործածել են գրքում առկա տեսությունները Օսմանյան կայսրության թուլացումը և ծաղկումը վերլուծելու համար[6]։ Թեև Իբն Խալդունը համարվում էր մուսուլմանական աշխարհի մեծագույն փիլիսոփաներից մեկը, 17-րդ դարի եվրոպացի սքոլարները ևս կրթվում էին այս գրքով[7][8]։

Կենսագրություն

խմբագրել

Իբն Խալդունի կենսագրությունը բավական մանրամասն պահպանվել է, քանի որ փիլիսոփան գրել է ինքնակենսագրական (التعريف بابن خلدون ورحلته غربا وشرقا, ալ-թա'րիֆ բի-իբն Խալդուն ուա ռիհլաթուհու ղարբան ուա շարկան՝ Ծանոթություն իբն Խալդունի և նրա արևելյան ու արևմտյան ճանապարհորդության մասին[9]),որում բառացի նկարագրված են իր կյանքի բազմաթիվ փաստեր։

 
Իբն Խալդունի արձանը Թունիսում

Հայտնի է, որ Իբն Խալդունը ծնվել է Թունիսում 1332 թվականին, անդալուսյան արաբական բարձրաշխարհիկ ընտանիքում[10][11][12] : Նրա ընտանիքի ներկայացուցիչները բազմազան բարձր պաշտոններ են զբաղեցրել Անդալուսում։ 1248 թվականին Սևիլյայի անկումից հետո իսկ բանու Խալդուն ընտանիքը գաղթում է Թունիս։ Թունիսյան Հաֆսիների դինաստիայի իշխանության տակ բանու Խալդուն ընտանիքի որոշ անդամները զբաղեցրել են քաղաքական պաշտոններ. Նախկին պալատական աշխատանքի պաշտոնին են վերականգնվում գիտնականի պապը, այնուհետև՝ հայրը։ Նրա եղբայրը՝ նույնպես պատմաբան Յահյա իբն Խալդունը, աշխատանքի է ընդունվում դատարանում[13]։

Իր ինքնակենսագրականում Իբն Խալդունը հիշատակում է իր արմատները՝ հասցնելով մինչև Մուհամմադ մարգարեի ժամանակները՝ պատմելով, որ սերում է Եմենի արաբական ցեղերից, մասնավորապես՝ Հադրամաութից։ Արաբական նվաճումների դարաշրջանում՝ 7-րդ դարի իր նախնիները եկել էին Սևիլյա և հաստատվել այնտեղ։ ( 2429, Al-Waraq): Հետագայում նրանք տեղափոխվում և հաստատվում են Թունիսում՝ Իսպանիայի վերանվաճման կամ Ռեկոնկիստայի դարաշրջանում։

Կրթություն

խմբագրել

  Իբն Խալդունի ազնվական ծագումը թույլ է տալիս նրան մեկնել Մաղրիբ և ուսանել լավագույն ուսուցիչների մոտ։ Նա ստանում է իսլամական դասական կրթություն, սերտում է Ղուրանը, սովորում արաբական քերականությունը, հադիսները, շարիաթը և ֆիկհը (իրավագիտություն) և ի հաստատումն այս ամեն ինչի՝ ստանում է վկայական[14]։ Մաթեմատիկոս և փիլիսոփա, ալ-Աբիլիի մոտ նա սովորում է իսլամական մաթեմատիկային, տրամաբանությանը և փիլիսոփայությանը, ուսանում Իբն Ռուշդի, Իբն Սինայի, Ֆախր ալ-Դին ալ-Ռազիի և ալ–Թուսիի գրքերը։ 17 տարեկանում նա կորցնում է ծնողներին, ովքեր մահացել էին 1348-49 թվականներին Թունիսում բռնկված սև մահ համաճարակից։

Վաղ շրջան՝ Ֆես, Թլեմսեն, Գրանադա

խմբագրել

20 տարեկանում Իբն Խալդունը իր քաղաքական կարիերան սկսում է Թունիսի կառավարիչ Իբն Թաֆրակինի մոտ՝ որպես գեղագիր քարտուղար՝ պաշտոնական փաստաթղթերը գրելու աշխատանքով։ 1352 թվականին Կոստանդնուպոլսի սուլթան Աբու Զեյդը արշավում է Թունիս և գրավում այն։ Իբն Խալդունը իր ուսուցիչ ալ-Աբիլիի հետ մեկնում է Մաղրիբ՝ Ֆես։ Այստեղ Աբու Ինան Ֆարես I Մարինի սուլթանը նրան նշանակում է թագավորական հայտարարությունների գրագիր։ 1357 թվականին սրանից բխած հետևանքներով նա 25 տարեկանում դատապարտվում է 22-ամսյա բանտարկության։ Սուլթանի մահվան ժամանակ՝ 1358 թվականին, վեզիր ալ-Հասան իբն Օմարը ազատում է նրան և նշանակում իր մոտ գրագիր աշխատանքի։ Այնուհետև Իբն Խալդունը նշանակվում է նախարարական պաշտոնի։ Տարաձայնություններ ունենալով մաղրիբյան վերնախավի հետ՝ Իբն Խալդունը որոշում է հեռանալ Գրանադա։

 
Թունիսի այն տունը, որտեղ ծնվել է Իբն Խալդունը
 
Մզկիթ, որտեղ սովորել է Իբն Խալդունը

Ֆեսում նա օգնել էր Գրանադայի սուլթան Մուհամմադ 5-րդ Նասրիին, ուստի այնտեղ ակնկալում էր ջերմ ընդունելություն։ 1364 թվականին սուլթանը նրան դիվանագիտական առաքելության է ուղարկում Կաստիլիայի արքա Պեդրո Դաժանի մոտ՝ հաշտության պայմանագիր ստորագրելու համար։ Նա ոչ միայն հաջողությամբ կատարում է իր հանձնարարականը, այլև մերժում Պեդրո թագավորի առաջարկը՝ մնալ Իսպանիայում և տիրանալ նախնիների ժառանգությանը։ Գրանադայում Իբն Խալդունը տարաձայնությունների մեջ է մտնում վեզիր Իբն ալ-Խատիբի հետ, ով դեմ էր նրա և սուլթանի մերձեցմանը։ Շուտով Իբն Խալդունը ետ է ուղարկվում Հյուսիսային Աֆրիկա, իսկ վեզիրը հետագայում սպանվում է։

Աֆրիկայում Բուջի սուլթան Աբու Աբդալլահ Հաֆսին, ում հետ Իբն Խալդունը եղել էր բանտում, նրան նշանակում է իր վեզիրը։ Նա զբաղվում է բերբերական ցեղերի հարկահանությամբ։ 1366 թվականին՝ սուլթանի մահից հետո Իբն Խալդունը մերձենում է Թլեմսենի սուլթան Աբու ալ-Աբբասի հետ։ Տարիներ անց նա բանտարկվում է Աբու Ֆարիս Աբդ-ալ-Ազիզի կողմից, ով հաղթում է սուլթանին և գրավում գահը։ Վերջինիս մահից հետո նա հեռանում է Ֆես։

Իբն Խալդունի քաղաքական կարողությունները բարձր էին գնահատվում հյուսիսաֆրիկյան կառավարիչների կողմից, մինչդեռ նա ինքը հոգնել էր այդ քաղաքականությունից։ Իբն Խալդունը վերադառնում է Ալժիր, որտեղ ապրում է երեք տարի և գրում Մուկադդիման։ 1378 թվականին նա վերադառնում է Թունիս, որը նվաճվել էր Աբու ալ-Աբբասի կողմից, և անցնում նրա մոտ աշխատանքի։ Սակայն կրկին տարաձայնությունների մեջ ընկնելով՝ սուլթանի՝ Հաջից վերադառնալուց հետո՝ նա հեռանում է Թունիսից Ալեքսանդրիա, ապա Կահիրե, և հաստատվում մամլուքյան տիրապետության ներքո գտնվող Եգիպտոսում։

 
Կահիրեի միջնաբերդը և Սալահ ադ-Դինի մզկիթը

Վերջին տարիները Եգիպտոսում

խմբագրել

Եգիպտոսի մասին Իբն Խալդունն ասել է. "Այն մարդը, ով չի տեսել Եգիպտոսը, չի կարող իմանալ իսլամի զորությունը": Այն ժամանակ, երբ մուսուլմանական պետությունները պատերազմներ էին մղում միմյանց դեմ, մամլուքների իշխանության ներքո Եգիպտոսը տնտեսական ու մշակութային ծաղկում էր ապրում։ 1384 թ. ալ-Մալիք ալ-Զահիր ալ-Բարկուկը իբն Խալդունին նշանակում է դասախոս Կամարիյյա մադրասայում, և կադի՝ մալիքիական իրավագիտական համակարգում։ Ավելի ուշ գիտնականը կատարում է իր Հաջը, որի մասին վաղուց ծրագրել էր։ 1388 թ. վերադառնալով Կահիրե՝ նա շարունակում է կրթական գործը։ 1401 թ. Բարկուկի որդի և հաջորդ սուլթան Ֆարաջի օրոք իբն Խալդունը մասնակցում է մոնղոլական հարձակման դեմ, որը գլխավորում էր Լենկ Թեմուրը։ Հաջորդ 5 տարիները նա անցկացնում է Եգիպտոսում, որտեղ լրացնում է ինքնակենսագրությունը, համաշխարհային պատմությունը, և աշխատում իրավաբանության ոլորտում։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://apnaorg.com/books/english/ibn-e-khuldun/ibn-e-khuldun.pdf
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #118639773 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Ըստ հիջրայի օրացույցի (արաբ․՝ الـتـقـويم الـهـجـري‎‎, էտ տակվիմու-լ-Հիջրի յու) կամ ըստ Իսլամական օրացույցի Խալդունը ծնվել է 732 թվականին և մահացել է 808 թվականին
  4. 4,0 4,1 "History And Sociology"
  5. Joseph J. Spengler (1964). "Economic Thought of Islam: Ibn Khaldun", Comparative Studies in Society and History, 6(3), pp. 268-306.
      • Jean David C. Boulakia (1971). "Ibn Khaldûn: A Fourteenth-Century Economist", Journal of Political Economy, 79(5), pp. 1105-1118.
  6. Lewis, Bernard (1986). «Ibn Khaldūn in Turkey». In Ayalon, David; Sharon, Moshe (eds.). Studies in Islamic history and civilization: in honour of Professor David Ayalon. BRILL. էջեր 527–530. ISBN 978-965-264-014-7.
  7. Bernard Lewis : "Ibn Khaldun in Turkey", in: Ibn Khaldun: The Mediterranean in the 14th Century: Rise and Fall of Empires, Foundation El Legado Andalusí, 2006, ISBN 978-84-96556-34-8, pp. 376–380 (376)
  8. S. M. Deen (2007) "Science under Islam: rise, decline and revival". p.157. ISBN 1-84799-942-5
  9. Published by Muḥammad ibn Tāwīt at-Tanjī, Cairo 1951
  10. The Historical Muhammad, Irving M. Zeitlin, (Polity Press, 2007), 21;"It is, of course, Ibn Khaldun as an Arab here speaking, for he claims Arab descent through the male line.".
  11. The Arab World: Society, Culture, and State, Halim Barakat, (University of California Press, 1993), 48;"The renowned Arab sociologist-historian Ibn Khaldun first interpreted Arab history in terms of badu versus hadar conflicts and struggles for power."
  12. Ibn Khaldun, M. Talbi, The Encyclopaedia of Islam, Vol. III, ed. B. Lewis, V.L. Menage, C. Pellat, J. Schacht, (Brill, 1986), 825;"Ibn Khaldun was born in Tunis, on I Ramadan 732/27 May 1332, in an Arab family which came originally from the Hadramawt and had been settled at Seville since the beginning of the Muslim conquest..."
  13. (Ֆրանսերեն) « Lettre à Monsieur Garcin de Tassy », Journal asiatique, troisième série, tome XII, éd. Société asiatique, Paris, 1841, p. 491
  14. Muhammad Hozien. «Ibn Khaldun: His Life and Work». Islamic Philosophy Online. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19–ին-ին.

Գրականություն

խմբագրել
  • Graberg Af Hemso, Jakob Grefve. Notizia intorno alla fimoza.
  • Kremer, Alfred, Freiherr Von. Ibn Chaldun und seine Kulturgeschichte der islamischen Reiche. Wien, 1879.
  • Mahdi, Muhsin. Ibn Khaldun’s Philosophy of History: A Study in the Philosophic Foundation in the Science of Culture. London, 1957.
  • Lacoste, Yves. Ibn Khaldoun. Naissance de l’Histoire, passé du tiers monde Paris, 1965, 1998.
  • Fischel, Walter Joseph. Ibn Khaldun in Egypt. His public functions and his historical research: An essay in Islamic historiography. Berkeley, 1967.
  • Labica, Georges. Politique et religion chez Ibn Khaldoun. Essai sur l’idéologie musulmane. Alger, Société nationale d'édition et de diffusion, 1968.
  • Fuad Baali. 2005 The science of human social organization : Conflicting views on Ibn Khaldun's (1332–1406) Ilm al-umran. Mellen studies in sociology. Lewiston/NY: Edwin Mellen Press.
  • Walter Fischel. 1967 Ibn Khaldun in Egypt : His public functions and his historical research, 1382–1406; a study in Islamic historiography. Berkeley: University of California Press.
  • Ibn Khaldun. 1951 التعريف بإبن خلدون ورحلته غربا وشرقا Al-Taʻrīf bi Ibn-Khaldūn wa Riħlatuhu Għarbān wa Sharqān. Published by Muħammad ibn-Tāwīt at-Tanjī. Cairo (Autobiography in Arabic).
  • Ibn Khaldūn. 1958 The Muqaddimah : An introduction to history. Translated from the Arabic by Franz Rosenthal. 3 vols. New York: Princeton.
  • Ibn Khaldūn. 1967 The Muqaddimah : An introduction to history. Trans. Franz Rosenthal, ed. N.J. Dawood. (Abridged).
  • Mahmoud Rabi'. 1967 The political theory of Ibn Khaldun. Leiden: E.J. Brill.
  • Róbert Simon. 2002 Ibn Khaldūn : History as science and the patrimonial empire. Translated by Klára Pogátsa. Budapest: Akadémiai Kiadó. Original edition, 1999.
  • Allen Fromherz. 2010 "Ibn Khaldun : Life and Times". Edinburgh University Press, 2010.
  • Иванов Н. А. «Китаб аль-Ибар» Ибн Халдуна как источник по истории стран Северной Африки в XIV в. // Арабский сборник. М., 1959.
  • Бациева С. М. Историко-социологический трактат Ибн Халдуна «Мукаддима». М., 1965.
  • Бациева С. М. Бедуины и горожане в Мукаддиме Ибн Халдуна // Очерки истории арабской культуры V-XII веков. М., 1982.
  • Игнатенко А. А. Ибн-Хальдун. - М.: Мысль, 1980. - 160 с. - (Мыслители прошлого).
  • Араби Б. Ибн-Хальдун - основоположник арабской социологии // Социологические исследования. - 1990. - № 11. - С. 107-109.
  • Коротаев А. В. Долгосрочная политико-демографическая динамика Египта: Циклы и тенденции. М.: Восточная литература, 2006. - ISBN 5-02-018526-4.
  • Розов Н. С. Закон Ибн Халдуна// Политический класс. 2006, 16.
  • Смирнов А. В. Ибн Халдун и его «новая наука» // Историко-философский ежегодник’2007. М.: «Наука», 2008. - 530 с. - ISBN 978-5-02-035961-1. - С. 159-186.
  • Алексеев И. Л. Возвращаясь к Ибн Халдуну// Pax Isamica, 1/2008, с.5-14.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իբն Խալդուն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 307