Օկա (գետ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օկա (այլ կիրառումներ)
Օկա (ռուս.՝ Ока), գետ Ռուսաստանում (Օրյոլի մարզ, Տուլայի մարզ, Կալուգայի մարզ, Մոսկվայի մարզ, Ռյազանի մարզ, Վլադիմիրի մարզ և Նիժնի Նովգորոդի մարզ)։
Աշխարհագրություն խմբագրել
Օկա գետը սկիզբ է առնում Միջինռուսական բարձրավայրից և թափվում է Վոլգա։ Գետը պատկանում է Կասպից ծովի ավազանին։ Ակունքը ծովի մակարդակից գտնվում է 226 մ բարձրության վրա։ Գետի ափին են գտնվում Օրյոլ, Բելյով, Կալուգա, Ալեքսին, Տարուսա, Սերպուխով, Ստուպինո, Կաշիրա, Կոլոմնա, Ռյազան, Կասիմով, Մուրոմ, Պավլովո, Ձերժինսկ, Նիժնի Նովգորոդ քաղաքները։
Հիդրոգրաֆիա խմբագրել
Օկա գետի երկարությունը կազմում է 1498,6 կմ, ավազանի մակերեսը՝ 245000 կմ2 է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 1300 մ3։
Վտակներ խմբագրել
Օկա գետի վտակներն են ձախից՝ Կլյազմա, Ունժա, Գուս, Պրա, Ուշնա, Մոսկվա, Ուգրա, Ժիզդրա, Լոպասնյա, Նարա, Պրոտվա, աջից՝ Տյոշա, Վելետմա, Մոկշա, Պետ, Տիրնիցա, Պարա, Պրոնյա, Վոժա, Օսյոտր, Զուշա, Ուպա գետերը։