Թեմուրյաններ, Թամուրյաններ, Մավերաննահրում, Խորեզմում, Խորասանում և այլ տերիտորիաներում 1370–1507 թթ.-ին կառավարած դինաստիա։ Հիմնադիրն էր Լենկթեմուրը։

15-րդ դ. սկզբին Թեմուրյանները կազմավորեցին երկու պետություն. Լենկթեմուրի կրտսեր որդի Շահռուղինը (1409–1447 թթ.)՝ Հերաթ (Խորասան) կենտրոնով, և նրա որդի Ուլուգբեկինը՝ Սամարղանդ կենտրոնով։

16-րդ դ. սկզբին ֆեոդալական պատերազմներից թուլացած Թեմուրյանների տիրապետությունն անկում ապրեց և նրանց տիրույթները նվաճեցին ուզբեկները։ Թեմուրյաններից Բաբուրը (1483–1530 թթ.) Հնդկաստանում հիմնեց Մեծ մողոլների դինաստիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 167