Թողթամիշ
Թողթամիշ (թաթ.՝ Тухтамыш/Tuqtamış, պարսկերեն՝ توقتمش), Ոսկե Հորդայի խան 1380-1396 թվականներին։
Թողթամիշ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1342 |
Մահացել է | 1406 |
Մահվան վայր | Chimgi-Tura, Տյումեն |
Մասնագիտություն | վարձկան |
Ամուսին | Togaybek? |
Ծնողներ | հայր՝ Tuli Kwadja? |
Զբաղեցրած պաշտոններ | խան, խան և starosta of Lida? |
Երեխաներ | Jalal al-Din Khan ibn Tokhtamysh?, Yeremferden?, Kerimberdi?, Kibak Khan?, Kadirberdi?, Tjekre Khan?, Sayid Ahmad I? և Canike? |
![]() |
Կուլիկովոյի ճակատամարտում (1380) թաթար մոնղոլների պարտությունից հետո ձգտել է վերականգնել Ոսկե Հորդայի հզորությունը և հպատակեցնել Ռուսաստանը։ 1382-ին արշավել է հյուսիս–արևելյան Ռուսիա, խաբեությամբ գրավել Մոսկվան և հիմնահատակ ավերել այն։ 1384 թվականին Թողթամիշի զորքերը ներխուժել են Անդրկովկաս։ Սյունիքով անցնելիս (1385) գրավել Որոտան ամրոցը, մեծ ավերածություններ գործել Վայոց ձորում։ Թողթամիշի երկու մասից բաղկացած զորքը միավորվել է Արցախում, ապա Շիրվանի վրայով վերադարձել Դաշտ–ի Ղփչաղ, իր հետ տանելով 200 հազար գերի, որոնց մեջ տասնյակ հազարավոր հայեր՝ Պարսկահայքից, Սյունիքից, Արցախից։ 1395 թվականին Թողթամիշը պարտվել է Լենկթեմուրից և կորցրել Վոլգայից արևելք ընկած տիրույթները։ Կյանքի վերջին տարիներին իշխանության համար պայքարել է Թեմիր–Խութլուղի (Անդրվոլգյան խան) դեմ։ Թողթամիշին սպանել է Սիբիրի խան Շադիբեկը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 197)։ ![]() |