Բալխ
Բալխ (بلخ&), քաղաք Աֆղանստանի հյուսիսում, համանուն մարզում, Բալխ գետի հովտում, մարզկենտրոն՝ Մազարի-Շարիֆ քաղաքից 21 կմ հեռավորության վրա։ 2021-2022 թվականների տվյալներով քաղաքն ունի 138,594 բնակիչ[1]։ Ավանդության համաձայն՝ քաղաքի հիմնադիրը ոմն Կայոմուրն է։ Հիշատակվում է պարսկական հնագույն գրավոր աղբյուրներում, մասնավորապես՝ Վեդաներում և Ավեստայում։
Քաղաք | ||
---|---|---|
Բալխ | ||
بلخ | ||
Բալխ քաղաքի «Մասջիդ սաբս» կանաչ մզկիթը | ||
Երկիր | Աֆղանստան | |
Համայնք | Բալխ | |
ԲԾՄ | 365 մ | |
Պաշտոնական լեզու | դարի | |
Բնակչություն | ▲77 000 մարդ (2006) | |
Ժամային գոտի | UTC+4:30 | |
| ||
Հայկական պատմական երկերում և մասնավորապես Խորենացու մոտ հայտնի է Բահլ Առաւօտին անունով (Խորենացի, Բ, բ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Estimated Population of Afghanistan 2021-22» (PDF). National Statistic and Information Authority (NSIA). April 2021. Արխիվացված (PDF) օրիգինալից June 24, 2021-ին. Վերցված է June 21, 2021-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալխ» հոդվածին։ |