Սուֆիզմ
Սուֆիզմ կամ թասավուֆ (արաբ․՝ تصوف), կրոնափիլիսոփայական միստիկական ուսմունք իսլամում։
Ծագել է VIII դարում Արաբական խալիֆայության մշակութային կենտրոններում (Բաղդադ, Բասրա, Քուֆա)։ Վաղ շրջանի սուֆիզմին (VIII —XI դդ.) բնորոշ է պանթեիզմը, որի տարրերը պահպանվեցին նաև հետագայում։ Սուֆիզմը կրել է բուդդայականության, նեոպլատոնականության, քրիստոնեության և զրադաշտականության ազդեցությունը։
IX դարում, շնորհիվ Զու-ն-Նուն ալ Միսրիի, Աբու Աբդալլահ ալ Մուխասիբիի, Ջունայդի, մշակվել են սուֆիզմի գաղափարախոսության հիմնական կատեգորիաները։ Ըստ սուֆիզմի` աստված ողջ գոյություն ունեցողի սկզբնապատճառն է, սակայն աստված վեր չէ իր ստեղծածից, աշխարհը աստծու էմանացիայի արդյունքն է, աստծու էությունը թափանցել է բոլոր իրերի մեջ և արտահայտվում է դրանց մեջ տարբեր ձևերով ու տարբեր պայմաններում, սրանով են բացատրվում իրերի միջև առկա տարբերությունները, չնայած դրանց նախնական միասնությանը։
Սուֆիզմում հիմնականը աստծու միստիկական ճանաչողության գաղափարն է։ Աստվածն այն ամբողջականությունն է (քուլլ), որից առանձնացել են բոլոր մնացած մասերը (ջուզ)։ Մասերը ձգտում են վերամիավորվել ամբողջականի հետ։ Մարդը կարող է հասնել վերամիավորման՝ ձուլվել աստծու հետ` միայն ինքնակատարելագործման ճանապարհն (տարիկա) անցնելով։ Նորադարձը (մուրիդ) տարիկան անցնում է հոգևոր ուսուցչի (մուրշիդ, փիր) ղեկավարությամբ։ Տարիկան ունի կանգառներ (մակամ)։ Սուֆիզմի տարբեր հոսանքներում մակամների թիվը փոփոխական է, դրանցից կարևորագույններն են ապաշխարանքը, ճգնավորությունը, աղքատությունը, բարեպաշտությունը, համբերատարությունը, ապավինությունը և զոհությունը։
Աստծուն միաձուլվելու գերագույն միստիկական հափշտակության վիճակը, որին ձգտում են սուֆիները, կոչվում է հալ, որն ունի տարբեր ձևեր և աստիճաններ։ Ըստ Աբու Նասր Սարրաջի, դրանք տասն են (խորհրդածություն, մերձավորություն, սեր, վախ, հույս, կիրք, մտերմություն, համոզվածություն, հայեցողություն և արժանահավատություն)։ Սուֆիների կարծիքով, մարդն ի վիճակի է ձեռք բերել մակամները սեփական ջանքերով, իսկ հալերը նրան շնորհում է աստվածը։ Ամբողջ տարիկան անցած սուֆին հասնում է իր անձի լիակատար ոչնչացմանը (ֆանա) և, լիովին լուծվելով աստծու էության մեջ, հասնում իր գլխավոր նպատակին՝ բացարձակ ճշմարտությանը։
Սուֆիզմը քաղաքի բնակչության միջին և չքավոր շերտերի գաղափարախոսությունն էր, այն հակադրվում էր ուղղափառ իսլամին, կոչ անում հրաժարվել կեղծ բարեպաշտությունից, ծեսերի և արարողությունների ձևական կատարումից՝ մարդու գործունեության և հավատի գլխավոր չափանիշ ընդունելով նրա բարոյական մաքրությունը։ Այդ պատճառով մուսուլմանական ուղղափառ հոգևորականությունը հալածում էր սուֆիզմի կողմնակիցներին։
XI դարում, շնորհիվ ալ-Ղազալիի գործունեության (ըստ նրա, սուֆիզմը պետք է ամբողջովին հիմնվի Ղուրանի և սուննայի վրա), սուֆիզմը ձևափոխվեց և համապատասխանեցվեց ուղղափառ իսլամին։ Սկսած XV դարից սուֆիները ստեղծել են բազմաթիվ միաբանություններ, դրանք գլխավորում էին շեյխերը (կամ փիրերը), որոնք ունեին անսահմանափակ իշխանություն։ Սուֆիական միաբանություններն ուշ միջնադարում խաղացել են կարևոր քաղաքական դեր։
Սուֆիզմը այժմ էլ տարածված է մուսուլմանական աշխարհում։ Այն մեծ ազդեցություն է ունեցել նաև Եվրոպայում։
Գրականություն Խմբագրել
- Babou Cheikh Anta (2007)։ «Sufism and Religious Brotherhoods in Senegal»։ The International Journal of African Historical Studies 40 (1): 184
- Chittick William (2007)։ Sufism: A Beginner's Guide։ Oneworld Publications։ ISBN 978-1-78074-052-2
- Chodkiewicz Michel (1995)։ The Spiritual Writings of Amir ʿAbd al-Kader։ SUNY Press։ ISBN 978-0-7914-2446-9
- Fitzpatrick Coeli, Walker Hani (2014)։ Muhammad in History, Theory, and Culture։ ABC-Clio
- Gamard Ibrahim (2004)։ Rumi and Islam: Selections from His Stories, Poems, and Discourses, Annotated & Explained։ SkyLight Paths Publishing։ ISBN 978-1-59473-002-3
- Glassé Cyril (2008)։ The New Encyclopedia of Islam։ Rowman & Littlefield Publishers։ ISBN 978-0-7425-6296-7
- Guénon René (2001)։ Insights Into Islamic Esoterism and Taoism։ Sophia Perennis։ ISBN 978-0-900588-43-3
- Mbacké Khadim, Hunwick John O. (2005)։ Sufism and Religious Brotherhoods in Senegal։ Markus Wiener Publishers։ ISBN 978-1-55876-342-5
- Rahimi Sadeq (September 2007)։ «Intimate Exteriority: Sufi Space as Sanctuary for Injured Subjectivities in Turkey»։ Journal of Religion and Health (Springer) 46 (3): 409–421։ JSTOR 27513026։ doi:10.1007/s10943-006-9073-2
- Schimmel Annemarie (2013)։ Mystical Dimension of Islam։ Noura Books։ ISBN 978-979-433-797-4
- Schmidle Nicholas (December 2008)։ Pakistan's Sufis Preach Faith and Ecstasy։ Smithsonian Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-22-ին
- Sells Michael (1996)։ Early Islamic Mysticism: Sufi, Qurʼan, Miraj, Poetic and Theological Writings։ Paulist Press։ ISBN 978-0-8091-3619-3
- Zarrabi-Zadeh, Saeed (2016). Practical Mysticism in Islam and Christianity: A Comparative Study of Jalal al-Din Rumi and Meister Eckhart. Routledge (Routledge Sufi Series). 978-1-13-810012-1
- Chopra, R.M., SUFISM (Origin, Growth, Eclipse, Resurgence), 2016, Anuradha Prakashan, New Delhi, 978-93-85083-52-5
- Гогиберидзе Г. М. Исламский толковый словарь. — Ростов н/Д: Феникс, 2009. — 266 с. — (Словари). — 3000 экз. — ISBN 978-5-222-15934-7
- Иордан М. В., Кузеев Р. Г., Червонная С. М. Ислам в Евразии: Современные этические и эстетические концепции суннитского ислама, их трансформация в массовом сознании и выражение в искусстве мусульманских народов России. — М.: Прогресс-Традиция, 2001. — 515 с.
- Керимов Г. М. Суфизм: мистическая ветвь в исламе // Вопросы научного атеизма. Вып. 38. Мистицизм: проблемы анализа и критики / Редкол. В. И. Гараджа (отв. ред.) и др.; Акад. обществ. наук ЦК КПСС. Ин-т научного атеизма. — М.: Мысль, 1989. — С. 109—126. — 335 с. — 22 765 экз. — ISBN 0321-0847
- Суфизм / Кныш А. Д. // Социальное партнёрство — Телевидение. — М. : Большая российская энциклопедия, 2016. — С. 462—465. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 31). — ISBN 978-5-85270-368-2.
- Колесников А. С. Суфизм — философия в рамках мистицизма // История философии: Учебник для вузов. — СПб.: Питер, 2010. — 656 с. — ISBN 978-5-49807-412-2
- Massington, L. ; Radtke, B.; Chittick, W.C.; Jong, F. de.; Lewisohn, L.; Zarcone, Th.; Ernst, C; Aubin, Françoise; J.O. Hunwick.|Taṣawwuf|brillonline=tasawwuf-COM_1188
Արտաքին հղումներ Խմբագրել
Սուֆիզմ Վիքիպահեստում |
- Sufism from The Oxford Encyclopedia of the Islamic World, via Oxford Islamic Studies Online
- Sufism հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Sufism, Sufis, and Sufi Orders – Sufism's Many Paths
- Extensive photo Essay on Sufism by a National Geographic photographer
- A Survey Of Decisive Arguments And Proof For Tasawwuf – Sufism in Islam
- Sufism and Love
- Крымский А. Е. (1890–1907)։ «Суфизм»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
- http://www.krugosvet.ru/enc/religiya/sufizm%7Ctitle=Суфизм%7Cавтор=(չաշխատող հղում)Смирнов А. В.
- Schimmel A. Британника онлайн|https://global.britannica.com/topic/Sufism%7CSufism%7C2016-10-15(չաշխատող հղում)
- Исламский мистицизм Archived 2019-02-07 at the Wayback Machine. // Пемптусия, Архиепископ Тиранский и всей Албании Анастасий
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 212)։ |