Ալի իբն Աբի Տալիբ
Ալի իբն Աբի Տալիբ (արաբերեն՝ علي بن أﺑﻲ طالب, մոտ 600, Մեքքա, Հիջազ, Արաբական թերակղզի[1] - հունվարի 28, 661, ալ-Քուֆա, Ուղղահավատ խալիֆների պետություն[1]), Արաբական խալիֆայության խալիֆա 656-661 թվականներին, Մուհամմադի հորեղբորորդին և փեսան։
Ալի իբն Աբի Տալիբ արաբ․՝ علي بن أبي طالب | |
---|---|
Ծնվել է | մոտ 600 |
Ծննդավայր | Մեքքա, Հիջազ, Արաբական թերակղզի[1] |
Մահացել է | հունվարի 28, 661 |
Մահվան վայր | ալ-Քուֆա, Ուղղահավատ խալիֆների պետություն[1] |
Գերեզման | Imam Ali Mosque |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | պետական գործիչ, կադի, ֆաքիհ, մուհադիս, մուֆասիր, դատավոր և բանաստեղծ |
Ամուսին | Ֆաթիմա Զահրա[2], Ումմ ալ-Բանին, Ումամա բինթ Զեյնաբ, Ասմա բինթ Ումայս և Խավլա բինթ Ջաֆար |
Ծնողներ | հայր՝ Աբու Տալիբ իբն Աբդ ալ-Մուտտալիբ[2], մայր՝ Ֆատիմա բինթ Ասադ[2] |
Զբաղեցրած պաշտոններ | ուղղահավատ խալիֆ և The Twelve Imams? |
Երեխաներ | ալ-Հասան իբն Ալի[3], ալ-Հուսեյն իբն Ալի[4], ալ-Աբբաս իբն Ալի, Աբդուլլահ իբն Ալի, Ջաֆար իբն Ալի, Մուհամմադ իբն ալ-Հանաֆիա, Զեյնաբ բինթ Ալի[5][2], Ումմ Քուլսում բինթ Ալի[2], Հիլալ իբն Ալի, Ռուկայյա Մաշհադ, Օսման իբն Ալի, Khadija bint Ali?, Umar ibn Alí? և ալ-Մուհսին իբն Ալի իբն Աբի Տալիբ[2] |
Ստորագրություն![]() | |
![]() |

Ալին նաև իսլամի առաջին արական կրոնափոխն էր[6][7]։ Սուննի մուսուլմանները համարում են Ալիին չորրորդ և վերջնականը «Ռաշիդուններից» (արդարացիորեն առաջնորդված կրոնապետներ), իսկ շիա մուսուլմանները նկատում են Ալիին որպես առաջին իմամը և համարում են նրա և նրա հետնորդները որպես օրինական իրավահաջորդները Մուհամմեդի, բոլորն անդամներ լինելով «Ահլ ալ-Բայտ»ի, Մուհամմեդի ընտանիքը։ Այս անհամաձայնությունը բաժանել է «Ումման» (իսլամական համայնքը) սուննի և շիա մասնաճյուղերի[8]։
Մուսուլմանական, հատկապես՝ շիա աղբյուրները, գրում են որ Մուհամմադի կյանքի ժամանակ, Ալին միայն անձն էր, որ ծնվել է Քաաբայի սրբավայրում Մեքքայում, իսլամի ամենասուրբ վայրը[8]։ Ալիի հայրը Աբու Թալիբն էր, իսկ մայրը՝ Ֆատիմա բինտ Ասադ[8], բայց նա Մուհամմեդի տան մեջ մեծացել է։ Մուհամմեդը իր կարգին հոգ տարվել էր Աբու Թալիբից, նրա հորեղբայրը։ Երբ Մուհամմեդը հաղորդել է, որ ստացել է աստվածային հայտնություն, Ալին առաջին տղամարդն էր ընդունելու իր ուղերձումը, նվիրելով իր կյանքը իսլամի[9][10][11][12]։
Ալին գաղթել է Մեդինա Մուհամմեդից անմիջապետ հետո։ Մեդինայում, Մուհամմեդն ասել է Ալիին, որ Ալլահն պատվիրել էր Մուհամմեդին, որ տա նրա դուստրը, Ֆատիման, Ալիի ամուսնության[8]։ Տասը տարվա ընթացքում, որ Մուհամմեդը գլխավորել է Մեդինայի համայնքը, Ալին չափազանց ակտիվ է եղել իր ծառայությամբ, առաջնորդելով մարտիկների ջոկատներ մարտերում։ Ալին մասնակցել է վաղ քարավանի արշավանքների Մեքքայից և ավելի ուշ `գրեթե բոլոր մարտերում կռվել է սկիզբ առնող մուսուլմանական համայնքի կողմից։
Ալին նշանակվել կրոնապետ (խալիֆա) Մուհամմեդի ուղեկիցների կողմից («Սաբահաները») Մեդինայում երրորդ կրոնապետ Ութման իբն Աֆանի սպանությունից հետո[13][14]։ Նրա գլխավորության տակ, քաղաքացիական պատերազմ է ծագել։ 661 թվականին, Ալին հարձակման է ենթարկվել մի առավոտ, երբ երկրպագում էր Կուֆա մզկիթում և մահացել է մի քանի օր հետո[15][16]։
Իսլամական մշակույթում, Ալին հարգվում է իր քաջության, գիտելիքին, հավատքին, ազնվության, իսլամի նվիրվածության, խորը հավատարմության Մուհամմեդի, հավասար վերաբերմունքին բոլոր մուսուլմանների և մեծահոգության ներողամիտ լինելու համար նրա պարտված թշնամիների հանդեպ։ Ալիի ազդեցությունը եղել է կարևոր իսլամական պատմության[8]։
Աղբյուրներ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Али бен-Аби-Талеб (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 438.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Али-заде А. Али ибн Абу Талиб (ռուս.) // Исламский энциклопедический словарь — М.: Ансар, 2007. — С. 68. — ISBN 978-5-98443-025-8
- ↑ Али-заде А. Хасан ибн Али (ռուս.) // Исламский энциклопедический словарь — М.: Ансар, 2007. — ISBN 978-5-98443-025-8
- ↑ Али-заде А. Хусайн ибн Али (ռուս.) // Исламский энциклопедический словарь — М.: Ансар, 2007. — ISBN 978-5-98443-025-8
- ↑ Али-заде А. Зайнаб бинт Али (ռուս.) // Исламский энциклопедический словарь — М.: Ансар, 2007. — ISBN 978-5-98443-025-8
- ↑ Կելեն Բետի (2001)։ Muhammad: The Messenger of God։ Taylor Production։ էջ 29։ ISBN 978-81-261-2339-1
- ↑ Վաթ Վիլիամ Մոնտգոմերի (1953)։ Muhammad at Mecca։ Oxford University Press։ էջեր xii
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Նասր Սայեդ Հուսեյն։ «Ալի»։ Encyclopædia Britannica Online։ Encyclopædia Britannica, Inc.։ Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 12–ին
- ↑ «Ալի իբն Աբու Թալիբ»։ Encyclopædia Iranica։ Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 7-ին։ Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 16
- ↑ Տաբատաբաեի Սայեդ Մուհամմեդ Հուսեյն (1979)։ Shi'ite Islam։ Suny press։ էջ 191։ ISBN 978-0-87395-272-9.
- ↑ Աշրաֆ Շահիդ (2005)։ Encyclopedia of Holy Prophet and Companions։ Anmol Publications PVT LTD.։ էջ 14։ ISBN 978-81-261-1940-0
- ↑ Դիանա Ստայգերվելդ։ Alī ibn Abu Talib։ Encyclopaedia of Islam and the Muslim world; հատոր.1 (MacMillan)։ ISBN 978-0-02-865604-5
- ↑ Աշրաֆ Շահիդ (2005)։ Encyclopedia of Holy Prophet and Companions։ Anmol Publications PVT LTD.։ էջեր 119–120։ ISBN 978-81-261-1940-0
- ↑ Մադելունգ Վիլֆրեդ (1997)։ The Succession to Muhammad: A Study of Early Caliphate։ Cambridge University Press։ էջեր 141–145։ ISBN 978-0-521-64696-3
- ↑ Լապիդուս Իրա (2002)։ A History of Islamic Societies (երկրորդ հատոր)։ Cambridge University Press։ էջ 47։ ISBN 978-0-521-77933-3
- ↑ Տաբատաբաեի Սայեդ Մուհամմեդ Հուսեյն (1979)։ Shi'ite Islam։ Suny press։ էջեր 50–57 և 192։ ISBN 978-0-87395-272-9.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 170)։ |