Խորասան (պատմական երկրամաս)
Խորասան (պարս.՝ خراسان — Խորասան — որտեղից ծագում է արևը), Արևելյան Իրանում տեղակայված պատմական երկրամաս։ «Խորասան» անվանումը հայտնի է Սասանյանների ժամանակներից։ Խորասանը ամբողջ աշխարհում հայտնի է քրքումի և ծորենու արտադրությամբ[1], որոնք աճում են տարածաշրջանի հարավային շրջաններում (արտադրությունը` տարեկան ավելի քան 170 տոննա)։ Խորասանը հայտնի է նաև իր նշանավոր գորգերով և Ֆիրդուսու, Օմար Խայամի և Իմամ Ռեզայի դամբարաններով։
Վարչական բաժանում
խմբագրելԽորասանը եղել է Իրանի ամենամեծ շրջանը՝ նախքան 2004 թվականի սեպտեմբերի 29-ին երեք գավառների բաժանվելը։ Խորհրդարանի (2004 թվականի մայիսի 18) և Հոգաբարձուների Խորհրդի (2004 թվականի մայիսի 29) կողմից հաստատված շրջաններն են՝
- Հյուսիսային Խորասան, կենտրոնը՝ Բոջնուրդ, այլ գավառներ՝ Շիրվան, Ջաջարմ, Մեյնխ և Սամլագան, Էսֆարեյեն։
- Հարավային խորասան, Կենտրոնը՝ Բիջենդ, այլ գավառներ՝ Սարայան, Նախբանդան, Սարբիշեխ
- Ռեզավի Խորասան, կենտրոնը՝ Մաշհադ, այլ գավառներ՝ Գոուչան, Դարգազ, Չենարան,Սարախս, Ֆարիման,Թորբաթե-Ջամ,Թեյբադ, Ֆիրդուս,Գեյեն, Հաֆ և Ռաշտխար,Քաշմաչ, Բարդասկան, Նիշապուր, Սեբզևար, Հոնաբադ,Կալատ, Բոշրուեխ և Խալիլ Աբադ։
Խորասանի պատմություն
խմբագրելՄեծ Խորասան ներառել է տարածքներ, որոնք այսօր գտնվում են Իրանում, Տաջիկստանում, Աֆղանստանում, Ուզբեկստանում և Թուրքմենիայում։ Պարսկաստանի՝ պատմական գլխավոր քաղաքներից մի քանիսը՝ Նիշապուրը (այժմ՝ Իրանում), Մերվը և Սանջանը (այժմ՝ Թուրքմենիայում), Հերաթը, գտնվել են Մեծ Խորասանում։ Խորասանը իր երկարընթաց պատմության մեջ շատ նվաճողներ և կայսրություններ է ճանաչել՝ հույներ, թուրքեր, արաբներ, ուզբեկներ, սելջուկներ, մոնղոլներ, սեֆյաններ և այլք։
XIV-XV դարերում Խորասանը եղել է գիտությունների և արվեստի կարևորագույն կենտրոն։ Այստեղ (մասնավորապես Հերաթ քաղաքում) ապրել և ստեղծագործել են բանաստեղծներ Լութֆին, Ջամին, Ալիշեր Նավոին, Բաբա Ֆեգանին, սուլթան Հուսեյն Բայկարան (ստեղծագործել է Հուսայնի մականվամբ), նկարիչ Բեհզադը։
Էթնիկ խմբեր
խմբագրելԱյս շրջանի էթնիկ գլխավոր խմբերը պարսիկներն են, բայց Խորասանը իր դժվարին պատմության արդյունքում բնակեցված է զանազան էթնիկ խմբերով՝ թուրքմեններով, հյուսիս-արևմուտքում՝ խորասանյան թուրքերով, քրդերով՝ Բոջնուրդի և Կաչանի մոտակայքում, թեյմուրներով և ջեմշիդներով (սրանք մտնում են չեհեր-այմակների միավորման մեջ)՝ արևելքում, դրանցից որոշները մինչ օրս համարվում են քոչվոր-վաչկատուններ, ավելի հեռու՝ դեպի հարավ-արևմուտք բնակվում են հեիդարիսները, իսկ հարավ-արևելքում՝ բելուջները։ Տարածաշրջանում կա նաև աֆղանական մեծ հանրություն, որը ձևավորվել է վերջին տարիներին Աֆղանստանից եկած փախստականներից։ Քաղաքներում հանդիպում են խորասանյան արաբներ, գնչուներ, հրեաներ։ Խորասանի լեզուներն են խորասանա-թուրքերենը, պարսկերենը և քրդերենը։
Պատկերասարահ
խմբագրել-
Կամել ալ Մուլկի գերեզմանը Նիշապուրում:
-
Աթարի գերեզմանը Նիշապուրում: