Քարբալա, քաղաք Իրաքում, Եփրատի հովտում, Քարբալայի մարզի վարչական կենտրոնն է։ Առևտրատրանսպորտային խոշոր կետ է։ Կա պահածոների գործարան (կառուցվել է ԽՍՀՄ աջակցությամբ), տեքստիլ արտադրություն, արհեստագործություն։ Հիմնադրվել է 7-րդ դարում։ Իսլամադավան–շիաների ուխտավայրն է։ Պահպանվել են միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ։

Քաղաք
Քարբալա
արաբ․՝ كربلاء‎‎
ԵրկիրԻրաք Իրաք
ԲԾՄ28 մետր
Խոսվող լեզուներԱրաբերեն
Բնակչություն572.300 մարդ (2003)
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ56001
Քարբալա (Իրաք)##
Քարբալա (Իրաք)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։