Բացել գլխավոր ցանկը
1rightarrow blue.svgԱյս հոդվածը Վիվալդիի օպերայի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Բայազետ (այլ կիրառումներ)։

Բայազետ (իտալ.՝ Bajazet, նաև հայտնի է որպես Թամերլան, իտալ.՝ Il Tamerlano[1]իտալական օպերա, որի հեղինակն է Անտոնիո Վիվալդին։ Այն գրվել է 1735 թ. Ագոսինո Պիովենեի լիբրետտոյի հիման վրա և առաջին անգամ բեմադրվել է Վերոնայում նույն տարվա Բարեկենդանի տոնախմբությունների ժամանակ։ Օպերան (ժողովածուի համար՝ RV 703) կազմված է 3 գործողությունից, որոնք հետևում են երեք մասից բաղկացած ներածական սինֆոնիային։ Սցենարը պատմում է Թամերլանի կողմից պատանդված օսմանյան սուլթան Բայազետի ճակատագրի մասին։ Օպերայի ամենահայտնի արիան է «Sposa son disprezzata», որի երաժշտությունը Վիվալդին վերցրել էր Ջեմինիանո Ջիակոմելիի La Merope (1734) օպերայից։

Picto infobox music.png
Բայազետ
Il Tamerlano և Bajazet
Bajazet - Programme original - Carré Silvia Monfort 1985.jpg
Տեսակօպերա
Ժանրօպերա-սերիա
ԿոմպոզիտորԱնտոնիո Վիվալդի
Լիբրետտոյի
հեղինակ
Ագոստինո Պիովենտե
Գործողությունների քանակ3
Գործողության ժամանակXIV դարի սկիզբ
ԿերպարներԼենկթեմուր և Բայազիդ I
Առաջնախաղի տարեթիվ1735
Առաջնախաղի վայրTeatro Filarmonico, Վերոնա
Կատալոգի համար703
Հրատարակման տարեթիվ18-րդ դար
Tamerlano (Vivaldi) Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

  1. չխառնել Հենդելի համանուն օպերայի՝ Թամերլանի, հետ