Յոսեֆ Միսլիվեչեկ (չեխ․՝ Josef Mysliveček, մարտի 9, 1737(1737-03-09)[1][2][3][4][5][6][7], Պրահա, Lands of the Bohemian Crown[7] - փետրվարի 4, 1781(1781-02-04)[1][2][3][4][5][6][7], Հռոմ[1]), չեխ կոմպոզիտոր և դիրիժոր։ Բոլոնիայի ֆիլհարմոնիկ ակադեմիայի անդամ (1771

Յոսեֆ Միսլիվեչեկ
Jan Vilímek - Josef Mysliveček.jpg
Բնօրինակ անունչեխ․՝ Josef Mysliveček
Ծնվել էմարտի 9, 1737(1737-03-09)[1][2][3][4][5][6][7]
Պրահա, Lands of the Bohemian Crown[7]
ԵրկիրFlag of Bohemia.svg Բոհեմիայի թագավորություն
Պապական մարզ
Մահացել էփետրվարի 4, 1781(1781-02-04)[1][2][3][4][5][6][7] (43 տարեկանում)
Հռոմ[1]
Ժանրերօպերա, սիմֆոնիա, դասական երաժշտություն և Օրատորիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգեհոնահար և ջութակահար
ԿրթությունPhilharmonic Academy of Bologna?
Josef Mysliveček Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սովորել է Պրահայում, որտեղ և ստեղծել է առաջին սիմֆոնիաները (1762)։ 1763 թվականից ապրել է Իտալիայում։ 1770 թվականին Բոլոնիայում հանդիպել է պատանի Մոցարտին, վերջինս բարձր է գնահատել Միսլիվեչեկի երաժշտությունը։

ՍտեղծագործություններԽմբագրել

Միսլիվեչեկը մոտ 30 օպերաների հեղինակ է («Հիպերմնեստրա», «Թամերլան Մեծ», «Մոնտեսումա», «Էցիո», «Օլիմպիադա», «Արմիդա» և այլն 1767-1780 թվականներին մեծ հաջողությամբ ներկայացվել են Իտալիայի քաղաքներում, Պրահայում, Վիեննայում), որոնցում զարգացրել է իտալական seria-opera-ի ավանդույթները։ Գրել է նաև օրատորիաներ, սիմֆոնիաներ, նախերգանքներ, կոնցերտներ, լարային անսամբլներ և այլն (այս երկերում զգացվում է մոտիկությունը Մոցարտի վաղ շրջանի ստեղծագործությանը, որին նույնիսկ վերագրում էին Միսլիվեչեկի որոշ գործեր, դրանց թվում՝ «Աբրահամ և Իսահակ» օրատորիան)։ Միսլիվեչեկի երաժշտությունը կրել է իտալական ազդեցություն, բովանդակում է նաև չեխական ժողովրդական երգայնության տարրեր։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118735500 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 International Music Score Library Project — 2006.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Czech National Authority Database
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Dr. Constant v. Wurzbach Misliweczek, Joseph // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 18. — S. 362.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 609