Օպորտունիզմ (ֆր.՝ opportunisme, լատին․՝ opportunus – հարմար, օգտավետ), որոշակի հանգամանքների գոյացման իրավիճակում առիթի օգտվելու գիտակցական քաղաքականություն և գործելակերպ՝ առանց հաշվի առնելու սեփական կամ կոլեկտիվ սկզբունքները, ինչպես նաև անտեսելով հետևանքները, որոնք այն կարող են թողնել այլոց համար[1][2]։

Թեոդոր Գալլե. «Հնարավորությունն օգտագործված է, հնարավորությունը բացթողնված է»

Օպորտունիստական քայլերը համարվում են նպատակահարմար գործելակերպեր, որոնք առաջնորդվում են միմիայն անձի կամ խմբի սեփական շահերով։ Սույն եզրույթը կարող է նկարագրել անհատ մարդկանց կամ կենդանի օրգանիզմների, խմբերի, ոճերի, վարքագծերի և ընդհանուր ուղղությունների գործունեությունը։

Օպորտունիզմը կամ «օպորտունիստական վարքագիծը» մանրամասնորեն ուսումնասիրվում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կենսաբանությունը, գործարքային արժեքի տնտեսագիտությունը, խաղերի տեսությունը, բարոյագիտությունը (էթիկա), հոգեբանությունը, սոցիոլոգիան և քաղաքականությունը։

Գրականություն խմբագրել

  • Маркс К․ и Энгельс Փ․, [Письмо] А․ Бебелю, В․ Либкнехту, В․ Брак- ке и др․ («Циркулярное письмо»), 17–18 сент․ 1879 г․, Соч․, 2 изд․, т․ 34;
  • Լենին Ч․ Ի․, Մարքսիզմ և ռևիզիոնիզմ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 17։ Նույնի, Տարաձայնություններ եվրոպական բանվորական շարժման մեջ, նույն տեղում, հ․ 20։ Նույնի, * Կարլ Մարքսի ուսմունքի պատմական բախտը, նույն տեղում, հ․ 23։ В․ И․ Ленин против догматиз– ма, сектантства, «левого» оппортунизма․ Сб․, М․, 1964;
  • В․ И․ Ленин против ревизионизма․ Сб․, М․, 1958․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.thefreedictionary.com/opportunism
  2. E.g. Donald L. Luskin, "Newt's Bain Opportunism Is Mitt's Opportunity". Wall Street Journal, 17 January 2012.[1]