Զահիրեդդին Մուհամմադ Բաբուր
Զահիրեդդին Մուհամմադ Բաբուր (փետրվարի 14, 1483[1][2][3], Անդիժան, Թեմուրյանների պետություն - դեկտեմբերի 26, 1530, Ագրա, Մեծ Մողոլների կայսրություն), Հնդկաստանում Մեծ մողոլների կայսրության հիմնադիր, զորավար, գրող։
Զահիրեդդին Մուհամմադ Բաբուր պարս.՝ ظهیرالدین مُحمَّد بابُر | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1483[1][2][3] |
Ծննդավայր | Անդիժան, Թեմուրյանների պետություն |
Մահացել է | դեկտեմբերի 26, 1530 (47 տարեկան) |
Մահվան վայր | Ագրա, Մեծ Մողոլների կայսրություն |
Գերեզման | Gardens of Babur |
Մայրենի լեզու | Չագատայ |
Կրոն | իսլամ |
Երկեր | Baburnama? |
Մասնագիտություն | բանաստեղծ, ինքնակենսագիր, միապետ և գրող |
Ամուսին | Aisha Sultan Begum?, Mubarika Yusufzai?, Maham Begum?, Masuma Sultan Begum? և Zainab Sultan Begum? |
Ծնողներ | հայր՝ Umar Shaikh Mirza II?, մայր՝ Qutlugh Nigar Khanum? |
Զբաղեցրած պաշտոններ | Mughal emperor? |
Երեխաներ | Mirza Hindal?, Gulbadan Begum?, Հումայուն, Kamran Mirza?, Askari Mirza?, Fakhr-un-Nissa?, Gulchehra Begum?, Altun Bishik?, Masuma Sultan Begum? և Gulrukh Begum? |
Babur Վիքիպահեստում |
Հայրական կողմից եղել է Լենկթեմուրի, իսկ մայրական կողմից՝ Չինգիզ խանի հետնորդներից մեկը։ 12 տարեկան հասակում հորից ժառանգել է Ֆերգանայի գահը։ 1504 թվականին նվաճել է Քաբուլը։ 1519 թվականին արշավանք է կատարել դեպի Հնդկաստան, 1525 թվականին՝ Դելի։ 1526 թվականին հիմնադրել է Հնդկաստանում Մեծ մողոլների պետությունը։ Իր արշավանքի պատմությունն է տվել «Բաբուր-նամե» ինքնակենսագրական երկում, ուր պատկերել է նաև ավատական ավագանու բարքերը, դարաշրջանի սովորույթները։ Թողել է նաև քնարական բանաստեղծությունների մի ժողովածու («Դիվան»)։ Գրել է չաղաթայերեն․ հետագայում նրա երկերը թարգմանվել են պարսկերեն և այլ լեզուներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.sscnet.ucla.edu/southasia/History/Mughals/Babar.html
- ↑ 2,0 2,1 Бабур, Зегир-эддин-Мохаммед (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. IIа. — С. 614.
- ↑ 3,0 3,1 Бабер (ռուս.) // Военная энциклопедия — СПб.: Иван Дмитриевич Сытин, 1911. — Т. 4. — С. 320—321.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զահիրեդդին Մուհամմադ Բաբուր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 196)։ |