Բացել գլխավոր ցանկը

ԲԵԳ, բեկ, սկզբնական շրջանում տոհմացեղային, հետագայում ֆեոդալական ավագանու տիտղոս Մերձավոր Միջին Արևելքի մի շարք ժողովուրդների մուո։ Բեգ կոչումը եղել է ժառանգական կամ շնորհատու։ Թուրքիայում այս տիտղոսը օգտագործվել է բեյ ձևով, որը կրել են սանջակի կառավարիչները։ Կովկասի թուրքալեզու ժողովուրդների մոտ Բեգ են անվանվել ազնվականները։ Անձնանվան հետ օգտագործվելիս Բեգ տիտղոսը դրվել է անունից հետո։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png