Ռույ Գոնսալես դի Կլավիխո

Ռույ Գոնսալես դե Կլավիխո (իսպ.՝ Ruy Gonzáles de Clavijo, 14-րդ դար, Մադրիդ, Մադրիդ, Կաստիլիա և Լեոն[1] - ապրիլի 2, 1412(1412-04-02)[1], Մադրիդ, Մադրիդ, Կաստիլիա և Լեոն), իսպանացի դիվանագետ, ուղեգրող։

Ռույ Գոնսալես դի Կլավիխո
Դիմանկար
Ծնվել է14-րդ դար
ԾննդավայրՄադրիդ, Մադրիդ, Կաստիլիա և Լեոն[1]
Մահացել էապրիլի 2, 1412(1412-04-02)[1]
Մահվան վայրՄադրիդ, Մադրիդ, Կաստիլիա և Լեոն
ԳերեզմանՄադրիդ
ՔաղաքացիությունԻսպանիա
ԵրկերEmbassy to Timur?
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, դիվանագետ, գրող և պատմաբան
 Ruy González de Clavijo Վիքիպահեստում

1403-1406 թվականներին եղել է Լենկթեմուրի մոտ Կաստիլիայի թագավոր Հենրի III պատվիրակության կազմում։ Պատվիրակության ցամաքային ուղին անցել է Հայաստանով (մեկնում՝ Տրապիզոն-Երզնկա-Կարին-Ալաշկերտ-Բայազետ-Մակու-Խոյ, վերադարձ՝ Խոյ-Ալաշկերտ-Անի-Կարս-Կարին-Թորթում-Տրապիզոն)։

Անցած բնակավայրերի և դրանց բնակիչների վերաբերյալ Կլավիխոն գրառումներ է արել, պահել է ճամփորդական օրագիր, որի հիման վրա հետագայում կազմել է ուղեգրություն ձեռագրերը պահվում են Իսպանիայի ազգային գրադարանում (Մադրիդ) և Բրիտանական թանգարանում (Լոնդոն

Այն արժեքավոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի և արևելյան մի շարք երկրների տնտեսական ու քաղաքական իրավիճակի մասին։ Առաջին անգամ հրատարակվել է 1582 թվականին, Սևիլյայում, հետագայում վերահրատարակվել և թարգմանվել է այլ լեզուներով։ Հայերեն թարգմանված են Հայաստանին վերաբերող առանձին գլուխներ ու հատվածներ։

Երկեր խմբագրել

  • Ruy González de Clavijo, La embajada a Tamorlán. Francisco López Estrada, ed. (Madrid։ Castalia, 1999).
  • Ruy González de Clavijo, Embassy to Tamerlane tr. G. Le Strange (1928).
  • Ruy González de Clavijo, Embassy to Tamerlane, 1403-1406, translated by Guy Le Strange, with a new Introduction by Caroline Stone (Hardinge Simpole, 2009).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #119099306 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռույ Գոնսալես դի Կլավիխո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 476