Լոուրենս Քերր Օլիվիե, բարոն Օլիվիե (անգլ.՝ Laurence Kerr Olivier, Baron Olivier [ˈlɒrəns ɵˈlɪvi.eɪ], մայիսի 22, 1907(1907-05-22)[1][2][3][4][4][5][6][7][8][9][10][11], Դորկինգ, Սյուրեյ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[12] - հուլիսի 11, 1989(1989-07-11)[1][2][3][4][4][5][6][7][8][9][10][11], Էշհըրստ, Արևմտյան Սասեքս, Horsham, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։

Լոուրենս Օլիվիե
անգլ.՝ Laurence Olivier
Laurence Olivier - portrait.JPG
Ծնվել էմայիսի 22, 1907(1907-05-22)[1][2][3][4][4][5][6][7][8][9][10][11]
ԾննդավայրԴորկինգ, Սյուրեյ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[12]
Մահացել էհուլիսի 11, 1989(1989-07-11)[1][2][3][4][4][5][6][7][8][9][10][11] (82 տարեկանում)
Մահվան վայրԷշհըրստ, Արևմտյան Սասեքս, Horsham, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԽոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[13]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասան, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, քաղաքական գործիչ, կինոպրոդյուսեր, սցենարիստ, բնավորության դերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
ԸնտրանիMarathon Man? և Մոլեգին հողմերի դարավանդ (ֆիլմ, 1939)
Ծնողներհայր՝ Gerald Kerr Olivier?[7][14], մայր՝ Agnes Louise Crookenden?[7][14]
Ամուսին(ներ)Ջիլ Էսմոնդ[14], Վիվիեն Լի[14] և Ջոան Պլաուրայթ[14]
Երեխա(ներ)Tamsin Olivier?, Simon Tarquin Olivier?[7], Richard Olivier?[7], Tamsin Olivier?[7] և Julie-Kate Olivier?[7]
Պարգևներ և մրցանակներBAFTA Academy Fellowship Award, Օսկար լավագույն դերասանի համար, Ալբերտի մեդալ, Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար, Ոսկե գլոբուս, BAFTA, Ֆելտրինելի մրցանակ, Սոնինգի մրցանակ, Ոսկե ազնվամորի՝ վատագույն երկրորդ պլանի դերասանի համար, Golden Raspberry Award for Worst Actor? և National Board of Review Award for Best Film?
laurenceolivier.com

Նրան համարում են 20-րդ դարի մեծագույն դերասաններից մեկը[15], հատկապես փայլել է շեքսպիրյան տարբեր երկերի լավագույն դերակատարումներով[16][17]։ Հանդես է եկել անտիկ դրամատուրգիական բեմադրություններում և ամերիկյան ու բրիտանական պիեսների ժամանակակից բեմականացումների մեջ։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1907 թվականի մայիսի 22-ին Անգլիայի Սուրրեյ կոմսության Դորկինգ քաղաքում, գյուղական հոգևորական Ջերարդ Օլիվիեի ընտանիքում։ Հատկապես ուժեղ կապվածություն է ունեցել վաղամեռիկ մոր` Ագնեսա Լուիսի հետ, որը մահացել է 43 տարեկան հասակում, երբ Օլիվիեն ընդամենը 12 տարեկան էր։ Նա շատ ծանր է տարել մոր անսպասելի վախճանը։ Ավարտել է Օքսֆորդի Ս. Էդվարդի դպրոցը։ 3 անգամ ամուսնացած է եղել։ Առաջին կնոջ անունը Ջիլլ Էսմոնդ էր, ում հետ ապրել է 1930-1940 թվականներին։ Այնուհետև ամուսնացել է հայտնի դերասանուհի Վիվիեն Լիի (1940 - 1960), իսկ 1960 թվականին՝ բրիտանացի դերասանուհի Ջոան Պլաուռայթի հետ, ում հետ ապրել է մինչև կյանքի ավարտը:

Մահացել է 1989 թվականին, երիկամային անբավարությունից[18]։

Կարիերա, մրցանակներ, ֆիլմերԽմբագրել

Դերասանական կարիերան սկսել է 1930 թվականին՝ խաղալով Լոնդոնի Վեստ-էնդ թատրոնում։ Իր շուրջ 60 տարվա դերասանական կարիերայի ընթացքում խաղացել է թատրոնում մոտ 135, կինոյում մոտ 65 և 26 հեռուստատեսային դերեր։

Ամերիկյան կինոակադեմիան իր հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 14-րդ տեղում։

Ստացել է 36 և ներկայացված է եղել 26 տարբեր մրցանակների, այդ թվում՝

Արժանացել է նաև Վենետիկի կինոփառատոնի Ոսկե առյուծ և Բեռլինի կինոփառատոնի Արծաթե արջ մրցանակների։ Լոնդոնի թատրոնի մրցանակը 1984 թվականին վերանվանվել է նրա անվամբ։ 1960 թվականին ստացել է Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ։ 1970 թվականին Էլիզաբեթ թագուհին նրան շնորհել է բարոնի պատվավոր կոչում[19]։ Նրա անունով է կոչվում Մեծ Բրիտանիայի ամենամեծ թատրոններից մեկը[20], Լոուրենս Օլիվիեն դարձել է ամենաերիտասարդ դերասանը, որ ստացել է բակալավր-ասպետի կոչում[21]։

Դերասան Սփենսեր Թրեյսին մի առիթով նրան անվանել է «մեծագույն անգլալեզու դերասանը աշխարհում»[22], այլ նշանավոր կինոգործիչներ ևս նրան անվանել են մեծագույն դերասաններից մեկը[23][24][25][26][27][28]։

Առավել նշանավոր ֆիլմերն են՝

  • «Մոլեգին հողմերի դարավանդ» - 1939
  • «Ռեբեկա» - 1940
  • «Հպարտություն և նախապաշարմունք» - 1940
  • «Լեդի Համիլթոն» - 1941
  • «Հենրիխ 5-րդ թագավոր» - 1944
  • «Համլետ» - 1948
  • «Սպարտակ» - 1960
  • «Խարտում» - 1960
  • «Ռոմեո և Ջուլիետ» - 1968
  • «Նիկոլայը և Ալեքսանդրան» - 1971
  • «Խաղ դուրս թռչելու վրա» - 1972
  • «Մարաթոնի մասնակիցը» - 1976
  • «Տղաները Բրազիլիայից» - 1978
  • «Ինչհոն» - 1982

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118736299 // Laurence Olivier — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Discogs — 2000.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 Lundy D. R. The Peerage
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 filmportal.de — 2005.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Munzinger-Archiv — 1913.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  12. 12,0 12,1 12,2 Оливье Лоренс // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  13. http://www.cssd.ac.uk/content/high-profile-alumni
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 Kindred Britain
  15. Brunskill, Ian (ed.) (2007) Great Lives: A Century in Obituaries, Times Books, p. 435.
  16. Frank Miller "Henry V (1944)", Turner Classic Movies
  17. Coleman, pp. 266–267.
  18. Coleman, Olivier, 468.
  19. Coleman Terry (2005)։ Olivier։ New York: Henry Holt and Co։ ISBN 0-8050-7536-4 
  20. «Olivier Theatre»։ National Theatre։ Վերցված է 25 սեպտեմբեր 2013 
  21. «Picks and Pans: Pages; Midnight Sweets»։ People Magazine։ Վերցված է 25 ապրիլ 2012 
  22. Tracy quoted in By Myself and Then Some by Lauren Bacall. Harper Paperbacks: 2006. pp. 214–15.
  23. Gottfried Martin (2003)։ Arthur Miller: His Life and Work։ South Boston, MA: DaCapo Press։ էջ 275։ ISBN 978-0-306-81214-9 
  24. Kustow Michael (2005)։ Peter Brook: A Biography։ New York, NY: St, Martin's Press։ էջ 74։ ISBN 978-0-312-34034-6 
  25. Vermilye Jerry (2000)։ The Complete Films of Laurence Olivier։ New York, NY: Citadel։ էջ 271։ ISBN 978-0-8065-1302-7 
  26. Drayton Joanne (2008)։ Ngaio Marsh Her Life in Crime։ Harper։ ISBN 978-0-00-732868-0 
  27. Roy Plomley (25 Օգոստոս 1979)։ «Desert Island Discs»։ BBC։ Վերցված է 1 Հուլիս 2013 
  28. Walker Andrew (22 մայիս 2007)։ «The great pretender»։ BBC։ Վերցված է 21 հունվար 2011 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել