Գենոմ
Գենոմ, օրգանիզմի բոլոր գեների ամբողջություն, դրա ամբողջական քրոմոսոմային հավաքածուն։ «Գենոմ» տերմինը առաջարկվել է Հանս Վինկլերի կողմից 1920 թվականին՝ մի կենսաբանական տեսակի օրգանիզմների քրոմոսոմների հապլոիդային հավաքածուում ներառված գեների ամբողջության նկարագրության համար։ Այս տերմինի սկզբնական իմաստը վկայում էր այն մասին, որ «գենոմ» հասկացությունը, ի տարբերություն գենոտիպի, հանդիսանում է ամբողջ տեսակի գենետիկական բնութագրիչ, այլ ոչ թե առանձնյակի։
Մոլեկուլյար գենետիկայի զարգացմանը զուգահեռ՝ տվյալ հասկացության իմաստը նույնպես փոխվեց։ Հայտնի է, որ ԴՆԹ-ն հանդիսանում է օրգանիզմների մեծամասնության մոտ գենետիկական տեղեկատվության կրիչ, հետևաբար, կազմում է գենոմի հիմքը՝ ներառելով ոչ միայն գեները դրա ժամանակակից իմաստով։ ԴՆԹ-ի էուկարիոտիկ բջիջների մեծ մասը ներկայացված է իր մեջ սպիտակուցների և ՌՆԹ-ի մասին տեղեկատվություն պարունակող նուկլեոտիդների չկոդավորվող (ավելցուկային) հաջորդականությամբ։
Գենետիկական տեղեկությունները գտնվում են ոչ միայն կորիզի քրոմոսոմներում, այլ նաև ԴՆԹ-ի ոչ քրոմոսոմային մոլեկուլներում։ Բակտերիաների մոտ այդպիսի ԴՆԹ-ների թվին են պատկանում պլազմիդները և մի շարք չափավոր վիրուսներ, Էուկարիոտ բջիջներում միտոքոնդրիումի, քլորոպլաստների և բջիջների այլ օրգանոիդների ԴՆԹ-ները։ Սաղմնային բջիջներում (սեռական բջիջների նախորդները և հենց իրենք՝ գամետները) և սոմատիկ բջիջներում, գենետիկական ինֆորմացիայի ծավալները մի շարք դեպքերում զգալիորեն տարբերվում են։ Օնտոգենեզի ժամանակ սոմատիկ բջիջները կարող են ծախսել սաղմնային գծի բջիջերի գենետիկական ինֆորմացիայի մի մասը, ամպլիֆիկացնել հաջորդականություների խմբերը և (կամ) զգալիորեն վերաբաշխել ելակետային գեները։
Հետևաբար, գենոմ ասելով՝ հասկանում են քրոմոսոմների հապլոիդային հավաքածուի և արտաքրոմոսոմային գենետիկական տարրերից յուրաքանչյուրի գումարային ԴՆԹ-ն։ Առանձին կենսաբանական տեսակի գենոմի որոշման համար անհրաժեշտ է հաշվի առնել նախ օրգանիզմի սեռի հետ կապված գենետիկական տարբերությունները, քանի որ կնոջ և տղամարդու սեռական քրոմոսոմները տարբերվում են։ Այնուհետև գեների ալելային տարբերակների մեծ թվի և ուղեկցող հաջորդականությունների պատճառով, որոնք առկա են մեծ պոպուլյացիաների գենոֆոնդում, կարելի է խոսել միայն որոշակի միջինացված գենոմի մասին, որը ինքնին կարող է ունենալ զգալի տարբերություններ առանձնյակների գենոմից։ Տարբեր տեսակի օրգանիզմների գենոմների չափերը զգալիորեն տարբերվում են իրարից, ընդ որում՝ հաճախ չի նկատվում կենսաբանական տեսակի էվոլյուցիոն բարդության մակարդակի և դրա գենոմի չափի միջև կորելյացիա։
Արտաքին հղումներ
խմբագրել- [1] Արխիվացված 2013-08-09 Wayback Machine
- Build a DNA Molecule Արխիվացված 2010-06-09 Wayback Machine
- Some comparative genome sizes
- DNA Interactive: The History of DNA Science
- DNA From The Beginning
- All About The Human Genome Project — from Genome.gov
- Animal genome size database
- Plant genome size database Արխիվացված 2005-09-01 Wayback Machine
- GOLD:Genomes OnLine Database
- The Genome News Network
- NCBI Entrez Genome Project database
- NCBI Genome Primer
- GeneCards — an integrated database of human genes
- BBC News - Final genome 'chapter' published
- IMG (The Integrated Microbial Genomes system) — for genome analysis by the DOE-JGI
- GeKnome Technologies Next-Gen Sequencing Data Analysis Արխիվացված 2012-03-03 Wayback Machine — next-generation sequencing data analysis for Illumina and 454 Service from GeKnome Technologies.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 11)։ |