Ռոքնռոլ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռոքնռոլ ( անգլ.՝ rock and roll կամ rock'n'roll), երաժշտական ժանր՝ տարածում գտած 1950-ականներին։ Ձևավորվել է աֆրոամերիկյան և «սպիտակ» ժանրերի էլեմենտների համատեղումից, ինչպես ռիթմ-ն-բլյուզը և քանթրին։ Սպիտակամորթ կատարողների ոճը նաև ստացել է ռոկաբիլիանվանումը։
Ռոքնռոլ Rock and roll | |
---|---|
Ոճային հիմքեր | Բլյուզ, ռիթմ ընդ բլյուզ, գոսփել, բուգի-վուգի, քանթրի, ջազ, էլեկտրիկ բլյուզ, ջամփ բլյուզ, Չիկագո բլյուզ, սուինգ, ֆոլկ |
Մշակութային հիմքեր | 1940-ականների վերջ և 1950-ականների սկիզբ, Միացյալ Նահանգներ |
Ծագման ժամանակ | 1949 |
Ծագման երկիր | ԱՄՆ |
Բխող ժանրեր | Ռոք, ռոքաբիլլի, փոփ, գարաժ ռոք |
Տես նաև | |
Ռոքնռոլի փառքի սրահ |
Առանձնահատկություններ - սա կոնկրետ ռիթմ է, պարային տեմպ, կատարման համարձակություն։ Ավանդական գործիքներն են էլեկտրոկիթառը, կոնտրաբասը, հարվածայինները, ֆորտեպիանոն և սաքսոֆոնը։ Ռոկաբիլլի խմբերի կազմը սովորաբար 3 հոգի է (կիռաթ, կոնտրաբաս, ռիթմ-կիթառ կամ հարվածայիններ)։ Ռոքնռոլլի համար հատկանշական է 4/4 (չորս քառորդ) չափը։
1960-ականների սկզբին ռոքնռոլլի ոճական սահմանները ծավալվեցին, և հայտնվեց նոր, ինքնուրույն ժանր - ռոք երաժշտություն։
Արմատներ
խմբագրելՌոքնռոլը հայտնվեց ամերիկյան երաժշտության տարբեր ոճերի սինթեզի արդյունքում։ 1950-ականներին ամերիկական Հարավի սպիտակամորթ և սևամորթ երաժիշտները սկսեցին խառնել ռիթմ-էնդ-բլյուզը, բուգի-վուգին, քանթրին և գոսպելը` հասնելով նոր հնչողության։ Բիլլ Հեյլը օգտագործեց աֆրոամերիկյան սլենգը և բուգի-վուգին իր ռիթմիկ երգերում։
Տերմինի ծագումնաբանություն
խմբագրելՀամարվում է, որ «ռոքնռոլ» երաժշտական տերմինը ներմուծվել է Ալան Ֆրիդոմի օգտագործմամբ։ Ռոքնռոլլը հանդիսացավ ժամանակակից հայտնի երաժշտության մեջ առաջին ոճը, որը զարգացավ և կատարվեց հավասարապես և՜ սևամորթների, և՜ սպիտակամորթների կողմից, որը արդյունքում բերեց ռասայական խտրականության մասնակի նվազեցման։
Վաղ նշումներ
խմբագրել1949 թվականին աֆրոամերիկյան կատարող Վայնոնի Խարիսը ձայնագրեց «All She Wants to Do Is Rock» անվանմամբ երգ, որտեղ օգտագործվում էր «ռոքնռոլ» բառը։ Չնայած, որ դժվար է հստակ նշել ոճի ժամանակային սկիզբը, հետազոտողները հաճախ առաջնահերթությունը տալիս են առաջին ռոքնռոլ երգին՝ «Rocket 88», որը ձայնագրվել է 1951 թվականի մարտին ռիթմ-ն-բլյուզային խումբ Այկա Տերներայի կողմից։ Առաջին ռոքնռոլ են նաև անվանում Ֆետս Դոմինոյի «The Fat Man»-ը՝ իր հստակ բուգի-վուգի ռիթմով և երկտողների միջև ֆալցետային սկետով; Բիլ Հեյլի «Rock the Joint» (1952) և «Rock Around the Clock» (1954) երգերը; Էլվիս Պրեսլիի «That’s All Right, Mama» (1954) երգը։ Բիլ Հեյլի «Rock Around the Clock» երգը, որը ձայնագրվել է 1954 թվականի ապրիլի 12-ին, և «Shake, Rattle and Roll» -ը խաղացին որոշիչ դեր ռոքնռոլի մասսայական հայտնիության մեջ։ Քանի որ «ռոքնռոլ» տերմինը այն ժամանակ դեռ չէր հասել համընդհանուր ճանաչման «Rock Around the Clock»-ը նշվեց որպես ֆոքստրոտ։
Արտաքին հղումներ
խմբագրել- The Camp Meeting Jubilee 1910 recording
- The Smithsonian's history of the electric guitar
- History of Rock
- Youngtown Rock and Roll Museum – Omemee, Ontario