Երկաթե մարդը (ֆիլմ, 2008)
«Երկաթե մարդը» (անգլ․՝ Iron Man) - 2008 թ. ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմ է, որը նկարահանվել է Marvel Comics-ի համանուն պերսոնաժի հիման վրա։ Ֆիլմը նկարահանվել է «Marvel Studios»-ի կողմից, ռեժիսորը Ջոն Ֆավրոն է, իսկ գլխավոր հերոսի՝ Տոնի Ստարկի դերը կատարեց հանրահայտ Ռոբերտ Դաունի-կրտսերը։ Նա մարմնավորում է մի հրաշալի գյուտարարի, ով գերի էր ընկել Աֆղանստանում և փախչելու համար էկզոկմախք է պատրաստում։ Հետո նա դարձավ սուպերհերոս «Երկաթե մարդ» անվանմամբ։ Ֆիլմում նկարահանվել են նաև Գվինեթ Փելթրոուն, Տերենս Հովարդը, Ջեֆ Բրիջեսը, Լեսլի Բիբը, Շոն Տոուբը, Ֆարան Թաիրը, Կլարկ Գրեգը, Փոլ Բեթանին, Տիմ Գինին և ուրիշները։
Ֆիլմը վերամշակվել է 1990 ականներից սկսած՝ Universal Studios, 20th Century Fox և New Line Cinema խոշոր կինոընկերությունների կողմից, իսկ 2006-ին Marvel Studios-ը գնեց նկարահանման բոլոր իրավունքները։ Marvel-ի համար դա առաջին պրոեկտն էր, որն ամբողջողվին ֆինանսավորվում էր իր կողմից։ Ռեժիսոր Ջոն Ֆավրոն որոշում կայացրեց ֆիլմը նկարահանել Կալիֆորնիայում, որպեսզի «Երկաթե մարդ»-ը տարբերվի սուպերհերոսների մասին մնացած ֆիլմերից, որոնք նկարահանվել են Նյու Յորքում։ Նկարահանումների ժամանակ դերասանները կարող էին ազատ փոխել իրենց դիալոգները, որովհետև ողջ ուշադրությունը կենտրոնացված էր ֆիլմի սյուժեյի վրա։ Գլխավոր հերոսի ռեզինե և երկաթե զրահապատ կոստյումները, որոնք ստեղծվել են Սթենլի Ուինսթոնի կողմից, կատարելագործվեցին համակարգչային գրաֆիկայի միջոցով։
Ֆիլմն ունեցավ շատ լավ արձագանքներ, հատկապես շատ էին գովում Ռոբերտ Դաունիի խաղը։ Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը «Երկաթե մարդ» ֆիլմը ավելացրեց 2008 թ. լավագույն ֆիլմերի տասնյակին։ Դաունի-կրտսերը, Փելթրոուն և Ֆավրոն մասնակցեցին նաև «Երկաթե մարդը 2» սիքվելին, որը դուրս եկավ 2010 թ. մայիսի 7-ին։ Դաունին Տոնի Ստարկի էպիզոդիկ դերով խաղաց նաև «Անհավանական Հալկը» ֆիլմում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ամերիկյան կինոինստիտուտ — 1967.
- ↑ 2,0 2,1 2,2 Kit B. Marvel Studios outlines slew of superhero titles // The Hollywood Reporter / J. Min — LA: Penske Media Corporation, 2006. — ISSN 0018-3660
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 IRON MAN Production Notes — 2008.
- ↑ (not translated to en-us) Iron Man Versus the Imperialists(անգլերեն) // The American Prospect / (not translated to en-us), (not translated to en-us), (not translated to en-us) — 2008. — ISSN 1049-7285
- ↑ LONG BEACH FREQUENTLY ASKED QUESTIONS
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Iron Man film locations
- ↑ Iron Man Movie Update! — 2007.
- ↑ Flying with the stars — Edwards Air Force Base, 2007.
- ↑ Edwards team stars in 'Iron Man' superhero movie — Edwards Air Force Base, 2007.
- ↑ Iron Man : The Set Visit — 2008.
- ↑ May God Bless and Keep Robert Downey Jr. // Esquire — NYC: Hearst Communications, 2007. — ISSN 0014-0791; 0194-9535
- ↑ Iron Man film locations
- ↑ Lam B. Iron Man Review (Verdict: 126 Minutes of Gadget Porn) — Gizmodo, 2008.