Քաղաքային ագլոմերացիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաքային ագլոմերացիա, քաղաքային և գյուղական բնակավայրեր մեծ քաղաքի կամ քաղաքների շուրջ, որոնք իրար հետ միացած են արտադրական, տրանսպորտային, կրթական, մշակութային սերտ կապերով։ Քաղաքային ագլոմերացիաների առաջացումը ուրբանիզացման աստիճաններից մեկն է։ Քաղաքային ագլոմերացիաների տարածքային կառուցվածքը սովորաբար ընդգրկում է գլխավոր քաղաքը (ագլոմերացիայի միջուկը) և նրան շրջապատող բնակավայրերն ու արդյունաբերական, ռեկրեացիոն, գյուղատնտեսական և այլ գոտիներ։
Տարբերում են միակենտրոն (ձևավորվել են մեկ խոշոր քաղաք֊միջուկի շուրջը, օրինակ, Նյու Յորքի ագլոմերացիա) և բազմակենտրոն ագլոմերացիաներ (ունեն մի քանի քաղաք֊միջուկներ, օրինակ, քաղաքների կուտակումը Ռուրի ավազան՝ Գերմանիայի)։ Քաղաքային ագլոմերացիաների մեծ մասը միակենտրոն է, ձևավորվում է խոշոր քաղաքների տարածական և գործառուտթային զարգացման հետևանքով։ Դրանց շուրջը կարող են ստեղծվել նոր քաղաքային բնակավայրեր և կենտրոններ, որոնք տնտեսական, աշխատանքային, մշակութային, կրթական սերտ կապեր ունեն ագլոմերացիայի միջուկի (կենտրոնի) հետ։ Միակենտրոն ագլոմերացիաների սահմանները սովորաբար չեն անցնում կենտրոնական քաղաքից 1.5 ժամյա տրանսպորտային մատչելիության սահմանները, որը մերձքաղաքային տրանսպորտի ժամանակակից զարգացման պայմաններում կազմումէ 60֊80 կմ հեռավորություն։ Հանքաարդյունաբերական և առողջարանային տարածաշրջաններում։
Ամենամեծ ագլոմերացիաներ
խմբագրելԵրկիր մոլորակի ամենամեծ ագլոմերացիաները, որոնց բնակչությունը ավելին է քան 10 միլիոն մարդ (ըստ 2009 թ. հունվարի 1-ի տվյալների)