Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժամանակ (այլ կիրառումներ)

Ժամանակի ընկալումը օբյեկտիվ ժամանակի ընթացքի արտացոլումն է մարդու հոգեկանում՝ շրջակա միջավայրի հետ փոխազդեցության արդյունքում։

«Ժամանակ հասկացությունը փիլիսոփայության մեջ» խմբագրել

Ժամանակը և դիցաբանական մտածողությունը խմբագրել

 

Մարդկային բանականության ծագման և զարգացման պատմության ընթացքում կարևոր տեղ է զբաղեցնում այսպես կոչված դիցաբանական մտածողությունը։ Դիցաբանական աշխարհայացքի ակունքները հասնում են նախապատմական ժամանակներ և վերաբերում մարդու և մարդկային հասարակության կայացմանը՝ զարգացման նոր փուլին անցնելիս։ Կան բավական հիմնավորումներ՝ ենթադրելու, որ աշխարհի մասին մարդկանց վաղ դիցաբանական պատկերացումն անժամանակային էր։ Այսպես, օրինակ՝ նախնադարյան ցեղերի լեզուների ուսումնասիրությունը հետազոտողներին հանգեցրել է այն եզրակացությանը, որ ժամանակի մասին մարդկային պատկերացումների ձևավորումը և զարգացումն ընթացել է առավել դանդաղ, քան տարածության մասին պատկերացումները։ Հնագույն մշակութային հուշարձանների բառային կազմի վերլուծությունը, ինչպիսին է օրինակ՝ «Իլիականն ու Ոդիսականը», նույնպես ցույց են տալիս ժամանակի արտահայտման միջոցների թույլ զարգացվածությունը, այն դեպքում, երբ տարածական հարաբերությունները փոխանցվում էին առավել զարգացած բազմազան միջոցներով։

Բնութագրելով մթա 4-րդ հազարամյակին վերաբերող ժամանակի մասին պատկերացումները՝ Գ. և Ա. Գ. Ֆրանկֆորտները գրում են. «Ժամանակի դիցաբանական կոնցեպցիան ոչ թե քանակական է և վերացական, այլ որակական և կոնկրետ։ Դիցաբանական մտածողությունը չի ճանաչում ժամանակը որպես որակապես անտարբեր ակնթարթների հաջորդականություն։ Նախնադարյան մարդը չի վերացարկում ժամանակի գաղափարը ժամանակի ապրումից»։

Դիցաբանական ժամանակը ոչ այնքան ժամանակ էր, որքան ժամանակի բացակայություն, որը հենց իր բացակայությամբ բնութագրել է իրականության հատուկ, անշարժ և արժեքավոր վիճակը։

Ժամանակը որպես մատերիա խմբագրել

Ներկայիս որոշ փիլիսոփայական ձևակերպումներում սկսել է տարածում գտնել այն տեսակետը, որ ժամանակը որպես մատերիա գոյություն չունի և այն ընդամենը մարդու բանական մտքի արգասիք է։ Այսինքն այն՝ անցյալի հիշողության և ապագայի երևակայական հնարավոր շարժման կամ գործողությունների գիտակցման ամբողջությունը բնութագրող հասկացություն է, որում միջանկյալ տեղ է գրավում ներկայի ընկալումը, որը իրեն գիտակցման պահից իսկ սկսած արդեն անցյալ է։

Ժամանակի մասին պատկերացումները անտիկ փիլիսոփայության մեջ խմբագրել

Էլեաթական դպրոց խմբագրել

Ժամանակի մասին փիլիսոփայական ուսմունքի ձևավորման մեջ մեծ ներդնում են ունեցել էլեաթներ Պարմենիդեսն ու Զենոնը։ Պարմենիդեսն առաջին մտածողներից էր, ով հստակ գիտակցում էր, որ գոյություն ունի ակնհայտ տարբերություն այն բանի միջև, ինչ տրված է մարդուն զգայություններում, և ինչին մարդը հասնում էր մտածողության մեջ։ Դա նշանակում է, որ զգայապես ընկալվող աշխարհը ժամանակավոր է, փոփոխական, նրանում տեղի ունի «եղել է», «կա», և «կլինի», այն դեպքում, երբ մտահայեցական աշխարհը ժամանակից դուրս է և ակտուալ կերպով առկա. «Եղել է, նշանակում է չկա, չկա, եթե երբեք չլինի»։

Ժամանակի հասկացությունն առավել հստակ վերլուծվում է Պարմենիդեսի աշակերտ Զենոնի կողմից։ Զենոնի մեծագույն ներդնումն այն է, որ նա առաջին անգամ վերլուծության օբյեկտ դարձրեց ժամանակը և իր հայտնի ապորիաներում ցույց տվեց ինչպես ժամանակի անընդհատության և անսահման բաժանելիության, այնպես էլ նրա դիսկրետության մասին պատկերացումների հակասականությունը։ Այնուամենայնիվ, մինչ այժմ ապորիաները մնում են անլուծելի։

Արիստոտելի «ժամանակային» հայեցակարգը խմբագրել

Արիստոտելը (մ. թ. ա 384–322) փաստացի ուշադրություն է դարձրել ժամանակի ֆենոմենի բոլոր ասպեկտներին, և նրա հայացքներից սկիզբ են առնում ժամանակի զարգացած կոնցեպցիաները։

Ժամանակի խնդրի վերլուծությանն անցնելիս Արիստոտելն, առաջին հերթին, առաջ է քաշում հետևյալ հարցը. «արդյո˚ք ժամանակը վերաբերում է գոյություն ունեցող կամ չունեցողին, այնուհետև` ինչպիսին է նրա բնույթը»։ Առաջին հարցի պատասխանը, պարզվում է, բավական բարդ է, քանի որ միանգամից բացահայտվում է ժամանակի յուրահատուկ անցողիկությունը. «նրա մի մասը եղել է, և այն այլևս չկա, ուրիշը կլինի, բայց դեռ չկա. Այս մասերից կազմվում է և հավերժական ժամանակը, և ամեն անգամ ժամանակի առանձնացվող հատվածը»։ Այս կերպ, ժամանակի գոյության խնդիրը ձևակերպելով որպես որոշակի ինքնուրույն էություն՝ Արիստոտելն այնուհետեև ժամանակի գոյությունը կապում է շարժման հետ և վերջնարդյունքում եզրակացնում, որ ժամանակը շարժման չափն է։

Դիտարկելով ժամանակի և շարժման փոխկապվածության խնդիրը՝ Արիստոտելն ապացուցում է, որ «ժամանակը շարժում չէ, բայց և գոյություն չունի առանց շարժման»։ Փաստացի, ժամանակը որոշակի հավասարաչափ ընթացք է, որի ֆոնին տեղի են ունենում բոլոր փոփոխություններն ու շարժումները, և որի նկատմամբ էլ որոշվում է բոլոր շարժումների և փոփոխությունների արագությունը կամ դանդաղությունը։ Ինչ վերաբերում է հենց ժամանակին, այսինքն՝ շարժումների և փոփոխությունների հավասարաչափ ֆոնին, ապա նրա արագության կամ դանդաղության մասին հարցն անիմաստ է, քանի որ հնարավոր չէ որոշել ժամանակի ընթացքի արագությունը։ Բայց, մյուս կողմից՝ժամանակը գոյություն չունի առանց շարժման։ Ինչպես գրում է Արիստոտելը՝ «Երբ մեր մտածողության մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում կամ երբ չենք նկատում փոփոխությունները, մեզ չի թվում, որ ժամանակն անցել է։ Այսպես, եթե «հիման» յուրաքանչյուր անգամ տարբեր չլիներ, այլ լիներ նույնական և եզակի, ժամանակը չէր լինի, նմանապես, երբ «հիման» դառնում է աննկատելի մեզ համար, մեզ չի թվում ժամանակային ընթացքը։ Ակնհայտ է, որ ժամանակը գոյություն չունի առանց շարժման և փոփոխության»։

 

Այս դատողություններում ներառված է երկու պլան. մի կողմից՝ խոսքը մարդու մտածողության մեջ և հոգում սուբյեկտիվ ապրումների մասին է, իսկ մյուս կողմից՝ խոսվում է փոփոխությունների և շարժման մասին, որոնք տեղի են ունենում արտաքին աշխարհում։ Ուշագրավ է այստեղ այն հանգամանքը, որ փիլիսոփան, դեռ հստակ չի գիտակցում խնդրի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերի միջև տարբերությունը։ Արիստոտելը չէր կասկածում, որ մարդու մտածողության և հոգու մեջ տեղի ունեցող փոփոխություններն արտաքին աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն են և շարժումները։

Արիստոտելը պնդում է, որ ժամանակի մեջ կան նախորդող և հաջորդող՝օգտագործելով տարածության մեջ տեղափոխության համանմանությունը։

Այս դատողություններից եզրակացվում է, որ «ժամանակը ինքն իրենով շարժում չէ, բայց քանի որ շարժումը ներառում է թիվ և քանի որ շատը կամ քիչը մենք գնահատում ենք թվով, շարժումն էլ` շատ կամ քիչ ժամանակով, հետևաբար ժամանակը որոշակի թիվ է, ընդ որում՝ հաշվարկելի, օբյեկտիվ»։

Ըստ Արիստոտելի՝ ժամանակի կարևորագույն և ակնհայտ հատկություններից մեկը հավասարաչափությունն է. «ժամանակը հավասարաչափ է ամենուր և ամեն ինչում, փոփոխությունը կարող է լինել արագ և դանդաղ, ժամանակը չի կարող»։

Ժամանակի մասին արիստոտելյան ուսմունքը սովորաբար դիտարկվում է որպես հարաբերական ժամանակի կոնցեպցիա։ Դրա հետ մեկտեղ, Արիստոտելի հայացքների որոշ առանձնահատկություններ վկայում են այն մասին, որ դրանք շատ մոտ են ժամանակի՝ որպես շարժումից վերացարկված հավասարաչափ տևողության գիտակցմանը։

Օգոստոս Երանելին «ժամանակի» մասին խմբագրել

Ինչպես գրում է Օգոստոս Երանելին. «Մենք հասկանում ենք, թե ինչ է նշանակում ժամանկամիջոց, համեմատում ենք դրանք։ Բայց մենք չափում ենք ժամանակը, քանի դեռ այն ընթանում է, և չափելով` մենք զգում ենք։ Կարելի է արդյո˚ք չափել անցյալը, որն արդեն չկա, կամ ապագան, որը դեռ չկա։ Քանի դեռ ժամանակն ընթանում է, այն կարելի է զգալ և չափել, երբ այն անցել է, դա հնարավոր չէ, այն արդեն չկա։

Դրա հետ մեկտեղ, եթե անցյալը և ապագան չլինեին, ապա անհնարին կլիներ կանխատեսել ապագան և պատմել անցյալի մասին։ Խոսելով անցյալի մասին՝ մարդիկ հիշողությունից դուրս են բերում ոչ թե իրադարձությունները, որոնք անցել են, այլ բառերը՝ նրանց պատկերները։ Իսկ ինչ վերաբերում է ապագայի կանխազգալուն, ապա, երբ ասում են, որ «տեսնում» են ապագան, չի նշանակում, որ իրականում տեսնում են. ապագա չկա, ավելի հավանական է, որ տեսնում են նրա ակնհայտ պատճառներն ու հատկանիշները։ Ոչ թե ապագան, այլ ներկան է հանդես գալիս տեսնողին և որով էլ նա կանխատեսում է ապագան»։

Այս կերպ, համաձայն Օգոստոսի՝ չկա ո´չ անցյալ, ո´չ ապագա, և սխալ է խոսել երեք ժամանակների՝ անցյալի, ներկայի, ապագայի գոյության մասին։ Ճշմարիտ է ասել, որ կա «անցյալի ներկա, ներկայի ներկա և ապագայի ներկա», որոնք գոյություն ունեն մեր հոգում. «անցյալի ներկան» հիշողությունն է, «ներկայի ներկան»` անմիջական հայումը, «ապագայի ներկան»` սպասումը։

Ժամանակը Օգոստոս Երանելու կողմից հայտարարվում է որպես հոգու մեջ գոյություն ունեցող, հենց հոգու մեջ գոյություն ունեն երեք ժամանակները։

«Ժամանակը» և Կանտ խմբագրել

Ըստ Կանտի`«ժամանակի գաղափարը չի առաջանում զգայություններից, այլ ենթադրվում է նրանցով։ Ժամանակը եզակի, այլ ոչ թե համընդհանուր գաղափար է։ Իսկապես, ցանկացած ժամանակ հասկացվում է որպես միևնույն անչափելի ժամանակի մաս։ Ժամանակի գաղափարը հայեցողություն է, քանի որ նրան հասնում ենք ցանկացած զգայությունից առաջ`որպես հարաբերությունների պայման, որը հանդիպում է զգայապես ընկալվողում. Ժամանակը օբյեկտիվ չէ, իրական չէ, սուբստանցիա չէ, այլ օբյեկտիվ պայման է, որն անհրաժեշտ է զգայապես ընկալվողի կոորդինացիայի համար։ Այսպիսով, ժամանակը զգայապես ընկալվող աշխարհի առաջին սկզբունքն է։

«Ժամանակի» բնագիտական հայեցակարգ խմբագրել

Հարաբերականության տեսության նշանակությունը «Ժամանակի» գաղափարի վերաիմաստավորման համար խմբագրել

  1. Հարաբերականության տեսությունը բացառել է գիտությունից բացարձակ տարածություն և բացարձակ ժամանակ հասկացությունները` դրանով իսկ հայտնաբերելով տարածության և ժամանակի սուբստանցիոնալ մեկնաբանության անհիմն լինելը՝որպես մատերիայից անկախ գոյության ինքնուրույն, անկախ ձևեր։
  2. Այն ցույց է տվել տարածաժամանակային հատկությունների կախվածությունը շարժման բնույթից և նյութական համակարգի փոխազդեցությունից, հաստատել է ժամանակի և տարածության մեկնաբանության ճշմարտությունը՝որպես մատերիայի գոյության հիմնական ձևեր։ Հենց Էյնշտեյնն ասում էր. «նախկինում գտնում էին, որ եթե ինչ որ հրաշքով նյութական իրերն անհետանային, ապա տարածությունն ու ժամանակը կմնային։ Այս տեսության համաձայն`իրերի հետ միասին կվերանային նաև տարածությունն ու ժամանակը։
  3. Հարաբերականության տեսությունը հարված հասցրեց ժամանակի ապրիորիստական, սուբյեկտիվիստական մեկնաբանություններին։

Ժամանակը որպես հոգեբանական կատեգորիա խմբագրել

Ժամանակի ընկալում խմբագրել

Հոգեկանը՝ որպես իրականություն, բացահայտվել է ժամանակային գործոնի շնորհիվ։ Դեռ Սեչենովը նշել է, որ հոգեկան ցանկացած ակտ պահանջում է «իր ծագման համար որոշակի ժամանակ, և ինչքան շատ, այնքան բարդ է հոգեկան ակտը»։ Հոգեկան կյանքի ամբողջ իրադարձականությունը բնորոշվում է տևողությամբ, հաջորդականությամբ և ռիթմիկ կառուցվածքով։ Ապրվող ժամանակի չափողականությունը և տոպոլոգիան հայտնաբերվում է ցանկացած հոգեկան ակտում՝ սկսած պարզագույնից։ Ժամանակը շրջակա միջավայրի հետ մարդու ամբողջ արտացոլող վարքային փոխազդեցության ֆունդամենտալ բաղկացուցիչն է։

Ժամանակի ընկալումը տարօրինակ պերցեպցիա է այն իմաստով, որ ունի ավելի շատ կոգնիտիվ, քան ֆիզիկական կամ նեյրոնային հիմք։ Իսկապես, չկան ակնհայտ զգայական ընկալիչներ կամ օրգաններ, որոնք նախատեսված են ժամանակի ընկալման համար, չկան անմիջականորեն դիտվող զգայություններ՝ դրդված ազդակներով, որոնք կապված են ժամանակի ընկալման հետ։ Այս խնդրի ուսումնասիրմամբ զբաղվող հետազոտող Հերբերտ Վուդրոուն գրել է. «ժամանակը իր չէ, որն, ինչպես խնձոր ընկալվի մեր կողմից անմիջականորեն»։ ժամանակի ընկալման առանձնահատկությունը նրանում է, որ գոյություն ունի ամեն ինչից անկախ, և չկա մեր զգայության օրգանի վրա էներգիայի հատուկ ազդեցություն, որը ստեղծի ժամանակի ընկալման զգայական հիմք։ Այս կերպ, ժամանակի ընկալման խնդրի նկատմամբ ազակային կողմնորոշման մոտեցումն առավելություն չունի, ինչը չի բացառում սուբյեկտային-կողմնորոշիչ դիտարկման անհրաժեշտությունը, այսինքն՝ տարբեր տեսակի ներքին ճանաչողական մեխանիզմների որոնում, որոնք միջնորդավորում են ժամանակային պերցեպցիայի տարբեր գործընթացները։ Չափազանց կարևոր հարցն այն մասին, թե ինչն է կազմում ժամանակի ընկալման անմիջական զգայական հիմքը, վաղուց տրվում է հոգեբանների կողմից։ Առավել տարածված տեսակետներից մեկի համաձայն՝ տևողության զգայությունը հիմնականում պայմանավորված է վիսցերալ զգայունակությամբ և միջնորդավորված օրգանիզմի ներքին՝ էնդոգեն գործընթացներով։

Այնուամենայնիվ, ինչպես նշել է Ռուբինշտեյնը, ժամանակն անբաժանելի է իրական՝ ժամանակի մեջ ընթացող գործողություններից, և զգայական հիմք ընդունել միայն վիսցերալ (ինտրոսպեկտիվ) զգայունակությունը ճիշտ չէ, քանի որ ժամանակի ընկալումը նշանակալից չափով պայմանավորված է և այն բովանդակությամբ, որը լցնում է այդ զգայական հիմքը։ Օրինակ՝ Սեչենովը, Պավլովը, Լուրիան, էլկինը, Ցուկանովը և այլք, նշում են լսողական, կինեսթետիկ և տեսողական վերլուծիչների կարևորությունը՝ որպես ժամանակային պերցեպցիայի զգայական հիմք։

Զգայական որոշակի հիմքի առկայության կարևորության մասին նշել է նաև Ջեյմսը. «Մենք չենք կարող գիտակցել ո´չ տևողությունը, ո´չ ընթացքը` առանց զգայական բովանդակության… ինչքան էլ փորձենք դատարկել մեր գիտակցությունը ցանկացած բովանդակությունից, փոփոխված գիտակցության որոշակի ձև միշտ կգիտակցվի մեր կողմից՝ ներկայացնելով գիտակցությունից չհեռացված բաղադրիչ։ Այդ գործընթացի և նրա ռիթմերի գիտակցման հետ մենք գիտակցում ենք և նրանց զբաղեցրած ժամանակահատվածը։ Այս կերպ, փոփոխությունների գիտակցումը պայման է ժամանակային ընթացքի գիտակցման համար, և հիմք չկա՝ ենթադրելու, որ բացարձակ դատարկ ժամանակի ընթացքը բավական է, որպեսզի առաջացնի փոփոխության գիտակցում։

Ժամանակի ընկալման կենսաբանական հիմք խմբագրել

Շատ ֆիզիոլոգիական գործընթացների ցիկլիկ բնույթը բավական հայտնի է։ Որպես վառ օրինակ՝ կարելի է բերել մարդու մարմնի ջերմաստիճանի փոփոխությունը օրվա ընթացքում։ Շատ կենդանիների՝ կրկնվող ֆիզիոլոգիական փոփոխությունները և գործողությունները, ինչպիսիք են օրինակ՝ մարմնի ջերմաստիճանի փոփոխությունը և սննդի, ջրի սպառման պատտերները, արտացոլում են նրանց ֆունդամենտալ հարմարումը գիշերվա և ցերեկվա օրական փոփոխությանը։ Անընդհատ վերարտադրվող և ամենօրյա կրկնվող ակտիվության պատտերները կոչվում են օրական ռիթմեր, քանի որ ցիկլի տևողությունը կազմում է 24 ժամ։ Մարդու օրական միջին ռիթմը՝ որոշված հստակ վերահսկվող էկզոգեն գործոններով, կազմում է 24,18 ժամ։

 

Տպավորություն է ստեղծվում, որ օրական ֆիզիոլոգիական ռիթմերը կարգավորվում են առավելապես ցանցաթաղանթի լույսի գրգռման միջոցով։ (Սակայն, պետք է հաշվի առնել, որ օրական ռիթմիկությունը հատուկ է նաև կույրերին, իսկ դա վկայում է լուսավորության հետ չկապված բազային, էնդոգեն ազդեցությունների դերի մասին)։ Հատուկ նյարդային ուղու միջոցով ցանցաթաղանթային ազդանշանները հասնում են ենթատեսաթմբի ուղեղային բջիջներին (ենթատեսաթումբը տեղավորված է տեսողական խաչվածքի վրա)` այսպես կոչված, սուպրաօպտիկ կորիզին, որը կարգավորչի դեր է կատարում` առաջադրելով շատ ֆիզիոլոգիական գործառույթների օրական, ժամանակային կազմակերպման տեմպը։ Սուպրաօպտիկ կորիզից նեյրոնային ազդանշանն անցնում է կոնաձև գեղձին, որը տեղադրված է միջանկյալ ուղեղում։ Հենց կոնաձև գեղձն այն օրգանն է, որն անմիջականորեն արձագանքում է լույսին և նրա բացակայությանը՝ արտադրելով մելատոնին հորմոնը, որի արտազատումը կախված է լուսավորությունից. լույսն արգելակում, իսկ նրա բացակայությունը խթանում է նրա արտազատումը (հենց դրա համար էլ մելատոնինը հաճախ անվանում են «Դրակուլայի հորմոն»)։ Մելատոնինը համաժամանակեցնում է որոշ գեղձերի և օրգանների գործառույթները, որոնք էլ իրենց հերթին կարգավորում են օրական կենսաբանական ցիկլերը։ Մասնավորապես, այն իջեցնում է մարմնի ջերմաստիճանը և հեշտացնում քնին անցման գործընթացը։ Հետաքրքիր է նշել, որ նույնիսկ կույրերի մոտ մելատոնինի արտազատման համար «պատասխանատու» տեսողական համակարգը նորմալ է գործառնում։ Վերջապես, թեև էնդոգեն օրական ժամանակը կարգավորվում է լույսով, պարտադիր չէ, որ լույսը խթանի հենց ցանցաթաղանթը։ Հայտնի է, օրինակ, որ լույսի ինտենսիվ ճառագայթմամբ՝ ծնկատակի՝ արյունատար անոթներով հարուստ հատվածի խթանումը նույնպես ազդում է օրական ռիթմի վրա։ Սակայն այս ֆենոմենը պայմանավորող մեխանիզմը դեռ անհայտ է։

Հոգեբանների հետազոտությունները հայտնաբերել են և ավելի կարճ ցիկլեր, որոնք ունեն 90-100 րոպե տևողություն։ Դրա հետ մեկտեղ հաստատվել է, որ ոչ բոլոր գործընթացներն ունեն էնդոգեն բնույթ, շատերն առաջադրված են միայն արտաքին պատճառներով՝ Երկրի, Լուսնի, Արևի շարժումներով։ Այս կերպ, շատ հետազոտությունների արդյունքներ ցույց են տվել, որ կարևոր կենսաբանական գործընթացներ ցիկլային են, ուստի միանգամայն տրամաբանական է նյարդային համակարգում փնտրել ժամանակի ընկալման որոշակի մեխանիզմ՝կենսաբանական ժամացույց։

Հիմնվելով կենսաբանական ժամանակի գաղափարի վրա՝ հետազոտողներն ուշադրություն են դարձրել հոգեբանական ժամանակի քվանտի ուսումնասիրության վրա. ընկալվող այն նվազագույն ժամանակահատվածը, որը բաժանում է միաժամանակյա և հաջորդական իրադարձությունները։ Ստրաուդի և Էֆրոնի հետազոտությունները ցույց են տվել, որ երկու իրադարձությունների միաժամանակության ընկալման նվազագույն քվանտը կազմում է 600-100մվրկ կամ 0.6-0.1վ։ Ընդհանրացնելով ստացված տվյալները՝ կանադացի հոգեբաններ Ս. Կորենը, Լ. Վարդը և Ջ. Էննսը ենթադրում են, որ կախված կատարվող խնդրից՝ ժամանակի ընկալման քվանտը՝ հաշվարկելով կենսաբանական ժամանակով, գտնվում է 25-150 մվրկ-ի սահմաններում։

Հենց կենսաբանական ժամանակի գաղափարի վրա էլ կառուցված են մարդու կողմից ժամանակի ընկալման որոշ տեսություններ, որոնցում ենթադրվում է, որ աշխատում է որոշակի կենսաբանական մեխանիզմ կամ մեխանիզմներ, որոնք հաշվարկում են ժամանակի քվանտը։ Այստեղից հետևում է, որ կենսաբանական գործընթացների արագացումը և դանդաղումը պետք է համապատասխանաբար արտացոլվի մարդու կողմից ժամանակի ընկալման վրա։

Ներքին կենսաբանական ժամանակի հիման վրա տեսություն ստեղծելու փորձը կապված է Հոգլանդի անվան հետ։ Կատարված հետազոտությունների հիման վրա Հոգլանդը ենթադրել է, որ մարմնի ջերմաստիճանի ավելացումն արագացնում է օրգանիզմում ընթացող գործընթացները, և մարդուն թվում է, թե ժամանակն արագ է անցնում, այսինքն՝տեղի է ունենում ժամանակի գերագնահատում։

Հոգլանդի հիպոթեզի համաձայն՝ գլխուղեղն ունի որոշակի կենսաբանական ժամացույց, որը կարգավորում է օրգանիզմում ընթացող նյութափոխանակության գործընթացների արագությունը, որն էլ իր հերթին ազդում է ժամանակի ընթացքի ընկալման վրա։ Այստեղից հետևում է, որ ջերմաստիճանի նվազումը պետք է թողնի հակառակ էֆեկտը. այն պետք է դանդաղեցնի նյութափոխանակության գործընթացները՝ հանգեցնելով ժամանակի ընթացքի թերագնահատման։

Ասպիսով, օրգանիզմի նյութափոխանակության գործընթացների արագացումը կամ դանդաղացումը պայմանավորում է սուբյեկտիվ ժամանակի ընթացքի արագութունը։ Միևնույն ժամանակ, քիչ հետազոտված է այն հանգամանքը, թե որ ֆիզիոլոգիական մեխանիզմերի աշխատանքն է փոխվում ջերմաստիճանի ավելացման կամ նվազման ժամանակ։ Օրինակ՝ խորհրդային հետազոտող Մոսկվինը ենթադրում է, որ ժամանակային ինտերվալների վերա- և թերագնահատումը պայմանավորված է նյարդային համակարգի սիմպաթիկ և պարասիմպաթիկ բաժինների ակտիվության բարձրացմամբ, որոնց ակտիվությունն իր հերթին պայմանավորված է աջ կամ ձախ կիսագնդի հատուկ վերահսկմամբ։

 

Կան անհերքելի ապացույցներ, որ որոշ դեղամիջոցներ ազդում են ժամանակի ընկալման վրա։ Օրինակ՝ հայտնի է, որ ամֆետամինների ազդեցությամբ մարդու մոտ առաջանում է ժամանակի առավել դանդաղ ընթացքի զգացում, այսինքն՝ մարդկանց թվում է, թե անցել է ավելի շատ ժամանակ, քան իրականում։ Համանման ազդեցություն է թողնում նաև կոֆեինը։ Ի տարբերություն նրան՝ ֆենոբարբիտալը՝ հանգստացնող դեղամիջոց, նման էֆեկտ չի առաջացնում։ Ազոտի օքսիդը և այլ գազեր, որոնք օժտված են անզգայացնող հատկություններով, մարդու վրա ազդում են այնպես, որ ժամանակը նրանց համար «կրճատվում է», այսինքն՝ տեղի է ունենում ժամանակահատվածների «թերագնահատում»։ Ժամանակի ընկալման վրա դեղամիջոցների ազդեցությանը վերաբերող ընդհանուր կանոնը կայանում է հետևյալում. օրգանիզմի նյութափոխանակությունն արագացնող դեղամիջոցները հանգեցնում են ժամանակի գերագնահատմանը, իսկ նյութափոխանակությունը դադարեցնող դեղամիջոցները թողնում են հակառակ ազդեցությունը։

Ժամանակի ընկալման վրա ազդեցության զարմանալի օրինակներ են դիտվում, այսպես կոչված, հոգեմետ դեղամիջոցների ազդեցությամբ, օրինակ՝ մարիհուանա, ԼՍԴ և այլն։ Որպես կանոն, դրանք արմատապես փոխում են ժամանակի ընկալումը՝ առաջացնելով այնպիսի զգացում, որ, կարծես թե, այն չի գնում, այլ ձգվում է անհավանականորեն դանդաղ։ Սակայն նրանց գործողության մեխանիզմը դեռ անհայտ է, պարզ չէ, թե դրանք գործում են ուղղակիորեն՝ անմիջականորեն ազդելով էնդոգեն կենսաբանական ժամանակի վրա, կամ անուղղակի՝ փոխելով տարբեր ֆիզիոլոգիական գործընթացներ։ Բացի այդ, այդ թմրանյութերի մեծ մասը սրում է շրջապատում տեղի ունեցողի ընկալումը և տարբեր գործողությունների նկատմամբ պատրաստակամությունը, որոնք նույնպես կարող են ազդել ընկալման վրա։

Ժամանակի ընկալման կոգնիտիվ տեսություններ խմբագրել

Ժամանակի ընկալման կոգնիտիվ տեսություններում որոշվում է այն հարցը, թե ինչ միավորներով է չափվում հոգեբանական ժամանակը։ Կոգնիտիվ ժամանակը «ենթադրում է», որ ժամանակն ընկալվում է ոչ թե ուղղակիորեն, այլ ավելի շուտ այն «կառուցվում է» կամ «դուրս է բերվում», իսկ կոգնիտիվ ժամանակի «ընթացքի» արագությունը կախված է ինֆորմացիայի վերամշակումից։ Հայտնի են ժամանակի ընկալման մի քանի կոգնիտիվ տեսություններ, սակայն դրանցից ամենվաղ և առավել լավ ուսումնասիրված տեսություններից մեկը Ռոբերտ Օրնշտեյնի տեսությունն է։ Ժամանակի ընկալման իր տեսությունը ստեղծելիս Օրնշտեյնը ելնում էր նրանից, որ մարդու կողմից ժամանակահատվածի տևողության ընկալումը կախված է նրանից, թե ինչ է պահպանված հիշողության մեջ։ Օրնշտեյնի տեսության հիմքում ընկած է այն դրույթը, համապատասխան որի՝ ժամանակահատվածի ընկալվող տևողությունը որոշվում է ժամանակի տվյալ պահին գիտակցականորեն յուրացված և պահպանված ինֆորմացիայի քանակությամբ։ Այս տեսանկյան համաձայն՝ ժամանակի ընկալումը կախված է կամ հիշողության մեջ պահված կոգնիտիվ իրադարձություններից կամ կառուցվումէ նրանց հիման վրա։

Ըստ Օրնշտեյնի՝ այնպիսի ազդակային գործոններ, ինչպիսիք են իրադարձությունների քանակը և բարդությունը՝ ընդգրկված որոշակի ժամանակահատվածում, ինչպես նաև հիշողության մեջ նրանց կոդավորման և պահպանման արդյունավետությունը ազդում են այն ինֆորմացիայի քանակի վրա, որը պետք է մշակել։ Հետևաբար, տվյալ ժամանակահատվածի ընկալումը կախված է այդ գործոններից։ Օրինակ՝ որոշակի ժամանակահատվածում ինչպես իրադարձությունների քանակի, այնպես էլ բարդության ավելացումը մեծացնում է մշակման ենթակա ինֆորմացիայի ծավալը և այդ կերպ, այդ ժամանակահատվածը սկսում է ընկալվել առավել տևական։

Օրնշտեյնը ցույց է տալիս իրադարձությունների քանակի և տվյալ ժամանակահատվածի ընկալվող տևողության միջև կախվածությունը։ Նրա գիտափորձերը շարունակվել են միևնույն ժամանակ՝ 9ր 20վ, բայց ազդակները՝ ձայնային ազդանշանները, ներկայացվել են տարբեր արագությամբ՝ 40, 80 կամ 120 ազդանշան րոպեում։ Ինչպես սպասվում էր, գիտափորձի ընթացքում ազդակների թվաքանակի մեծացումը հանգեցրել է նրան, որ փորձարկվողի համար այդ գիտափորձերը տևական էին թվում։ Ժամանակահատվածի տևականության վրա իրադարձությունների ազդեցությունը հաստատվել է նաև տեսողական և շոշափական ազդակների օգտագործմամբ գիտափորձերում։ Կարճ ասած, մեծ քանակությամբ իրադարձություններով լցված ժամանակահատվածը գնահատվում է առավել տևական քիչ իրադարձություններով լցված ժամանակահատվածից։ Շատ հրապարակումներում հաղորդվում է նաև ժամանակի ընկալման վրա խթանման փոփոխությունների քանակի համանման ազդեցության մասին։ Դեռ 1940-ական թթ. Ռուբինշտեյնը, ընդհանրացնելով նմանատիպ դիտարկումերը, անվանել է այս օրինաչափությունը ժամանակահատվածի լցվածության կանոն։ Իրադարձությունների քանակից ժամանակի ընկալման կախվածության հետ է կապված և դժվար բացատրվող, բայց դրականորեն հաստատվող դրույթը, որի համաձայն՝ ժամանակի «լցված» հատվածները, այսինքն՝ ձայնային և լուսային ազդանշաններ ներառող ժամանակահատվածները, սովորաբար ընկալվում են առավել տևական, քան «դատարկ» ժամանակային ինտերվալները երկու ազդանշանների միջև։

Միանգամայն անսպասելի, բայց այս իրավիճակն է օգնում հասկանալ, թե ինչու անհամբեր ինչ-որ իրադարձության սպասող մարդուն թվում է, որ ժամանակը «ձգվում է», և նա ընկալում է դատարկ ժամանակահատվածն առավել տևական, քան իրականում, այսինքն՝ գերագնահատում է այն։ Այս դեպքում ժամանակի «գերագնահատումը» սպասման կոգնիտիվ-հուզական ազդեցության արդյունք է։ Սպասումը մեծացնում է անհատի ընդհանուր տոնուսը, ինչի արդյունքում նա դառնում է ավելի զգայուն «ժամանակային ինֆորմացիայի ընկալման» նկատմամբ և «գերագնահատում» է այն։

Ընդհանրացնելով ասվածը՝ կարելի է ասել, որ «դատարկ» ժամանակահատվածը ներառում է քիչ ինֆորմացիա, որը պետք է մշակել, քան «լցվածը», որի արդյունքում նրանց համեմատության դեպքում և կարող է ընկալվել որպես կարճատև։ Սակայն, պասիվ ապրվող «դատարկ» ժամանակային ինտերվալը ունակ է սրել ժամանակի ընկալումը, և մարդու մոտ տպավորություն կստեղծվի, որ անցել է ավելի շատ ժամանակ, քան իրականում։ Հետևաբար, կախված իրավիճակի բնույթից և նրանից, թե ինչով է մարդը զբաղված, «դատարկ» ժամանակահատվածը կարող է ընկալվել նրա կողմից առավել տևական, կամ առավել կարճատև, քան ֆիզիկական տևողությամբ նրան հավասար «լցված» ժամանակահատվածը։ Այս ֆենոմենը Ռուբինշտեյնն ամրագրել է որպես ժամանակի գնահատման հուզական պատճառավորվածության կանոն։

Որոշակի ժամանակահատվածում ներկայացված ազդակների բարդության ազդեցությունը նրա տևողության վրա ուսումնասիրվել է Օրշտեյնի և այլ հետազոտողների կողմից։ Որպես կանոն, ինչքան բարդ են ներկայացվող ազդակները, այնքան տևական է թվում ժամանակահատվածը։

Հաստատված է, որ ժամանակի ընկալման վրա ազդում է նաև կատարվող աշխատանքի բնույթը, մասնավորապես, ինչքանով է այն ծանոթ կատարողին և ինչքանով է կանխատեսելի։ Եթե խոսքը ծանոթ, լավ կազմակերպված և կանխատեսելի գործունեության մասին է, ապա մարդը ընկալում է ժամանակը հարաբերականորեն հստակ։ Նման իրավիճակի օրինակ կարող են լինել ծանոթ խանութում մթերքների ընտրությունն ու գնումը կամ ծանոթ առարկաների տեսակավորումը։ Ընդհակառակը, եթե առաջադրանքն անծանոթ է և անկանխատեսելի, և մարդը չգիտի, թե ինչ է իրեն սպասվում, նրան թվում է, թե անցնում է առավել շատ ժամանակ, քան իրականում, այսինքն՝ այդ ընթացքում ծախսված ժամանակը գերագնահատվում է։

Ժամանակի ընկալման ընթացքում գլխուղեղի ակտիվությունը

Պահպանված ինֆորմացիայի ծավալի վրա հիմնված ժամանակի ընկալման տեսության համաձայն՝ ընկալվող տևողությունը կախված է նաև նրանից, թե ինչպես է կազմակերպված տվյալ ժամանակահատվածում ներկայացված ինֆորմացիան (այսինքն՝ ինչպես է այն ծածկագրված և պահպանված հիշողության մեջ), ինչպես նաև հիշողության մեջ պահպանված ազդակային ինֆորմացիայի քանակից։ Այստեղից հետևում է, որ ինչքան շատ ինֆորմացիա է անցած ժամանակային ինտերվալում պահպանվել հիշողության մեջ, այնքան տևական է այն թվում։ Այս դրույթի հետ է կապված Օրնշտեյնի հաստատած փաստը. տհաճ ազդակները մտապահվում են վատ, քան չեզոքները, իսկ տհաճ իրադարձություններն ընկալվում են որպես առավել արագընթաց։ Բոլորին հայտնի է, որ ժամանակի անցնելուց հետո թվում է, թե հաճելի կամ, հետաքրքիր իրադարձություններն ավելի երկար են տևել, քան իրականում։ Նման ֆենոմենի պատճառն այն է, որ այդ էպիզոդները մտապահվում են ավելի լավ, քան սովորական իրադարձությունները, ուստի նրանց հետ համեմատած՝ թվում են առավել տևական։

Ժամանակի ընթացքի ընկալման մեջ հիշողության դերի հետաքրքիր օրինակ է Զեյգարնիկի էֆեկտի դասական տարբերակներից մեկը, համապատասխան որի՝ ավարտված գործողություններն ավելի վատ են մտապահվում, քան անավարտները Հետևաբար, քանի որ անավարտ գործողությունը հիշողության մեջ ավելի լավ է պահվում, քան ավարտվածը, ապա նրա վրա ծախսած ժամանակահատվածը ավելի տևական կընկալվի։

Օրշնտեյնի մոտեցումը ժամանակի ընկալման նկատմամբ կոգնիտիվ մոտեցման միակ օրինակը չէ։ Այս տեսության այլընտրանքն այն տեսությունն է, որը կարևոր տեղ է զբաղեցնում կոգնիտիվ մոտեցումների շարքում և ելնում է նրանից, որ ժամանակի ընկալումն անմիջականորեն կախված է ուշադրության կենտրոնից։ Կոգնիտիվ-ատտենցիոնալ տեսության կողմնակիցները գտնում են, որ միմյանցից անկախ գոյություն ունեն ուշադրության երկու մեխանիզմներ. 1) ինֆորմացիայի մշակման անժամանակային մեխանիզմ, որը կապված է տեղի ունեցող կոգնիտիվ իրադարձությունների մասին ինֆորմացիայի վերամշակման հետ, 2) կոգնիտիվ թայմեր, որը ծածկագրում և մշակում է ժամանակի մասին ինֆորմացիան։ Հետևաբար, «ժամանակով» տրված առաջադրանքի կատարման ժամանակ փորձարկվողներն իրենց ուշադրությունը բաժանում են նրա կոգնիտիվ պահանջների և այն կոնկրետ ժամանակային ինտերվալի մասին ժամանակային ինֆորմացիայի մշակման միջև, որը պետք է գնահատել։ Այս պարագայում, ժամանակի ընկալման բնույթն ուղղակիորեն կախված է յուրաքանչյուր գործընթացին հատկացրած ուշադրության հարաբերական ծավալից։ Եթե առաջադրանքի ժամանակային ասպեկտին տրվում է ավելի մեծ ուշադրություն, քան կոգնիտիվին, ապա նրա կատարմանը ծախսած ժամանակը թվում է ավելի շատ, քան իրականում, իսկ եթե հիմանական ուշադրությունը դարձրվում է կոգնիտիվ ասպեկտին, ապա, թվում է, թե առաջադրանքի կատարմանը ծախսվել է ավելի քիչ ժամանակ, քան իրականում։ Այս տեսության համաձայն՝ ժամանակի ընկալումն անմիջականորեն կախված է նրանից, թե ինչքան ուշադրություն է դարձնում փորձարկվողը ժամանակային ընթացքին։ Ինչպես նշել է Ֆրեսսը. «ինչքան ավելի շատ ուշադրություն է մարդը դարձնում ժամանակին, այնքան ավելի դանդաղ է այն ընկալվում… եթե աշխատանքը հետաքրքիր է, ապա ժամանակն աննկատ է անցնում»։

Այսպես դատարկ ժամանակահատվածը կարող է տևական թվալ, քան ուշադրություն պահանջող ազդակներով լցված ժամանակահատվածը։ Այս կոնցեպցիայի համաձայն՝ երբ ժամանակային ինտերվալը լցված է ազդակններով, ավելի շատ ուշադրություն է դարձրվում նրանցից ստացվող ինֆորմացիայի մշակմանը և քիչ կոգնիտիվ թայմերի վրա, որի արդյունքում ժամանակի գիտակցական ընկալումը հանգեցվում է նվազագույնի և մարդուն թվում է, թե այն արագ է ընթանում։ Եվ ընդհակառակը, այլ դեպքերում, երբ մարդը չունի բավարար ինֆորմացիա մշակման համար, նա առավել ուշադրություն է դարձնում կոգնիտիվ թայմերին։ Մարդուն, արդյունքում, չի հաջողվում ազատվել ժամանակի մասին իր մտքերից. նրան թվում է, թե ժամանակը անվերջ ձգվում է։

Այսպիսով, ընդհանրացնելով ժամանակի ընկալման վերաբերյալ կենսաբանական և կոգնիտիվ մոտեցումները՝կարելի է ասել, որ ժամանակի հոգեբանական ընկալումը կախված է այն պայմանների բարդ փոխաղդեցությունից, որում ընթանում է ժամանակի ընկալումը, նրանից, թե ինչպես է գնահատվում ընկալված ժամանակը։ Ընդ որում, էնդոգեն և կոգնիտիվ գործոնների վրա ազդում են մի շարք այլ փոփոխականներ. Ժամանակի չափման և գնահատման միջոցը, գնահատվող ժամանակահատվածում կատարվող գործողությունները, տվյալ ժամանակահատվածը գնահատող մարդու սեռը, նրա անհատական առանձնահատկությունները, սթրեսի և դրդման մակարդակը, ինչպես նաև տարիքը։

Հոգեբանական ժամանակ խմբագրել

Հոգեբանական ժամանակը կարելի է սահմանել որպես մարդու կողմից ապրվող ժամանակ։ «Ապրում» տերմինն ունի այլ բովանդակություն, քան օրինակ ժամանակի «ընկալում», «զգացում», «գնահատում» տերմինները։ Այսպես, օրինակ, ժամանակի ընկալում ասելով՝ հոգեբանության մեջ ընդունված է հասկանալ օբյեկտիվորեն գոյություն ունեցող ժամանակային հատկությունների արտացոլում, որն արտահայտվում է տևողության, հաջորդականության և արագության մեջ։ Ժամանակի ընկալման ուսումնասիրության գործընթացում տրվում է նշված պարամետրերի քանակական գնահատական։ Նման հասկացմամբ բաց են թողնվում առանձին մարդու կողմից ժամանակի ապրման հետ կապված գործոնները, ինչպիսիք են ժամանակի ռեֆլեքսիան, ժամանակի նկատմամբ վերաբերմունքը, անցյալի, ներկայի և ապագայի հարաբերակցությունը մարդու պատկերացումներում։

Հոգեբանական ժամանակը կարելի է սահմանել որպես սուբյեկտիվ ժամանակ, որն ուսումնասիրվում է ժամանակի ապրման, գիտակցման և նրա նկատմամբ վերաբերմունքի միջոցով։ Ժամանակի մասին մարդու պատկերացումների ամբողջ համակարգն առաջանում է կոնկրետ ապրումների փորձից։ Համապատասխանաբար, հոգեբանական ժամանակը ծագում է առանձին մարդու կողմից պատկերների, մտքերի, զգացումների հաջորդական փոփոխության ապրման գործընթացում։

Ժամանակի վերաբերյալ տարիների ընթացքում կուտակված փաստերի համագումարում առավել նշանակալից են նրանք, որոնք թույլ են տալիս խոսել մարդու կողմից ապրվող ժամանակի ռեալության մասին։ Ֆրեսն առանձնացրել է անմիջականորեն ապրվող ժամանակ և ապրվող ժամանակի նկատմամբ միջնորդավորված վերաբերմունք հասկացությունների ձևով։ Նմանատիպ հայացք է արտահայտել նաև Ռուբինշտեյնը։ Նա առանձնացրել է ապրվող ժամանակն՝ անմիջականորեն տրված տևողությամբ, և վերացական ժամանակը, որը որոշվում է հասկացություններով։

Առաջին մակարդակն ընդհանուր է մարդու և կենդանիների համար։ Ապրվող ժամանակը «հոսում է»։ Նրա ընթացքը պայմանավորված է սեփական՝ կենսաբանական ժամանակի մեխանիզմով, որոնք որոշվում են մարդու օրգանիզմի բոլոր ներքին փոփոխություններով։ Այդ ժամանակը բնածին է և ենթարկվում է ԿՆՀ-ի կարգավորմանը։ Հենց այդ ժամանակի, ապրվող ժամանակի հետ են գործ ունեցել հետազոտողները ժամանակի ընկալումն ուսումնասիրելիս։

Ապրվող ժամանակի նկատմամբ միջնորդավորված վերաբերմունքը հենց մարդկային կազմավորում է։ Այն ծագում է սոցիալական փորձի և խոսքի շնորհիվ։ Խոսքը հանդես է գալիս որպես գործիք անմիջականորեն ապրվող ժամանակահատվածի գնահատման համար, քանի որ խոսքի մեջ ամրապնդվում են ժամանակի՝ սոցիալականորեն ընդունված չափերը։

 

Օնտոգենեզում խոսքի շնորհիվ մարդը տիրապետում է հաջորդականության կանոնին։ Ֆրեսն ընդգծել է, որ այդ կանոնի տիրապետումը նշանակում է մարդու հոգեկանի հեղափոխություն, քանի որ նրա առջև բացվում է ժամանակային հեռանկարը՝ անցյալի և ապագայի բևեռականությամբ։ Դեռահասության տարիքից սկսած՝ սուբյեկտին բացահայտվում է ժամանակային անընդհատությունը։ Ապրվող ժամանակի հոսքի գիտակցումը արտացոլվում է նրա ընթացքի արագության նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունքում, ինչն արտահայտվում է գնահատականների և դատողությունների բազմազանության մեջ այն մասին, «թե˚արագ կամ դանդաղ է հոսում ժամանակը, համընկնում է արդյո˚ք նրա արագությունը այլ մարդկանց մոտ ժամանակի ընթացքի արագության հետ»։ Գնահատականների նման բազմազանությունը ստացել է սուբյեկտիվ ժամանակի ընթացքի հոգեբանական հարաբերականության անվանումը։

Ապրվող ժամանակի նկատմամբ վերաբերմունքի բարձրագույն ձևը նրա մասին հաստատված պատկերացումների և հասկացությունների համակարգն է։ Նրանք թույլ են տալիս մարդուն, օգտագործելով ժամանակի հաշվարկային կետեր(ինչպես համընդհանուր, այնպես էլ սեփական), վերակառուցել անցյալը, կանխատեսել ապագան, դուրս գալ անհատական փորձի սահմաններից և ներառել նրանում մարդկության պատմությունը։ Մարդը ժամանակին վերաբերում է որպես սեփականության։ Հասկացությունների մակարդակում ժամանակն անձի համար հանդես է գալիս որպես նրա տիրապետության տակ «հատուկ օբյեկտ»։ Մարդը կարող է «ունենալ ժամանակ», արժևորել այն։ Ամրապնդվելով օնտոգենեզի ընթացքում հասկացությունների ձևով՝ ժամանակը, կարծես թե, կտրվում է անմիջականորեն ապրվող փոփոխությունների մակարդակից և դառնում «անձի հոգեբանական ժամանակ»։ Հենց այստեղ՝ ժամանակի նկատմամբ հասկացական վերաբերմունքի մակարդակում հնարավոր է հաջորդականության սիմվոլիկ վերափոխումը։ Ծագում է անձի հոգեբանական ժամանակի յուրահատուկ «դառնալիությունը»` ներկայի միջով ապագայից դեպի անցյալ։

Ապրվող ժամանակի առանձնահատկությունների ամբողջական նկարագրման մեջ կարևոր են ժամանակի ընթացքի սուբյեկտիվ ապրվող արագությունը և անցյալի, ներկայի և ապագայի նկատմամբ անձնային վերաբերմունքը։ Նմանապես կարևոր նշանակություն ունի մարդու վերաբերմունքը սեփական կյանքի նկատմամբ։ Կյանքի ուղու հետազոտությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր մարդու մոտ գոյություն ունի հոգեկանի զարգացման տարիքային պարբերացում։ Մարդու կյանքի տարբեր փուլերը հետերոխրոն են և ոչ միանշանակ։ Նրանց կողմից տրվում են նաև շարունակականության վերաբերյալ տարբեր անձնային գնահատականներ` կախված գործողությունների, արարքների, կյանքի նպատակների և իմաստների լցվածությունից։ Մարդու հոգեկանում առանձնացնում են մի շարք «շրջադարձային կետեր»։ Բոլոր այս փաստերը դիտարկվում են «օբյեկտիվ-կենսագրական» ժամանակում։

Սոցիալական ժամանակ խմբագրել

Ժամանակը որպես սոցիալական կյանքի չափողականություն խմբագրել

Հասարակական կյանքի դինամիկ ընկալումը նրա հասկացումը՝ որպես անընդհատ մարդկային ակտիվություն, անընդհատ տեղի ունեցող փոփոխություններ և շարունակական գործընթացներ, ստիպում է ուշադրություն դարձնել հենց «ժամանակ» հասկացությանը։ Այսպիսի մոտեցմամբ ժամանակը համարվում է հասարակական կեցության, սոցիալական իրականության անքակտելի, անընդհատ ասպեկտ։ Սոցիոլոգները, հատկապես ֆրանսիական դպրոցի ներկայացուցիչները, ժամանակի ուսումնասիրությւոնը դրեցին նոր հարթության վրա՝ սահմանելով այն որպես սոցիալական փաստ, երևույթ, որը ձևավորվում է կոլլեկտիվ մարդկային կեցության շնորհիվ։ Տարբեր մշակույթների հետ կապի շնորհիվ՝ ժամանակը ձեռք է բերում տարբեր կոնտեքստներ։ Այն իրացվում է մշակութորեն, և հետևաբար պատմականորեն։ Տարբեր հասարակություններ «ապրում են» տարբեր ժամանակներում։ Ավելին, դա վերաբերում է և փոքր խմբերին, միևնույն հասարակության ներսում՝ ընտանիքին, տնտեսական ոլորտին, քաղաքականությանը և այլն. նրանցից յուրաքանչյուրն ունի ժամանակի իր զգացողությունը։

 

Հասարակական բոլոր երևույթները կատարվում են ժամանակի մեջ, տեղի ունենում ակնթարթորեն կամ շարունակվում որոշակի ժամանակահատված։ Ոչ մի հասարակական երևույթ չի կարող լինել բացարձակ մեկուսացված, առանձին։ Ցանկացած երևույթ ինչ-որ ձևով կապված է ուրիշների հետ։ Այդ կապի ձևերից մեկը իրար հետևից տեղի ունեցող երևույթների հաջորդականությունն է։ Այսպիսի հաջորդականություններն առկա են հասարակական կյանքի բոլոր մակարդակներում։ Օրինակ՝ պատմական մակրոմասշտաբում պատերազմից հետո սկսվում է կապիտուլացիա, այնուհետև կնքվում խաղաղության պայմանագիր, և սկսվում է պատերազմից հետո կործանվածի վերականգնում։ Առանձին մարդու կենսագրական մասշտաբում վաղ մանկությանը հաջորդում է դպրոցական տարիքը, այնուհետև համալսարան, աշխատանք, ապա անցում կենսաթոշակի։ Ամուսնությանն ու ընտանիքի ստեղծմանը հաջորդում է երեխաների ծնունդը, նրանց դաստիարակությունը, մեծ աշխարհ մտնելը։ Ցանկացած այսպիսի օրինակում, եթե մենք ընտրում ենք որևէ առանձին երևույթ, ապա այն համարվում է որոշակի հաջորդականության մեջ օղակ, որևէ գործընթացի տարր, այն կլինի երևույթ, որը տեղի է ունենում ինչ-որ՝ առավել վաղ տեղի ունեցածից հետո, և նախորդում է իրադարձությունների, որոնք տեղի կունենան ավելի ուշ։ Այսինքն՝ ցանկացած երևույթ տեղի է ունենում ժամանակի ինչ-որ պահի, ունի իր լոկալիզացիան ժամանակային հաջորդականության մեջ՝ նախորդող և հաջորդող իրադարձությունների արանքում։

Ավելին, ցանկացած հասարակական երևույթ կամ իրադարձություն իրացվում է ոչ միայն որոշակի հաջորդականության ներսում, այլ ինքը նույնպես ներառում է որոշակի հաջորդականություն։ Բանն այն է, որ նույնիսկ ամենակարճատև իրադարձությունը շարունակվում է որոշակի ժամանակահատված՝ իրենից ներկայացնելով բարդ հաջորդականություն։ Ցանկացած հասարակական երևույթ պահանջում է որոշակի ժամանակահատված, որի ընթացքում այն կատարվում է։

Միայն մեր տեսանկյունից է կախված ՝ կդիտարկենք մենք այս կամ այն երևույթը՝ որպես մեկը՝ լոկալիզացված որոշակի հաջորդականության մեջ կամ որպես երևույթների նոր հաջորդականություն, որը կայանում է հենց ինքն իր մեջ։ Այն, ինչը մի հեռանկարում իրենից ներկայացնում է կարճ էպիզոդ, մեկ ուրիշում՝ կարող է հադես գալ որպես շարունակական գործընթաց. Ճակատամարտը էպիզոդ է զինվորական հրամանատարի համար, բայց ոչ զինվորների համար։

Այսպիսով, չկան ժամանակից դուրս հասարակական երևույթներ։ Հաջորդականություն և շարունակականություն. ահա հասարակական երևույթների երկու ֆունդամենտալ առանձնահատկությունները։

Երրորդ առանձնահատկությունը «ժամանակի ընթացքն է»՝ զգացում, որ այն գնում է, չի կարող կանգ առնել։ Ինչ էլ, որ մենք անենք կամ չանենք, փոփոխություններն ու գործընթացներն անընդհատորեն տեղի են ունենում մեր շուրջը, մեզ մնում է միայն հասցնել նրանց հետևից։ Մեր պասիվությունը կամ անգործությունը մեզ չեն փրկի «ժամանակի ընթացքից», քանի որ տարբեր իրադարձություններ, երևույթներ մեր շրջապատող աշխարհում և հասարակության մեջ տեղի են ունենում մեզանից անկախ, և մենք չենք կարող նույնիսկ մեզ մեկուսացնել նրանցից։ Այսպես օրինակ, հասարակական չափման մեջ, մենք կարող ենք չունենալ վարորդական իրավունք, համակարգչից չկարողանանաք օգտվել, չսովորել օտա լեզուներ, բայց մենք այսպես, թե այնպես հայտնվում ենք մեքենայական քաղաքակրթության կենտրոնում, համացանցի դարաշրջանում, գլոբալիզացիայի գործընթացում։

Չորրորդ առանձնահատկությունը ժամանակային փուլերի անդառնալիությունն է՝ շարժում միայն մեկ ուղղությամբ։ «Այն, ինչ տեղի է ունեցել, հետ չես վերադարձնի»։ Այն, ինչ մենք իմացել ենք, ինչում համոզվել ենք, ինչի մասին մտածել ենք, կմնա մեր փորձում, հիշողության մեջ։ Մարդը չի կարող երիտասարդանալ, նա ժամանակի ընթացքում միայն մեծանում է, յուրաքանրյուրիս առաջ ապագան է և յուրաքանչյուրիս սպասում է մահը։

Այստեղից էլ բխում է հինգերորդ առանձնահատկությունը. անցյալի, ներկայի և ապագայի միջև տարբերությունը. այսինքն՝ այն, ինչ կատարվել է, կատարվում է հիմա և կատարվելու է։ Մարդկանց համար անցյալն այն է, ինչ պահպանվում է նրանց հիշողության մեջ, գրավոր խոսքում, պատմվածքներում։ Ներկան այս պահի փորձն է։ Ապագան երևակայության, ֆանտազիաների, պլանների օբյեկտն է։ Անցյալի վրա մենք ազդեցություն թողնել չենք կարող, պատմությունը փոխել չի կարելի, թեև բնականաբար մենք կարող ենք տարբեր պատմություններ՝ ըստ մեր ընտրության, անցյալի իրադարձությունների նկատմամբ մեր վերաբերմունքի։ Ներկան այն բանի արդյունքն է, ինչ մենք անում ենք հիմա, միասին, ինչ մեզանից յուրաքանչյուրը մտածում է և նախաձեռնում։ Ապագայի վրա մենք ունենք միայն պոտենցիալ ազդեցություն, քանի որ այն, թե ինչպիսի հնարավոր սցենարներ կիրացվեն ապագայում, կախված է նրանից, թե ինչպիսի գործողություններ կնախաձեռնենք մենք ինքներս և նրանից, թե ինչպիսի գործողություններ կնախաձեռնեն ուրիշները, իսկ դա «այսօր» հայտնի չէ։

Վեցերորդ առանջնահատկությունը ժամանակի 3 ոլորտների՝ անցյալի, ներկայի, ապագայի միջև անցման անընդհատությունն է։ Այն, ինչ ներկա է, դառնում է անցյալ, իսկ այն, ինչ ապագա է դառնում է ներկա։ Ապագան անխուսափելիորն դառնում է ներկա, իսկ ներկան՝ անցյալ։

Որպես սոցիալական կյանքի պարտադիր չափ՝ «ժամանակ» հասկացությունն առավել ասոցացվում է սոցիալական փոփոխությունների հետ։ Ժամանակը սոցիալական փոփոխությունների հիմնական, որոշիչ գործոնն է։ Սոցիալական փոփոխությունները բնութագրվում են որպես հասարակության երկու վիճակների միջև տարբերություն ժամանակի մեջ. այսինքն՝ որպես տարբերություն այն բանի միջև, ինչ եղել է նախկինում, և հետո ինչ է դարձել։ Հասարակության մեջ փոփոխություններ տեղի են ունենում միշտ. ժամանակի յուրաքանչյուր պահին հասարակությունը տարբեր է։

Քանակական և որակական ժամանակ խմբագրել

Հասարակական և երևույթների և իրադարձությունների նկատմամբ ժամանակը հանդես է գալիս 2 ասպեկտով՝ քանակական և որակական։ Քանակական ժամանակն իրադարձությունների և գործընթացների չափման արտաքին սանդղակն է, որը որոշակի կարգավորվածություն է մտցնում նրանց քաոսային և սպոնտան զարգացման մեջ։ Այն նպաստում է սոցիալական կյանքում լավ կողմնորոշմանը և տարբեր գործողությունների կոորդինացմանը։ Սա պայմանական ժամանակ է, որը չափվում է դրա համար նախատեսված հատուկ գործիքներով՝ ժամացույց, օրացույց։ Հենց նրանց միջոցով է հնարավոր դառնում երևույթների ժամանակային լոկալիզացիան և նրանց կոորդինացիան ժամանակի մեջ։

Համալսարանում, օրինակ, դասախոսություններ կարդալ հնարավոր չէ, եթե դասախոսներն ու ուսանողները չհանդիպեն միջնույն, նախատեսված ժամանակում, տվյալ լսարանում։ Ժամանակակից հասարակության մեջ ոչ մի խումբ, ոչ մի կազմակերպություն չի կարող գոյություն ունենալ առանց ժամանակային չափման։

Բոլոր դեպքերում, այստեղ խոսք է գնում արտաքին ժամանակի մասին, քանի որ երևույթներն ու իրադարձությունները հաստատաված են կոնվենցիոնալ շրջանակներում, փոխադարձ համաձայնության հիման վրա, այլ ոչ թե բխում է հենց երևույթների էությունից։ Ժամացույցին նայելով՝ մենք ճանաչում ենք թիվը, որի հիման վրա դատում, թե ինչքան ժամանակ է մնացել մինչև աշխատանքի վերջ՝ անկախ այն բանից, թե ինչքան ենք հոգնել, աշխատանքի որ մասն ենք արել և ինչ է մնացել անելու։ Մենք նայում ենք օրացույցին և իմանում, որ գարուն է, նույնիսկ եթե դրսում ձյուն է տեղում։

 

Միանգամայն ուրիշ է ներքին կամ որակական ժամանակը։ Բանն այն է, որ որոշակի երևույթներ, իրադարձություններ և գործընթացներ կարող են ունենալ իրենց հատուկ ժամանակային հատկանիշներ։ Ժամանակն այս դեպքում դառնում է նրանց օնտոլոգիական գիծը։ Եթե նախորդ դեպքում մենք խոսում էինք ժամանակի մեջ տեղի ունեցող իրադարձությունների մասին, ապա այժմ՝ «իրադարձությունների մեջ ներառված ժամանակի մասին»։

Ժամացույցով կամ օրացույցով չափվող քանակական ժամանակը ոչ միայ վերաբերում է հասարակական երևույթներին, այլև ծառայում է աստղագիտական, ֆիզիկական երևույթների, քիմիական ռեակցիաների կամ կենսաբանական գործընթացների չափման համար։ Բայց որակական ժամանակը միանման չէ իրականության տարբեր ոլորտներում։ Հասարակական երևույթների ժամանակային, օնտոլոգիական առանձնահատկությունները վերլուծելիս մենք խոսում ենք արդեն սոցիալական ժամանակի մասին։

Հասարակական գործընթացները և իրադարձությւոնները բնութագրվում են հետևյալ ժամանակային առանձնահատկություններով, որոնց հիման վրա էլ տարբերվում են իրարից.

  • Տևողությունը. առավել կարճատև կամ երկարատև,
  • Տեմպ. Արագ կամ դանդաղ,
  • Ռիթմիկություն. Կարող են ընթանալ կանոնավոր ինտերվալներում կամ պատահական, քաոսային։

Ժամանակը հասարակական գիտակցության և մշակույթի մեջ խմբագրել

Որպես սոցիալական կյանքի համընդհանուր և կարևորագույն գործոն՝ ժամանակը պետք է արտացոլվի գիտակցության մեջ՝ մտածողության մեջ, դրդապատճառներում, դիրքորոշումներում, որոնցով ղեկավարվում են մարդիկ։ Ժամանակի զգացողությունն, անկասկած, ունիվերսալ երևույթ է։ Սակայն մարդիկ խիստ տարբերվում են «ժամանակի զգացմամբ», ժամանակի պահը որոշելու ընդունակությամբ, այն զգացմամբ, թե ինչքան ժամանակ է անհրաժեշտ այս կամ այն խնդրի լուծման համար։ Որոշ մարդիկ բացառապես պունկտուալ են, որոշներն անխուսափելիորեն ուշանում են։ Որոշ մարդիկ «ունեն ժամանակ», ուրիշների համար այն չի հերիքում։ Ասվածը վերաբերում է ժամանակի հոգեբանության անհատական տարբերություններին։

Սոցիոլոգների համար առվել մեծ հետաքրքրություն են ներկայացնում հասարակությունների միջև տարբերություններն՝ ըստ ժամանակի մշակութային արտացոլման։

Տարբեր հասարակություններում ընդունված են ժամանակի տարբեր մշակութային պրոֆիլներ։ Բավական է համեմատել ժամանանակից ամերիկյան և մեքսիական մշակույթները, Գերմանիան Իտալիայի հետ, Շվեդիան Նիգերիայի հետ, ավելին հենց Արևմուտքն Արևելքի հետ։ Պատմական պլանում կարելի է համեմատել ավանդական գյուղատնտեսական հասարակությունը ժամանակակից տեխնոլոգիական հասարակության հետ, որը տարբերվում է բարձր ուրբանիզացմամբ։

 

Բայց «ժամանակային պրոֆիլները» վերաբերում են ոչ միայն հասարակություններին։ Կան մասնագիտություններ, որոնցում ժամանակի ճշգրտությունը կարևոր է, օրինակ՝ օդաչու, մարզիկներ, որոնք մարզվում են տարիներ նոր ռեկորդներ սահմանելու համար։ Կան այնպիսի մասնագիտություններ, որոնցում մարդիկ ավելի ազատ են կազմակերպում ժամանակը, օրինակ դերասանները։ Կան այնպիսի մասնագիտություններ, որոնցում առավել մեծ նշանակություն ունի աշխատանքի ինտենսիվությունը, օրինակ՝ բժիշկներ, իրավաբաններ։ Նույնիս առօրյա դիտարկումների արդյունքում կարելի է ասել, որ ժամանակը տարբեր կերպ է ընթանում տարբեր կազմակերպություններում՝ հիվանդանոցներ, բանտեր։

Իսկ ինչու՞մն է կայանում Տտարբեր հասարակություններում ժամանակային պրոֆիլների մշակութային տարբերությունների պայմանավորվածությունը։ Առաջին հերթին, ժամանակի կարևորության գիտակցումն է, նրա ընթացքի զգացումը, ճշգրտության, պունկտուալության պահանջները։

Երկրորդ՝ մշակույթը կարծես թե մարդկանց պարտադրում է ժամանակի մասին պատկերացում՝ հենց ցիկլիկության և գծայնության մասին։ Ժամանակի կոնցեպցիան նախնադարյան հասարակությունում ցիկլիկ էր՝ համաձայնեցված բնության ռիթմի հետ։ Ժամանակի գծային կոնցեպցիան քրիստոնեության պրոդուկտ է, որը ներմուծեց ապագակյի գաղափարը՝ նրա նպատակը դարձնելով փրկությունն ու ապաշխարումը։ Ներկային հասարակության մեջ իշխում է ժամանակի ցիկլիկ և գծային կոնցեպցիաների յուրահատուկ համադրությունը։

Երրորդ ասպեկտը անցյալի, ներկայի կամ ապագայի շեշտադրումն է։ Այստեղ խոսք է գնում տվյալ հասարակության մեջ ժամանակայի կողմնորոշիչների մասին։ Կան հասարակություններ, որոնք խորապես ապրում են անցյալով, կոիլտիվացնում ավանդույթներ, մեծ նշանակություն տալիս հուշարձաններին։ Կան հասարակություններ, որոնք կողմնորոշված են դեպի ապագան, օրինակ ամերիկյան, ավստրալիական հասարակությունները։

Կան սոցիալական խմբեր, որոնք ապրում են ներկայի կողմոնրոշմամբ։ Նրանք ապրում են «այսօրվա» օրով՝ դաս չքաղելով անցյալից և չուղղվելով դեպի ապագա (մարգինալ խմբեր, գործազուրկներ, անօթևաններ, ֆինանսական էլիտա)։

Չորրորդ առանձնահատկությունը դրսևորվում է ապագայի մասին պատկերացումներում։ Մի խմբի, հասարակության համար ապագան այն է, ինչ ինքն իրենով կգա։ Դրա համար պետք է ենթարկվել ճակատագրին և սպասել նրան, ինչ կլինի։ Մյուս խումբը ընդունում է այն տեսակետը, որ ապագան պրոյեկտ է, այն ակտիվ ձևավորման առարկա է։

Հինգերորդ տարբերությունը վերաբերում է հակադիր արժեհամակարգերին՝ ուղղված փոփոխություններին, նորամուծությունների, կամ ընդհակառակը՝ անընդհատությանը, անփոփոխայնությանը։ Այս ընդհանուր առաջընթացային կամ կոնսերվատիվ կողմնորոշումն արտացոլվում է ժամանակի նկատմամբ վերաբերմունքում։ Առաջընթացային մարդկանց համար ժամանակը արժեք է, իսկ կոնսերվատիվ մարդկանց համար՝ սպառնալիք։

Ժամանակի սոցիոմշակութային կառավարումը էական տարբերություններ է մտցնում այնպիսի հասկացությունների միջև, ինչպիսիք են աշխատանքի ժամանակ, ընդմիջման ժամանակ, տոներ, ուսումնական և արձակուրդների ժամանակ, որոնց սահմանաները տարբեր հասարակություններում խիստ տարբեր է։ Եվ ինչպես շատ սոցիալական փաստեր, դրանք ուժեղ ազդեցություն են թողնում հասարակության անդամների վրա՝ դրդելով որոշակի վարքի (օրինակ՝ Իտալիայուն ընդունված չէ ընթրել երեկոյան ժամը 8-ից շուտ, որովհետև այդ ժամանակ են բացվում ռեստորանները։

Ժամանակի սոցիալական ֆունկցիաներ խմբագրել

Հասարակության մեջ ժամանակը կատարում է կարևորագույն ֆունկցիաներ։ Դրանք ունեն ունիվերսալ բնույթ, թեև դրանց կշիռ տարբեր է պատմական տարբեր փոփոխություններում, ինչը բխում է հասարակության անընդհատ բարդացումից։

  • Հասարակական կյանքի առաջին ունիվերսալ պահանջը, որին պատասխանում է ժամանակի չափման համակարգը, առանձին մարդկանց խմբերի, կազմակերպությունների գործողությունների համաժամանակեցումն է (սինխրոնացումը)։ Հասարակության մեջ կատարվող շատ գործողություններ կրում են կոլեկտիվ բնույթ։ Դրանց կատարման համար մեծ քանակությամբ մարդիկ պետք է հայտնվեն միևնույն տեղում, միևնույն ժամին։ օրինակ՝ ինքնաթիռը, որպեսզի թռչի, ամբողջ անձնակազմը, ուղևորները պետք է միևնույն ժամանակ հայտնվեն օդանավակայանում։
  • Կոորդինացիա։ Կոլեկտիվ գործունեության համար անհրաժեշտ է ոչ միայն այն, որ մասնակիցների գործողությունները միաժամանակ կատարվեն, բայց և լինեն համաձայնեցված։
  • Գործողությունների կանոնակարգում։ Շատ սոցիալական գործողություններ կատարվում են համապատասխան տրամաբանությամբ, համաձայն որի՝ գործընթացի առանձին փուլեր իմաստ ունեն այնքանով, որքանով կիրագործվեն հաստատված հաջորդականությամբ։ Որոշ խնդիրներ պետք է լուծվեն ավելի շուտ կամ ավելի ուշ։

(Երեխան պետք է դպրոց գնա համապատասխան տարիքում)։ Այս դեպքում ժամացույցն ու օրացույցը խիստ անհրաժեշտ են։

  • Որոշակի գործողությունների ժամկետների հաստատումն է։ Ստացվում են այնպես, որ որոշակի գործողություններ կարող են նախաձեռնվել այն ժամանակ, երբ դրա համար հասանելի են համապատասխան պայմաններ։ Այսպիսի հասանելիությունը սահմանափակ է ժամանակի մեջ(գնված ապրանքը չի կարելի վերադարձնել խանութ, եթե անցել է դրա համար նախատեսված ժամկետը)։
  • Որոշակի գործողությունների տևողության չափումն է։ Առօրյա կյանքի կազմակերպման համար չափազանց կարևոր է աշխատանքային օրվա հաստատումը, արձակուրդի ժամկետի որոշումը և այլն։ Գործողության կարճատև կամ երկարատև տևողությունը կարող է դառնալ հաջողության չափ, որը որոշում է հաջողությունը ապագայում, մրցանակը և այլն։
  • Ժամանակի որակական բաշխում։ Առօրյա կյանքում միօրինակության հաղթահարման համար շատ կարևոր է հատուկ տեսակի գործողությունների համար ժամանակահատվածների առանձնացումը և դրանց տոնական, բնույթ հաղորդելը, օրնակ՝ Սուրբ Ծնունդ, Նոր տարի և այլն։

Բոլոր այս ֆունկցիաների նշանակությունը փոխվում է պատմականորեն՝ սոցիալական կյանքի զարգացմանը զուգահեռ։ Ժամանակակից հասարակության մեջ ժամանակը կոլեկտիվ կյանքի գլխավոր կարգավորիչն է, կազմակերպողը, կոորդինավորողը։ Ժամանակը դառնում է ինքնուրույն կապիտալ, ինքնարժեք, որը կարելի է օգտագործել, գնել։ Ժամանակը չափվում է տարբեր փոխարժեքներով, գնալով ավելի է խորանում սոցիալական ժամանակի և անհատական ժամանակի միջև տարբերությունը։

Աղբյուրներ խմբագրել

  • Алексеев. П., Панин А. Философия. учебник для студентов Вузов.-3е из. прераб. и доп.-М, ТК Велби. Изд.-Проспект, 2003-608с
  • Аскольдов С.А. Время и его преодоление. Мысль, 1922.
  • Бернштейн Н.А. О построении движений. –М: Прогресс, 1947-242с.
  • Большой энциклопедический словарь в 2-х т/ Гл. ред. А.М. Прохоров- М.Сов. Энциклопедия, 1991. г2-767с.
  • Васильюк Ф. Е. Психология переживания. Изд. –во Моск. Ун-та, 1984- 200с.
  • Выготский Л.С. Собрание сочинений: В 6т М.: Педагогика, 1982 Т5-368с.
  • Гегель Г.В.Ф. Энциклопедия философских наук т2. Философия природы.-М.: «Мысль», 1975.-695с. (Филос. Наследие Т 64).-С5-579 с преложениями и примичениями.
  • Гусев А.Н. Общая психология։ в 7 т։ учебник для студ. Высш. учеб. заведении/под. ред. Б.С. Братуся. т 2. Ощущение и восприятие/ Из. ц. «Академия», 2007-416с.
  • Хасанов И.А. Феномен времени. Часть 1. Обективное время.-М.,1998-154с.
  • Цуканов Б.И. Время в психике человека. Одесса. «АстроПринт», 2000.
  • Шиффман Х.Р. Ощущения и восприятие. 5-е из. СПб. Питер, 2003-928с.։ ил-(серия «Мастера психологии»).
  • Штомпка П. Социология социальных изменений; пер. с англ. М., 1996. 416 с.
  • Штомпка П. Социология։ анализ современного общества / Пер. с польского С. М. Червонной. — М.։ Логос, 2005.
  • Джеймс В., Психология /Под.ред. Л.А. Петровской.-М.: Педогогика, 1991.-368с. (Классики мировой психологии).
  • Дильтей В. Описательная психология. Западное издание. –СПб. Издательство «Алетейя» При содействия фонда «Университетская книга», 1986-160с.
  • Кант И.О. Сочинения в шести томах. Том 2. Под общ. ред. В.Ф.Асмуса, А.Я. Гулыги, Т.И. Ойзермана. редактор тома А.В. Гулыга. Перевод Б.А. Фохта. Москва: Изд. «Мысль», 1964.-Академия Наук СССР. Институт философии. Серия «Философское наследие». Т5.
  • Реальникова И.А. Субективное переживание времени личностью как предмет научного психологического исследования.//http://izvestia.asu.ru/2001/2/soci/TheNewsOfASU-2001-2-soci-03.pdf.
  • Франкфорт Г., Франкфорт Г.А. Миф и реальность// Франкфорт Г., Франкфорт Г.А., Уилсон Дж, Якобсон Т., в преддверии философии. Духовные искания древнего человека. – М.: Наука, 1984.
  • Леви-Брюль Л. Первобытное мышление. - М., 1935.
  • Леви-Брюль Л. Сверхъестественное в первобытном мышлении. - М., 1937.
  • Кузнецов И.В. Принцип соответствия в современной физике и его философское значение. - М.-Л., 1948.
  • Кулаков Ю.И. Время как физическая структура // Развитие учения о времени в геологии. - Киев: "Наукова думка", 1982, стр. 126-150.
  • Мандельштам Л.М. Лекции по колебаниям (1930-1932). - М., 1955.
  • Мардер Л. Парадокс часов. - М., 1974.
  • Мауринь А.М. Проблема биологического времени и функция Бакмана. // Моделирование и прогнозирование в экологии. Межвуз. сборник научных трудов. - Рига, 1980, стр. .
  • Мауринь А.М. Проблемы разработки онтогенетической шкалы биологического времени. // Моделирование и прогнозирование в биоэкологии. - Рига, 1982, стр. 73-81;
  • Моисеева Н.И. Восприятие времени человеческим сознанием //Хронобиология и хрономидицина: Руководство. - М.: Медицина, 1989, с. 261-277.
  • Моисеева Н.И. Свойства биологического времени // Фактор времени в функциональной деятельности живых систем. - Л., 1980, стр. 15-19.
  • Моисеева Н.И. Некоторые методологические аспекты изучения понятия времени в биологии //Некоторые методологические вопросы теоретической медицины. - Л.: "Медицина", 1975, стр. 87-116.
  • Моисеева Н.И., Сысуев В.М. Временная среда и биологические ритмы. - Л.: "Наука", 1981.
  • Молчанов А.М. Время и эволюция //Системные исследования. Методологические проблемы / Ежегодник. 1970. - М.; Наука, 1970, с. 69-79.
  • Молчанов А.М. Термодинамика и эволюция //Колебательные процессы в биологических и химических системах. - М.: Наука, 1967, с. 292-308.
  • Молчанов Ю.Б. Четыре концепции времени в философии и физике. - М.: Наука, 1977 а. - 192 с.
  • Молчанов Ю.Б. Проблема времени в философии Аристотеля // "Философские науки", 1977 b, 1, с. 55-62.
  • Молчанов Ю.Б. Проблема времени в современной науке. - М.: Наука, 1990 а. - 136 с.
  • Молчанов Ю.Б. Проблема времени в системе научного знания // Естествознание: системность и динамика (Методологические очерки). - М.; Наука, 1990 b, стр. 61-76.
  • Молчанов Ю.Б. Философский смысл концепции времени у Ньютона // Ньютон и философские проблемы физики ХХ века. - М.: Наука, 1991, с. 156-169.
  • Пипуныров В.Н.. История часов с древнейших времен до наших дней. - М.: Наука, 1982. - 496 с.
  • Платон. Тимей (Перевод С.С. Аверинцева) // Платон. Сочинения в трех томах. Т. 3, часть 1. - М.: Мысль, 1971, стр. 455-541.
  • Плотин. III эннеада, кн. 7 //Переводы на русский язык в книгах: М. Браш. Классики философии. Т. 1. Греческая философия. - СПб. 1907, стр. 458 - 471; А.Ф. Лосев. История античной эстетики. Т. 6. Поздний эллинизм. - М.: Искусство, 1980, стр. 348-350, 351-353.
  • БОЛОТОВА А.К. ЧЕЛОВЕК И ВРЕМЯ В ПОЗНАНИИ, ДЕЯТЕЛЬНОСТИ, ОБЩЕНИИ, Москва 2007.
  • Серенкова В.Ф. Исследование проблем психологии времени//Методологические и теоретические проблемы современной психологии. М.,1988.
  • Yeager J. Absolute time estimates as a function of complexity and interruptions of mel­odies. Psycbonomic Science, 1969, 15,177-178.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ժամանակ հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 272  
  Ընթերցե՛ք «ժամանակ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։