Բացել գլխավոր ցանկը

Բեթղեհեմ (եբր.՝ בֵּית לֶחֶם‎, Բեյթ-Լեղեմ, բառացի՝ Հացի տուն[1][2], արաբ․՝ بيت لحم‎‎, Բայթ Լաղմ, բառացի՝ Մսի տուն), քաղաք Հորդանան գետի ձախ ափին: Գտնվում է Պաղեստինի ազգային վարչակազմի ռազմական և քաղաքացիական հսկողության ներքո (А գոտի)[3][4]: Պաղեստինյան Բեթղեհեմ մարզի վարչական կենտրոնն է, ինչպես նաև՝ ուխտագնացության և զբոսաշրջության կենտրոն (Հիսուս Քրիստոսի ծննդավայրն է): Ընկած է պատմական Հուդա երկրամասի տարածքում, Երուսաղեմ քաղաքից 10 կիլոմետր դեպի հարավ, փաստացի՝ սահմանակից է այդ քաղաքին; Զբաղեցնում է 5,4 քառակուսի կիլոմետր տարածք[5]: 2007 թվականի տվյալներով՝ բնակչության թվաքանակը եղել է 24 949[6]:

Քաղաք
Բեթղեհեմ
եբր.՝ בֵּית לֶחֶם‎ / արաբ․՝ بَيْتِ لَحْمٍ‎‎
Belen palestina.jpg
Կոորդինատներ: 31°42′16″ հս․ լ. 35°12′22″ ավ. ե. / 31.70444° հս․. լ. 35.20611° ավ. ե. / 31.70444; 35.20611
ԵրկիրՊաղեստին Պաղեստին
ՔաղաքապետՎիկտոր Բատարսե
Առաջին հիշատակումմ. թ. ա. 15-րդ դար
Մակերես30 կմ²
ԲԾՄ710 մետր
Խոսվող լեզուներարաբերեն
Բնակչություն25 266 մարդ (2007)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ2
Պաշտոնական կայքbethlehem-city.org
##Բեթղեհեմ (Պաղեստինյան ինքնավարություն)
Red pog.png

Մերօրյա Բեթղեհեմը դավանանքի տեսակետից գերազանցապես մահմեդական է, սակայն այստեղ, նախկինի պես, պահպանվել է նաև քրիստոնյաների մեծաթիվ համայնքը: Քաղաքի տնտեսության հիմքը զբոսաշրջությունն է, որ իր գագաթնակետին է հասնում Քրիստոսի ծննդյան տոնակատարության շրջանում: Բեթղեհեմում գործում են 30-ից ավելի հյուրանոցներ, 300-ից ավելի արհեստանոցներ[7]: Քաղաքի հյուսիսային մուտքի մոտ գտնվում է Ռաքելի դամբանը՝ հուդայականության, քրիստոնեության և մահմեդականության կարևորագույն սրբություններից մեկը:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել