Մագիստրոս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Մագիստրոս (լատ. magister-պետ, ուսուցիչ), ակադեմիական երկրորդ աստիճան, որ շնորհվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և բարձրագույն կրթության անգլո-ամերիկյան համակարգ ունեցող երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Միջին դարերում մագիստրոսի աստիճան շնորհվում էր «յոթ ազատ արվեստներ» դասավանդողներին, հետագայում՝ համալսարանների փիլիսոփայական ֆակուլտետների շրջանավարտներին, իսկ XIX դ. փոխարինվում է փիլիսոփայության դոկտորի աստիճանով։ Մինչ հեղափոխական Ռուսաստանում մագիստրոսի աստիճան շնորհվում էր համալսարանների բոլոր ֆակուլտետներում (բացի բժշկականից), և այն ստացող անձինք իրավունք ունեին ղեկավարելու ամբիոն։ Մագիստրոսի աստիճան շնորհվում էր համալսարանն ավարտելուց հետո տվյալ գիտության ճյուղից բանավոր քննություն հանձնող և հրապարակայնորեն դիսերտացիա պաշտպանող անձանց։ Աչքի ընկնող մագիստրոսական դիսերտացիայի համար շնորհվում էր դոկտորի աստիճան։ Բարձրագույն կրթության, ինչպես նաև գիտական կոչումների և աստիճանների խորհրդային համակարգում մագիստրոսի աստիճան չկա։ Արտասահմանում շնորհվում է համալսարան կամ դրան համարժեք ուսումնական հաստատություն ավարտած անձանց, որոնք 1-2 տարի լրացուցիչ դասընթացներ են անցնում և հատուկ քննություն հանձնելով՝ պաշտպանում ատենախոսություն։ Իրավաբանական և բժշկական մասնագիտությունների գծով մագիստրոսի աստիճանի փոխարեն շնորհվում է իրավունքի կամ բժշկության դոկտորի աստիճան։ Մագիստրոսի աստիճան ստացողի որակավորումը մոտավորապես համարժեք է խորհրդային բուհերի (5-ամյա ուսուցմամբ) դիպլոմային աշխատանք (նախագիծ) պաշտպանած շրջանավարտների ստացած որակավորմանը։