Թիերի Անրի

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Թիերի Դանիել Անրի (ֆր.՝ Thierry Daniel Henry, օգոստոսի 17, 1977(1977-08-17)[1][2][3][…], Les Ulis), ֆրանսիացի ֆուտբոլիստ՝ անտիլական ծագումով, հարձակվող, կարիերայի մեծ մասն անցկացրել է անգլիական «Արսենալ» ակումբում՝ դառնալով այդ ակումբի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, հաջողությամբ հանդես է եկել նաև Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Նա Ֆրանսիայի հավաքականի լավագույն ռմբարկուն է 51 գոլով։ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և կոնֆեդերացիաների գավաթների հաղթող։

Football pictogram.svg
Թիերի Անրի
ֆր.՝ Thierry Henry
Thierry Henry Manchester United vs MLS All Stars (cropped).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Թիերի Դանիել Անրի
Ազգությունը ֆրանսիացի
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա
Մականուն The King, Titi, Va Va Voom
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 17, 1977 (43 տարեկան)
Ծննդավայր Լեզ-Յուիս, Էսսոննա, Ֆրանսիա
Հասակ 188 սմ
Քաշ 83 կգ
Դիրք Կենտրոնական/Եզրային հարձակվող
եզրային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կանադա Մոնրեալ Իմպակտ
Պատանեկան կարիերա
1983-1989 Ֆրանսիա Լեզ-Յուիս
1989-1990 Ֆրանսիա Պալեզո
1990-1992 Ֆրանսիա Վիտրի-Շատիյոն
1992 Ֆրանսիա Կլեռֆոնտեն
1992-1994 Ֆրանսիա Մոնակո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994-1999 Ֆրանսիա Մոնակո 105 (20)
1994-1996  Ֆրանսիա Մոնակո Բ 31 (7)
1999 Իտալիա Յուվենտուս 16 (3)
1999-2007 Անգլիա Արսենալ 254 (174)
2007-2010 Իսպանիա Բարսելոնա 80 (35)
2010-2014 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու-Յորք Ռեդ Բուլզ 135 (52)
2012  Անգլիա Արսենալ 4 (1)
1994-2014 Ընդհանուր 625 (292)
Ազգային հավաքական
1992-1993 {{{2}}} Ֆրանսիա (Մ-15) 4 (3)
1993-1994 {{{2}}} Ֆրանսիա (Մ-16) 8 (4)
1994-1995 {{{2}}} Ֆրանսիա (Մ-17) 11 (10)
1995-1996 {{{2}}} Ֆրանսիա (Մ-18) 13 (6)
1996-1997 {{{2}}} Ֆրանսիա (Մ-19) 9 (5)
1997-1998 {{{2}}} Ֆրանսիա (Մ-20) 11 (7)
1997-1999 {{{2}}} Ֆրանսիա (Մ-21) 6 (1)
1997-2010 Ֆրանսիա Ֆրանսիա 123 (51)
Մարզչական կարիերա
2015-2016 Անգլիա Արսենալ մզ. շտաբ
2016-2018 Բելգիա Բելգիա օգն.
2018-2019 Ֆրանսիա Մոնակո
2019-ներկա Կանադա Մոնրեալ Իմպակտ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 14, 2019 թ.:

Իր կարիերայի ընթացքում Անրին ունեցել է բազմաթիվ տիտղոսներ թիմում և նվաճումներ, թիմերի կազմերում և ազգային առաջնություններում սահմանել է ռեկորդ։ Լավագույն ռմբարկուն է Ֆրանսիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» պատմության մեջ, մտել է աշխարհի և Եվրոպայի խորհրդանշական հավաքականի կազմում, երկու անգամ արժանացել է «Ոսկե Խաղակոշիկի» և տարբեր կազմակերպությունների վարկածներով բազմիցս արժանացել է տարվա խաղացող Անգլիայում։ Մտել է ՖԻՖԱ 100-ի ցուցակում, 1998 թվականից կրում է Պատվավոր Լեգեոնի շքանշանը։ Շատ փորձագետներ, մարզիչներ և մարզիկներ իրենց տված հարցազրույցում ասել են, որ Անրին լավագույն ֆուտբոլիստն է աշխարհում։

2007 թվականի հունիսին, Արսենալում անցկացրած տարիներից հետո, նա տեղափոխվեց Բարսելոնա €24 միլիոն գումարով։ Նա առաջին տիտղոսները կատալոնական ակումբի հետ նվաճեց 2009 թվականին՝ հաղթելով Լա Լիգան, Կոպա դել Ռեյը և Չեմպիոնների Լիգայի երրորդ տիտղոսը։ Այդ տարում նա իր թիմի հետ հաղթեց աննախադեպ վեց տիտղոս Սուպերկոպա դե Իսպանիան, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը և ՖԻՖԱ Աշխարհի Ակումբային առաջնությունը։ Ընդհանուր առմամբ ՈՒԵՖԱ տարվա լավագույն խաղացող մրցանակը ստացել է հինգ անգամ։ 2010 թվականին նա տեղափոխվեց Սոկերի ԱՄՆ Առաջնության Նյու-Յորք Ռեդ Բուլզ ակումբ և հաղթեց Արևելյան Կոնֆերենցիայի տիտղոսը։ 2012 թվականին երեք ամսով վարձավճարով վերադարձավ Արսենալ։

Բացի ֆուտբոլից Անրին ակտիվորեն ներգրավված է բարեգործական աշխատանքում, պարբերաբար ներդրումներ է անում տարբեր շահույթ չհետապնդող կազմակերպություններում, որոնց նպատակն է պայքարել ՁԻԱՀ-ի և սնկային հիվանդությունների դեմ։ Ղեկավարում է ֆուտբոլը ռասիզմի դեմ ծրագիրը։ Իր գործունեության համար 2007 թվականին Թայմ ամսագրի կողմից ընդգրկվել է հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի մեջ։ Իր համբավի շնորհիվ համագործակցում է բազմաթիվ ընկերությունների հետ, նկարահանվել է Nike-ի, Reebok-ի, Gillette-ի, Renault-ի և Pepsi-ի գովազդներում։ Ամուսնալուծված է, ունի մեկ դուստր։

ԿենսագրությունԽմբագրել

Անրին ծագումով անտիլիացի է։ Նրա հայրը՝ Անտուանը ծնունդով Գվադելուպայից էր (Լա-Դեզիրադ կղզի), իսկ մայրը՝ Մարիսը, տեղափոխվել էր Մարտինիկայից[4]։

Թիերին ծնվել է ոչ մեծ Լեզ-Յուլիս քաղաքում, որը գտնվում էր Փարիզից 23 կիլոմետր հեռավորության վրա։ Մեծացել է արվարձաններում և մանկությունը պարփակված էր դաժան, խեղճ ընտանիքներից ելած դեռահասների շրջապատում։ Հենց նրանց մոտ էլ սովորեց ֆուտբոլ խաղալ[5][6]։ Մայրը ցանկանում էր, որ տղան լավ կրթություն ստանա, իսկ հայրը տղայի ապագան պատկերացնում էր միայն սպորտում։ Անտուանին գերում էր Թիերրիի ֆուտբոլային առաջխաղացումը, քանի որ համարում էր, որ Թիերին տաղանդ ունի։

Արդեն յոթ տարեկան հասակում Անրին բավականին լավ խաղ էր ցուցադրում, ինչի շնորհիվ նա տեղ ստացավ տեղական՝ «Լեզ-Յուրիս» ֆուտբոլային ակումբում, որի ղեկավարը Կլոդ Շեզելեն էր։ Հայրն արդեն նրան մարզվել էր ստիպում։ Թիերիի կողքից չհեռանալով՝ մասնակցում էր բոլոր խաղերին, մեկ անգամ նույնիսկ աշխատանքից ազատվեց այն պատճառով, որ ֆուտբոլի խաղից հետո ուշացել էր աշխատանքից" Հոր մանրակրկիտ հետևությունները ունեցան իրենց արդյունքը, և որոշ ժամանակ անց Թիերին խոստովանեց, որ առանց հոր ամենը այլ կլիներ։

Մանկության տարիներին նրան ֆուտբոլն այդքան չէր հուզում, որքան հորը ուրախությունը պարգևելը․ «ոչինչ այնքան հաճույք չէր պատճառում, քան հորս ժպիտը ամեն խաղային հաղթանակից հետո»[7]։ 1989 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվեց «Պալեզտ», սակայն մեկ տարի անց հայրը կոնֆլիկտ ունեցավ ակումբային կառավարիչների հետ այն բանից հետո, երբ խաղերց մեկի ժամանակ վազեց դեպի դաշտը և կռվեց մրցավարներից մեկի հետ և Անրիին տեղափոխեցին «Վիտրի-Շատիյոն», որի ապագա թիմային մարզիչ՝ Ժան-Մարի Պանզան Անրիի հետ էր տեղափոխվել թիմ[5]։ Այնտեղ Թիերին խաղաց ևս երկու տարի[4]։

Պրոֆեսիոնալ կարիերաԽմբագրել

«Մոնակո» (1992-1999) և «Յուվենտուս» (1999)Խմբագրել

1990 թվականին ֆուտբոլիստին դիտարկելու է գալիս «Մոնակոյի» սկաուտ Արնոլդ Կատալանոն։ Նա դիտեց խաղերից մեկը, թիմը հաղթում է 6-0 հաշվով, և բոլոր վեց գոլերը խփեց Անրին։ Այդ ժամանակ Կատալանոն առաջարկել է նրան առանց որևէ փորձաշրջանի միանալ իր ակումբին, սակայն պնդեց, որ նա նախապես պետք է անցնի դասընթաց էլիտար «Կլերֆոնտեն» ֆուտբոլի ակադեմիայում։ Ուսումնական կենտրոնի ղեկավարը սկզբում հրաժարվեց ընդունել Թիերիին, դպրոցում ցածր գնահատականների պատճառով, բայց հետո ամեն դեպքում համաձայնվեց. պատանի խաղացողն ավարտեց ամբողջ ուսուցումը և մտավ «Մոնակոյի» դեբյոտային կազմ[7]։ Հետագայում կնքեց պրոֆֆեսինալ պայմանագիր, իսկ 1994 թվականին անցկացրեց իր առաջին խաղը Լիգա 1-ում։ Արսեն Վենգերը, թիմի գլխավոր մարզիչը, Անրիին նշանակեց ձախ եզրում կիսապաշտպան, քանի որ կարծում էր, որ նրա արագությունը, գնդակի լավ տիրապետումը և տեխնիկան ավելի էֆեկտիվ կլինի ընդդեմ եզրային պաշտպանի, քան կենտրոնականի։ Առաջին մրցաշրջանում ֆուտբոլիստը անց է կացրել 18 խաղ ակումբում և խփել երեք գոլ[4]։ Առաջին մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցեց ակումբի 18 խաղերին և նշանավորվեց երեք գոլով[4]։

Վենգերը շարունակեց փնտրել Անրիի համար համապատասխան տեղ դաշտում և ի վերջո եզրակացրեց, որ ամեն դեպքում նա պետք է խաղա հարձակման գծում, սակայն մինչ որոշման ընդունումը, երկար ժամանակ կասկածում էր և ֆուտբոլիստին դնում տարբեր դիրքերում[4]։ Գտնվելով մարզչի նրբանկատության տակ, Անրին ցույց տվեց ստաբիլ խաղ, 1996/97 մրցաշրջանում օգնեց թիմին հաղթել չեմպիոնական տիտղոսը և դարձավ լավագույն երիտասարդ խաղացողը Ֆրանսիայում[7][8]։ Ֆուտբոլիստի տաղանդը նկատեց մադրիդի «Ռեալը» և 1997 թվականի հունվարի 13-ին նրա հետ կնքեց վեց տարվա պայմանագիր[9]։ Հետագայում գործարքն ապօրինի է ճանաչվել, քանի որ ֆրասնսիացու իրավունքները պատկանում էին «Մոնակոյին». միջադեպի ավարտին ՖԻՖԱ-ն 100 հազար շվեյցարական ֆրանկով տուգանեց Անրիին[10]։ Հաջորդ մրցաշրջանում նա շարունակեց բարձր մակարդակով ելույթները, տեղի ունեցավ իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում. իր յոթ գոլերի շնորհիվ ակումբը հասավ մինչև կիսաեզրափակիչ[11], առաջին անգամ հրավիրվեց ազգային թիմի կազմ և մասնակից եղավ Ֆրանսիայի համար տրիումֆալ 1998 թվականի աշխարհի առաջնությանը[4]։ Այդ պահից ֆուտբոլիստին եկավ փառքը, իր անձով հետաքրքրվեցին եվրոպական շատ ակումբներ, և 1999 թվակականի հունվարին 10,5 միլիոն ֆունտ ստերլինգով Անրին տեղափոխվեց թուրինի «Յուվենտուս», իր ընկեր և ակումբակից Դավիդ Տրեզեգեյի նմանատիպ տեղափումից մեկ տարի առաջ[7]։ Ընդհանուր առմամբ հարձակվողը «Մոնոկոյում» անցկացրեց հինգ մրցաշրջան, ֆրանսիական լիգայում մասնակցել է 105 հանդիպման և խփել է 20 գնդակ[8]։

Առաջին և միակ մրցաշրջանը Ա Սերիայում ֆուտբոլիստի համար շատ անհաջող ստացվեց, հանդես գալով իր համար անհարմար եզրային կիսապաշտպանի դիրքում[12], ինչպես նաև իտալական լավ կազմակերպված պաշտպանության հետ հանդիպելով, Անրին դաշտ դուրս եկավ 16 անգամ և խփեց ընդամենը 3 գոլ[13]։ Այդ անհաջողության ադյունքում նրան դրեցին տրանսֆերի և 1999 թվականի օգոստոսին 10 միլիոն ֆունտ-սթերլինգ արժեքով տեղափոխվեց լոնդոնյան «Արսենալ», որտեղ էլ վերամիավորվեց իր նախկին մարզիչի՝ Արսեն Վենգերի հետ[14]։

«Արսենալ» (1999-2007)Խմբագրել

 
Անրին «Արսենալ» թիմի ավագ, այդ պարտականությունը ստանձնեց 2005 թվականին, Պատրիկ Վիեյրայի «Յուվենտուս» տեղափոխությունից հետո

Անրին «Արսենալին» երկրպագել է դեռ 1991 թվականից[15], և հենց լոնդոնյան ակումբում նա հասավ համաշխարհային ֆուտբոլային աստղի մակարդակին[16]։ Չնայած տրանսֆերի նպատակահարմարության մասին մասնագետների կասկածին, Վենգերը համոզված էր, որ խաղացողի տեղափոխության համար ծախսված միջոցներն արժեր[4]։ Ֆուտբոլիստին միանգամից դիրքավորեցին հարձակման գծում, «Ռեալ Մադրիրդ» հեռացած Նիկոլյա Անելկայի դիրքում. մարզչի այդ որոշումը տարիների ընթացքում ակումբին մեծ շահաբաժիններ բերեց։ Սկզբից Անրին հիասթափեցրեց երկրպագուներին ութ ամբողջական խաղերին չխփելով ոչ մի գոլ, լրագրողները կարծիք հայտնեցին, որ խաղացողը չի հարմարվի անգլիական Պրեմիեր Լիգայի ուժային և արագ խաղին։ Մի քանի անհաջող ամիսներից հետո Անրին նշեց, որ «ինքը ստիպված է նորից սովորել գոլեր խփելու արվեստի բոլոր նրբությունները»[17]։ Առաջին գնդակն Անրին հակառակորդների դարպաս ուղարկեց սեպտեմբերի 18-ին «[Սաութհեմփթոն ՖԱ|Սաութհեմփթոնի]]» դեմ խաղում, իր տեղափոխությունից ավելի քան մեկ ամիս հետո[18]։ Մրցաշրջանի ավարտից հետո համենայնդեպս կասկածները փարատվում են, «Արսենալում» հարձակվողը ցուցադրեց տպավորիչ վիճակագրություն. անցկացրած 26 խաղ[19]։ Թիմը զիճելով «Մանչեստեր Յունայթեդին», առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղը, հասավ մինչև ՈՒԵՖԱ գավաթի եզրափակիչ, բայց վերջին խաղում պարտվեց թուրքական «Գալաթասարային» հետխաղյա տասնմեկ մետրանոցներով[4]։

Վերադառնալով հաղթական 2000 թվականի Եվրոպայի առաջնությունից, Անրին գտնվեց հոյակապ մարզավիճակում և պատրաստ եղավ 2000/01 մրցաշրջանի սկզբին։ Չնայած ավելի քիչ գոլերի և արդյունավետ փոխանցումների քանակին, ֆուտբոլիստը դարձավ «Արսենալի» լավագույն ռմբարկուն և հաստատեց իր տեղը մեկնարկային կազմում[14]։ Լինելով լիգայի լավագույն հարձակվողներից մեկը, նա օգնեց «զինագործներին» մոտենալ առաջատար «Մանչեստեր Յունայթեդին», սակայն առաջնության արդյունում նորից մնաց առանց չեմպիոնական տիտղոսի։ Հարցազրույցում խաղացողը իր մտահոգությունն է արտահայտել այն փաստի առթիվ, որ ստիպված է լինում միայնակ քաշ տալ ամբողջ թիմը, ինչպես նաև հայտարարեց «Արսենալը» Պրեմիեր Լիգայի գլխավոր ուժ դարձնելու մասին[4]։ Եվ իրոք, 2001/02 մրցաշրջանը ստացվեց շատ հաջող, թիմը յոթ միավորի տարբերությամբ չեմպիոն դարձավ, Անգլիայի գավաթի եզրափակիչում 2:0 հաշվով հաղթեց «Չելսիին»[4]. Անրին դարձավ լիգայի լավագույն ռմբարկու, «Արսենալին» ոսկե դուբլ բերող բոլոր խաղերին՝ նա հակառակորդի դարպասը գրավել է 32 անգամ[7][14], իսկ փետրվարի 12-ին ակումբի կազմում խփում է կանոնավոր առաջնությունում իր հարյուրերորդ գոլը[18]։ Ֆուտբոլիսիտին ազգային թիմի կազմ կանչեցին 2002 թվականի աշխարհի առաջնությունում, բոլորն իրենից սպասում էին հաջողության կրկնում, բայց Ֆրանսիան ի զարմանս հասարակության, չկարողացավ հաղթահարել խմբային փուլը[4]։

Ելույթների վիճակագրությունԽմբագրել

Ակումբային կարիերաԽմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա[20] Գավաթներ[21] Եվրոգավաթ[22] Այլ[23] Ընդհանուր
Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր
Մոնակո 1994-95 8 3 0 0 0 0 0 0 8 3
1995-96 18 3 3 0 1 0 0 0 22 3
1996-97 36 9 3 0 9 1 0 0 48 10
1997-98 30 4 5 0 9 7 0 0 44 11
1998-99 13 1 1 0 5 0 0 0 19 1
Ընդհանուր 105 20 12 0 24 8 0 0 141 28
Մոնակո Բ
(ֆարմ ակումբ)
1994-95 19 6 0 0 0 0 19 6
1995-96 10 0 0 0 0 0 10 0
1996-97 2 1 0 0 0 0 2 1
Ընդհանուր 31 7 0 0 0 0 0 0 31 7
Յուվենտուս 1998-99 16 3 1 0 0 0 2 0 19 3
1999-2000 0 0 0 0 1 0 0 0 1 0
Ընդհանուր 16 3 1 0 1 0 2 0 20 3
Արսենալ 1999-2000 31 17 5 1 13 8 0 0 48 26
2000-01 35 17 4 1 14 4 0 0 53 22
2001-02 33 24 5 1 11 7 0 0 49 32
2002-03 37 24 5 1 12 7 1 0 55 32
2003-04 37 30 3 3 10 5 1 1 51 39
2004-05 32 25 1 0 8 5 1 0 42 30
2005-06 32 27 1 1 11 5 1 0 45 33
2006-07 17 10 3 1 7 1 0 0 27 12
Ընդհանուր 254 174 27 9 85 42 4 1 370 226
Բարսելոնա 2007-08 30 12 7 4 10 3 0 0 47 19
2008-09 29 19 1 1 12 6 0 0 42 26
2009-10 21 4 1 0 6 0 4 0 32 4
Ընդհանուր 80 35 9 5 28 9 4 0 121 49
Նյու Յորք Ռեդ Բուլզ 2010 12 2 0 0 0 0 12 2
2011 29 15 0 0 0 0 29 15
2012 27 15 0 0 0 0 27 15
2013 32 10 0 0 0 0 32 10
2014 35 10 0 0 0 0 35 10
Ընդհանուր 135 52 0 0 0 0 0 0 135 52
Արսենալ
(վարձավճար)
2011-12 4 1 2 1 1 0 0 0 7 2
Ընդհանուր 4 1 2 1 1 0 0 0 7 2
Ընդհանուր «Արսենալում» 258 175 29 10 86 42 4 1 377 228
Ընդհանուր կարիերայում 625 292 51 15 139 59 10 1 825 367

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Encyclopædia Britannica
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. filmportal.de — 2005.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 «Thierry Henry Biography» (անգլերեն)։ jockbio.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-21-ին։ Վերցված է 2010-08-30 
  5. 5,0 5,1 Andrew Anthony. (3 октября 2004)։ «Thierry Henry, you're having a laugh» (անգլերեն)։ The Observer։ Արխիվացված օրիգինալից 2012-05-21-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30–ին 
  6. Ashling O'Connor, Ben Smith (19 ноября 2009)։ «Sponsors stand by Thierry Henry but fans call for boycott over handball» (անգլերեն)։ The Times։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30–ին 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Profile: Thierry Henry (web archive)» (անգլերեն)։ Goal.com։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30–ին 
  8. 8,0 8,1 «Thierry Daniel Henry Profile» (անգլերեն)։ footballdatabase.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-21-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30–ին 
  9. http://www.sport-express.ru/newspaper/1997-07-15/9_1/
  10. «Реал» и Анри наказаны за попытку совершить незаконную сделку. — Спорт-Экспресс, 6 сентября 1997.
  11. «Soccerbase stats for AS Monaco Semi Final game» (անգլերեն)։ soccerbase.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-21-ին։ Վերցված է 2010-08-30 
  12. Richard Clarke. (14 ноября 2006)։ «Henry - Why I must adapt to our new formation» (անգլերեն)։ arsenal.com։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-30-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30 
  13. «Thierry Henry - France» (անգլերեն)։ CBC.ca։ Արխիվացված օրիգինալից 2012-05-21-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30 
  14. 14,0 14,1 14,2 «Thierry Henry» (անգլերեն)։ ESPN Soccernet։ Արխիվացված օրիգինալից 2012-05-21-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30 
  15. http://www.sport-express.ru/newspaper/2004-06-03/5_2/
  16. «Ronaldinho wins Fifa player award» (անգլերեն)։ BBC Sport։ 20 декабря 2004։ Արխիվացված օրիգինալից 2012-05-21-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1–ին 
  17. Andrew Anthony (2004-10-03)։ «Thierry Henry, you're having a laugh» (անգլերեն)։ The Observer։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-21-ին։ Վերցված է 2010-09-01 
  18. 18,0 18,1 {{{վերնագիր}}}.
  19. «Games played by Thierry Henry in 1999–2000» (անգլերեն)։ soccerbase.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-21-ին։ Վերցված է 2010-09-01 
  20. MLSփլեյ-օֆ ռաունդի խաղերը ներառյալ
  21. Ֆրանսիայի գավաթ, Ֆրանսիայի լիգայի գավաթ, Իտալիայի գավաթ, Անգլիայի գավաթ, Անգլիայի լիգայի գավաթ, Իսպանիայի գավաթ, ԱՄՆ գավաթ։
  22. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ Գավաթ, Ինտոերտոտոյի գավաթ։
  23. Անգլիայի սուպերգավաթ, Իսպանիայի սուպերգավաթ, ՈՒԵՖԱ Սուպերգավաթ, Աշխարհի ակումբային առաջնություն, եվրոգավաթի տեղերի համար փլեյ-օֆ խաղեր (сезон 1998/99).

Արտաքին հղումներԽմբագրել