Հոկեյ, թիմային սպորտաձև, որը խաղացվում է սահադաշտի վրա։ Այն տարբերվում է իր արագ տեմպով և ֆիզիկայնությամբ։ Հոկեյը լայն տարածում է գտել այն երկրներում, ուր կլիման նպաստում է բնական սեզոնային սառույցի գոյացմանը։ Այսպես՝ հոկեյի ավանդական ուժեղագույն ազգային թիմերը ներկայացնում են հյուսիսային երկրները, որոնցում ձմեռները ցուրտ են ու երկարատև։ Հոկեյը Կանադայի 4merajin ազգային սպորտաձևն է[1]։

Տափօղակով հոկեյ
Տեսակհոկեյ, չմշկասահք և ice sport?
Ծագման երկիր Կանադա
Տարբերվում էՄականախաղ, Գնդակով հոկեյ, ball hockey? և ice polo?
ՊորտալՊորտալ:Հոկեյ
 Ice hockey Վիքիպահեստում
Շվեդիայի և Լատվիայի հոկեյի ազգային հավաքականները խաղի ընթացում։
Հոկեյի դաշտ։

Հոկեյը խաղացվում է երկու հակառակորդ թիմերի միջև, որոնք բաղկացած են 6-ական խաղացողներից՝ 5-ական դաշտային խաղացողներից և մեկ դարպասապահից։ Խաղացողները սառցադաշտի վրա սահում են չմուշկների վրա՝ ջանալով անհատական մականների օգնությամբ տափօղակը ուղարկել հակառակորդի դարպասից ներս՝ սրանով հակառակորդին գոլ խփելով։ Հաղթում է այն թիմը, որը խաղին հատկացված ժամանակի ընթացքում առավելագույն քանակով գոլեր է խփում[2]։

Խաղադաշտի երկարությունը հավասար է 51-61 մետր, իսկ լայնությունը՝ 24-30 մետր։ Խաղադաշտը շրջափակող եզրակողի բարձրությունը հավասար է 1,10-1,22 սանտիմետրի[2]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. National Sports of Canada Act
  2. 2,0 2,1 «Хоккей - официальные правила :: спортZone»։ www.sportzone.ru։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 23