Արսեն Լյուպեն (ֆիլմ, 2004)

ռեժիսոր Ժան Պոլ Սալոմեի ֆիլմ

«Արսեն Լյուպեն» (ֆր.՝ Arsène Lupin), ռեժիսոր Ժան Պոլ Սալոմեի գեղարվեստական ֆիլմը։ Մորիս Լեբլանի՝ ջենտլմեն-կողոպտիչ Արսեն Լյուպենի մասին վիպաշարի երկու վեպերի ազատ էկրանավորումն է։

Արսեն Լյուպեն
ֆր.՝ Arsène Lupin
Երկիր Ֆրանսիա
 Իտալիա
 Իսպանիա
 Միացյալ Թագավորություն
Ժանրքրեական ֆիլմ[1], ռոմանտիկ ֆիլմ, մարտաֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԿալիոստրո կոմսուհին և The Hollow Needle?
Թվական2004
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԺան-Պոլ Սալոմե[1][2][3]
Սցենարի հեղինակԺան-Պոլ Սալոմե և Laurent Vachaud?
ԴերակատարներՌոմեն Դյուրիս[4][2], Քրիստին Սքոթ Թոմաս[4][2], Պասկալ Գրեգորի[4], Եվա Գրին[4], Մատիո Կառիեր[4], Ռոբին Ռենուչի[4][2], Ֆիլիպ Լեմեր[4], Adèle Csech?[4][2], Ալեն Ֆիգլաժ[4], Աննա Սուարես[4], Արթուր Դյուպոն[4], Օրելիեն Ուիիկ[4], Ֆրանսուազ Լեպին[4][2], Ժերար Շելյու[4], Hervé Falloux?[4][2], Ժան Ֆրանսուա Գալոտ[4], Մարի Բյունել[4][2], Ֆիլիպ Լոդենբաշ[4], Ֆիլիպ Մանիան[4], Պիեռ Օսեդատ[4], Ռեմի Ռուբախա[4], Stéphane Foenkinos?[4], Valérie Decobert?, Քսավիե Բովուա[4], Ֆրանսուա Բերլեան[5], Նիկի Նոդե[5] և Jana Bittnerová?[5]
ՕպերատորPascal Ridao?
ԵրաժշտությունԴեբի Ուայզման
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրInterContinental Paris Le Grand
Կինոընկերություն01 Distribution
Տևողություն131 րոպե

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Նորմանդիայում 1894 թվականին։ 20-ամյա գեղեցկադեմ երիտասարդը տարված է ավանտյուրաներով, արկածներով ու գողություններով։ Նրա անունն արդեն հայտնի է արդեն ամբողջ Ֆրանսիայում. նրան կոչում էին Արսեն Լյուպեն։

Ֆիլմը սկսում է հետևյալ տեսարանով․ Արսեն Լյուպենի հայրը՝ Թեոֆրոստ Լյուպենն իր փոքր որդուն սովորեցնոմ է ֆրանսերեն։ Հետո նրան փորձում է բռնել ոստիկանությունը, սակայն նա կարողակում է փախչել։ Գիշերը նա գալիս է որդու մոտ և պատմում իր մասնագիտության մասին, ինչից հետո տղան կատարում է իր առաջին գործողությունը։ Հաջորդ օրը նա ծովափին գտնում է իր հոր դիակը։ Սարսափահար տղան փախչում է քաղաքից։

Անցնում են շատ տարիներ։ Արսենը դարձել է պրոֆեսիոնալ գող և կերպարանափոխման վարպետ, սակայն միաժամանակ նա չափազանց քաղաքավարի է բոլորի հետ։ Մասնավորապես ֆիլմի սկզբում նա նավապետին ստիպում է ներողություն խնդրել իր աղախնից։ Դրանից հետո Լյուպենը խորամանկորեն նավի ուղևորներին վաճառում է իրենց իսկ զարդերը, բայց նրան բացահայտում են և նա փախչում է՝ ցատկելով ջուրը։ Հաջորդ օրը Լյուպենը զինվորականի հագուստով գնում է հիվանդանոց՝ մոր մոտ։ Նա իմանում է, որ մորն այցելում է իր հորը սպանողը՝ նվեր թողնելով մի փունջ լուպին։ Մայրը փորձում է իր վրա գրավել որդուն ձերբակալելու եկած ոստիկանների ուշադրությունը, սակայն որդու աչքի առաջ մահանում է նրանց ձեռքերի վրա։ Մոր թաղման ժամանակ Արսեն Լյուպենը հանդիպում է իր զարմուհուն՝ Կլարիս Դրյո Սուբիզին, ում սիրահարված էր դեռ մանկությունից։ Գիշերը Արսենն ականատես է դառնում, թե ինչպես է վանականների միաբանությունը փորձում մահապատժի ենթարկել Կալիոստրոյի կոմսուհի Ժոզեֆինա Բալզամոյին, որին համարում են կախարդուհի։ Նա առաջին հայացքից սիրահարվել է Ժոզեֆինային և փրկում է նրան։ Պարզվում է, որ աղջիկը գողացել է ոսկե խաչելություններ, որոնք ցույց են տալիս յոթ աբբայությունների գանձի տեղը։ Նրանք մեկնում են գանձը որոնելու։

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Ռոմեն Դյուրիս Արսեն Լյուպեն Արսեն Լյուպեն
Քրիստին Սքոթ Թոմաս Ժոզեֆինա Բալզամ, Կալիստոյի կոմսուհի Ժոզեֆինա Բալզամ, Կալիստոյի կոմսուհի
Պասկալ Գրիգորի Թեոֆրաստ Լյուպեն/Բոմանյան, Արսենի հայրը Թեոֆրաստ Լյուպեն/Բոմանյան, Արսենի հայրը
Եվա Գրին Կլարիս Դրյո֊Սուբիզ Կլարիս Դրյո֊Սուբիզ
Պոբին Նելուչի լորդ Դրյո֊Սուբիզ լորդ Դրյո֊Սուբիզ
Պատրիկ Տումի Լեոնարդ Լեոնարդ
Մաթյո Կարեր Օռլեանի հերցոգ Օռլեանի հերցոգ
Ֆիլիպ Մանյան Բոնետո Բոնետո
Ֆիլիպ Լեմեր Կարդինալ Դ՝Ետիգյու Կարդինալ Դ՝Ետիգյու
Մարի Բյուել Գենրետա Լյուպել,Արսենի մայր Գենրետա Լյուպել,Արսենի մայր

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել