Բացել գլխավոր ցանկը

Վյաչեսլավ Ալեքսանդրովիչ Ֆետիսով (ռուս. Вячесла́в Алекса́ндрович Фети́сов, 1958 թվական ապրիլի 20, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական ականավոր հոկեյիստ, պետական գործիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1978 թվական), Ռուսաստանի վաստակավոր մարզիչ (2002 թվական), հանդես է եկել պաշտպանի դիրքում։

Վյաչեսլավ Ֆետիսով
Viacheslav Fetisov.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Ազգություն`Ռուսաստան Ռուս
Մասնագիտացում`տափօղակով հոկեյ, պաշտպան
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`1958 թվական ապրիլի 20
Ծննդավայր`Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԽՍՀՄ, Մոսկվա

ԿենսագրությունԽմբագրել

Հոկեյ սկսել է խաղալ Կորովինսկի մայրուղու թիվ 4 շենքի բակային թիմում։ № 19 ԲՇՏ-ի բակային թիմի կազմում հասնում է մինչև քաղաքային «Ոսկե տափօղակ» մրցաշարի եզրափակիչ։

12 տարեկան հասակում ընդգրկվում է ԲԿՄԱ-ում՝ մարզիչ Յուրի Ալեքսանդրովիչ Չաբարինի մոտ։ 18 տարեկան հասակում ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի կազմում մասնակցում է Կանադայում շրջագայությանը։

1983-1989 թվականներին խաղացել է ԲԿՄԱ-ի կազմում (թիմի և ԽՍՀՄ հավաքականի ավագն էր, մի փոքրիկ դադարով 1988 թվականին), 1994 թվականին խաղացել է Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում։

1980-ական թվականներին ԽՍՀՄ հավաքականի և ԲԿՄԱ ակումբի կազմում խաղացել է Լարիոնովի լեգենդար հնգյակում՝ Սերգեյ Մակարովի, Իգոր Լարիոնովի, Վլադիմիր Կրուտովի և Ալեքսեյ Կասատոնովի հետ միասին, պաշտպանի դիրքում։

ԽՍՀՄ և Ռուսաստանի առաջնություններում մասնակցել է 480 խաղի և դարձել 153 տափօղակի հեղինակ։

1989-1994 թվականներին ընդգրկվել է «Նյու Ջերսի Դևիլս»-ի, իսկ 1994-1998 թվականներին՝ «Դետրոյթ Ռեդ Ուինգս»-ի կազմերում։ Հոկեյի Ազգային Լիգայի առաջնություններում խաղացել է 546 խաղ և դարձել 36 տափօղակի և 192 արդյունավետ փոխանցման հեղինակ։ «Սթենլիի Գավաթ»-ի (Stanley Cup) մրցաշարերում մասնակցել է 116 խաղի, դարձել 2 տափօղակի և 26 արդյունավետ փոխանցման հեղինակ։

1994 թվականին, Գելանի Տովբուլատովի և Վասիլի Կլոկովի հետ միասին, կազմակերպել է տափօղակով հոկեյի «Սպարտակի Գավաթ» մրցաշարը։ 1998-2000 թվականները հանդիսացել է «Նյու Ջերսի Դևիլս» ակումբի գլխավոր մարզիչի օգնական, որի հետ միասին 2000 թվականին արժանացել է «Սթենլիի Գավաթ»-ին։

2002 թվականին եղել է Սոլթ Լեյք Սիթիում անցկացված Ձմեռային Օլիմպիական Խաղերում տափօղակով հոկեյի ԽՍՀՄ հավաքականի գլխավոր մարզիչ և գլխավոր մենեջեր։ Ֆետիսովի գլխավորությամբ ԽՍՀՄ հավաքականը արժանացավ բրոնզե մեդալների։

2002 թվականից հանդիսանում է ««Մարզական Ռուսաստան» համառուսական կամավորական ընկերության» Համառուսական հասարակական ընկերության Բարձրագույն խորհրդի նախագահ[1]:

Ֆետիսովը հանդիսանում է Համաշխարհային հակախթանիչային գործակալության հիմնադիր խորհրդի անդամ[2]: 2007 թվականի փետրվարի 1-ին ընտրվում է սպորտում խթանիչների դեմ պայքարի ՅՈՒՆԵՍԿՈ-ի Միջազգային Կոնվենցիայի անդամ-երկրների համաժողովի նախագահ[3]:

2008 թվականի հոկտեմբերի 22-ից[4] մինչև 2012 թվականի հունվարի 21[5][6] հանդիսացել է Հոկեյի Մայրցամաքային Լիգայի տնօրենների խորհրդի նախագահ։

2009 թվականի ապրիլի 29-ից[7] մինչև 2012 թվականի հունվարի 21[7]-ը հանդիսացել է «ԲԿՄԱ» հոկեյի ակումբի նախագահ։

2009 թվականի դեկտեմբերի 11-ին մեկ պաշտոնական խաղ է անցկացրել ԲԿՄԱ-ի կազմում՝ ակումբի, լիգայի և ընդհանուր հոկեյի նկատմամբ ուշադրության բարձրացման նպատակով[8][9]:

2009 թվականից հանդիսանում է Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի Տնտեսագիտական Համալսարանի սպորտային արդյունաբերության մենեջմենտի ամբիոնի վարիչ[10]:

2012 թվականի ապրիլի 5-ից հանդիսանում է Ռուսաստանի սիրողական հոկեյի լիգայի վարչության նախագահ[11]:

Մարզական հաջողություններԽմբագրել

Համաշխարհային հոկեյի բոլոր բարձրագույն պարգևների և տիտղոսների տիրակալ։

  • Ձմեռային Օլիմպիական խաղերի հաղթող (1984 թվական, 1988 թվական), Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1980 թվական)։
  • Աշխարհի չեմպիոն (1978 թվական, 1981 թվական, 1982 թվական, 1983 թվական, 1986 թվական, 1989 թվական, 1990 թվական); արծաթե մեդալակիր (1987 թվական); բրոնզե մեդալակիր (1977 թվական, 1985 թվական, 1991 թվական)։ Օլիմպիական խաղերի և Աշխարհի առաջնության մրցաշարերում մասնակցել է 123 խաղի և դարձել 48 տափօղակի հեղինակ։
  • Եվրոպայի բազմակի չեմպիոն։
  • ԽՍՀՄ բազմակի չեմպիոն (1975 թվական, 1977-1989 թվականներ)։ ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր (1976 թվական)։
  • ԽՍՀՄ Գավաթի տիրակալ (1977 թվական, 1979 թվական, 1988 թվական)։
  • Եվրոպական չեմպիոնների գավաթի բազմակի հաղթող։ Այդ մրցաշարում դարձել է 26 տափօղակի հեղինակ։ Հանդիսանում է այդ մրցաշարում խփած տափօղակների քանակով ռեկորդակիր՝ պաշտպանների շրջանում։
  • Հոկեյի Ազգային Լիգայի կանոնավոր առաջնության հաղթող և Սթենլիի Գավաթի տիրակալ (1997 թվական, 1998 թվական), եզրափակիչի մասնակից (1995 թվական)։
  • Կանադայի Գավաթի տիրակալ (1981 թվական), եզրափակիչի մասնակից (1987 թվական)։ Աշխարհի Գավաթի մրցաշարի մասնակից (1996 թվական), այդ մրցաշարում ԽՍՀՄ հավաքականի թիմի ավագ (4 խաղ)։ Կանադայի Գավաթի մրցաշարում անց է կացրել 16 խաղ և դարձել 3 տափօղակի հեղինակ։
  • 2005 թվականին դարձել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի Փառքի Սրահի անդամ։
  • Ընդգրկվել է Հոկեյի Ազգային Լիգայի Փառքի Սրահում։
  • Ընդգրկվել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի «Centennial All-Star Team» հարյուրամյակի խարհրդանշական հավաքականի կազմում։
  • 1997 թվականի հունիսի 7-ից հանդիսանում է «Եռակի ոսկե ակումբի» անդամ։
  • 2008 թվականի ապրիլի 19-ին ԲԿՄԱ-ի Փառքի ծառուղում տեղադրվում է Վյաչեսլավ Ֆետիսովի կիսանդրին։

ՎիճակագրությունԽմբագրել

Ակումբային խաղերԽմբագրել

Մրցաշրջան Ակումբ Մրցաշար Խաղ Տափօղակ Փոխանցում Միավոր Տուգանք
1974-1975 ԲԿՄԱ ԽԱ 1 0 0 0 0
1975-1976 ԲԿՄԱ ԽԱ
1976-1977 ԲԿՄԱ ԽԱ 27 3 4 7 14
1977-1978 ԲԿՄԱ ԽԱ 35 9 18 27 46
1978-1979 ԲԿՄԱ ԽԱ 29 10 19 29 40
1979-1980 ԲԿՄԱ ԽԱ 37 10 14 24 46
1979-1980 ԲԿՄԱ ՍՍ 4 0 1 1 0
1980-1981 ԲԿՄԱ ԽԱ 48 13 16 29 44
1981-1982 ԲԿՄԱ ԽԱ 46 15 26 41 20
1982-1983 ԲԿՄԱ ԽԱ 43 6 17 23 46
1983-1984 ԲԿՄԱ ԽԱ 44 19 30 49 38
1984-1985 ԲԿՄԱ ԽԱ 20 13 12 25 6
1985-1986 ԲԿՄԱ ԽԱ 40 15 19 34 12
1985-1986 ԲԿՄԱ ՍՍ 6 3 3 6 6
1986-1987 ԲԿՄԱ ԽԱ 39 13 20 33 18
1987-1988 ԲԿՄԱ ԽԱ 46 18 17 35 26
1988-1989 ԲԿՄԱ ԽԱ 23 9 9 18 18
1988-1989 ԲԿՄԱ ՍՍ 7 2 3 5 7
1989-1990 «Նյու Ջերսի Դևիլս» ՀԱԼ 72 8 34 42 52
1990-1991 «Նյու Ջերսի Դևիլս» ՀԱԼ 67 3 16 19 62
1990-1991 «Յուտիկա Դեվիլս» ԱՀԼ 1 1 1 2 0
1991-1992 «Նյու Ջերսի Դևիլս» ՀԱԼ 70 3 23 26 108
1992-1993 «Նյու Ջերսի Դևիլս» ՀԱԼ 76 4 23 27 158
1993-1994 «Նյու Ջերսի Դևիլս» ՀԱԼ 52 1 14 15 30
1994-1995 Սպարտակ ՄՀԼ 1 0 1 1 4
1994-1995 «Նյու Ջերսի Դևիլս» ՀԱԼ 4 0 1 1 0
1994-1995 «Դետրոյթ Ռեդ Ուինգս» ՀԱԼ 14 3 11 14 2
1995-1996 «Դետրոյթ Ռեդ Ուինգս» ՀԱԼ 69 7 35 42 96
1996-1997 «Դետրոյթ Ռեդ Ուինգս» ՀԱԼ 64 5 23 28 76
1997-1998 «Դետրոյթ Ռեդ Ուինգս» ՀԱԼ 58 2 12 14 72
2009-2010 ԲԿՄԱ ՄԼ 1 0 0 0 0

Համառոտագրման աղյուսակ

Հապավում Առաջնություն
ԽԱ ԽՍՀՄ առաջնություն
ՍՍ Սուպերսերիա
ՀԱԼ Հոկեյի Ազգային Լիգա
ԱՀԼ Ամերիկյան Ազգային Լիգա
ՄՀԼ Հոկեյի Միջազգային Լիգա
ՄԼ Հոկեյի Մայրցամաքային Լիգա

Միջազգային մրցաշարերԽմբագրել

Մրցաշրջան Հավաքական Մրցաշար Խաղ Տափօղակ Փոխանցում Միավոր Տուգանք
1975 ԽՍՀՄ ԵԱ 5 1 0 1 0
1975 ԽՍՀՄ ԱԱ 4 0 0 0 11
1976 ԽՍՀՄ ԵԱ 4 4 0 2 0
1977 ԽՍՀՄ ԱԱ 7 3 2 5 4
1977 ԽՍՀՄ ԱԱ 5 3 3 6 2
1978 ԽՍՀՄ ԱԱ 7 3 5 8 6
1978 ԽՍՀՄ ԱԱ 10 4 6 10 11
1980 ԽՍՀՄ ՕԽ 7 5 4 9 10
1981 ԽՍՀՄ ԱԱ 8 1 4 5 6
1981 ԽՍՀՄ ԿԳ 7 1 7 8 10
1982 ԽՍՀՄ ԱԱ 10 4 3 7 6
1982-1983 ԽՍՀՄ ՍՍ 6 1 4 5 10
1983 ԽՍՀՄ ԱԱ 10 3 7 10 8
1984 ԽՍՀՄ ՕԽ 7 3 8 11 8
1985 ԽՍՀՄ ԱԱ 10 6 7 13 15
1986 ԽՍՀՄ ԱԱ 10 6 9 15 10
1987 ԽՍՀՄ ՍՍ 2 0 1 1 2
1987 ԽՍՀՄ ԱԱ 10 2 8 10 2
1987 ԽՍՀՄ ԿԳ 9 2 5 7 9
1988 ԽՍՀՄ ՕԽ 8 4 9 13 6
1989 ԽՍՀՄ ԱԱ 10 2 4 6 17
1990 ԽՍՀՄ ԱԱ 8 2 8 10 8
1991 ԽՍՀՄ ԱԱ 10 3 1 4 4
1996 ԽՍՀՄ ԱԳ 4 0 2 2 12

Համառոտագրման աղյուսակ

Հապավում Մրցաշար
ԵԱ Եվրոպայի առաջնություն
ԱԱ Աշխարհի առաջնություն
ՕԽ Ձմեռային Օլիմպիական խաղեր
ԿԳ Կանադայի Գավաթ
ՍՍ Սուպերսերիա
ԱԳ Աշխարհի Գավաթ

Պետական գործունեությունԽմբագրել

2002 թվականի ապրիլից մինչև 2004 թվականի մարտը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Պետական կոմիտեի նախագահ։

2003 թվականից - Ռուսաստանի Դաշնության I կարգի իրական պետական խորհրդական։

2004 թվականի մարտից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում հանդիսացել է ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության Դաշնային գործակալության ղեկավար։

2004 թվականի նոյեմբերից մինչև 2008 թվականի հոկտեմբերը ղեկավարել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Ռուսաստանի Դաշնության գործակալությունը[12]:

2008 թվականի հոկտեմբերի 17-ին Պրիմորիեյի շրջանից ընտրվել է Դաշնային Խորհրդի անդամ։ 2008 թվականի հոկտեմբերի 27-ից ղեկավարում է Դաշնային Խորհրդի ֆիզիկական կուլտուրայի սպորտի և օլիմպիական շարժման զարգացման հանձնաժողովը։ Տեղական ինքնակառավարման հարցերով Դաշնային Խորհրդի հանձնաժողովի անդամ։ Երիտասարդության և զբոսաշրջության հարցերով Դաշնային Խորհրդի հանձնաժողովի անդամ[13]:

2011 թվականի դեկտեմբերի 16-ից հանդիսանում է Դաշնային Խորհրդի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ[14][15]:

Օրենսդրական նախաձեռնություններԽմբագրել

Փոփոխություններ «Քաղաքացիության մասին» օրենքումԽմբագրել

 
2002 թվական մայիսի 23

2012 թվականի հոկտեմբերին, սենատոր Իլյաս Ումախանովի և Վլադիմիր Ջաբարովի հետ միասին, նախաձեռնում են փոփոխություններ «Քաղաքացիության մասին» օրենքում։ Սենատորները առաջարկում էին թույլ տալ արտոնյալ պայմաններով ռուսական քաղաքացիություն ստանալ 18 տարին անց մարդկանց, որոնք կարող են ապացուցել, որ երբևէ նրանք կամ ուղղակի գծով նրանց նախնիները հանդիսացել են ԽՍՀՄ քաղաքացիներ, բնակություն են հաստատել Ռուսաստանի պետության, Ռուսաստանի հանրապետության, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության, ԽՍՀՄ կամ Ռուսաստանի Դաշնության տարածքում[16]:

Սենատորների օրենսդրական նախաձեռնությունը լայն հասարակական անդրադարձ է առաջացնում լրատվամիջոցներում և ինտերնետում, քանի որ շատերը դա համարում էին Ռուսաստանում նախկին ԽՍՀՄ հանրապետություններից միգրանտների վերաբնակվելու հնարավորություն։ Համաձայն Լևադա կենտրոնի հետոզոտման, որը հրապարակվել է նոյեմբերի վերջին, Ռուսաստանի բնակչության 63 %-ը համարում է, որ միգրանտների քանակը պետք է կրճատվի, իսկ 71 %-ը, որ միգրանտները նպաստում են երկրում հանցագործության մակարդակի աճին, ընդ որում 67 %-ը ենթադրում են, որ միգրանտները զբաղեցնում են ռուսների աշխատանքային տեղերը[16]:

Հոկտեմբերի վերջին Պետդումայի Սահմանադրական օրենսդրության հանձնաժողովը առաջարկում է օրենքում փոփոխությունները ընդունել առաջարկված տարբերակով, իսկ դեկտեմբերի սկզբին Պետդուման պետք է քննարկեր օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ։ Սակայն վերջին պահին Դումայի օրակարգից այն հանվում է և վերադարձվում հանձնաժողով՝ կրկնակի քննարկման[16]:

Ինքը՝ Ֆետիսովը, իր նախաձառնությունը բացատրում է նրանով, որ հայրենակիցների վերաբնակեցման մասին օրենքը, որը ընդունվել է 2006 թվականին, ունի կոռուպցիոն բնույթ, իսկ բազմաթիվ ռուս երիտասարդներ ցանկություն ունեն հեռանալ արտասահման[17]:

ՍեփականությունԽմբագրել

2013 թվականի սեպտեմբերին, ինտերնետային լրատվամիջոցներից մեկը[18], դիմում է Վերին պալատի անդամների եկամուտների և ծախսերի վերահսկողության Դաշնային Խորհրդի հանձնաժողովին, խնդրելով զբաղվել Ֆետիսովի կնոջ՝ 1051 քառակուսի մետր տարածքով, Մոսկվայի կենտրոնում գտնվող, չհայտարարագրված բնակարանի հարցով։ Մի շարք լրատվամիջոցներ[19][20][21][22][23] հանձնաժողով ուղարկված դիմումը կապում են Ալեքսեյ Նավալնու բլոգին հարելու Ֆետիսովին ուղղված մեղադրանքների հետ։ Սակայն, սեփականության ստուգման արդյունքում, հանձնաժողովը չհայտնաբերեց փաստեր 2011 թվականի և 2012 թվականի հայտարարագրերում ոչ հավաստի տվյալների տրամադրման մասին։ Ֆետիսովը մեղադրանքներին պատասխանում է «Իտոգի» ամսագրին տված իր հարցազրույցում[24]:

2015 թվականի մարտի 17-ին, Ալեքսեյ Նավալնու կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդը, լրատվություն է հրապարակում այն մասին, որ Ֆետիսովը Կիպրոսում տիրապետում է երեք օֆշորային հաշիվներով[25]: Համաձայն «Որոշ կարգի մարդկանց հաշիվներ (ավանդներ) բացելու և ունենալու, անձնական դրամական միջոցները և արժեքները Ռուսաստանի Դաշնության տարածքի սահմաններից դուրս գտնվող օտարերկրյա բանկերում պահելու, տիրելու և (կամ) օգտագործելու օտարերկրյա դրամական գործիքները արգելելու մասին» դաշնային օրենքի, Ֆետիսովը պետք է հեռացվի սենատորի պաշտոնից[26]:

ԸնտանիքԽմբագրել

  • Եղբայրը - Անատոլի Ֆետիսով (1967-1985 թվականներ) - հոկեյիստ, ԲԿՄԱ-ի խաղացող[27]:
  • Կինը - Լադլենա Յուրևնա (Լադա Սերգիևսկայա) - «Սպորտ հանրապետություն» բարեգործական ֆոնդի նախագահ[28]:
  • Դուստրը - Անաստասիա (ծնված 1990 թվականին)[29]:

Մրցանակներ և կոչումներԽմբագրել

  • «Հայրենիքի հանդեպ վաստակի» III աստիճանի շքանշան (2005 թվական նոյեմբերի 4) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման մեծ ավանդի, 2004 թվականի Աթենքի XXVIII Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի հաջող ելույթի համար[30]:
  • «Հայրենիքի հանդեպ վաստակի» IV աստիճանի շքանշան (2000 թվական օգոստոսի 25) - ռուսական հոկեյի զարգացման գործում մեծ անձնական ավանդի համար[31]:
  • Պատվո Շքանշան (1998 թվական օգոստոսի 23) - հայրենական սպորտի զարգացման մեծագույն ավանդի համար[32]:
  • Բարեկամության Շքանշան (2007 թվական օգոստոսի 6) - 2014 թվականի XXII Ձմեռային Օլիմպիական խաղերը և XI Պարաօլիմպիական խաղերը Սոչի քաղաքում անցկացնելու հայտի հաղթանակի ապահովման աշխատանքներում ակտիվ մասնակցություն ունենալու համար[33]:
  • Լենինի Շքանշան (1988 թվական)
  • Աշխատանքային Կարմիր Դրոշի Շքանշան (1984 թվական)
  • «Պատվո Նշան» շքանշաններ (1978 թվական, 1981 թվական)
  • Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող (2008 թվական ապրիլի 16) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման վաստակի համար[34]:
  • Արծաթե Օլիմպիական շքանշան[35]:
  • «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման վաստակի համար» պատվավոր նշան (2013 թվական հոկտեմբերի 21) - Ռուսաստանի Դաշնությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման անձնական մեծ վաստակի համար, առողջ ապրելակերպի պրոպագանդայի և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում դաշնային (պետական) և տարածքային կառավարման տեղական մարմինների 90-ամյակի կապակցությամբ[36]:
  • ԽՍՀՄ Սպորտի Վաստակավոր Վարպետ (1978 թվական)։
  • «Մոսկվայի մարզի առջև վաստակի համար» գերազանցության նշան[37]:
  • ՅՈՒՆԵՍԿՈ-ի սպորտի չեմպիոն[38]:
  • 2007 թվականին պարգևատրվում է «Ռուսական Ադամանդ» մրցանակով՝ վաստակի և սպորտում հաջողությունների համար։

ԱղբյուրներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. информационно-аналитический сборник Федеральный Справочник.
  2. World Anti-Doping Agency. Executive Committee
  3. Внешнеполитическая и дипломатическая деятельность Российской Федерации в 2007 году
  4. Фетисов получил новое назначение
  5. «Фетисов, уйдя из хоккея, решил сосредоточиться на политике»։ РИА Новости.։ 26.01.2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-27-ին։ Վերցված է 2012-04-12 
  6. статья|автор=Андрей Ванденко|заглавие=Не ради славы |ссылка=http://www.itogi.ru/exclusive/2012/12/175991.html%7Cиздание=Итоги%7Cтип=Журнал%7Cместо=М.%7Cиздательство=Семь Дней|год=2012|выпуск=№12 / 823
  7. 7,0 7,1 Вячеслав Фетисов назначен Президентом Хоккейного клуба ЦСКА
  8. Фетисов согласился сыграть за ЦСКА. Чемпионат.ру 10 декабря 2009
  9. Спорт-Экспресс. День Славы. 12 декабря Вячеслав Фетисов
  10. РЭА. Кафедра менеджмента спортивной индустрии
  11. Александр Шапиро (05.04.12)։ «Вячеслав Фетисов возглавил правление РЛХЛ»։ пресс-служба РЛХЛ։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-27-ին։ Վերցված է 2012-04-12 
  12. Руководитель Федерального агентства по физической культуре и спорту URL at 9/3/2008
  13. Совет федерации. Энциклопедический справочник
  14. «Положение об Экспертном совете по физической культуре и спорту»։ Совет Федерации։ 24 января 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-27-ին։ Վերցված է 2012-04-12 
  15. «Персональная информация члена Совета федерации»։ Совет Федерации։ Վերցված է 2013-10-11 
  16. 16,0 16,1 16,2 РОтложенное гражданство // Газета.ру
  17. Сенатор Вячеслав Фетисов: «Больные люди не могут двигать здоровую экономику страны» // РБК daily
  18. «Объяснения Фетисова по поводу квартиры его жены не оставили вопросов у его коллег-сенаторов»։ Interfax։ 15 октября 2013 года։ Վերցված է 2013-11-05 
  19. Комиссия Совфеда по доходам проверит запрос по квартире жены Фетисова // РИА, 14.10.2013.
  20. Комиссия Совфеда проверит запрос по незадекларированной Фетисовым квартире, которую отыскал Навальный, Newsru, 14 октября 2013.
  21. У Совфеда нет вопросов: сенатор Фетисов дал исчерпывающий ответ о том, кому принадлежит элитная квартира в центре Москвы площадью в 1051 квадратный метр. // НТВ, 15.10.2013.
  22. Совет Федерации проверит данные о квартире жены Фетисова // Forbes.ru, 14.10.2013.
  23. Совет Федерации проверит информацию о квартире Фетисова // Телеканал «Дождь».
  24. статья|автор=Андрей Ванденко|заглавие=При имуществе: Вячеслав Фетисов: «Я вкладывал во все, что позволяло не потерять деньги, а приумножить их» |ссылка=http://www.itogi.ru/russia/2013/43/195171.html%7Cиздание=Итоги%7Cгод=2013%7Cномер=43 / 907
  25. http://fetisov.fbk.info/
  26. http://council.gov.ru/activity/documents/31361
  27. Профиль на сайте ХК ЦСКА (Москва)
  28. Детский социальный фонд «Республика Спорт»
  29. В семье Фетисовых нет проблемы отцов и детей - Анна Козина, Наталья Коныгина - Российская газета
  30. Указ Президента Российской Федерации от 4 ноября 2005 г. № 1255
  31. Указ Президента РФ от 25 августа 2000 г. № 1568
  32. Указ Президента РФ от 23 августа 1998 г. № 984
  33. Указ Президента РФ от 6 августа 2007 г. № 1028
  34. Указ Президента РФ от 16 апреля 2008 г. № 504
  35. Олимпийская идея в знаках, символах, наградах
  36. Приказ Минспорта России от от 21 октября 2013 года № 142-нг «О награждении ведомственными наградами Министерства спорта Российской Федерации»
  37. Постановление губернатора Московской области от 15 апреля 2008 года № 36-ПГ «О награждении наградами Московской области»
  38. Vyacheslav Fetisov named UNESCO Champion for Sport