Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշխատանք (այլ կիրառումներ)

Աշխատանք բնության միջև տեղի ունեցող պրոցես, որի ընթացքում մարդը նպատակահարմար արտադրողական գործունեությամբ ձևափոխում է բնության առարկաները՝ իր պահանջմունքները բավարարելու համար. մարդկանց գոյության պայման, մշտական, բնական անհրաժեշտություն, առանց որի չէր լինի մարդկային կյանքը։ Աշխատանքը բացառապես հատուկ է մարդուն և վճռական դեր է ունեցել նրա ձևավորման գործում։ Աշխատանքն անխզելիորեն կապված է մարդկային հասարակության զարգացման հետ։ Աշխատանքի օգնությամբ են ստեղծվել մարդկության բոլոր բարիքները։ ԵՒ բոլոր ժամանակների լավագույն աշխատող է ճանաչվում Ղազարյան Վահեն որը իր կարիեռան սկսել է <Կայզեռ> սուպերմարկետում հետագայում մեծ գումարների դիմաց տեղափոխվել է Հայաստանի համար 1 սուպերմարկետների ցանց որպես խարհրդատու վաճառող։

Վահե Ղազարյանը աշխատանքի ժամանակ

2024թ առժամացել է մեկ տարվա լավագույն աշխատող տիտղոսին։

Աշխատանքի ոլորտներ խմբագրել

Ժամանակի ընթացքում առանձնացել են աշխատանքի մտավոր և ֆիզիկական ոլորտներ։ Տեխնիկական առաջընթացը, աշխատատար և առողջության համար վնասակար աշխատանքների մեքենայացումն ու ավտոմատացումը նպաստում են աշխատանքի պայմանների բարելավմանը, մասնագիտական վնասակարությունների ազդեցության փոքրացմանը, մասնագիտական հիվանդությունների և արտադրական վնասվածքների նվազմանը։ Սակայն ֆիզիկական աշխատանքի կտրուկ նվազումը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա։

Տնտեսագիտություն խմբագրել

 
Ծանր աշխատանք, Իլյա Ռեպին, Բուռլակները Վոլգայում, 1870–1873

Որպես տնտեսական կատեգորիա, աշխատանքն իրենից ներկայացնում է արտադրության գործոններից մեկը։

Աշխատանքի կազմակերպման գործընթացը խմբագրել

Ձեռնարկություններում աշխատանքի կազմակերպումը ենթադրում է կոնկրետ մեթոդների և ձևերի կիրառում՝ աշխատանքային գործընթացում մարդկանց և տեխնիկան համակցելիս։

Աշխատանքի կազմակերպման մեջ առանձնացնում են հետևյալ հիմնական բաղկացուցիչները՝

  1. աշխատանքի բաժանումը և կոոպերացումը,
  2. աշխատանքի նորմավորումը,
  3. աշխատատեղերի կազմակերպումն ու սպասարկունը,
  4. անձնակազմի ընտրանքն ու զարգացումը,
  5. աշխատանքի պայմանների բարելավումը,
  6. աշխատաժամանակի արդյունավետ օգտագործումը,
  7. աշխատանքային գործընթացների ռացիոնալացումը,
  8. աշխատանքի նպատակահարմար ձևերի և մեթոդների կիրառումը,
  9. աշխատանքային կարգապահության ամրապնդումը։

Աշխատանքի պայմանները խմբագրել

Ժամանակակից տնտեսության զարգացումն ուղեկցվում է աշխատանքի պայմանների բարելավման գործընթացներով։ Աշխատանքի միջազգային կազմակերպության շատ որոշումներում և հրահանգներում նշվում է, որ մարդկանց աշխատանքային գործունեությունը և կենսագործունեությունը կյանքի որոշակի հատվածներում համընկնում է ժամանակի և տարածության մեջ։ Անբարենպաստ աշխատանքային պայմանների դեպքում մարդու ծախսած կենսական էներգիան հասնում է զգալի չափերի, որը բացասական հետևանքներ է ունենում։

Աշխատանքի վայրում աշխատանքի պայմանները կարող են ձևավորվել հետևյալի համակցումից՝ արտադրական, սանիտարահիգենիկ, հոգեբանաֆիզիոլոգիական, էսթետիկական և սոցիալական տեսակների։ Այս բոլորը ձևավորում են գործոնների հավաքածու, որը որոշում է արտադրական միջավայրի իրավիճակը ր ներգործում է մարդու առողջության և աշխատանք կատարելու ունակության վրա։

Պատմական մատերիալիզմ խմբագրել

Պատմական մատերիալիզմի մեջ աշխատանքը դիտարկվում է որպես մարդու կյանքի հիմնարար մեթոդ, ինչպես մարդու՝ աշխարհի նկատմամաբ վերաբերմունքի բոլոր ձևերի բազմազանության մի «բջիջ»։ Նպատակաուղղված աշխատանքի գործընթացում մարդը որպես աշխատանքի սուբյեկտ՝ իր կողմից ստեղծված աշխատանքի գործիքների օգնությամբ վերափոխում է աշխատանքի առարկան՝ իրեն անհրաժեշտ արտադրանքի։ Աշխատանքի առարկան պայմանավորված է առարկայի յուրահատկությունից, գործիքների զարգացման աստիճանից, դրա իրագործման եղանակից ու նպատակից։

Մինչև ստեղծվելը՝ աշխատանքի արտադրանքը գոյություն ունի մարդու մտքում՝ իդեալական վիճակով։ Չնայած նպատակը կազմակերպում է աշխատանքի գործընթացը՝ գործող առարկան հպատակեցնելով, աշխատանքի զարգացվածության գլխավոր չափորոշիչներն աշխատանքի գործիքներն են։ Դրանց մեջ առարկայացված է նյութական արտադրության զարգացվածության աստիճանը, աշխատանքի հասարակական բաժանումը։ Բացի դրանից, աշխատանքի ընթացքում մարդկանց մեջ հատուկ փոխհարաբերություններ՝ արտադրական հարաբերություններ են ձևավորվում։

Աշխատանք փնտրելու տեսությունը խմբագրել

Քանի որ աշխատանքի շուկայում տեղեկատվությունն անկատար է, աշխատանք փնտրելու գործընթացը ժամանակ է խլում։ Աշխատանք փնտրելու պարզագույն մոդելը պարունակում է հետևյալ ենթադրությունները՝

  1. աշխատանքի շուկայում տեղեկատվությունն անկատար է,
  2. աշխատատեղերը տարբերվում են միայն աշխատավարձի դրույքով,
  3. աշխատողի մոտ միջոցների սահմանափակում չկա աշխատանք փնտրելու համար, նա կարող է շարունակել փնտրել աշխատանք, ինչքան որ կամենա,
  4. աշխատողն ստանում է միայն մեկ ազատ աշխատատեղի առաջարկ միավոր ժամանակահատվածում,
  5. աշխատանք փնտրելու գործընթացը կապված է ուղղակի և այլընտրանքային ծախսերի հետ։

Յուրաքանչյուր մարդ ձեռնամուխ լինելով աշխատանք փնտրելու գործընթացին, միշտ մտովի պատկերացնում է աշխատավարձի այն մակարդակը, որի դեպքում նա կհամաձայներ անցնել աշխատանքի։ Աշխատավարձի այդ մակարդակն անվանում են ռեզերվային աշխատավարձ։ Եթե աշխատողն ստանում է ռեզերվայինից բարձր մակարդակի աշխատավարձով աշխատանք, ապա նա անմիջապես ընդունում է այդ առաջարկը և աշխատանք փնտրելու գործընթացն ավարտվում է։ Եթե առաջարկվող աշխատավարձի մակարդակը ցածր է ռեզերվայինից, աշխատանք փնտրելը շարունակվում է։

Ամեն մի շուկայի համար կարելի է կառուցել աշխատավարձի բաշխման հաճախականության ֆունկցիա, որը ցույց կտա, թե որքան հաճախ են հանդիպում աշխատավարձի այս կամ այն մակարդակները։ Սովորաբար այդ ֆունկցիան ունի միաուռուցիկ թեքությամբ, դեպի ձախ հակված կորի տեսք։ Դա նշանակում է, որ շատ բարձր և շատ ցածր աշխատավարձերն հանդիպում են բավականին հազվադեպ, իսկ ավելի հաճախ առաջարկվում են աշխատանքներ, որոնք ավելի մոտ են նվազագույնին, քան առավելագույնին։

Ներկայումս աշխատանք գտնելու համար բավական շատ են օգտագործվում էլեկտրոնային հարթակները, որոնց միջոցով կարելի է շատ արագ ծանոթանալ առաջարկվող հաստիքներին և գտնել համապատասխան աշխատանք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 466  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։