Տրագիկոմեդիա
Տրագիկոմեդիա, դրամատիկ ստեղծագործություն, որտեղ ողբերգականը արտահայտվում է կատակերգությամբ, կամ գործողությունները կատարվում են խառը ձևով՝ ողբերգական և կատակերգական տարրերով։
Պատմություն
խմբագրելՏրագիկոմեդիայի մոտիվներ եղել են Եվրիպիդեսի մոտ։ Որպես ժանր, տրագիկոմեդիան լայն տարածում է գտել Հին Հունաստանում, երկար ժամանակ մոռացվել, սակայն կրկին վերածնվել է միայն Ռենեսանսի վերջին[1]։ Պոետ և տեսաբան Բատիստա Գուարինին 1601 թվականին իր «Տրագիկոմիկական պոեզիայի կոմպենդիում»-ում (իտալ.՝ Compendio clella poesia tragicomico) գրել է․
Տրագիկոմեդիայի ստեղծողը ողբերգությունից վերցնում է բարձրադիր հերոսներին, սակայն ոչ մեծագույն իրադարձությունները, իրականին մոտ, բայց ոչ պատմական ֆաբուլան, զգացմունքների գրգռումը, սակայն ոչ դրանցով ցնցվելը, հաճույքը (ողգերգությանը հատուկ), բայց ոչ դրա մռայլությունը, վտանգը, սակայն առանց մահվան։ Կատակերգությունից այն վերցնում է ծիծաղը, բայց ոչ չափացանված, չափավոր զվարճությունը, հորինված բարդացումները, երջանիկ ավարտը, իսկ գլխավորը կերպով՝ կատակերգական համերաշխությունը[2]։ |
Տրագիկոմեդիայի ժանրը պարզվեց համահունչ է բարոկկոյի էսթետիկային և XVII դարի սկզբին, Իտալիայի կողքին, տարածվեց Իսպանիայում, Ֆրանսիայում և Անգլիայում՝ Յակոբյան դարաշրջանում, որտեղ Ջոն Ֆլետչերը և Ֆրենսիս Բոմոնթ ներմուծեցին պիեսներում տրագիկոմիկական տարրերի մոդան, սակայն երջանիկ ավարտով։ Այդ բանալու մեջ Ուիլյամ Շեքսպիրը գրել է իր վերջին «Փոթորիկ», «Ցիմբելին», «Փերիքլ» և «Ձմեռային հեքիաթ» պիեսները։
Նախահեղափոխական Անգլիայում տրագիկոմեդիայի ծաղկումից հետո այն երկրի սահմաններում XIX և XX դարերում վերապրեց իր երկրորդ վերածնունդը, երբ այդ ժանրին նախապատվություն էին տալիս Հենրիկ Իբսենը, Յուհան Ավգուստ Ստրինդբերգը, Գերհարդ Հաուպտմանը և Անտոն Չեխովը։
Կինեմատոգրաֆիայի զարգացման հետ (սկսած Չարլի Չապլինից), տրագիկոմեդիայի ներքո սկսվեցին ստեղծել նաև կինոնկարներ, որտեղ ողբերգության (դրամատուրգիայի) և կատակերգության ծավալի համադրումն էր՝ մելամաղձոտ նոտաներով։ Հայտնի են մնջախաղում տրագիկոմիկ կերպարներ ստեղծող այնպիսի վարպետներ, ինչպիսին Լեոնիդ Ենգիբարյանը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Луцкер П. В., Сусидко Ирина Петровна Итальянская опера XVIII века. — М., 1998. — Т. 1. Под знаком Аркадии. — 99 с. — ISBN 5-87334-030-7
- ↑ Луцкер П. В., Сусидко Ирина Петровна Итальянская опера XVIII века. — М., 1998. — Т. 1. Под знаком Аркадии. — 99—100 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- Рацкий И., Проблема трагикомедии и последние пьесы Шекспира, «Театр», 1971, № 2.
- Нагле И., Маленькое эссе о жанре Արխիվացված 2011-09-13 Wayback Machine