Հերման Վեյլ
Հերման Վեյլ (անգլ.՝ Hermann Klaus Hugo Weyl, նոյեմբերի 9, 1885[1][2][3][…], Էլմսհորն, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[4][4] - դեկտեմբերի 8, 1955[1], Ցյուրիխ, Շվեյցարիա[4][4]), գերմանացի մաթեմատիկոս։
Ավարտել է Գյոթինգենի համալսարանը (1908 թվական)։ Ցյուրիխի պոլիտեխնիկական ինստիտուտի (1913—1930 թվականներ) և Գյոթինգենի համալսարանի (1930-1933 թվականներ) պրոֆեսոր։ 1933 թվականին տարագրվել է ԱՄՆ, մինչև 1951 թվականը աշխատել Փրինսթոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում, այնուհետև վերադարձել Ցյուրիխ։ Վեյլի առավել նշանակալից աշխատանքները վերաբերում են անընդհատ խմբերի ու դրանց ներկայացումների տեսությանը, որոնք կարևոր կիրառություններ ունեն դիֆերենցիալ երկրաչափությունում և ֆիզիկայում։ Արժեքավոր աշխատանքներ ունի նաև եռանկյունաչափական և օրթոգոնալ շարքերի, դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումների, կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների և թվերի տեսությունների վերաբերյալ։ Վերջինում մուծել է, այսպես կոչված, Վեյլի գումարները, որոնք մեծ նշանակություն են ունեցել թվերի ադիտիվ տեսության շատ խնդիրների լուծման համար։ Վեյլի աշխատանքները մեծապես նպաստել են, որպեսզի սիմետրիայի գաղափարի կարևորությունը ըմբռնվի ինչպես մաթեմատիկայում, այնպես էլ ֆիզիկայում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Deutsche Nationalbibliothek Record #118816624, Record #181399709 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 6,0 6,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ http://www.pas.va/content/accademia/en/academicians/deceased/weyl.html
- ↑ https://www.leopoldina.org/de/mitglieder/mitgliederverzeichnis/member/5394/
- ↑ Newman M. H. A. Hermann Weyl, 1885-1955 // Biogr. Mem. Fellows R. Soc. / J. T. Stuart — The Royal Society, 1957. — Vol. 3. — P. 305. — ISSN 0080-4606; 1748-8494 — doi:10.1098/RSBM.1957.0021
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 12,19 12,20 12,21 12,22 12,23 12,24 12,25 12,26 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://royalsocietypublishing.org/doi/abs/10.1098/rsbm.1957.0021 — P. 307.
- ↑ https://medal.kpfu.ru/laureatyi-medali/
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 377.
- ↑ https://books.google.fr/books/about/Prix_Arnold_Reymond_fondation_Charles_Eu.html?id=Edj6zQEACAAJ&redir_esc=y
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k93899n/f14.item
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 364)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Վեյլ» հոդվածին։ |