Մագնուս Կառլսեն
Սվեն Մագնուս Կառլսեն (նորվ.՝ Sven Magnus Øen Carlsen, նոյեմբերի 30, 1990[1][2], Տյոնսբերգ, Վեստֆոլ[4]), նորվեգացի շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի 16-րդ չեմպիոնը (2013-2023), աշխարհի շախմատիստների վարկանիշային աղյուսակում թիվ 1 շախմատիստը։ Նա աշխարհի ամենաերիտասարդ տարիքում գրոսմայստերի կոչման արժանացած հինգերորդ շախմատիստն է՝ Սերգեյ Կարյակինից, Ռամեշբաբու Պրագնանանդհայից[5], Նոդիրբեկ Աբդուսատտորովից և Փարիմարյան Նեգիից հետո[6]։ Նրա 2882 վարկանիշը ամենաբարձրն է եղել շախմատի ողջ պատմության ընթացքում։
Ամենաերիտասարդ շախմատիստն է, որ հատել է 2700 և 2800 գործակիցները Էլոյի վարկանիշով։ Նորվեգիայի չեմպիոն 2006 թվականին։ Մեծ մրցաշարերի հաղթող է դարձել բազմիցս։ 2009 թվականի շախմատի բլիցի աշխարհի չեմպիոն։ 2007 և 2011 թվականների շախմատի հավակնորդների մրցաշարի մասնակից։ 2013 թվականին շախմատի հավակնորդների մրցաշարի[7] հաղթող[8][9]։ 2013 թվականից դասական շախմատի աշխարհի չեմպիոնն է։ 2014-2016 թվականներին եղել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 2014-2015 թվականներին՝ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն[10]։ Բազմաթիվ Շախմատային Օսկարների մրցանակակիր[11][12][13][14][15]։
2013 թվականին Թայմ ամսագիրը Մագնուս Կառլսենին ընդգրկել է «Հսկաների» անվանակարգում «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց» ցուցակում[16][17]։
Կենսագրություն խմբագրել
Մագնուսն ունի երեք քույր[18], մեծը Էլլեն է[19], իսկ փոքր քույրերը [20] Ինգրիդն (1994թ) ու Սիգնան (1996թ)[21]։ Հնգամյա Մագնուսին շախմատ խաղալ սովորեցրել է հայրը՝ նավթային ընկերության ինժեներ Հենրիկ Կառլսենը[22], որը ունեցել է մոտ 2100 Էլոյի վարկանիշ[22] և մասնակցել է տեղի մրցաշարերին։ Մագնուսը լրջորեն շախմատով զբաղվել է ութ տարեկանից, կարդացել է շախմատային գրքեր, մասնակցել է տեղի մրցաշարերին, օրվա ընթացքում երեքից չորս ժամ շախմատ խաղացել համացանցում[23]։ 2004 թվականին մասնագետները Մագնուսին համարում էին ապագա աշխարհի չեմպիոն[21]։
2013 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարում հաղթելուց հետո Մագնուսն ապրում է ծնողներից առանձին՝ ինքնուրույն [24]։
Հետաքրքրություններ և հոբբի խմբագրել
Մագնուսը շախմատից բացի զբաղվում է ֆուտբոլով[25], բասկետբոլով, թենիսով, սահում է դահուկներով, սիրում է կոմիքսներ[26]։ Երկրպագում է Մադրիդի Ռեալին։ Երկու անգամ, 2013 թվականին «Ռեալ» - «Վալյադոլիդ»[27] և 2014 թվականին «Ռեալ» -Սելտա Վիգո|«Սելտա»[28] խաղերից առաջ կատարել է առաջին խորհրդանշական հարվածները։
Կառլսենը գովազդում խմբագրել
Կառլսենը հաջողությամբ համատեղում է շախմատը նորաձևության հետ։ Նա ցուցադրում է հոլանդական «G-Star RAW» ընկերության նորաձև հագուստները, որտեղ նրա «կոլեգաներն» են Լիվ Թայլերն ու Ջեմմա Արթերթոնը։ 2012 թվականին Կառլսենը պայմանագիր է կնքել «Վերդենս գանգ» («Verdens Gang» կամ «VG»), նորվեգական օրաթերթի հետ։ Գովազդներից ստացած նրա եկամուտը կազմում է տարեկան մեկ միլիոն դոլլար[29]։
Միաժամանակ նա գովազդում է «Play Magnus»[30][31][32] շախմատային հավելվածը, որի մեջ 19 մակարդակների խաղերը սկսվում են Մագնուսի 5 տարեկանի մակարդակից, և որի բոլոր մակարդակների հաղթողը հնարավորություն է ունենում հանդիպելու Մագնուսի հետ[33]։
Խաղաոճն ու գնահատականը խմբագրել
Մագնուսը բազմակողմանի մտածող շախմատիստ է, նա ավելի ուժեղ է միջնախաղերի (միտտելշպիլ) և վերջնախաղերի (էնդշպիլ) ժամանակ, փոքր-ինչ անզգույշ է սկզնախաղերում (դեբյուտ)։ Նա գրեթե վրիպումներ թույլ չի տալիս։ Սերգեյ Կարյակինի խոսքերով՝ «Մագնուսը խաղում է կատարյալ»[34]։ Հոլանդացի գրոսմայստեր Լյուկ վան Վելին նշել է, որ «Մագնուսի ուժն այն է, որ երբ մյուսները ոչ մի ելք այլևս չեն տեսնում, Մագնուսը դեռ նոր սկսում է իր խաղը» [35]։ Կառլսենը զգում է հակառակորդի հոգեբանությունը, երբեք չի կորցնում հավատը հաղթանակի հանդեպ, այնքան՝ մինչև հակառակորդը սկսում է սխալներ թույլ տալ[36]։
Գրող, գրոսմայստեր Վիկտոր Կորչնոյը կարծում էր, որ «Մագնուսը օժտված չէ շախմատային ոչ մի հնարավորություններով։ Նա ընդամենը հիպնոսացնում է իր մրցակցին։ Անկախ բոլոր կարծիքներից ու մեկնաբանություններից Կառլսենն այսօր լավագույնն է։ 2011 թվականից նա աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստն է։ Շախմատային աշխարհում Կառլսենից բացի կային ևս երկու շախմատիստներ, որոնք օժտված էին հիպնոսացնելու կարողությամբ։ Դրանք Միխայիլ Տալն ու էնրիկե Մեկինգն էին»[37]։
Ռուս գրոսմայստեր Յուրի Ռազուվաևը կարծում է, որ Մագնուսի մարտավարությունը շատ սովորական է, իսկ նրա դիրքային տաղանդը համեմատում է Տիգրան Պետրոսյանի և Անատոլի Կարպովի տաղանդի հետ[38]։
Մեկ այլ ռուս գրոսմայստեր Եվգենի Բարեևը նշում է, որ «Նա հաղթում է առաջատար շախմատիստներին այնպիսի դիրքերում, որ սովորաբար մնացածները ոչ-ոքի են համաձայնվում»։
Դեռևս 2012 թվականին Սերգեյ Կարյակինը պնդել է, որ Կառլսենը հիմա մրցակցությունից դուրս է, բայց կգա ժամանակ, որ մենք կմրցենք աշխահարհի թագի համար[39]։ Հետագայում՝ 2016 թվականին նրանք մրցել են աշխարհի թագի համար[40][41]։ Կանոնակարգի համաձայն մրցակիցները անց են կացրել դասական շախմատի 12 պարտիա, որն ավարտվել է 6-6 հաշվով։ Իր ծննդյան օրը՝ նոյեմբերի 30-ին լրացուցիչ մրցախաղերում Մագնուս Կառլսենը հաղթել է ռուս գրոսմայստերին և պահպանել չեմպիոնի տիտղոսը[42]։
Յուրի Վասիլևը հիշում է, որ Էլիստայում տեղի ունեցած հավակնորդների մրցամարտերում հարազրույց է ունեցել «Deep Junior» շախմատային հավելվածի ստեղծողներից մեկի՝ Շաեմ Բուշինսկիի հետ և հարցրել․ «Արդյոք հնարավոր է ինչ-որ ժամանակ, հնդկական ինչ-որ գյուղում հայտնվի մեկը, որը հաղթի հավելվածին»։ Շաեմ Բուշինսկիին պատասխանել է․ «Հնարավոր է, այդպիսի տղա արդեն հայտնվել է Նորվեգիայում, դա Մագնուս Կառլսենն է»[43][44][45]։
Մարզական արդյունքներ խմբագրել
Կոչումներ խմբագրել
- 2002 թվական-ՖԻԴԵ-ի վարպետ
- 2003 թվական- (Գյոուսդաի մրցաշար, Նորվեգիա, 12 տարեկան, 2 ամսական)-Միջազգային վարպետ
- 2004 թվական, 26 ապրիլ, (13 տարեկան, 4 ամսական, 27 օրական) -գրոսմայստեր
Մարզումային գործընթացը խմբագրել
2000 թվականից Մագնուսը պարապվել է միջազգային վարպետ (այժմ՝ գրոսմայստեր) Խանսեն Ռինգդալ Տորբորնի (նորվ.՝ Torbjørn Ringdal Hansen) մոտ, որը երկար տարիներ եղել է Նորվեգիայի առաջատար շախմատիստ, շախմատի չեմպիոն Սիմեն Ագդեստեյնի (նորվ.՝ Simen Agdestein) աշակերտը։ 2002 թվականից արդեն Մագնուսին պարապել է Ագդեստեյնը։ Խանսենը Մագնուսին Մարկ Դվորեցկու և խմբագրությամբ շախմատային վերջնախաղերի դասագրքեր է հանձնել[46]։ Մագնուսի խոսքերով, մրցաշարերի ժամանակ նրան հաճախ է օգնել դանիացի գրոսմայստեր Պիտեր Հայնե Նիլսենը[47]։ 2009 թվականի մարտից Կառլսենը գաղտնի պարապվել է Գարրի Կասպարովի մոտ[48]։ Մի քանի ամիս անց հանրությանը արդեն պարզ դարձել այդ գաղտնիքը։ Կասպարովի շնորհիվ Կառլսենն ավելի շատ գիտելիքներ է ձեռք բերել։ Նրանց պարապմունքները տեղի են ունեցել դեմ առ դեմ, էլեկտրոնային փոստի և «Սկայպի» միջոցով[49]։ Մոտ մեկ տարի ակտիվ աշխատանքներից հետո պարապմունքները դադարեցվել են։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ խմբագրել
Թավատառ նշված են Մագնուս Կառլսենի վարկանիշի նոր բարձրագույն կետերը։
Թվական,ամիս | Վարկանիշ | Խաղ | Վարկանիշի փոփոխություն | Զբաղեցրած տեղ | տարիք |
---|---|---|---|---|---|
Հունվար 2006 | 2625 | 40 | +55 | 89 | 15 տարեկան, 1 ամսական |
Ապրիլ 2006 | 2646 | 13 | +21 | 63 | 15 տարեկան, 4 ամսական |
Հուլիս 2006 | 2675 | 27 | +29 | 31 | 15 տարեկան, 7 ամսական |
Հոկտեմբեր 2006 | 2698 | 46 | +23 | 21 | 15 տարեկան, 10 ամսական |
Հունվար 2007 | 2690 | 11 | −8 | 24 | 16 տարեկան, 1 ամսական |
Ապրիլ 2007 | 2693 | 27 | +3 | 22 | 16 տարեկան, 4 ամսական |
Հուլիս 2007 | 2710 | 19 | +17 | 17 | 16 տարեկան, 7 ամսական |
Հոկտեմբեր 2007 | 2714 | 25 | +4 | 16 | 16 տարեկան, 10 ամսական |
Հունվար 2008 | 2733 | 37 | +19 | 13 | 17 տարեկան, 1 ամսական |
Ապրիլ 2008 | 2765 | 27 | +32 | 5 | 17 տարեկան, 4 ամսական |
Հուլիս 2008 | 2775 | 16 | +10 | 6 | 17 տարեկան, 7 ամսական |
Հոկտեմբեր 2008 | 2786 | 31 | +11 | 4 | 17 տարեկան, 10 ամսական |
Հունվար 2009 | 2776 | 17 | −10 | 4 | 18 տարեկան, 1 ամսական |
Ապրիլ 2009 | 2770 | 27 | −6 | 3 | 18 տարեկան, 4 ամսական |
Հուլիս 2009 | 2772 | 12 | +2 | 3 | 18 տարեկան, 7 ամսական |
Սեպտեմբեր 2009 | 2772 | 10 | 0 | 4 | 18 տարեկան, 9 ամսական |
Նոյեմբեր 2009 | 2801 | 10 | +29 | 2 | 18 տարեկան, 11 ամսական |
Հունվար 2010 | 2810 | 16 | +9 | 1 | 19 տարեկան, 1 ամսական |
Մարտ 2010 | 2813 | 13 | +3 | 1 | 19 տարեկան, 3 ամսական |
Մայիս 2010 | 2813 | 0 | 0 | 1 | 19 տարեկան, 5 ամսական |
Հուլիս 2010 | 2826 | 10 | +13 | 1 | 19 տարեկան, 7 ամսական |
Սեպտեմբեր 2010 | 2826 | 0 | 0 | 1 | 19 տարեկան, 9 ամսական |
Նոյեմբեր 2010 | 2802 | 14 | −24 | 2 | 19 տարեկան, 11 ամսական |
Հունվար 2011 | 2814 | 17 | +12 | 1 | 20 տարեկան, 1 ամսական |
Մարտ 2011 | 2815 | 13 | +1 | 2 | 20 տարեկան, 3 ամսական |
Մայիս 2011 | 2815 | 0 | 0 | 2 | 20 տարեկան, 5 ամսական |
Հուլիս 2011 | 2821 | 10 | +6 | 1 | 20 տարեկան, 7 ամսական |
Սեպտեմբեր 2011 | 2823 | 10 | +2 | 1 | 20 տարեկան, 9 ամսական |
Նոյեմբեր 2011 | 2826 | 10 | +3 | 1 | 20 տարեկան, 11 ամսական |
Հունվար 2012 | 2835 | 17 | +9 | 1 | 21 տարեկան, 1 ամսական |
Մարտ 2012 | 2835 | 13 | 0 | 1 | 21 տարեկան, 3 ամսական |
Մայիս 2012 | 2835 | 0 | 0 | 1 | 21 տարեկան, 5 ամսական |
Հուլիս 2012 | 2837 | 9 | +2 | 1 | 21 տարեկան, 7 ամսական |
Օգոստոս 2012 | 2837 | 0 | 0 | 1 | 21 տարեկան, 8 ամսական |
Սեպտեմբեր 2012 | 2843 | 10 | +6 | 1 | 21 տարեկան, 9 ամսական |
Հոկտեմբեր 2012 | 2843 | 0 | 0 | 1 | 21 տարեկան, 10 ամսական |
Նոյեմբեր 2012 | 2848 | 10 | +5 | 1 | 21 տարեկան, 11 ամսական |
Դեկտեմբեր 2012 | 2848 | 0 | 0 | 1 | 22 տարեկան |
Հունվար 2013 | 2861 | 8 | +13 | 1 | 22 տարեկան, 1 ամսական |
Փետրվար 2013 | 2872 | 13 | +11 | 1 | 22 տարեկան, 2 ամսական |
Մարտ 2013 | 2872 | 0 | 0 | 1 | 22 տարեկան, 3 ամսական |
Ապրիլ 2013 | 2872 | 0 | 0 | 1 | 22 տարեկան, 4 ամսական |
Մայիս 2013 | 2868 | 14 | -4 | 1 | 22 տարեկան, 5 ամսական |
Հունիս 2013 | 2864 | 9 | -4 | 1 | 22 տարեկան, 6 ամսական |
Հուլիս 2013 | 2862 | 9 | −2 | 1 | 22 տարեկան, 7 ամսական |
Օգոստոս 2013 | 2862 | 0 | 0 | 1 | 22 տարեկան, 8 ամսական |
Սեպտեմբեր 2013 | 2862 | 0 | 0 | 1 | 22 տարեկան, 9 ամսական |
Հոկտեմբեր 2013 | 2870 | 6 | +8 | 1 | 22 տարեկան, 10 ամսական |
Նոյեմբեր 2013 | 2870 | 0 | 0 | 1 | 22 տարեկան, 11 ամսական |
Դեկտեմբեր 2013 | 2872 | 10 | +2 | 1 | 23 տարեկան |
Հունվար 2014 | 2872 | 0 | 0 | 1 | 23 տարեկան, 1 ամսական |
Փետրվար 2014 | 2872 | 0 | 0 | 1 | 23 տարեկան, 2 ամսական |
Մարտ 2014 | 2881 | 5 | +9 | 1 | 23 տարեկան, 3 ամսական |
Ապրիլ 2014 | 2881 | 0 | 0 | 1 | 23 տարեկան, 4 ամսական |
Մայիս 2014 | 2882 | 1 | +1 | 1 | 23 տարեկան, 5 ամսական |
Հունիս 2014 | 2881 | 10 | -1 | 1 | 23 տարեկան, 6 ամսական |
Հուլիս 2014 | 2877 | 9 | -4 | 1 | 23 տարեկան, 7 ամսական |
Օգոստոս 2014 | 2877 | 0 | 0 | 1 | 23 տարեկան, 8 ամսական |
Սեպտեմբեր 2014 | 2870 | 9 | -7 | 1 | 23 տարեկան, 9 ամսական |
Հոկտեմբեր 2014 | 2863 | 10 | -7 | 1 | 23 տարեկան, 10 ամսական |
Նոյեմբեր 2014 | 2863 | 0 | 0 | 1 | 23 տարեկան 11 ամսական |
Դեկտեմբեր 2014 | 2862 | 11 | -1 | 1 | 24 տարեկան |
Հունվար 2015 | 2862 | 0 | 0 | 1 | 24 տարեկան, 1 ամսական |
Փետրվար 2015 | 2865 | 13 | +3 | 1 | 24 տարեկան, 2 ամսական |
Մարտ 2015 | 2863 | 7 | -2 | 1 | 24 տարեկան, 3 ամսական |
Արպիլ 2015 | 2863 | 0 | 0 | 1 | 24 տարեկան, 4 ամսական |
Մայիս 2015 | 2876 | +13 | 9 | 1 | 24 տարեկան, 5 ամսական |
Հունիս 2015 | 2876 | 0 | 0 | 1 | 24 տարեկան, 6 ամսական |
Հուլիս 2015 | 2853 | -23 | 9 | 1 | 24 տարեկան, 7 ամսական |
Օգոստոս 2015 | 2853 | 0 | 0 | 1 | 24 տարեկան, 8 ամսական |
Սեպտեմբեր 2015 | 2853 | 0 | 0 | 1 | 24 տարեկան, 9 ամսական |
Հոկտեմբեր 2015 | 2850 | -3 | 9 | 1 | 24 տարեկան, 10 ամսական |
Նոյեմբեր 2015 | 2850 | 0 | 0 | 1 | 24 տարեկան, 11 ամսական |
Դեկտեմբեր 2015 | 2834 | -16 | 7 | 1 | 25 տարեկան |
|}
Էլոյի վարկանիշ խմբագրել
2007 թվականի հուլիսին Մագնուս Կառլսենի Էլոյի վարկանիշը հասավ 2710 միավորի, և նա դարձավ 2700 միավորը հատած ամենաերիտասարդ շախմատիստը[50]։
2009 թվականին Նանկին 2009 միջազգային մրցաշարից հետո նրա Էլոյի վարկանիշը հասավ 2801 միավոր և նորից դարձավ 2800-ի սահմանները հատած բոլոր ժամանակների ամենաերիտասարդ շախմատիստը[51]։ Մինչ այդ 2800-ի սահմանը հատած ամենաերիտասարդ շախմատիստը համարվում էր Վլադիմիր Կրամնիկը։ Մինչ 2009 թվականը, Կառլսենից առաջ միայն Կասպարովին, Տոպալովին, Կրամնիկին և Անանդին էր հաջողվել հատել այդ շեմը։
2010 թվականի մարտին նրա վարկանիշը հասավ 2813 միավորի, իսկ 2012 թվականի նոյեմբերին՝ 2848 միավորի, շախմատի պատմության մեջ երկրորդը՝ Կասպարովից (2851 միավոր) հետո[52]։
Նույն թվականի դեկտեմբերի 4-ին Լոնդոնում կայացած London Chess Classic մրցաշարում 22 ամյա Կառլսենը դառնում է մրցաշարի հաղթող, իր վարկանշային միավորները հասցնում 2857,4-ի և գերազանցում Կասպարովի ռեկորդին[53][54]։
2013 թվականի հունվարին Վեյկ ան Զեի մրցաշարում նորվեգացի շախմատիստը 13 հնարավորից վաստակում է 10 միավոր և դառնում մրցաշարի հաղթող։ Այս մրցաշարից հետո նրա վարկանշային միավորները հասնում են 2872-ի։ Ամբողջ մրցաշարի հաղթանակների ընթացքում նրա վարկանշային միավորները աճում էին, իսկ խաղաղ ելքի ժամանակ՝ մի փոքր իջնում։ Իվան Սոկոլովի հետ, 6-րդ պարտիայից հետո նրա «կենդանի վարկանիշը» (ոչ պաշտոնական) հասել էր 2865,7 միավորի[55], 9-րդ տուրից հետո՝ 2870-ի [36], 12-րդ տուրից հետո՝ 2874-ի[56]։ Վերջին տուրում Անիշ Գիրիի հետ ոչ-ոքի խաղալուց հետո նրա վարկանիշը փոքր-ինչ նվազեց և հասավ 2872-ի[57][58]։
Վեյկ ան Զեի մասնակիցները խմբագրել
|
|
¹) Վարկանիշի միավորը 2013 թվականի հունվարի դրությամբ
Հավակնորդների մրցաշար 2011․ հրաժարում մրցաշարից խմբագրել
2011 թվականին հավակնորդների մրցաշարը ի սկզբանե պետք է տեղի ունենար Բաքվում, սակայն Լևոն Արոնյանը հրաժարվեց խաղալ Ադրբեջանի մայրաքաղաքում։ ՖԻԴԵ-ն այդ պատճառով մրցաշարը տեղափոխեց Կազան քաղաք։ Մրցաշարին պետք է մասնակցեին 8 ուժեղագույն շախմատիստներ՝ Մագնուս Կառլսենը, Լևոն Արոնյանը, Բորիս Գելֆանդը, Վեսելին Տոպալովը, Վլադիմիր Կրամնիկը, Գատա Կամսկին, Թեյմուր Ռաջաբովը և Շահրիյար Մամեդյարովը։ Հաղթողը 2012 թվականին պետք է մրցեր աշխարհի չեմպիոն Անանդի հետ։ Մրցաշարից մի քանի ամիս առաջ Մագնուս Կառլսենը նամակ է հղել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին և նշել, որ հրաժարվում է մասնակցել հավակնորդների մրցաշարից, հավակնորդների այս ընտրական շրջանը չի ապահովում արդարացի պայմաններ։ Նորվեգացի շախմատիստը նաև նշել է, որ աշխարհի գործող չեմպիոնն էլ պետք է մասնակցի այս մրցաշարին[59][60][61][62]։
Հավակնորդների մրցաշար, 2013 խմբագրել
2013 թվականին Լոնդոնում կայացած հավակնորդների մրցաշարում, որտեղ մրցում էին Կառլսենը, Կրամնիկը, Արոնյանը, Սվիդլերը, Գրիշչուկը, Գելֆանդ, Իվանչուկն ու Ռաջաբովը[63], նորվեգացի գրոսմայստերն ու Կրամնիկը հավաքում են 8½ միավոր, և Կառլսենն ավելի շատ հաղթանակներ տանելու շնորհիվ զբաղեցնում է առաջին տեղը և իրավունք ստանում մրցելու աշխարհ գործող չեմպիոն Անանդի հետ[64]։
Հավակնորդների մրցաշարի աղյուսակը խմբագրել
№ | Մասնակից | Երկիր | Էլոյի վարկանիծ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | + | − | = | Միավոր | Տեղ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Լևոն Արոնյան | Հայաստան | 2809 | 1 | 0 | 1 | 1 | ½ | 0 | ½ | 0 | ½ | ½ | 1 | 1 | ½ | ½ | 5 | 3 | 6 | 8 | 4 | |||
2 | Բորիս Գելֆանդ | Իսրայել | 2740 | 0 | 1 | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | 1 | 0 | 0 | 2 | 3 | 9 | 6½ | 5 | |||
3 | Վասիլի Իվանչուկ | Ուկրաինա | 2757 | 0 | 0 | ½ | ½ | ½ | 0 | ½ | 1 | ½ | 0 | 0 | 1 | ½ | 1 | 3 | 5 | 6 | 6 | 7 | |||
4 | Պյոտր Սվիդլեր | Ռուսաստան | 2747 | ½ | 1 | ½ | ½ | ½ | 1 | ½ | 0 | ½ | ½ | 1 | ½ | 0 | 1 | 4 | 2 | 8 | 8 | 3 | |||
5 | Վլադիմիր Կրամնիկ | Ռուսաստան | 2810 | ½ | 1 | ½ | ½ | ½ | 0 | ½ | 1 | ½ | 1 | ½ | 1 | ½ | ½ | 4 | 1 | 9 | 8½ | 2 | |||
6 | Ալեքսանդր Գրիշչուկ | Ռուսաստան | 2764 | ½ | ½ | ½ | ½ | ½ | 1 | ½ | ½ | ½ | 0 | ½ | ½ | 0 | ½ | 1 | 2 | 11 | 6½ | 6 | |||
7 | Թեյմուր Ռաջաբով | Ադրբեջան | 2793 | 0 | 0 | ½ | 0 | 1 | 0 | 0 | ½ | ½ | 0 | ½ | ½ | ½ | 0 | 1 | 6 | 7 | 4 | 8 | |||
8 | Մագնուս Կառլսեն | Նորվեգիա | 2872 | ½ | ½ | 1 | 1 | ½ | 0 | 1 | 0 | ½ | ½ | 1 | ½ | ½ | 1 | 5 | 2 | 7 | 8½ | 1 |
Պայքար աշխարհի չեմպիոնի կոչման համար (2013) խմբագրել
Գործող չեմպիոն | Հավակնորդ |
Վիշվանաթան Անանդ | Մագնուս Կառլսեն |
3½ | 6½ |
ծնվել է 1969 թվականի դեկտեմբերի 11-ին 43 տարեկան |
ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 30-ին 22 տարեկան |
Շախմատի աշխարհի առաջնության 2012 թվականի հաղթով | Շախմատի աշխարհի առաջնության 2013 թվականի հաղթող |
Վարկանիշ՝ 2775 [65] | Վարկանիշ՝ 2870 [65] |
2013 թվականի նոյեմբերի 7-ից Հնդկաստանի Չեննայ քաղաքում անց է կացվել շախմատի աշխարհի թագի համար մրցամարտը գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի ու հավակնորդ Մագնուս Կառլսենի միջև։ Մրցաշարի գլխավոր մրցավարը եղել է հայաստանցի միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը[66][67][68][69]։ 10 -րդ պարտիան ոչ-ոքի ավարտելուց հետո Կառլսենը ժամանակից շուտ դառնում է շախմաատի աշխարհի 16-րդ չեմպիոնը։ Խաղի ընդհանուր հաշիվը եղել է Կառլսեն-6½- Անանդ-3½[70]։
Պարտիաներ խմբագրել
1-ին պարտիա, Կառլսեն–Անանդ, ½–½ խմբագրել
1. Ձf3 d5 2. g3 g6 3. Փg2 Փg7 4. d4 c6 5. 0-0 Ձf6 6. b3 0-0 7. Փb2 Փf5 8. c4 Ձbd7 9. Ձc3 dxc4 10. bxc4 Ձb6 11. c5 Ձc4 12. Փc1 Ձd5 13. Թb3 (Գծապատկեր) Ձa5 14. Թa3 Ձc4 15. Թb3 Ձa5 16. Թa3 Ձc4 ½–½
2-րդ պարտիա, Անանդ–Կառլսեն, ½–½ խմբագրել
1. e4 c6 2. d4 d5 3. Ձc3 dxe4 4. Ձxe4 Bf5 5. Ձg3 Փg6 6. h4 h6 7. Ձf3 e6 8. Ձe5 Bh7 9. Փd3 Փxd3 10. Թxd3 Ձd7 11. f4 Փb4+ 12. c3 Փe7 13. Փd2 Ձgf6 14. 0-0-0 0-0 15. Ձe4 Ձxe4 16. Թxe4 Ձxe5 17. fxe5 Թd5 (Գծապատկեր) 18. Թxd5 cxd5 19. h5 b5 20. Նh3 a5 21. Նf1 Նac8 22. Նg3 Աh7 23. Նgf3 Աg8 24. Նg3 Աh7 25. Նgf3 Աg8 ½–½
3-րդ պարտիա, Կառլսեն–Անանդ, ½–½' խմբագրել
1. Ձf3 d5 2. g3 g6 3. c4 dxc4 4. Թa4+ Ձc6 5. Փg2 Փg7 6. Ձc3 e5 7. Թxc4 Ձge7 8. 0-0 0-0 9. d3 h6 10. Փd2 Ձd4 11. Ձxd4 exd4 12. Ձe4 c6 13. Փb4 Փe6 14. Թc1 Փd5 15. a4 b6 16. Փxe7 Թxe7 17. a5 Նab8 18. Նe1 Նfc8 19. axb6 axb6 20. Թf4 Նd8 21. h4 Աh7 22. Նd2 Փe5 23. Թg4 h5 24. Թh3 Փe6 25. Թh1 c5 26. Ձe4 Աg7 27. Ձg5 b5 28. e3 dxe3 29. Նxe3 (Գծապատկեր) Փd4 30. Նe2 c4 31. Ձxe6+ fxe6 32. Փe4 cxd3 33. Նd2 Թb4 34. Նad1 Փxb2 35. Թf3 Փf6 36. Նxd3 Նxd3 37. Նxd3 Նd8 38. Նxd8 Փxd8 39. Փd3 Թd4 40. Փxb5 Թf6 41. Թb7+ Փe7 42. Աg2 g5 43. hxg5 Աxg5 44. Փc4 h4 45. Թc7 hxg3 46. Թxg3 e5 47. Աf3 Թxg3+ 48. fxg3 Փc5 49. Աe4 Փd4 50. Աf5 Փf2 51. Աxe5 Փxg3+ ½–½
4-րդ պարտիա, Անանդ–Կառլսեն, ½–½ խմբագրել
1. e4 e5 2. Ձf3 Ձc6 3. Փb5 Ձf6 4. 0-0 Ձxe4 5. d4 Ձd6 6. Փxc6 dxc6 7. dxe5 Ձf5 8. Թxd8+ Աxd8 9. h3 Փd7 10. Նd1 Փe7 11.Ձc3 Աc8 12. Փg5 h6 13. Փxe7 Ձxe7 14. Նd2 c5 15. Նad1 Փe6 16. Ձe1 Ձg6 17. Ձd3 b6 18. Ձe2 Փxa2 19. b3 c4 20. Ձdc1 cxb3 21. cxb3 Փb1 22. f4 Աb7 23. Ձc3 Փf5 24. g4 Փc8 25. Ձd3 h5 26. f5 Ձe7 27. Ձb5 hxg4 28. hxg4 Նh4 29. Ձf2 Ձc6 30. Նc2 a5 31. Նc4 g6 32. Նdc1 Փd7 33. e6 fxe6 34. fxe6 Փe8 (Գծապատկեր) 35. Ձe4 Նxg4+ 36. Աf2 Նf4+ 37. Աe3 Նf8 38. Ձd4 Ձxd4 39. Նxc7+ Աa6 40. Աxd4 Նd8+ 41. Աc3 Նf3+ 42. Աb2 Նe3 43. Նc8 Նdd3 44. Նa8+ Աb7 45. Նxe8 Նxe4 46. e7 Նg3 47. Նc3 Նe2+ 48. Նc2 Նee3 49. Աa2 g5 50. Նd2 Նe5 51. Նd7+ Աc6 52. Նed8 Նge3 53. Նd6+ Աb7 54. Ն8d7+ Աa6 55. Նd5 Նe2+ 56. Աa3 Նe6 57. Նd8 g4 58. Նg5 Նxe7 59. Նa8+ Աb7 60. Նag8 a4 61. Նxg4 axb3 62. Ն8g7 Աa6 63. Նxe7 Նxe7 64. Աxb3 ½–½
5-րդ պարտիա, Կառլսեն–Անանդ, 1–0 խմբագրել
1. c4 e6 2. d4 d5 3. Ձc3 c6 4. e4 dxe4 5. Ձxe4 Փb4+ 6. Ձc3 c5 7. a3 Փa5 8. Ձf3 Ձf6 9. Փe3 Ձc6 10. Թd3 cxd4 11. Ձxd4 Ձg4 12. 0-0-0 Ձxe3 13. fxe3 Փc7 14. Ձxc6 bxc6 15. Թxd8+ Փxd8 16. Փe2 Աe7 17. Փf3 Փd7 18. Ձe4 Փb6 19. c5 f5 20. cxb6 fxe4 21. b7 Նab8 22. Փxe4 Նxb7 23. Նhf1 Նb5 24. Նf4 g5 25. Նf3 h5 26. Նdf1 Փe8 27. Փc2 Նc5 28. Նf6 h4 29. e4 a5 30. Աd2 Նb5 31. b3 Փh5 32. Աc3 Նc5+ 33. Աb2 Նd8 34. Ն1f2 Նd4 35. Նh6 Փd1 36. Փb1 Նb5 37. Աc3 c5 38. Նb2 e5 39. Նg6 a4 40. Նxg5 Նxb3+ 41. Նxb3 Փxb3 42. Նxe5+ Աd6 43. Նh5 Նd1 44. e5+ Աd5 45. Փh7 (Գծապատկեր) Նc1+ 46. Աb2 Նg1 47. Փg8+ Աc6 48. Նh6+ Աd7 49. Փxb3 axb3 50. Աxb3 Նxg2 51. Նxh4 Աe6 52. a4 Աxe5 53. a5 Աd6 54. Նh7 Աd5 55. a6 c4+ 56. Աc3 Նa2 57. a7 Աc5 58. h4 1–0
6-րդ պարտիա, Անանդ–Կառլսեն, ½–½ խմբագրել
1. e4 e5 2. Ձf3 Ձc6 3. Փb5 Ձf6 4. d3 Փc5 5. c3 0-0 6. 0-0 Նe8 7. Նe1 a6 8. Փa4 b5 9. Փb3 d6 10. Փg5 Փe6 11. Ձbd2 h6 12. Փh4 Փxb3 13. axb3 Ձb8 14. h3 Ձbd7 15. Ձh2 Թe7 16. Ձdf1 Փb6 17. Ձe3 Թe6 18. b4 a5 19. bxa5 Փxa5 20. Ձhg4 Փb6 21. Փxf6 Ձxf6 22. Ձxf6+ Թxf6 23. Թg4 Փxe3 24. fxe3 Թe7 25. Նf1 c5 26. Աh2 c4 27. d4 Նxa1 28. Նxa1 Թb7 29. Նd1 Թc6 30. Թf5 exd4 31. Նxd4 Նe5 32. Թf3 Թc7 33. Աh1 Թe7 34. Թg4 Աh7 35. Թf4 g6 36. Աh2 Աg7 37. Թf3 Նe6 38. Թg3 Նxe4 39. Թxd6 Նxe3 40. Թxe7 Նxe7 41. Նd5 Նb7 42. Նd6 f6 43. h4 Աf7 44. h5 gxh5 45. Նd5 Աg6 46. Աg3 Նb6 47. Նc5 f5 48. Աh4 Նe6 49. Նxb5 Նe4+ 50. Աh3 Թg5 51. Նb8 h4 52. Նg8+ Աh5 53. Նf8 Նf4 54. Նc8 Նg4 55. Նf8 Նg3+ 56. Աh2 Աg5 57. Նg8+ Աf4 58. Նc8 Աe3 59. Նxc4 f4 (Գծապատկեր) 60. Նa4 h3 61. gxh3 Նg6 62. c4 f3 63. Նa3+ Աe2 64. b4 f2 65. Նa2+ Աf3 66. Նa3+ Աf4 67. Նa8 Նg1 0–1
7-րդ պարտիա, Անանդ–Կառլսեն, ½–½ խմբագրել
1. e4 e5 2. Ձf3 Ձc6 3. Փb5 Ձf6 4. d3 Փc5 5.Փxc6 dxc6 6. Ձbd2 Փg4 7. h3 Փh5 8. Ձf1 ՁՁd7 9. Ձg3 Փxf3 10. Թxf3 g6 11. Փe3 Թe7 12. 0-0-0 0-0-0 13. Ձe2 Նhe8 14. Աb1 b6 15. h4 Աb7 16. h5 Փxe3 17. Թxe3 Ձc5 18. hxg6 hxg6 19. g3 a5 20. Նh7 Նh8 21. Նdh1 Նxh7 22. Նxh7 Թf6 23. f4 Նh8 24. Նxh8 Թxh8 25. fxe5 Թxe5 26. Թf3 f5 27. exf5 gxf5 28. c3 Ձe6 29. Աc2 (Գծապատկեր) Ձg5 30. Թf2 Ձe6 31. Թf3 Ձg5 32. Թf2 Ձe6 ½–½
8-րդ պարտիա, Կառլսեն–Անանդ, ½–½ խմբագրել
1. e4 e5 2. Ձf3 Ձc6 3. Փb5 Ձf6 4. 0-0 Ձxe4 5. Նe1 Ձd6 6. Ձxe5 Փe7 7. Փf1 Ձxe5 8. Նxe5 0-0 9. d4 Փf6 10. Նe1 Նe8 11. c3 Նxe1 12. Թxe1 Ձe8 13. Փf4 d5 14. Փd3 g6 15. Ձd2 Ձg7 16. Թe2 c6 17. Նe1 Փf5 18. Փxf5 Ձxf5 19. Ձf3 Ձg7 20. Փe5 Ձe6 21. Փxf6 Թxf6 22. Ձe5 Նe8 23. Ձg4 Թd8 24. Թe5 Ձg7 25. Թxe8+ Ձxe8 26. Նxe8+ Թxe8 27. Ձf6+ Աf8 28. Ձxe8 Աxe8 29. f4 f5 30. Աf2 b5 31. b4 Աf7 32. h3 h6 33. h4 h5 (Գծապատկեր) ½–½
9-րդ պարտիա, Անանդ–Կառլսեն, 1–0 խմբագրել
1. d4 Ձf6 2. c4 e6 3. Ձc3 Փb4 4. f3 d5 5. a3 Փxc3+ 6. bxc3 c5 7. cxd5 exd5 8. e3 c4 9. Ձe2 Ձc6 10. g4 0-0 11. Փg2 Ձa5 12. 0-0 Ձb3 13. Նa2 b5 14. Ձg3 a5 15. g5 Ձe8 16. e4 Ձxc1 17. Թxc1 Նa6 18. e5 Ձc7 19. f4 b4 20. axb4 axb4 21. Նxa6 Ձxa6 22. f5 b3 23. Թf4 Ձc7 24. f6 g6 25. Թh4 Ձe8 26. Թh6 b2 27. Նf4 b1=Թ+ (Գծապատկեր) 28. Ձf1 Թe1 0–1
10-րդ պարտիա, Կառլսեն–Անանդ, ½–½ խմբագրել
1. e4 c5 2. Ձf3 d6 3. Փb5+ Ձd7 4. d4 cxd4 5. Թxd4 a6 6. Փxd7+ Փxd7 7. c4 Ձf6 8. Փg5 e6 9. Ձc3 Փe7 10. 0-0 Փc6 11. Թd3 0-0 12. Ձd4 Նc8 13. b3 Թc7 14. Ձxc6 Թxc6 15. Նac1 h6 16. Փe3 Ձd7 17. Փd4 Նfd8 18. h3 Թc7 19. Նfd1 Թa5 20. Թd2 Աf8 21. Թb2 Աg8 22. a4 Թh5 23. Ձe2 Փf6 24. Նc3 Փxd4 25. Նxd4 Թe5 26. Թd2 Ձf6 27. Նe3 Նd7 28. a5 Թg5 29. e5 Ձe8 (Գծապատկեր) 30. exd6 Նc6 31. f4 Թd8 32. Նed3 Նcxd6 33. Նxd6 Նxd6 34. Նxd6 Թxd6 35. Թxd6 Ձxd6 36. Աf2 Աf8 37. Աe3 Աe7 38. Աd4 Աd7 39. Աc5 Աc7 40. Ձc3 Ձf5 41. Ձe4 Ձe3 42. g3 f5 43. Ձd6 g5 44. Ձe8+ Աd7 45. Ձf6+ Աe7 46. Ձg8+ Աf8 47. Ձxh6 gxf4 48. gxf4 Աg7 49. Ձxf5+ exf5 50. Աb6 Ձg2 51. Աxb7 Ձxf4 52. Աxa6 Ձe6 53. Աb6 f4 54. a6 f3 55. a7 f2 56. a8=Թ f1=Թ 57. Թd5 Թe1 58. Թd6 Թe3+ 59. Աa6 Ձc5+ 60. Աb5 Ձxb3 61. Թc7+ Աh6 62. Թb6+ Թxb6+ 63. Աxb6 Աh5 64. h4 Աxh4 65. c5 Ձxc5 ½–½
Պայքար աշխարհի չեմպիոնի կոչման համար (2014) խմբագրել
2014 թվականի մարտի 11-ից մինչև ապրիլի 1-ը Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անց է կացվել շախմատի հավակնորդների մրցաշար։ Մրցաշարին մասնակցել են Վիշվանաթան Անանդ, (Հնդկաստան, 8½ միավոր), Սերգեյ Կարյակինը, (Ռուսաստան, 7½ միավոր), Վլադիմիր Կրամնիկը, (Ռուսաստան, 7 միավոր), Շահրիար Մամեդյարովը, (Ադրբեջան, 7 միավոր), Դմիտրի Անդրեյկինը, (Ռուսաստան, 7 միավոր), Լևոն Արոնյանը, (Հայաստան, 6½ միավոր), Պյոտր Սվիդլերը, (Ռուսաստան, 6½ միավոր) և Վեսելին Տոպալովը, (Բուլղարիա, 6 միավոր)[71][72][73]։ Մրցաշարի հաղթող Վիշվանաթան Անանդը իրավունք է ձեռք բերել մասնակցելու աշխարհի չեմպիոնի մրցաշարին, որը տեղի է ունեցել նույն թվականի նոյեմբերին Ռուսաստանի Սոչի քաղաքում[74]։ Մրցաշարի գլխավոր մրցավարը եղել է լեհաստանցի միջազգային վարպետ Անջեյ Ֆիլիպովիչը։ Մրցանակային ֆոնդը կազմել է մեկ միլիոն եվրո[75]։ Մրցաշարն ավարտվել է 11-րդ պարտիաից հետո, և կրկին հաղթող է դարձել Կառլսենը՝ 6½ - 4½ հաշվով[76][77]։
Պարտիաներ խմբագրել
1-ին պարտիա, Անանդ–Կառլսեն, ½–½ խմբագրել
1. d4 Ձf6 2. c4 g6 3. Ձc3 d5 4. cxd5 Ձxd5 5. Փd2 Փg7 6. e4 Ձxc3 7. Փxc3 0-0 8. Թd2 Ձc6 9. Ձf3 Փg4 10. d5 Փxf3 11. Փxg7 Աxg7 12. gxf3 Ձe5 13. 0-0-0 c6 14. Թc3 f6 15. Փh3 cxd5 16. exd5 Ձf7 17. f4 Թd6 18. Թd4 Նad8 19. Փe6 Թb6 20. Թd2 Նd6 21. Նhe1 Ձd8 22. f5 Ձxe6 23. Նxe6 Թc7+ 24. Աb1 Նc8 25. Նde1 Նxe6 26. Նxe6 Նd8 27. Թe3 Նd7 28. d6 exd6 29. Թd4 Նf7 30. fxg6 hxg6 31. Նxd6 a6 32. a3 Թa5 33. f4 Թh5 34. Թd2 Թc5 35. Նd5 Թc4 36. Նd7 Թc6 37. Նd6 Թe4+ 38. Աa2 Նe7 39. Թc1 a5 40. Թf1 a4 41. Նd1 Թc2 42. Նd4 (Գծապատկեր) Նe2 43. Նb4 b5 44. Թh1 Նe7 45. Թd5 Նe1 46. Թd7+ Աh6 47. Թh3+ Աg7 48. Թd7+ ½–½
2-րդ պարտիա Կառլսեն–Անանդ, 1–0 խմբագրել
1. e4 e5 2. Ձf3 Ձc6 3. Փb5 Ձf6 4. d3 Փc5 5. 0-0 d6 6. Նe1 0-0 7. Փxc6 bxc6 8. h3 Նe8 9. Ձbd2 Ձd7 10. Ձc4 Փb6 11. a4 a5 12. Ձxb6 cxb6 13. d4 Թc7 14. Նa3 Ձf8 15. dxe5 dxe5 16. Ձh4 Նd8 17. Թh5 f6 18. Ձf5 Փe6 19. Նg3 Ձg6 20. h4 Փxf5 21. exf5 Ձf4 22. Փxf4 exf4 23. Նc3 c5 24. Նe6 Նab8 25. Նc4 Թd7 26. Աh2 Նf8 27. Նce4 Նb7 28. Թe2 b5 29. b3 bxa4 30. bxa4 Նb4 31. Նe7 Թd6 32. Թf3 Նxe4 33. Թxe4 f3+ 34. g3 (Գծապատկեր) h5 35. Թb7 1–0
3-րդ պարտիա Անանդ-Կառլսեն, 1–0 խմբագրել
1. d4 Ձf6 2. c4 e6 3. Ձf3 d5 4. Ձc3 Փe7 5. Փf4 0-0 6. e3 Ձbd7 7. c5 c6 8. Փd3 b6 9. b4 a5 10. a3 Փa6 11. Փxa6 Նxa6 12. b5 cxb5 13. c6 Թc8 14. c7 b4 15. Ձb5 a4 16. Նc1 Ձe4 17. Ձg5 Ձdf6 18. Ձxe4 Ձxe4 19. f3 Նa5 20. fxe4 Նxb5 21. Թxa4 Նa5 22. Թc6 bxa3 23. exd5 Նxd5 24. Թxb6 Թd7 25. 0-0 Նc8 26. Նc6 g5 27. Փg3 Փb4 28. Նa1 (Գծապատկեր) Փa5 29. Թa6 Փxc7 30. Թc4 e5 31. Փxe5 Նxe5 32. dxe5 Թe7 33. e6 Աf8 34. Նc1 1–0
4-րդ պարտիա Կառլսեն-Անանդ, ½–½ խմբագրել
1. e4 c5 2. Ձf3 e6 3. g3 Ձc6 4. Փg2 d5 5. exd5 exd5 6. 0-0 Ձf6 7. d4 Փe7 8. Փe3 cxd4 9. Ձxd4 Փg4 10. Թd3 Թd7 11. Ձd2 0-0 12. Ձ2f3 Նfe8 13. Նfe1 Փd6 14. c3 h6 15. Թf1 Փh5 16. h3 Փg6 17. Նad1 Նad8 18. Ձxc6 bxc6 19. c4 Be4 20. Փd4 Ձh7 21. cxd5 Փxd5 22. Նxe8+ Նxe8 23. Թd3 Ձf8 24. Ձh4 Փe5 25. Փxd5 Թxd5 26. Bxe5 Թxe5 27. b3 Ձe6 28. Ձf3 Թf6 29. Աg2 Նd8 30. Թe2 Նd5 31. Նxd5 cxd5 32. Ձe5 Թf5 33. Ձd3 Ձd4 34. g4 (Գծապատկեր) Թd7 35. Թe5 Ձe6 36. Աg3 Թb5 37. Ձf4 Ձxf4 38. Աxf4 Թb4+ 39. Աf3 d4 40. Թe8+ Աh7 41. Թxf7 Թd2 42. Թf5+ Աh8 43. h4 Թxa2 44. Թe6 Թd2 45. Թe8+ Աh7 46. Թe4+ Աh8 47. Թe8+ Աh7 ½–½
5-ին պարտիա, Անանդ–Կառլսեն, ½–½ խմբագրել
1. d4 Ձf6 2. c4 e6 3. Ձf3 b6 4. g3 Փb4+ 5. Փd2 Be7 6. Ձc3 Փb7 7. Փg2 c6 8. e4 d5 9. exd5 cxd5 10. Ձe5 0-0 11. 0-0 Ձc6 12. cxd5 Ձxe5 13. d6 Ձc6 14. dxe7 Թxe7 15. Փg5 h6 16. d5 Ձa5 17. Փxf6 Թxf6 18. dxe6 Թxe6 19. Նe1 Թf6 20. Ձd5 Փxd5 21. Փxd5 Նad8 22. Թf3 (Գծապատկեր) Թxb2 23. Նad1 Թf6 24. Թxf6 gxf6 25. Նe7 Աg7 26. Նxa7 Ձc6 27. Նb7 Ձb4 28. Փb3 Նxd1+ 29.Փxd1 Ձxa2 30. Նxb6 Ձc3 31. Փf3 f5 32. Աg2 Նd8 33. Նc6 Ձe4 34. Փxe4 fxe4 35. Նc4 f5 36. g4 Նd2 37. gxf5 e3 38. Նe4 Նxf2+ 39. Աg3 Նxf5 ½–½
6-րդ պարտիա, Կառլսեն–Անանդ, 1–0 խմբագրել
1. e4 c5 2. Ձf3 e6 3. d4 cxd4 4. Ձxd4 a6 5. c4 Ձf6 6. Ձc3 Փb4 7. Թd3 Ձc6 8. Ձxc6 dxc6 9. Թxd8+ Աxd8 10. e5 Ձd7 11. Փf4 Փxc3+ 12. bxc3 Աc7 13. h4 b6 14. h5 h6 15. 0-0-0 Փb7 16. Նd3 c5 17. Նg3 Նag8 18. Փd3 Ձf8 19. Փe3 g6 20. hxg6 Ձxg6 21. Նh5 Փc6 22. Փc2 Աb7 23. Նg4 a5 24. Փd1 Նd8 25. Փc2 Նdg8 26. Աd2 (Գծապատկեր) a4 27. Աe2 a3 28. f3 Նd8 29. Աe1 Նd7 30. Փc1 Նa8 31. Աe2 Փa4 32. Փe4+ Փc6 33. Փxg6 fxg6 34. Նxg6 Փa4 35. Նxe6 Նd1 36. Փxa3 Նa1 37. Աe3 Փc2 38. Նe7+ 1–0
7-րդ պարտիա, Կառլսեն–Անանդ, ½–½ խմբագրել
1. e4 e5 2. Ձf3 Ձc6 3. Փb5 Ձf6 4. 0-0 Ձxe4 5. d4 Ձd6 6. Փxc6 dxc6 7. dxe5 Ձf5 8. Թxd8+ Աxd8 9. h3 Աe8 10. Ձc3 h5 11. Փf4 Փe7 12. Նad1 Փe6 13. Ձg5 Նh6 14. g3 Փxg5 15. Փxg5 Նg6 16. h4 f6 17. exf6 gxf6 18. Փf4 Ձxh4 19. f3 Նd8 20. Աf2 Նxd1 21. Ձxd1 Ձf5 22. Նh1 Փxa2 23. Նxh5 Փe6 24. g4 Ձd6 25. Նh7 Ձf7 26. Ձe3 Աd8 27. Ձf5 c5 28. Ձg3 Ձe5 29. Նh8+ Նg8 30. Փxe5 fxe5 31. Նh5 (Գծապատկեր) Փxg4 32. fxg4 Նxg4 33. Նxe5 b6 34. Ձe4 Նh4 35. Աe2 Նh6 36. b3 Աd7 37. Աd2 Աc6 38. Ձc3 a6 39. Նe4 Նh2+ 40. Աc1 Նh1+ 41. Աb2 Նh6 42. Ձd1 Նg6 43. Ձe3 Նh6 44. Նe7 Նh2 45. Նe6+ Աb7 46. Աc3 Նh4 47. Աb2 Նh2 48. Ձd5 Նd2 49. Ձf6 Նf2 50. Աc3 Նf4 51. Ձe4 Նh4 52. Ձf2 Նh2 53. Նf6 Նh7 54. Ձd3 Նh3 55. Աd2 Նh2+ 56. Նf2 Նh4 57. c4 Նh3 58. Աc2 Նh7 59. Ձb2 Նh5 60. Նe2 Նg5 61. Ձd1 b5 62. Ձc3 c6 63. Ձe4 Նh5 64. Ձf6 Նg5 65. Նe7+ Աb6 66. Ձd7+ Աa5 67. Նe4 Նg2+ 68. Աc1 Նg1+ 69. Աd2 Նg2+ 70. Աe1 bxc4 71. Նxc4 Նg3 72. Ձxc5 Աb5 73. Նc2 a5 74. Աf2 Նh3 75. Նc1 Աb4 76. Աe2 Նc3 77. Ձd3+ Աxb3 78. Նa1 Աc4 79. Ձf2 Աb5 80. Նb1+ Աc4 81. Ձe4 Նa3 82. Ձd2+ Աd5 83. Նh1 a4 84. Նh5+ Աd4 85. Նh4+ Աc5 86. Աd1 Աb5 87. Աc2 Նg3 88. Ձe4 Նg2+ 89. Աd3 a3 90. Ձc3+ Աb6 91. Նa4 a2 92. Ձxa2 Նg3+ 93. Աc2 Նg2+ 94. Աb3 Նg3+ 95. Ձc3 Նh3 96. Նb4+ Աc7 97. Նg4 Նh7 98. Աc4 Նf7 99. Նg5 Աb6 100. Ձa4+ Աc7 101. Աc5 Աd7 102. Աb6 Նf1 103. Ձc5+ Աe7 104. Աxc6 Նd1 105. Նg6 Աf7 106. Նh6 Նg1 107. Աd5 Նg5+ 108. Աd4 Նg6 109. Նh1 Նg2 110. Ձe4 Նa2 111. Նf1+ Աe7 112. Ձc3 Նh2 113. Ձd5+ Աd6 114. Նf6+ Աd7 115. Ձf4 Նh1 116. Նg6 Նd1+ 117. Ձd3 Աe7 118. Նa6 Աd7 119. Աe4 Աe7 120. Նc6 Աd7 121. Նc1 Նxc1 122. Ձxc1 ½–½
8-րդ պարտիա Անանդ–Կառլսեն, ½–½ խմբագրել
1. d4 Ձf6 2. c4 e6 3. Ձf3 d5 4. Ձc3 Փe7 5. Փf4 0-0 6. e3 c5 7. dxc5 Փxc5 8. a3 Ձc6 9. Թc2 Նe8 10. Փg5 Փe7 11. Նd1 Թa5 12. Փd3 h6 13. Փh4 dxc4 14. Փxc4 a6 15. 0-0 b5 16. Փa2 Փb7 17. Փb1 Նad8 18. Փxf6 Փxf6 19. Ձe4 Փe7 20. Ձc5 (Գծապատկեր) Փxc5 21. Թxc5 b4 22. Նc1 bxa3 23. bxa3 Թxc5 24. Նxc5 Ձe7 25. Նfc1 Նc8 26. Փd3 Նed8 27. Նxc8 Նxc8 28. Նxc8+ Ձxc8 29. Ձd2 Ձb6 30. Ձb3 Ձd7 31. Ձa5 Փc8 32. Աf1 Աf8 33. Աe1 Աe7 34. Աd2 Աd6 35. Աc3 Ձe5 36. Փe2 Աc5 37. f4 Ձc6 38. Ձxc6 Աxc6 39. Աd4 f6 40. e4 Աd6 41. e5+ ½–½
9-րդ պարտիա, Կառլսեն–Անանդ, ½–½ խմբագրել
1.e4 e5 2. Ձf3 Ձc6 3. Փb5 Ձf6 4. 0-0 Ձxe4 5. d4 Ձd6 6. Փxc6 dxc6 7. dxe5 Ձf5 8. Թxd8+ Աxd8 9. h3 Աe8 10. Ձc3 h5 11. Ձe2 b6 12. Նd1 Փa6 13. Ձf4 Փb7 14. e6 Փd6 15. exf7+ Աxf7 16. Ձg5+ (Գծապատկեր) Աf6 17. Ձe4+ Աf7 18. Ձg5+ Աf6 19. Ձe4+ Աf7 20. Ձg5+ ½–½
10-րդ պարտիա Անանդ–Կառլսեն, ½–½ խմբագրել
1. d4 Ձf6 2. c4 g6 3. Ձc3 d5 4. Ձf3 Փg7 5. Թb3 dxc4 6. Թxc4 0-0 7. e4 Ձa6 8. Փe2 c5 9. d5 e6 10. 0-0 exd5 11. exd5 Նe8 12. Փg5 h6 13. Փe3 Փf5 14. Նad1 Ձe4 15. Ձxe4 Փxe4 16. Թc1 Թf6 17. Փxh6 Թxb2 18. Թxb2 Փxb2 19. Ձg5 Bd4 20. Ձxe4 Նxe4 21. Փf3 Նe7 22. d6 Նd7 23. Փf4 Ձb4 24. Նd2 Նe8 25. Նc1 Նe6 26. h4 Փe5 27. Փxe5 Նxe5 (Գծապատկեր) 28. Փxb7 Նxb7 29. d7 Ձc6 30. d8=Թ+ Ձxd8 31. Նxd8+ Աg7 32. Նd2 ½–½
11-րդ պարտիա, Կառլսեն–Անանդ, 1–0 խմբագրել
1. e4 e5 2. Ձf3 Ձc6 3. Փb5 Ձf6 4. 0-0 Ձxe4 5. d4 Ձd6 6. Bxc6 dxc6 7. dxe5 Ձf5 8. Թxd8+ Աxd8 9. h3 Փd7 10. Ձc3 h6 11. b3 Աc8 12. Փb2 c5 13. Նad1 b6 14. Նfe1 Փe6 15. Ձd5 g5 16. c4 Աb7 17. Աh2 a5 18. a4 Ձe7 19. g4 Ձg6 20. Աg3 Փe7 21. Ձd2 Նhd8 22. Ձe4 Փf8 23. Ձef6 b5 24. Փc3 bxa4 25. bxa4 Աc6 26. Աf3 Նdb8 27. Աe4 (Գծապատկեր) Նb4 28. Փxb4 cxb4 29. Ձh5 Աb7 30. f4 gxf4 31. Ձhxf4 Ձxf4 32. Ձxf4 Փxc4 33. Նd7 Նa6 34. Ձd5 Նc6 35. Նxf7 Փc5 36. Նxc7+ Նxc7 37. Ձxc7 Աc6 38. Ձb5 Փxb5 39. axb5+ Աxb5 40. e6 b3 41. Աd3 Փe7 42. h4 a4 43. g5 hxg5 44. hxg5 a3 45. Աc3 1–0
Պայքար աշխարհի չեմպիոնի կոչման համար խմբագրել
Գործող չեմպիոն | Հավակնորդ |
Մագնուս Կառլսեն | Սերգեկ Կարյակին |
6 (3) | 6 (1) |
Ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 30-ին 26 տարեկան |
Ծնվել է 1990 թվականի հունվարի 12-ին 26 տարեկան |
Շախմատի աշխարհի առաջնության 2014 թվականի հաղթող | 2016 թվականի հավակնորդների մրցաշարի հաղթող [78] |
Էլոյի գործկից 2853 (մրցաշարից առաջ) | Էլոյի գործկից 2772 (մրցաշարից առաջ) |