Զավեն Անդրիասյան

հայ շախմատիստ

Զավեն Ռոբերտի Անդրիասյան (մարտի 11, 1989(1989-03-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2006), աշխարհի մինչև 20 տարեկանների չեմպիոն (2006)[1], Հայաստանի չեմպիոն (2016)[2]։

Զավեն Անդրիասյան
Զավեն Անդրիասյանը 2012 թ.
Պետություն(ներ) Հայաստան
Ծննդյան ամսաթիվմարտի 11, 1989(1989-03-11) (35 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգրոսմայստեր
Առավելագույն վարկանիշ2645 (մարտ, 2011)
Ներկայիս վարկանիշ2570
ՖԻԴԵ համար13302000
365chessZaven_Andriasian
Chesstempo համար8354
ICCF համար8354
 Zaven Andriasian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1989 թվականին, Երևանում։ Շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանում, իսկ 7-ում դարձել է Հայաստանի մինչև 10 տարեկանների չեմպիոն։ Այդ արդյունքը նա կրկնել է ևս երկու անգամ՝ 1998 և 1999 թվականներին՝ 100-տոկոսանոց արդյունքով՝ 9 հնարավորից 9 միավոր։ Տարբեր տարիներին նա դարձել է տարբեր տարիքային խմբերի Հայաստանի չեմպիոն։ 14 տարեկանում հաղթել է մինչև 18 տարեկանների ՀՀ առաջնությունում և այլևս չի մասնակցել այդ մրցաշարին։

2005 թվականին նվաճել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների հաղթողի կոչումը, նույն թվականին հաղթել է նաև այդ տարիքային խմբի Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում։ 2005-ին դարձել է «Աերոֆլոտ օփենի» «Բ» մրցաշարի հաղթող։ Նույն թվականին ստացել է միջազգային վարպետի կոչում։

2006 թվականին նվաճել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության արծաթե մեդալը, իսկ մեկ ամիս անց, 17 տարեկանում, դարձել է աշխարհի մինչև 20 տարեկանների չեմպիոն և անմիջապես ստացել գրոսմայստերի կոչում։ Այդ պահին նա Հայաստանի ամենաերիտասարդ գրոսմայստերն էր։

Տարբեր տարիներին դարձել է Հայաստանի արագ շախմատի չեմպիոն։ Հայաստանի մեծահասակների առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր է։

2010-ին դարձավ Ռուսաստանի գավաթակիր՝ նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարի բոլոր մրցամարտերը շահելով հիմնական ժամանակում, ինչն աննախադեպ էր այդ մրցաշարի համար։ Զավենն առավելության հասավ մրցաշարի առաջին համար Վիորել Բոլոգանի, Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Պոտկինի և մրցաշարի երկրորդ համար, 2007 թ. Ռուսաստանի գավաթակիր Արտյոմ Տիմոֆեևի նկատմամբ։

 
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը միաժամանակյա խաղաշարի ժամանակ, Երևան, 2016 թ. մայիսի 9, Մանկական այգի

2013-ին դարձել է Կազանում կայացած Ամառային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր՝ «մահվան» պարտիայում զիջելով ֆիլիպինցի Ուեսլի Սոյին[3]։

2016 թվականին, տանելով 5 հաղթանակ և 6 պարտիա ավարտելով ոչ-ոքի, 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և դարձել Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարի հաղթող[2]։

Վարկանիշի փոփոխություն խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[4][5]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2002 2185 2185 2185 2185
2003 2307 2307 2311 2311 2311 2307
2004 2358 2368 2354 2366 2368 2354
2005 2374 2425 2412 2412 2425 2374
2006 2442 2460 2463 2463 2463 2442
2007 2508 2523 2540 2546 2546 2508
2008 2532 2533 2533 2561 2561 2532
2009 2564 2593 2585 2612 2613 2613 2564
2010 2613 2609 2588 2588 2579 2585 2613 2579
2011 2603 2645 2640 2616 2615 2619 2645 2603
2012 2624 2616 2615 2600 2600 2600 2604 2604 2605 2624 2600
2013 2598 2608 2608 2608 2608 2610 2620 2631 2631 2621 2610 2610 2631 2598
2014 2621 2611 2600 2603 2611 2611 2628 2628 2622 2622 2609 2609 2628 2600
2015 2609 2612 2612 2600 2600 2600 2589 2591 2591 2591 2594 2594 2612 2589
2016 2594 2616 2616 2616 2602 2611 2621 2621 2624 2622 2621 2621 2624 2594
2017 2621 2615 2615 2615 2622 2622 2606 2599 2593 2585 2585 2585 2622 2585
2018 2585 2586 2586 2586 2586 2586 2591 2603 2603 2603 2603 2604 2604 2585
2019 2604 2600 2600 2600 2600 2600 2589 2603 2611 2611 2611 2611 2611 2589
2020 2611 2606 2606 2606 2606 2606 2606 2606 2606 2606 2606 2606 2611 2606
2021 2606 2606 2606 2581 2578 2606 2578
2022 2584 2580 2584 2580
2023 2579 2588 2581 2588 2579
2024 2570 2570 2570


Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԶԱՎԵՆ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
  2. 2,0 2,1 Հայաստանի 2016 թվականի առաջնության արդյունքները
  3. Զավեն Անդրիասյանը՝ ունիվերսիադայի փոխչեմպիոն
  4. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  5. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել