Գարրի Կասպարով

հայ շախմատիստ, քաղաքական գործիչ, գրող

Գարրի Կիմի Կասպարով (ապրիլի 13, 1963(1963-04-13)[1][2][3][…], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), հայ-հրեական ծագումով շախմատիստ, գրոսմայստեր։ Որոշ մասնագետներ խոստովանում են, որ Կասպարովը պատմության մեծագույն շախմատիստներից է[8][9]։ Միջազգային գրոսմայստեր (1980), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1985), ԽՍՀՄ չեմպիոն (1981, 1988), Ռուսաստանի չեմպիոն (2004), Շախմատի համաշխարհային օլիմպիադայի ութակի հաղթող. չորս անգամ ԽՍՀՄ հավաքականի կազմում (1980, 1982, 1986, 1988) և չորս անգամ Ռուսաստանի հավաքականի կազմում (1992, 1994, 1996, 2002)։ Տասնմեկ Շախմատային Օսկարի դափնեկիր (մրցանակ տարվա լավագույն շախմատիստին)։ 1985-2006 թվականները Կասպարովը կարճատև ընդհատումներով միանձնյա ղեկավարում էր ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը. 1994 թվականին հանվեց ցուցակից ՖԻԴԵ-ի որոշմամբ, որն ընդունվել էր 1993 թվականին[10], և 1996 թվականին Կասպարովն ուներ այնպիսի վարկանիշ, ինչպիսին Վլադիմիր Կրամնիկը[11]։ 1999 թվականին Կասպարովը հասավ ռեկորդային վարկանիշի՝ 2851 միավոր[12], որը պահպանեց 13, 5 տարի, որը հաղթահարեց Մագնուս Կառլսենը[13][14]։

Գարրի Կասպարով
ռուս.՝ Гарри Кимович Каспаров
Դիմանկար
Ծնվել էապրիլի 13, 1963(1963-04-13)[1][2][3][…] (60 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]
Քաղաքացիություն Ռուսաստան[5][6] և  Խորվաթիա[7]
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԱդրբեջանի լեզուների համալսարան (1986)
ԵրկերՁմեռը մոտ է
Մասնագիտությունշախմատիստ, քաղաքական գործիչ, գրող, լրագրող և քննադատ
ԿուսակցությունՄիացյալ քաղաքացիական ճակատ, ԽՄԿԿ, Կոմիտե 2008․ Ազատ ընտրություն, Ռուսաստանի ժողովրդավարական կուսակցություն, Ռուսական ընդդիմության կոորդինացման խորհուրդ և Սոլիդարնոստ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՌուսական ընդդիմության կոորդինացման խորհուրդ
Կայքkasparov.com
Ստորագրություն
Изображение автографа
 Garry Kasparov Վիքիպահեստում

Կասպարովն աշխարհի չեմպիոն դարձավ 1985 թվականին՝ հաղթելով Անատոլի Կարպովին։ Երկու «Կ»-երի հակամարտությունը տևեց 1980-ական թվականների կեսերից մինչև 1990-ական թվականների սկիզբը։ Այս ընթացքում աշխարհի չեմպիոնի կոչման համար Կասպարովն ու Կրամնիկը խաղացին 5 խաղ։ 1993 թ. Կասպարովն ու նոր նախագահ Նայջել Շորթը դուրս եկան ՖԻԴԵ-ից և խաղացին նոր կազմակերպության հովանու ներքո՝ Պրոֆեսիանալ շախմատային ասոցիացիա (ՊՇԱ)։ ՖԻԴԵ-ն զրկեց Կասպարովին տիտղոսից, և մինչ 2006 թ. գոյություն ուներ աշխարհի երկու չեմպիոն՝ ըստ ՖԻԴԵ-ի վարկածի և ըստ «դասական» վարկածի։ 2000 թ. Կասպարովը Վլադիմիր Կրամնիկին պարտվեց աշխարհի չեմպիոնի մրցախաղում։

2005 թ. Կասպարովը հայտարարեց, որ ավարտում է շախմատային կարիերան, որպեսզի իրեն նվիրի քաղաքական գործունեությանը։ Կասպարովը մասնակցում է մի շարք ընդդիմադիր շարժումների. հանդիսանում է Միավորված քաղաքացիական ճակատի նախագահը, Համառուսաստանյան քաղաքացիական կոնգրեսի համանախագահներից է, Ռուսաստանի Դաշնության Ազգային ասամբլեայի պատգամավոր է։ 2008 թ. նա դարձավ Միացյալ ժողովրդավարական «Համաձայնություն» շարժման Դաշնային բյուրոյի ստեղծողներից մեկը և անդամը, սակայն 2013 թ. դուրս եկավ ղեկավար մարմիններից։ 2012 թ. հոկտեմբերին նա ընտրվեց ռուսական ընդդիմության Կոորդինացիոն խորհուրդ։ Կասպարովը համարվում է գործող քաղաքական վարչակազմի ընդդիմադիր ղեկավարներից մեկը, Վ. Վ. Պուտինի հասցեին պարբերաբար հանդես է գալիս կոշտ քննադատությամբ[15][16]. այնուամենայնիվ Ռուսաստանում նրա քաղաքական գործունեությունը մնում է կենտրոնական ԶԼՄ-ների կողմից չլուսաբանված և չի օգտվում լայն օժանդակությունից[17][18][19]։ 2013 թվականի հունիսին հայտարարեց Ռուսաստանից հեռանալու և միջազգային հարթակներում պուտինյան վարչակազմի դեմ պայքարը շարունակելու մասին[20]։

Մանկություն

Գարրի Կասպարովը ծնվել է Բաքվում 1963 թ. ապրիլի 13-ին։ Նրա հայրը՝ Կիմ Մովսեսի Վայնշտեյնը, մասնագիտությամբ ինժեներ-էներգետիկ էր, մայրը՝ Կլարա (Աիդա) Շահենի Կասպարովան, ինժեներ է՝ մասնագետ ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի ոլորտում[21]։ Կասպարովը հայրական կողմից ծագումով հրեա է, մայրական կողմից՝ հայ[22][23]։ Գարրիի պապը՝ Մովսես Ռուբինի Վայնշտեյնը (1906-1963), Բաքվում հայտնի կոմպոզիտոր և խմբավար էր և ղեկավարում էր քաղաքի մի քանի դրամատիկական թատրոնների երաժշտական մասերը։ Հայրական կողմի ողջ ընտանիքը երաժիշտներ էին. հոր փոքր եղբայրը՝ Լեոնիդ Մովսեսի Վայնշտեյնը, նույնպես կոմպոզիտոր էր, Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործիչ, տատը՝ միջնակարգ դպրոցում երաժշտության ուսուցչուհի, զարմիկը՝ Տիմուր Վայնշտեյնը՝ հեռուստապրոդյուսեր։

Կասպարովի ծնողները զբաղվում էին շախմատով և թերթերում տպագրված շախմատային խնդիրներ էին լուծում։ Գարրին հաճախ հետևում էր նրանց և մի օր հուշեց պատասխանը. նա հինգ տարեկան էր։ Դրանից հետո հայրը սովորեցրեց Գարրիին շախմատ խաղալ[24][25]։ Շախմատի կանոնավոր պարապմունքների Գարրին սկսեց հաճախել յոթ տարեկանում Բաքվի պիոներպալատում, նրա առաջին մարզիչը դարձավ վարպետ Օլեգ Պրիվորոտսկին[26]։ Այս տարիքում էլ Կասպարովը կորցրեց հորը, որը մահացավ լիմֆոսարկոմայից (շեքի շրջանի արտաօրգանային սարկոմա)[27]։ Ամուսնու մահից հետո Կլարան իրեն ամբողջությամբ նվիրեց որդու շախմատային կարիերային[28]։ 1975 թվականին, երբ Գարրին 12 տարեկան էր, Կլարա Կասպարովան որոշեց փոխել նրա ազգանունը հայրական Վայնշտեյնից Կասպարովի։ Դա արված էր հարազատների համաձայնությամբ, որպեսզի հեշտացվի պատանու հետագա շախմատային կարիերան, որն արդեն շախմատիստի լուրջ հույսեր էր ներշնչում, որին կխանգարեր ԽՍՀՄ-ում գոյություն ունեցող հակասեմականությունը[24][26]։ 1977 թվականին Գարրի Կասպարովը մտավ ՀԼԿԵՄ շարքերը։

Շախմատային կարիերա

Շախմատային կարիերայի սկիզբ, գրոսմայստերի կոչում

 
11-ամյա Կասպարովը, 1974, Վիլնյուս

Տասը տարեկանում Վիլնյուսի պատանեկան առաջնությունում Գարրին ծանոթացավ վարպետ Ալեքսանդր Նիկիտինի հետ, որ երկար տարիներ նրա մարզիչը դարձավ։ Մինչև 1976 թվականը Նիկիտինը պարբերաբար խորհրդատվություններ էր իրականացնում և տալիս էր գրավոր առաջադրանքներ, այնուհետև նրանք միասին սկսեցին աշխատել թիմում[29]։ Նրա երաշխավորությամբ 1973 թ. օգոստոսին Գարրին դիմեց նախկին չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի շախմատային դպրոց և ընդունվեց։ Բոտվիննիկը հասավ նրան, որ պատանի շախմատիստը պարապեր անհատական պլանով, իսկ այնուհետև կրթաթոշակ ստանար[26]։ 1974 թ. Մոսկվայում Պիոներ պալատների մրցաշարում (սա թիմային մրցաշար էր, որում յուրաքանչյուր Պիոներ պալատի թիմ ղեկավարում էր մյուս թիմերին համաժամանակյա խաղի սեանս անցկացնող գրոսմայստերը) Գարրին հաղթեց գրոսմայստեր Յուրի Ավերբախին։ Մյուս տարվա սկզբին Գարրին մասնակցեց երկրի պատանեկան առաջնությանը՝ խաղալով իրենից 6-7 տարի մեծ հակառակորդների հետ[26]։ Լենինգրադում՝ Պիոներ պալատների նոր առաջնությունում՝ աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովի հետ սեանսում, հասավ հավասար արդյունքի, բայց սխալվեց և պարտվեց[30]։ Նույն առաջնությունում՝ Վիկտոր Կորչնոյի հետ սեանսում, գրոսմայստերին պարտադրեց ոչ-ոքի։

1976 թ. 12 տարեկանում Գարրի Կասպարովը հաղթեց ԽՍՀՄ պատանիների շախմատի առաջնությունում, որի մասնակիցների մեծամասնությունը նրանից մի քանի տարով մեծ էին։ Սրանից հետո, քանի որ Նիկիտինն ապրում էր Մոսկվայում, Կասպարովի մշտական մարզիչը դարձավ բաքվեցի հայազգի վարպետ Ալեքսանդր Շաքարովը[30]։ Նույն տարում սպորտկոմիտեի պնդմամբ Կասպարովը մեկնեց կադետների (մինչև 18 տարեկան պատանիների) աշխարհի առաջնություն, չնայած դրան դեմ էին մարզիչները, և կիսեց երրորդ տեղը։ 1977 թ. սկզբին Կասպարովը դարձյալ հաղթեց երկրի պատանեկան առաջնությունում՝ այս անգամ 9 հնարավորից 8½ արդյունքով։ Կադետների աշխարհի առաջնությունում, որտեղ տարիքային շեմն իջեցվել էր մինչ 17 տարեկան, Կասպարովը զբաղեցրեց երրորդ տեղը։ Ավարտից երեք տուր առաջ նա կիսում էր առաջին տեղը ապագա հաղթող Յոուն Արնասոնի հետ, բայց հոգնածության պատճառով մնացած պարտիաները խաղաց ոչ-ոքի[31]։

1978 թ. հունվարին Կասպարով Մինսկում հաղթեց Սոկոլսկու հուշամրցաշարում և ստացավ շախմատի սպորտի վարպետի կոչում։ Վարպետի նորմին նա հասել էր արդեն ավարտից հինգ տուր առաջ, իսկ վերջին տուրում հաղթեց Անատոլի Լուտիկովին. սա Կասպարովի առաջին մրցաշարային հանդիպումն էր գրոսմայստերի հետ[32]։ Տասնհինգ տարեկանում Կասպարովը դարձավ Բոտվիննիկի օգնականը։ Հուլիսին Դաուգավպիլսում կայացած առաջնությունում նա զբաղեցրեց առաջին տեղը և իրավունք ստացավ առաջին անգամ հանդես գալու ԽՍՀՄ առաջնությանը։ Եզրափակիչը տեղի ունեցավ տարեվերջին. Կասպարովը 17 պարտիաներում հավաքեց 50%, ինչը թույլ տվեց հաջորդ տարի չմասնակցել ընտրական փուլերին։ 1979 թ. ապրիլին Կասպարովը մասնակցեց Բանյա-Լուկայում (Հարավսլավիա) կայացած մրցաշարին։ Բոտվիննիկի պնդմամբ[33] տասնվեցամյա վարպետին, չունենալով վարկանիշ, թույլ տվեցին մասնակցել մրցաշարին, որի տասնվեց մասնակիցներից տասնչորսը գրոսմայստերներ էին[34]։ Արդյունքում Կասպարովը սենսացիոն կերպով գրավեց առաջին տեղը՝ չունենալով ոչ մի պարտություն և ապահովելով ընդհանուր հաղթանակ ավարտից երկու տուր առաջ։ Երկու միավորով հետ մնացին Սմեյքալն ու Անդերսոնը, իսկ 2½-ով՝ Պետրոսյանը։ Բանյա-Լուկեում Կասպարովը ստացավ առաջին գրոսմայստերական միավորը[35]։ Բաքու վերադառնալուց հետո Կասպարովին ընդունեց Հեյդար Ալիևը՝ Ադրբեջանի Կոմկուսի առաջին քարտուղարը և ԽՍՀՄ Կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի անդամի թեկնածուն։ Այդ պահից սկսած՝ Ալիևը սկսեց հովանավորել Կասպարովին[36]։ Տարեվերջին ԽՍՀՄ 47-րդ առաջնությունը Կասպարովը սկսեց երեք հաղթանակով։ Ապա հաջորդեցին անկումները (վեց ոչ-ոքի և մեկ պարտություն մեկ հաղթանակի դեպքում), բայց ուժեղ եզրափակիչը՝ 17 հնարավորից 10 միավորով, օգնեց բաժանել 3-4-րդ տեղերը։ Մրացաշարում հաղթեց վետերան Եֆիմ Գելլերը[37]։

abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Գարրի Կասպարով - Ռալֆ Օկեսոն, Մալթա, 1980։ Պատանիների աշխարհի առաջնություն։
Կասպարովը զոհաբերում է զինվորը` ստանալով երկու ուժեղ անցունակ զինվորի վրա հիմնված գրոհ. 27.Փ։f6! Ն։f6 28.e5 Նh6 29.f6 Նc7 30.e6 Թd8 31.e7 Ն։e7 32.fe Թ։e7 33.Նbc1 Սևերը որակի դիմաց ունեն երկու զինվոր, սակայն գրոհն ավատված չէ. այժմ սպառնում է Նc8+. 33…Թd8 34.Թf5 Թb8 35.Թf7+ Աh8 36.Նc7 Սևերը հանձնվեցին։

Բաքվի մրցաշարում (1980 թ. գարուն) Կասպարովը կատարեց գրոսմայստերի նորմը։ Նա զբաղեցրեց առաջին տեղը՝ կես միավորով առաջ անցնելով Բելյավսկուց, որի հետ անցել էր մրցաշարն առանց պարտությունների[38]։ Նույն թվականին, նույնպես չունենալով ոչ մի պարտություն, Դորտմունդում կայացած պատանիների Աշխարհի շախմատի առաջնությունում հաղթեց, իսկ երկրորդ մրցանակակիր դարձավ Նայջել Շորթը[39]։ Հետո Կասպարովը ոսկե մեդալով ավարտեց միջնակարգ դպրոցը։ Տարեվերջին նա մտավ շախմատային օլիմպիադայի ԽՍՀՄ հավաքականի կազմ որպես երկրորդ փոխարինող և իր խաղատախտակին ցույց տվեց երրորդ արդյունքը։

1981 թ. սկզբին ԽՍՀՄ հավաքականների խաղամրցաշարում Կասպարովը խաղաց պատանեկան հավաքականի առաջին խաղատախտակով։ Խաղատախտակին նա գրավեց առաջին տեղը, իսկ աշխարհի չեմպիոն Կարպովի հետ երկու պարտիան ավարտեցին ոչ-ոքի[40]։ Ավելի ուշ նույն տարում Մոսկովյան Միջազգային մրցաշարում, որտեղ Կարպովը հաղթեց, Կասպարով Սմիսլովի և Պոլուգաևսկու հետ կիսեց 2-ից 4-րդ տեղերը։ Կասպարովի և Կարպովի հանդիպումը տեղի ունեցավ վերջին տուրում, և հակառակորդներն արագ համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին։ Դեկտեմբերին տասնութամյա Կասպարովը ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը կիսեց Լև Պսախիսի հետ՝ դառնալով ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատի չեմպիոնը[41]։ Առաջնությունն անցնում էր Ֆրունզեում։ Կասպարովն արդեն երկրորդ տուրում պարտվեց Պսախիսին, իսկ հետո նրանք հաջորդաբար առաջ էին անցնում։ Վերջին տուրից առաջ Պսախիսը կես միավորով առաջ էր, բայց չկարողացավ հաղթել Աղզամովին այն ժամանակ, երբ Կասպարովը սևերով հաղթեց Թուկմակովին[42]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[43]
Կաղապարի նկարագրություն

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/name/nm0440716/bio
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 BNE authority file
  5. What's Bad for Putin Is Best for Russians // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2006. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  6. Police and Protesters Clash in St. Petersburg // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2007. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  7. Gari Kasparov dobio hrvatsko državljanstvo (хорв.) // Večernji listStyria Media Group AG, 2014. — ISSN 0350-5006; 1333-9222
  8. Barden, L. (19 января 2008)։ «Obituary: Bobby Fischer»։ Guardian։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին։ Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13–ին 
  9. Рохер Ф. (12 марта 2005)։ «Каспаров: король уходит со сцены»։ BBC։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին։ Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13–ին 
  10. FIDE Rating List :: July 1993, FIDE Rating List :: January 1994, FIDE Rating List :: July 1994, FIDE Rating List :: January 1995
  11. FIDE Rating List :: January 1996
  12. «Каспаров - 2851»։ Спорт-Экспресс։ 27 мая 1999։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին։ Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 11–ին 
  13. FIDE Rating List :: July 1999
  14. Доспехов, А. (12 декабря 2012)։ «Магнус Карлсен наиграл на рекорд»։ Коммерсантъ։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12–ին 
  15. Гарри Каспаров: «Режим Путина дал трещину»
  16. «Гарри Каспаров: "Пока Владимир Путин будет цепляться за власть, протест никуда не денется. «Россия без Путина» - это конкретная программа: восстановление демократических норм. …»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-28-ին։ Վերցված է 2014-03-25 
  17. Conor Sweeney; Chris Baldwin (13 декабря 2007)։ «Putin "heir" on course to win Russia election: poll»։ Reuters։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին։ Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24–ին 
  18. «Russia votes for parliament, Putin triumph expected»։ Calgary Herald։ 1 декабря 2007։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին։ Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24–ին 
  19. Красилова Н. (28 марта 2011)։ «Неизвестная оппозиция»։ Новые известия։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 4 
  20. Каспаров Г. (7 июня 2013)։ «Я хочу прояснить ситуацию»։ Каспаров.ру։ Վերցված է 2014 թ․ հունվարի 10 
  21. «Биография»։ каспаров.ру։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 21 
  22. Garry Kasparov, Encyclopaedia Britannica.
  23. «Спросите Каспарова»։ Газета.ру։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 21 
  24. 24,0 24,1 Е. Гик Гарри - вундеркинд и гений игры // «Наука и жизнь» № 9, 2005
  25. Գ․ Կասպարով, «Անսահման մենամարտ», Մոսկվա, 1989, էջ 7
  26. 26,0 26,1 26,2 26,3 Ալեքսանդր Նիկիտին «Առաջին քայլեր», 1997
  27. Գ․ Կասպարով, «Անսահման մենամարտ», Մոսկվա, 1989
  28. Garry Kasparov: The Master's Next Move
  29. Линдер И. М., Линдер В. И. Гарри Каспаров. Жизнь и игра. С. 323-441.
  30. 30,0 30,1 Гарри - вундеркинд и гений игры (продолж.) // «Наука и жизнь» № 10, 2005
  31. Никитин, А. С. Первые прыжки // 64 — Шахматное обозрение. —М., 1997. — № 10. — С. 32-35.
  32. Линдер И. М., Линдер В. И. Гарри Каспаров. Жизнь и игра. С. 323-324.
  33. Глуховский, М. Он не боится шишек // Советский спорт. — В. 68(16018).
  34. Innes Phil։ «Chessville Plays 20 Questions with GM András Adorján»։ chessville.com։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին։ Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23–ին 
  35. Линдер И. М., Линдер В. И. Гарри Каспаров. Жизнь и игра. С. 100-103.
  36. Асриян В. (2010)։ «От Макогонова до Каспарова»։ ChessPro։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին։ Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23–ին 
  37. Линдер И. М., Линдер В. И. Гарри Каспаров. Жизнь и игра. С. 328-329.
  38. Линдер И. М., Линдер В. И. Гарри Каспаров. Жизнь и игра. С. 99.
  39. Линдер И. М., Линдер В. И. Гарри Каспаров. Жизнь и игра. С. 357.
  40. Гарри - вундеркинд и гений игры (продолж.) // «Наука и жизнь» № 1, 2006
  41. Линдер И. М., Линдер В. И. Гарри Каспаров. Жизнь и игра. С. 332.
  42. Линдер И. М., Линдер В. И. Гарри Каспаров. Жизнь и игра. С. 331.
  43. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գարրի Կասպարով հոդվածին
Շախմատի աշխարհի չեմպիոններ
Մինչ բաժանումը (1886-1993)
 
Шахматы

Վիլհելմ Ստեյնից  • Էմանուել Լասկեր  • Խոսե Ռաուլ Կապաբլանկա  • Ալեքսանդր Ալյոխին  • Մաքս Էյվե  • Միխայիլ Բոտվիննիկ  • Վասիլի Սմիսլով  • Միխայիլ Տալ  • Տիգրան Պետրոսյան  • Բորիս Սպասկի  • Ռոբերտ Ֆիշեր  • Անատոլի Կարպով  • Գարրի Կասպարով

Բաժանման ժամանակ (1993—2006)
ՖԻԴԵ-ի վարկածով
ՊՇԱ վարկածով / «դասական շախմատ»

Անատոլի Կարպով  • Ալեքսանդր Խալիֆման  • Վիշվանաթան Անանդ
Ռուսլան Պոնոմարյով  • Ռուստամ Կասիմջանով  • Վեսելին Տոպալով

Գարրի Կասպարով  • Վլադիմիր Կրամնիկ

Միավորումից հետո (2006 թվականից)
Վլադիմիր Կրամնիկ •Վիշվանաթան Անանդ •Մագնուս Կառլսեն •Դին Լիրեն