Դասագիրք
Դասագիրք, որոշակի ուսումնական առարկայի ուսուցման համար նախատեսված ձեռնարկ, բովանդակում է գիտելիքների սիստեմատիկ շարադրանք, որը պարտավոր են յուրացնել սովորողները։ ԽՍՀՄ-ում դասագիրք կազմելիս հաշվի են առնվում հետևյալ պահանջները, գաղափարական կայունություն, գիտականություն, տեսության կապը պրակտիկայի և կյանքի հետ, ձևակերպումների հստակություն (սահմանումների, կանոնների, հիմնական դրույթների), շարադրանքի մատչելիություն։ Դասագիրքը սովորաբար ունենում է բաժիններ, գլուխներ, պարագրաֆներ։ Միջնակարգ դպրոցների դասագրքերում տեքստը հաճախ ուղեկցվում է համապատասխան հարցերով և հանձնարարություններով, ինչպես նաև պատկերազարդումներով։ Բոլոր նոր կամ քիչ ծանոթ բառերը, որպես կանոն, բացատրվում են։
ՀղումներԽմբագրել
- Դասագրքերի շրջանառու հիմնադրամ Archived 2018-05-09 at the Wayback Machine.
- Թվայնացված դասագրքեր Archived 2018-08-25 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 292)։ |