Պետեր Լեկո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պետեր Լեկո (հունգ.՝ Lékó Péter, սեպտեմբերի 8, 1979[1], Սուբոտիցա, Socialist Autonomous Province of Vojvodina, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), հունգարացի շախմատիստ, գրոսմայստեր (1994)։
Պետեր Լեկո | |
---|---|
Lékó Péter | |
![]() | |
Պետություն(ներ) | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 8, 1979[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Կոչում | Գրոսմայստեր (1994) Միջազգային վարպետ (1992) |
Առավելագույն վարկանիշ | 2763 (2015 ապրիլ) |
Ներկայիս վարկանիշ | 2663 |
ՖԻԴԵ համար | 703303 |
365chess | Peter_Leko |
Chesstempo համար | 118619 |
ICCF համար | 118619 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1994[2], Շախմատային օլիմպիադա 1996[2], Շախմատային օլիմպիադա 2000[2], Շախմատային օլիմպիադա 2002[2], Շախմատային օլիմպիադա 2008[2], Շախմատային օլիմպիադա 2010[2], Շախմատային օլիմպիադա 2012[2] և Շախմատային օլիմպիադա 2014[2] |
lekochess.com | |
![]() |

ԿարիերաԽմբագրել
14 տարեկանում արժանացել է գրոսմայստերի կոչմանը։ Այդ ժամանակ եղել է ամենաերիտասարդ գրոսմայստերը։ 1999 թվականից Պետեր Լեկոն համարվում է աշխարհի լավագույն տասը շախմատիստներից մեկը։ Նրա խաղաոճն է՝ հուսալի, առանց ռիսկի խաղ. դա է պատճառը, որ նա հաճախ խաղում է ոչ-ոքի։ Դրա հետ մեկտեղ շատ հաջող խաղում է պաշտպանողական խաղեր։ 2007 թվականին մասնակցել է աշխարհի առաջնությանը, որտեղ գրավել է չորրորդ հորիզոնականը։ 2002 թվականին Լեկոն հաղթել է Դորտմունդի մրցաշարում, որն էլ նրան իրավունք է տվել, ըստ Պրահայի համաձայնագրի, խաղալ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար՝ Վլադիմիր Կրամնիկի հետ։ Այս հանդիպումը տեղի է ունեցել 2004 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 18-ը Շվեյցարիայի Բրիսսագո քաղաքում։ Կայացել է 14 պարտիա, որոնք ավարտվել են 7։7 հաշվով։ Շախմատի փառատոնի ընթացքում, որը տեղի է ունեցել Գերմանիայի Մայնց քաղաքում, Լեկոն հաղթել է 8 հանդիպումներում, որից հետո ճանաչվել է Ֆիշերի շախմատի աշխարհի առաջին չեմպիոն։
Հայ գրոսմայստեր, Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանի դստեր՝ Սոֆյայի ամուսինն է։
ՆվաճումներԽմբագրել
- 2005 - առաջին տեղ Վեյկ Ան Զեյում
- 2004 - երկրորդ տեղ Լինարեսի մրցաշարում
- 2004 - երկրորդ տեղ Վեյկ Ան Զեյում
- 2003 - երկրորդ տեղ Մոնակոյի մրցաշարում
- 2003 - առաջին տեղ Լինարեսի մրցաշարում
- 2002 - առաջին տեղ Դորտմունդի մրցաշարում
- 2002 - երկրորդ տեղ Էսսենի մրցաշարում
- 2002 - երրորդ տեղ Մոնակոյի մրցաշարում
- 2002 - առաջին տեղ արագ շախմատի մրցաշարում (Դուբայ)
- 2001 - առաջին տեղ արագ շախմատի մրցաշարում. Նորդխորնե (Գերմանիա)
- 2001 - երրորդ տեղ Դորտմունդի մրցաշարում
- 2001 - հաղթել է Մայքլ Ադամսին Ֆիշերի շախմատում. Մայնց (Գերմանիա)
- 2000 - մրցախղում հաղթել է Ալեքսանդր Խալիֆմանին (Բուդապեշտ)
- 1999 - առաջին տեղ Դորտմունդի մրցաշարում
- 1999 - առաջին տեղ արագ շախմատի մրցաշարում (Բորդո)
- 1998 - երկրորդ տեղ Թիլբուրգի մրցաշարում
- 1996 - մինչև 16 տարեկան երիտասարդների աշխարհի չեմպիոն
- 1995 - երրորդ տեղ Դորտմունդի մրցաշարում
- 1994 - միջազգային գրոսմայստեր
- 1992 - միջազգային վարպետ
Վարկանիշի փոփոխության գծապատկերԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Պետեր Լեկո Վիքիպահեստում |