Շախմատային Օսկար
Շախմատային Օսկար, ամենամյա մրցանակ, որը շնորհվում է վերջին 12 ամսվա ընթացքում գերազանց արդյունքներ արձանագրած շախմատիստին։

Մրցանակը շախմատիստներին շնորհելու նախաձեռնությունը պատկանում է իսպանացի լրագրող Խորխե Պուիգին և Շախմատային մամուլի միջազգային ասոցիացիային (AIPE)։ Սկզբում քվեարկությանը մասնակցում էին միայն լրագրողները։ Հետագայում նրանց միացան մրցաշարերի կազմակերպիչները և մարզիչները։ AIPE-ի կազմալուծումից հետո մրցանակը մի քանի տարի չէր շնորհվում։
1995 թվականին ռուսաստանյան «64» շախմատային հանդեսի նախաձեռնությամբ պարգևատրումը վերականգնվեց, իսկ 2014 թվականից կրկին դադարեցվեց։
Առաջին օսկարակիրը դանիացի գրոսմայստեր Բենտ Լարսենն է (1967)[1]։
Բրոնզե արձանիկ Խմբագրել
Ներկայումս բրոնզե մրցանակն ունի նավակի մեջ նստած մարդու տեսք։ Հեղինակն է քանդակագործ Ալեքսանդր Սմիռնովը։ Արձանիկը պատկերում է ռուս գրող Նիկոլայ Լեսկովի 1873 թվականի «Հիացած պանդուխտ» պատմվածքի հերոս Իվան Ֆլյագինին[2]։
Սկզբնապես Շախմատային Օսկարն ուներ հովանոցով կնոջ տեսք, որը պատրաստված էր Իսպանիայի Բարսելոն քաղաքի Parc de la Ciutadella զբոսայգու քանդակներից մեկի հիման վրա[1][3][4]։
Օսկարակիրներ Խմբագրել
Ըստ տարիների Խմբագրել
Ըստ շախմատիստների Խմբագրել
Շախմատիստ | Երկիր | Քանակ |
---|---|---|
Գարրի Կասպարով | ԽՍՀՄ, Ռուսաստան | 11 |
Անատոլի Կարպով | ԽՍՀՄ | 9 |
Վիշվանաթան Անանդ | Հնդկաստան | 6 |
Մագնուս Կառլսեն | Նորվեգիա | 4 |
Ռոբերտ Ֆիշեր | ԱՄՆ | 3 |
Բորիս Սպասկի | ԽՍՀՄ | 2 |
Վլադիմիր Կրամնիկ | Ռուսաստան | 2 |
Բենտ Լարսեն | Դանիա | 1 |
Վիկտոր Կորչնոյ | Շվեյցարիա | 1 |
Վեսելին Տոպալով | Բուլղարիա | 1 |
Ըստ երկրների Խմբագրել
Երկիր | Քանակ |
---|---|
ԽՍՀՄ | 17 |
Ռուսաստան | 7 |
Հնդկաստան | 6 |
Նորվեգիա | 4 |
ԱՄՆ | 3 |
Բուլղարիա | 1 |
Դանիա | 1 |
Շվեյցարիա | 1 |
Կին օսկարակիրներ Խմբագրել
1982-1988 թվականներին Շախմատային Օսկար շնորհվել է նաև լավագույն շախմատիստուհիներին։
Տարի | Հաղթող | Երկիր |
---|---|---|
1982 | Նոնա Գափրինդաշվիլի | ԽՍՀՄ |
1983 | Պիա Կրամլինգ | Շվեդիա |
1984 | Մայա Չիբուրդանիձե | ԽՍՀՄ |
1985 | Մայա Չիբուրդանիձե | ԽՍՀՄ |
1986 | Մայա Չիբուրդանիձե | ԽՍՀՄ |
1987 | Մայա Չիբուրդանիձե | ԽՍՀՄ |
1988 | Հուդիթ Պոլգար | Հունգարիա |
Աղբյուրներ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Շախմատային Օսկար»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին։ Վերցված է 2014-04-03
- ↑ Fox, Genevieve. The Daily Mail. 16 May 2013
- ↑ «ICC Weekly Newsletter. Vol. 3. Issue 22. May 30, 2008»։ Արխիվացված է օրիգինալից July 2, 2012-ին։ Վերցված է April 3, 2014
- ↑ Շախմատային Օսկար