Յուդիթ Պոլգար (հունգ՝ Polgár Judit., հուլիսի 23, 1976(1976-07-23)[1][2][3], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[5]), հունգարացի շախմատիստուհի, գրոսմայստեր (1991), Գինեսի գրքի ռեկորդակիր։

Յուդիթ Պոլգար
Polgár Judit
Judit Polgar.jpg
Յուդիթ Պոլգար 2008 թ.
Պետություն(ներ)Հունգարիա Հունգարիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 23, 1976(1976-07-23)[1][2][3] (46 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ
ԿոչումԳրոսմայստեր (1991)
Միջազգային վարպետ (1988)
Առավելագույն վարկանիշ2735 (հունիս 2005)
Ներկայիս վարկանիշ2675
ՖԻԴԵ համար700070
365chessJudit_Polgar
Chesstempo համար166122
ICCF համար166122
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1994[4], Շախմատային օլիմպիադա 1996[4], Շախմատային օլիմպիադա 2000[4], Շախմատային օլիմպիադա 2002[4], Շախմատային օլիմպիադա 2008[4], Շախմատային օլիմպիադա 2010[4], Շախմատային օլիմպիադա 2012[4], Շախմատային օլիմպիադա 2014[4], Կանանց շախմատային օլիմպիադա 1988[4] և Կանանց շախմատային օլիմպիադա 1990[4]
Պարգևներ և մրցանակներ
polgarjudit.hu
Commons-logo.svg Judit Polgár Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Յուդիթ Պոլգարը ծնվել է Բուդապեշտում՝ հրեական ընտանիքում։ Ընտանիքի երեք երեխաները՝ Ժուժա, Սոֆյա և Յուդիտ քույրերը ստացել են տնային կրթություն։ Երեխաների կրթությամբ զբաղվել է մայրը՝ Կլարա Պոլգարը, ծննդյամբ Ալտբերգեր, ծնվ. 1946 թ.: Կլարան ծնվել է Վիլոկ գյուղում (այժմ Ուկրաինայի Անդրկարպատյան մարզ), Ուժգորոդի համալսարանի շրջանավարտ[6][7]։ Մանկուց երեխաներին շախմատ խաղալ սովորեցնում էր հայրը՝ Լասլո Պոլգարը, որը հոգեբան և մանկավարժ էր։ Մեծ քույրերը նույնպես դարձել են ուժեղ շախմատիստուհիներ՝ Ժուժա Պոլգարը միջազգային գրոսմայստեր է ԱՄՆ-ում, իսկ Սոֆյա Պոլգարը (Կոսաշվիլի) միջազգային վարպետ է Իսրայելում։ Սակայն ամենամեծ հաջողությունների հասավ կրտսեր քույրը՝ Յուդիթ Պոլգարը։

Գրոսմայստերի կոչում Պոլգարը ստացել է 15 տարեկան, 4 ամսական և 28 օրական հասակում[8]։ Յուդիթը դարձել է ամենաերիտասարդ գրոսմայստերը՝ անցնելով Ռոբերտ Ֆիշերի նվաճումները։

Իր շախմատային կարիերայի սկզբից Յուդիթ Պոլգարը, ի տարբերություն մեծ քույրերի, խաղում էր գրեթե միայն տղամարդկանց մրցաշարերում։ Նա դարձավ Վերա Մենչիկի հետևորդը։ Սակայն ոչ մի կնոջ չի հաջողվել հասնել այդպիսի առաջադիմության տղամարդկանց դեմ պայքարում։ 90-ական թվականների սկզբում նա հավասարը հավասարի պես մարտնչում էր աշխարհի առաջատար գրոսմայստերների հետ։

Վարկանիշի փոփոխության գծապատկերԽմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[9]

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 FemBio database (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 OlimpBase
  5. 5,0 5,1 Գերմանիայի ազգային գրադարան — 1912.
  6. «Սյուզան Պոլգարի հետ հարցազրույց»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2015-04-04 
  7. Ինչ տաղանդավոր երեխաներ դուք կունենաք։ Ծնողները ծանոթացել են նամակագրությամբ և հանդիպել են 1965 թ. Բուդապեշտում
  8. ChessBase.com — Chess News — Chess prodigies and mini-grandmasters (անգլ.)
  9. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներԽմբագրել