Էմանուել Լասկեր
Էմանուել Լասկեր (գերմ.՝ Emanuel Lasker, դեկտեմբերի 24, 1868[1][2][3][…], Բարլինեկ, Gmina Barlinek, Myślibórz County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[2] - հունվարի 11, 1941[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), գերմանացի շախմատիստ, դիրքային դպրոցի ներկայացուցիչ, աշխարհի երկրորդ չեմպիոն (1894-1921 թվականներին), մաթեմատիկական և փիլիսոփայական գիտությունների դոկտոր։ Լասկերը պահպանում է չեմպիոնության իր տիտղոսը 27 տարի, ինչը հանդիսանում է ռեկորդային ձեռքբերում շախմատում, և շարունակում է հանդես գալ բարձր մակարդակում մինչև 68 տարեկան։
Էմանուել Լասկեր Emanuel Lasker | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1868[1][2][3][…] |
Ծննդավայր | Բարլինեկ, Gmina Barlinek, Myślibórz County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[2] |
Մահացել է | հունվարի 11, 1941[1][2][3][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գերեզման | Q64174103?[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայդելբերգի համալսարան և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան[6] |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[4] |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, շախմատիստ, բրիջ խաղացող, փիլիսոփա և շախմատային տեսաբան |
Աշխատավայր | Թուլեյնի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | world chess champion? և Hall of Fame des deutschen Sports? |
Emanuel Lasker Վիքիպահեստում |
Լասկերը տիրապետում է յուրօրինակ խաղային ոճի, սակայն նրա ամենաուժեղ կողմը համարում են դիրքային զգացողությունը և վերջնախաղը։ Շատ կենսագիրներ և հետազոտողներ Լասկերին համարում են շախմատի հոգեբանական մոտեցման բացահայտող։ Շատերը համարում են, որ նա կարող էր գնալ իրեն համար վատ դիրքերի, որպեսզի հետո խաղը տաներ տվյալ հակառակորդի համար անհարմար հունով։ Այդ տեսանկյունը հիմա էլ շատ ընդունված է սակայն փորձագետների մի մասը համարում եմ դա մոլորություն՝ բացատրելով Լասկերի հաջողությունները նրա շախմատային խորը հասկացողությամբ և այս կամ այն դիրքերի վատ և լավ կողմերը գնահատելու կարողությամբ։
Լասկերը հաճախակի դադարեցրել է իր շախմատային ելույթները մի քանի տարով, որպեսզի զբաղվի մաթեմատիկայով և փիլիսոփայությամբ։ 1901 թվականին Լասկերը պաշտպանել է բժշկական դիսերտացիան, իսկ իրեն գլխավոր ձեռքբերումը մաթեմատիկայում դարձել է իր թեորեմը, որը իր անունը ստացել է իր և Էմմի Նյոտերի անունից, վերջինս ընդհանրացրել է Լասկերի նախնական արդյունքը։ Բացի դրանից Լասկերը հրապարակել է մի քանի փիլիսոփայական աշխատություններ և գեղարվեստական ստեղծագործություններ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Архив по истории математики Мактьютор
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118569872 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Find a Grave — 1995.
- ↑ Математическая генеалогия — 1997.