Ալեքսանդր Մորոզևիչ
Ալեքսանդր Սերգեևիչ Մորոզևիչ (ռուս.՝ Алекса́ндр Серге́евич Морозе́вич, հուլիսի 18, 1977, Մոսկվա), ռուս շախմատիստ, գրոսմայստեր (1994)։ Ռուսաստանի կրկնակի չեմպիոն (1998, 2007), Մոսկվայի չեմպիոն (1992)։ Շախմատի համաշխարհային օլիմպիադաների եռակի հաղթող (1998, 2000 և 2002), Եվրոպայի թիմային առաջնությունների կրկնակի հաղթող (2003, 2007) և աշխարհի թիմային առաջնությունների կրկնակի հաղթող (2005, 2010), կայծակնային շախմատի Մոսկվայի վեցակի չեմպիոն։
Ալեքսանդր Սերգեևիչ Մորոզևիչ | |
---|---|
Алекса́ндр Серге́евич Морозе́вич | |
2008 թվականին | |
Պետություն(ներ) | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 18, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա |
Կոչում | Գրոսմայստեր (1994) Միջազգային վարպետ (1993) |
Առավելագույն վարկանիշ | 2788 (2008, հուլիս) |
Ներկայիս վարկանիշ | 2659 |
ՖԻԴԵ համար | 4116992 |
365chess | Alexander_Morozevich |
Chesstempo համար | 142677 |
ICCF համար | 142677 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1994[1], Շախմատային օլիմպիադա 1998[1], Շախմատային օլիմպիադա 2000[1], Շախմատային օլիմպիադա 2002[1], Շախմատային օլիմպիադա 2004[1], Շախմատային օլիմպիադա 2006[1] և Շախմատային օլիմպիադա 2008[1] |
Մարզական ակումբ | SV Wattenscheid և Schachgesellschaft Solingen |
Alexander Morozevich Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Մոսկվայում, 1977 թվականի հուլիսի 18-ին։ Տոմսկի քաղաքապետ և վաճառական Պյոտր Միխայլովի թոռան թոռն է։
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Վլադիմիր Յուրկովի սանն է։
Գրոսմայստերի կոչումն Ալեքսանդր Մորոզևիչը ստացել է 1993 թվականին։ Ելույթ ունենալով Թիլբուրգում կայացած գավաթային մրցակարգով մրցաշարին՝ Մորոզևիչը 2-0 հաշվով հաղթեց Մայքլ Ադամսին։
Մորոզևիչը հաղթել է Ալուշտայի մրցաշարերում (1993 և 1994)։ Նրա առաջին մեծ հաջողությունը եղել է Լոյդս Բանկ (Lloyds Bank) մրցաշարում (Լոնդոն, 1994) հաղթանակը, որտեղ նա 10 հնարավորից վաստակել է 9½ միավոր։
1994 թվականի շախմատային օլիմպիադայում Մորոզևիչը խաղացել է 2-րդ հավաքականի կազմում և թիմի հետ զբաղեցրել 3-րդ տեղը։
1994 և 1998 թվականներին Մորոզևիչը հաղթել է Պամպլոնայի մրցաշարում։
1995 թվականից Մորոզևիչի խաղում անկում սկսվեց, և նրա վարկանիշը նվազեց մինչև 2590։ Սակայն 1998 թվականին նա հաղթահարեց ճգնաժամը և սկսեց նոր վերելք դեպի շախմատային էլիտա։ 1998 թվականին Ալեքսանդրը հաղթեց Քիշնևում կայացած ուժեղ մրցաշարում (8½ 9-ից)` երեք միավորով առաջ անցնելով երկրորդ տեղը բաժանած գրոսմայստերներ Վիորել Բոլոգանից և Կոնստանտին Սակաևից։
1998 թվականին Սանկտ Պետերբուրգում Ալեքսանդր Մորոզևիչը դարձավ Ռուսաստանի չեմպիոն՝ առաջ անցնելով նախորդ չեմպիոն Պյոտր Սվիդլերից։ Միևնույն ժամանակ նա Վադիմ Զվյագինցևի հետ բաժանեց 1-րդ տեղը Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։ 1998 թվականի վերջում Մորոզևիչը Ռուսաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ նվաճեց Էլիստայում կայացած օլիմպիադայում (+6-0=4)։ Շնորհիվ այդ հաջողությունների գրոսմայստերի վարկանիշն աճեց է մինչև 2723, և նա զբաղեցրեց ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։
Սկսած 1999 թվականից Ալեքսանդր Մորոզևիչը մշտապես խաղում է շախմատային էլիտար մրցաշարերում։
Միխայիլ Չիգորինի անվան խորհրդանշական ակումբի անդամ է 2001 թվականի 23 հունվարից (այդ ակումբում ընդգրկվում են աշխարհի գործող չեմպիոններին հաղթող շախմատիստները)։
Նա երկու անգամ հաղթել է Բիլի մրցաշարում (2003` 8 միավոր 10-ից, 2004՝ 7½ 10-ից)։
Մորոզևիչը կույր շախմատի ուժեղագույն խաղացողներից մեկն է։ Նա հաղթել է կույր շախմատի Մոնտե Կառլոյի 2002 և 2004 թվականների մրցաշարերում, իսկ 2003-ին զբաղեցրել է 2-րդ տեղը՝ Վլադիմիր Կրամնիկից հետո։ Մոնտե Կառլոյի ցուցադրական մրցաշարերը բաղկացած են երկու մասից՝ կույր և արագ շախմատի մրցաշարերից։ Երկուսի համակցությամբ (կույր + արագ շախմատ) Մորոզևիչը 2002 թվականին զբաղեցրել է 1-ին տեղը (15 22-ից), 2003-ին' 2-րդ տեղը (13½ 22-ից), իսկ 2004 թվականին՝ բաժանել է 1-ին տեղը Կրամնիկի հետ (14½ 22-ից)։
Մորոզևիչը Ռուսաստանի հավաքականի կազմում մշտապես հաջողությամբ խաղում է շախմատային օլիմպիադաներում։ 2000 թվականի Ստամբուլի օլիմպիադայում նա 10 պարտիայում վաստակել է 7½ միավոր 2-րդ խաղատախտակի վրա, իսկ 2002 թվականի օլիմպիադայում (Բլեդ)` 7 11-ից։
2005 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Մորոզևիչը հերթական անգամ ապացուցեց, որ մոլորակի ուժեղագույն շախմատիստներից մեկն է՝ 4-րդ տեղը զբաղեցնելով Սան Լուիսում կայացած աշխարհի առաջնությունում։ Մեկ ամիս անց նրա հաղթնակը չինացի Նի Հուայի նկատմամբ ոսկե մեդալ պարգևեց Ռուսաստանի հավաքականին Բեեր Շևայում կայացած աշխարհի թիմային առաջնությունում։
2008-ը չափազանց հաջող տարի էր Մորոզևիչի համար. ապրիլին Ալեքսանդրի վարկանիշը 3-րդն էր աշխարհում` 2774, թեև նախորդ տարվա հոկտեմբերին ընդամենը 6-րդն էր։ Արդեն հուլիսին Մորոզևիչը դարձավ թիվ 1 գրոսմայստերը Ռուսաստանում և 2-րդն աշխարհում ՝ առաջ անցնելով Վլադիմիր Կրամնիկից։
2010 թվականին Մորոզևիչի խաղում կտրուկ անկում առաջացավ, և նա հրաժարվեց Խանտի Մանսիյսկի օլիմպիադային մասնակցելուց։
2011 թվականին Բիլի մրցաշարում և Ռուսաստանի առաջնության գերեզրափակչում ցույց տված արդյունքները վկայեցին, որ Ալեքսանդրի կարիերայի հերթական անկումը հաղթահարված է։ 2012 թվականի հունվարին վարկանիշային աղյուսակում Ալեքսանդրը 2763 կետով զբաղեցնում էր 9-րդ հորիզոնականը։ Դեկտեմբերին նա իջավ 15-րդ տեղ՝ 2748 վարկանիշով, բայց 2013 թվականի հունվարյան ցանկում բարձրացավ 12-րդ հորիզոնական (2758)[2]։
2012 թվականին Ալեքսանդր Մորոզևիչը Սերգեյ Կարյակինի և Վան Հաոյի հետ 1-ին տեղը բաժանեց Տաշքենդում կայացած Գրան պրիի մրցաշարում։ Սեպտեմբերին նա հաղթեց կայծակնային շախմատի Մոսկվայի առաջնությունում։ Փետրվարին հաղթեց Յուրմալայում կայացած արագ շախմատի մրցաշարում՝ 7 հնարավորից վաստակելով 5 միավոր։
2013 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Մորոզևիչը «Մալախիտ» թիմի կազմում հանդես եկավ Եվրոպայի ակումբային առաջնությունում (Հռոդոս)` ցույց տալով +2-1=3 արդյունք։ Թիմը զբաղեցրեց 2-րդ տեղը։
2014 թվականի ապրիլին Ալեքսանդր Մորոզևիչը հանդես եկավ Լոոյում կայացած Ռուսաստանի թիմային առաջնությանը։ «ШСМ-Наше наследие» թիմը զբաղեցրեց 2-րդ տեղը, իսկ Մորոզևիչը վաստակեց 3½ միավոր 6-ից (+2-3=3)։ Մայիսին նա հաղթեց Պոյկովսկիում կայացած շրջանաձև մրցաշարում՝ վաստակելով 6 միավոր 9-ից (+3-0=6)։ Օգոստոսին արագ շախմատի Ռուսաստանի Գրան պրիի սանկտպետերբուրգյան փուլում գրավեց 1-ին տեղը, իսկ սեպտեմբերին հաղթեց Մոսկվայի կայծակնային շախմատի առաջնությունում։
Մարզական նվաճումներ
խմբագրելԹվական | Քաղաք | Մրցաշար | + | − | = | Միավոր | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|
1998 | Մոսկվա | Ռուսաստանի 51-րդ առաջնություն | 4 | 0 | 7 | 7½ 11-ից | 1 |
2005 | Մոսկվա | Ռուսաստանի 58-րդ առաջնություն | 4 | 2 | 5 | 6½ 11-ից | 2—3 |
2006 | Բիլ | 39-րդ միջազգային մրցաշար | 7 | 2 | 1 | 7½ 10-ից | 1 |
2007 | Մորելիա/Լինարես | Լինարեսի միջազգային մրցաշար | 4 | 3 | 7 | 7½ 14-ից | 2—3 |
Մեխիկո | Աշխարհի առաջնություն | 3 | 5 | 6 | 6 14-ից | 6—7 | |
Մոսկվա | Ռուսաստանի 60-րդ առաջնություն | 7 | 2 | 2 | 8 11-ից | 1 | |
2008 | Սարաևո | «Բոսնա 2008» միջազգային մրցաշար | 5 | 0 | 5 | 7½ 10-ից | 1 |
Մոսկվա | Տալի 3-րդ հուշամրցաշար | 3 | 2 | 4 | 5 9-ից | 2—5 | |
2009 | Վեյկ ան Զեյ | Վեյկ ան Զեյի միջազգային մրցաշար | 3 | 5 | 5 | 5½ 13-ից | 11—14 |
Բիլ | 42-րդ միջազգային մրցաշար | 4 | 3 | 3 | 5½ 10-ից | 2 | |
Մոսկվա | Տալի 4-րդ հուշամրցաշար | 0 | 3 | 6 | 3 9-ից | 9—10 | |
2011 | Բիլ | 44-րդ միջազգային մրցաշար | 4 | 1 | 5 | 6½ 10-ից (17 30-ից) | 2 |
Մոսկվա | Ռուսաստանի 64-րդ առաջնություն | 3 | 1 | 3 | 4½ 7-ից | 2 | |
Սարատով | Սարատովի մարզի ղեկավարի գավաթ | 6 | 0 | 5 | 8½ 11-ից | 1 |
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
խմբագրելՏարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1992 | 2385 | 2385 | 2385 | |||||||||||
1993 | 2440 | 2545 | 2545 | 2440 | ||||||||||
1994 | 2590 | 2575 | 2590 | 2575 | ||||||||||
1995 | 2605 | 2630 | 2630 | 2605 | ||||||||||
1996 | 2625 | 2610 | 2625 | 2610 | ||||||||||
1997 | 2595 | 2590 | 2595 | 2590 | ||||||||||
1998 | 2590 | 2625 | 2625 | 2590 | ||||||||||
1999 | 2723 | 2758 | 2758 | 2723 | ||||||||||
2000 | 2748 | 2756 | 2734 | 2756 | 2734 | |||||||||
2001 | 2745 | 2749 | 2739 | 2742 | 2749 | 2739 | ||||||||
2002 | 2742 | 2718 | 2716 | 2707 | 2742 | 2707 | ||||||||
2003 | 2678 | 2678 | 2679 | 2702 | 2702 | 2678 | ||||||||
2004 | 2732 | 2732 | 2743 | 2758 | 2758 | 2732 | ||||||||
2005 | 2741 | 2717 | 2707 | 2707 | 2741 | 2707 | ||||||||
2006 | 2721 | 2730 | 2731 | 2747 | 2747 | 2721 | ||||||||
2007 | 2741 | 2762 | 2758 | 2755 | 2762 | 2741 | ||||||||
2008 | 2765 | 2774 | 2788 | 2787 | 2788 | 2765 | ||||||||
2009 | 2771 | 2751 | 2751 | 2750 | 2750 | 2771 | 2750 | |||||||
2010 | 2732 | 2715 | 2715 | 2715 | 2700 | 2700 | 2732 | 2700 | ||||||
2011 | 2700 | 2694 | 2694 | 2694 | 2737 | 2762 | 2762 | 2694 | ||||||
2012 | 2763 | 2765 | 2769 | 2770 | 2770 | 2758 | 2758 | 2748 | 2748 | 2770 | 2748 | |||
2013 | 2758 | 2758 | 2758 | 2758 | 2760 | 2760 | 2736 | 2739 | 2739 | 2734 | 2727 | 2722 | 2760 | 2722 |
2014 | 2722 | 2722 | 2722 | 2722 | 2719 | 2731 | 2731 | 2731 | 2731 | 2724 | 2724 | 2712 | 2731 | 2712 |
2015 | 2711 | 2711 | 2711 | 2711 | 2711 | 2711 | 2711 | 2711 | 2711 | 2711 | 2695 | 2692 | 2711 | 2692 |
2016 | 2683 | 2683 | 2683 | 2683 | 2683 | 2683 | 2683 | 2683 | 2683 | 2683 | 2683 | 2676 | 2683 | 2676 |
2017 | 2675 | 2675 | 2675 | 2675 | 2675 | 2675 | 2675 | 2675 | 2676 | 2665 | 2665 | 2665 | 2676 | 2665 |
2018 | 2665 | 2665 | 2665 | 2665 | 2665 | 2656 | 2656 | 2656 | 2656 | 2656 | 2656 | 2656 | 2665 | 2656 |
2019 | 2656 | 2656 | 2656 | 2656 | 2656 | 2656 | 2659 | 2659 | 2659 | 2659 | 2659 | 2659 | 2659 | 2656 |
2020 | 2659 | 2659 | 2659 | 2659 | 2659 | 2659 | 2659 | 2659 | 2659 | 2659 | 2659 | 2659 | 2659 | 2659 |
2021 | 2659 | 2659 | 2659 | 2659 | 2659 | |||||||||
2022 | 2659 | 2659 | 2659 | |||||||||||
2024 | 2655 | 2655 | 2655 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 OlimpBase
- ↑ «Top 100 Players December 2012» (անգլերեն). FIDE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Գրքեր
խմբագրել- Морозевич Александр, Барский Владимир. Защита Чигорина по Морозевичу. — М.: «Russian Chess House», 2007. — 240 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ալեքսանդր Մորոզևիչի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Ալեքսանդր Մորոզևիչի պարտիաները (անգլ.)
- Ալեքսանդր Մորոզևիչի անձնական քարտը 365chess.com կայքում
- Հարցազրույց Ալեքսանդր Մորոզևիչի հետ (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մորոզևիչ» հոդվածին։ |