Վլադիմիր Կրամնիկ
Վլադիմիր Բորիսի Կրամնիկ (ռուս.՝ Владимир Борисович Крамник, հունիսի 25, 1975[1][2][3], Տուապսե, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս շախմատիստ, «դասական շախմատի» 2000-2006 թթ. աշխարհի չեմպիոն (ՊՇԱ վարկածով), ՖԻԴԵ աշխարհի չեմպիոն (2006-2007), Աշխարհի գավաթակիր (2013)։ Ռուսաստանի հավաքականի կազմում Համաշխարհային շախմատային օլիմպիադայի եռակի հաղթող (1992, 1994, 1996), Եվրոպայի (1992) և աշխարհի (2013) թիմային առաջնության հաղթող։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։
Վլադիմիր Կրամնիկ | |
---|---|
Владимир Борисович Крамник | |
![]() Վլադիմիր Կրամնիկը 2005 թ. | |
Պետություն(ներ) | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 25, 1975[1][2][3] (45 տարեկան) |
Ծննդավայր | Տուապսե, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | Գրոսմայստեր (2002) |
Առավելագույն վարկանիշ | 2811 (հունվար, 2002) |
Ներկայիս վարկանիշ | 2753 (մարտ, 2021) |
ՖԻԴԵ համար | 4101588 |
365chess | Vladimir_Kramnik |
Chesstempo համար | 110460 |
ICCF համար | 110460 |
Մասնակցել է | Շախմատի հավակնորդների մրցաշար 2018, Շախմատային օլիմպիադա 1992[4], Շախմատային օլիմպիադա 1994[4], Շախմատային օլիմպիադա 1996[4], Շախմատային օլիմպիադա 2006[4], Շախմատային օլիմպիադա 2008[4], Շախմատային օլիմպիադա 2010[4], Շախմատային օլիմպիադա 2012[4], Շախմատային օլիմպիադա 2014[4], Շախմատային օլիմպիադա 2016 և Շախմատային օլիմպիադա 2018 |
Պարգևներ և մրցանակներ | շախմատի աշխարհի չեմպիոն, Շախմատային Օսկար, Պատվո շքանշան և Շախմատային Օսկար |
Պաշտոնական կայք | |
Vladimir Kramnik Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
11 տարեկանում ընդունվել է Բոտվիննիկի շախմատային դպրոց։
1991-ին դարձել է միջազգային գրոսմայստեր։ Եղել է մինչև 16 և 18 տարեկան պատանիների աշխարհի չեմպիոն։ Աշխարհի առաջնության հավակնորդների մրցության մասնակից է (1993 թվականից)։ Հաղթել է մի շարք միջազգային խոշոր մրցաշարերում և հանդիպումներում։
2000 թվականին Կրամնիկը ՊՇԱ վարկածով դարձել է աշխարհի չեմպիոն՝ Լոնդոնում հաղթելով Գարի Կասպարովին։ 2004 թվականին պաշտպանել է տիտղոսը Պետեր Լեկոյի հետ խաղում։ 2006 թվականին միավորիչ խաղում հաղթել է ՖԻԴԵ վարկածով չեմպիոն Վեսելին Տոպալովին՝ նվաճելով ՊՇԱ վարկածով աշխարհի չեմպիոնի («դասական շախմատից») և ՖԻԴԵ աշխարհի չեմպիոնի տիտղոսները՝ դառնալով շախմատի աշխարհի 14-րդ չեմպիոնը։ 2007 թվականին կորցրել է չեմպիոնական տիտղոսը Մեխիկոյի առաջնության ժամանակ՝ պարտվելով Վիշի Անանդին։ 2008 թվականին Բոննում Անանդին պարտվել է աշխարհի առաջնության հանդիպումը։
2011 թվականի մայիսին Կազանում Վլադիմիր Կրամնիկը շախմատի աշխարհի չեմպիոնական տիտղոսի համար մրցաշարի մասնակիցներից էր։ Մրցաշարի 1/4-ում «դասական շախմատի» համառ մրցապայքարում Կրամնիկը հաղթեց Թեյմուր Ռաջաբովին, սակայն կիսաեզրափակչու տանուլ տվեց խաղը մեկ այլ ռուս շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկին։
2013 թվականին Կրամնիկը Մագնուս Կարլսենի հետ բաժանեց 1—2-րդ տեղերը հավակնորդների մրցաշարում, սակայն լրացուցիչ արդյունքներով (հաղթանակների քանակ) բաց թողեց խաղարկելու աշխարհի չեմպիոնական տիտղոսը Անանդի հետ[5]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 OlimpBase
- ↑ Драма Крамника // Газета.ру, 2.04.2013
ԳրականությունԽմբագրել
- В. Крамник, Я. Дамский: Прорыв. — Москва: Наука. Интерпериодика, 2000. ISBN 5-7846-0032-X
Արտաքին հղումներԽմբագրել
- Kramnik — Official website Archived 2011-01-30 at the Wayback Machine. (անգլ.)
- Վլադիմիր Բորիսի Կրամնիկ
- Կրամնիկի երկրպագուների խումբ
- Известия: «Շախմատը և երաժշտությունը փոխկապակցված են»
Շախմատի աշխարհի չեմպիոններ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|