Ռամեշբաբու Պրագնանանդհա

Ռամեշբաբու Պրագնանանդհա (թամիլերեն՝ பிரஞ்ஞானந்தா ரமேஷ்பாபு), օգոստոսի 10, 2005(2005-08-10), Չեննայ, Հնդկաստան[1]), հնդիկ շախմատիստ, գրոսմայստեր, շախմատային հրաշամանուկ։ Համարվում է աշխարհում չորրորդ շախմատիստը, որը ամենաերիտասարդ տարիքում արժանացել է գրոսմայստերի կոչմանը[4][5]։

Ռամեշբաբու Պրագնանանդհա
թամիլերեն՝ பிரஞ்ஞானந்தா ரமேஷ்பாபு
Պետություն(ներ) Հնդկաստան
Անունը ծնվելիսRameshbabu Praggnanandhaa
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 10, 2005(2005-08-10) (18 տարեկան)
ԾննդավայրՉեննայ, Հնդկաստան[1]
Կոչումմիջազգային վարպետ[2], գրոսմայստեր և ՖԻԴԵ-ի վարպետ
Ներկայիս վարկանիշ2747
ՖԻԴԵ համար25059530
365chessPraggnanandhaa_R
Chesstempo համար313779
ICCF համար313779
Պարգևներ և մրցանակներ
 Praggnanandhaa Rameshbabu Վիքիպահեստում

Շախմատային կարիերա խմբագրել

Պրագնանանդհան ծնվել է 2005 թվականին՝ Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի կենտրոն Չեննայում։ 7 տարեկանում նրան շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում։ Նա 2013 թվականին՝ 8 տարեկան հասակում դարձել է շախմատի պատանիների աշխարհի չեմպիոն։ 2015 թվականին նվաճել է մինչև 10 տարեկանների առաջնության չեմպիոնի տիտղոսը[6]։

2016 թվականին Պրագնանանդհան 10 տարեկան, 10 ամսական և 19 օրական հասակում դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ միջազգային վարպետը։ Նա գրոսմայստերի իր առաջին նորմը լրացրել է 2017 թվականի նոյեմբերին, շախմատի պատանիների աշխարհի առաջնությունում, որտեղ գրավեց 4-րդ հորիզոնականը՝ վաստակելով 8 միավոր։ Նա լրացրեց գրոսմայստերի երկրորդ նորմը 2018 թվականի ապրիլի 17-ին՝ «Ֆիշերի հուշամրցաշարում»[7]։ 2018 թվականի հունիսի 23-ին նա նվաճեց իր երրորդ և վերջին գրոսմայստերի նորմը։ Օրտիզեիի «Gredine Open» մրցաշարի 8-րդ տուրում՝ նա պարտության մատնեց Լուկա Մորոնիին և 12 տարեկան, 10 ամսական և 13 օրական հասակում դարձավ երկրորդ ամենաերիտասարդ գրոսմայստերի նորմը լրացրած շախմատիստը՝ Սերգեյ Կարյակինից հետո։ Սերգեյ Կարյակինը այդ տիտղոսը նվաճել է 12 տարեկան 7 ամսական հասակում։ 2018 թվականին նա հրավիրվել է արագ շախմատի 4 պարտիա խաղալու Ուեսլի Սոի հետ։ Շատերն այն կարծիքին էին, որ դա հեշտ հաղթանակ է լինելու Ուեսլի Սոի համար, բայց 12-ամյա շախմատիստը 2.5-1.5 հաշվով հաղթող ճանաչվեց[8]։

Անձնական կյանք խմբագրել

Պրագնանանդհաան ապրում է Չեննայի արվարձաններից մեկում։ Հայրը աշխատում է բանկում, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի է։ Նրա ավագ քույրը՝ Վեյշալի Ռամեշբաբուն երիտասարդ շախմատիստ է։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[9][10]

Lua error in Մոդուլ:ԷլոՑանկ at line 21: attempt to index field 'qualifiers' (a nil value).


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Certificate of Title Result Grandmaster
  2. FIDE Ratings and Statistics
  3. https://pib.gov.in/PressReleasePage.aspx?PRID=1875896
  4. «Praggnanandhaa becomes India's youngest Grandmaster». ESPN (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  5. «Chennai's R Praggnanandhaa becomes second youngest Grandmaster - Times of India». The Times of India. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  6. «I'm Praggnanandhaa, world's youngest ever chess International Master». The Indian Express. 2016 թ․ հունիսի 1.
  7. «Praggnanandhaa bags his second GM norm - Times of India». The Times of India. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  8. https://timesofindia.indiatimes.com/sports/chess/praggnanandhaa-loses-to-wesley-so-in-leon-masters/articleshow/64890890.cms Praggnanandhaa loses to Wesley So in Leon Masters
  9. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  10. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամեշբաբու Պրագնանանդհա» հոդվածին։