Ռոսիյսկայա գազետա

(Վերահղված է Российская газетаից)

Ռոսիյսկայա գազետա (ռուս.՝ Российская газета), ռուսական լրագիր, տպագրվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից։ Российская газета օրաթերթը հանդիսանում է Ռուսաստանի կառավարության պաշտոնական թերթը, որտեղ տպագրվում են պետությանը վերաբերվող նյութեր՝ պաշտոնական հրամաններ, պետական կառույցների հայտարարություններոն ու փաստաթղթերը, նոր ընդունված օրենքները, նախագահի հրամանները և պետական հայտարարությունները։ Առաջին անգամ լույս է տեսել 1990 թվականի նոյեմբերի 11-ին[2]։ 2010 թվականի տվյալներով լրագիրը ուներ 185 445 օրինակ տպաքանակ, ինչ դարձնում է նրան ռուսերեն լեզվով տպագրվող ամենամեծ լրագրերից մեկը։ Այս պահին լրագրի գլխավոր խմբագիրն է Վլադիսլավ Ֆրոնինը[3]։

Ռոսիյսկայա գազետա
ռուս.՝ Российская газета
Ross g logo.svg
Տեսակպարբերական, կայք և թերթ
Լեզուռուսերեն[1]
Հիմնադրվել էնոյեմբերի 11, 1990
ՍեփականատերՌուսաստանի Դաշնության կառավարություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ԳրասենյակPravdy street, Begovoy District և Մոսկվա, Ռուսաստան
ISSN1606-5484 և 1560-0823
Կայքrg.ru(ռուս.)
Rossiyskaya Gazeta Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Российская газета-ն հիմնադրվել է 1990 թվականին ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի կողմից ԽՍՀՄ-ում իրականացվող բարեփոխումների արդյունքում, երկրի փլուզումից կես տարի առաջ։ Թերթը դարձավ կառավարության պաշտոնական լրագիրը, փոխարինելով Իզվեստիա և Սովետսկայա Ռոսիա լրագրերին, որոնք երկուսն էլ սեփականաշնորհվել էին ԽՍՀՄ փլուզումի ընթացքում։

Մինչև 2017 թվականի մարտ ամիսը Российская газета-ն ներկայացնում էր իր նյութերը նաև Russia Direct վեբ կայքում[4]

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել