Էլեկտրոնային փոստ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էլեկտրոնային փոստ, (հապավումը՝ էլփոստ) էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանցման միջոց է, նախատեսված մարդկանց օգտագործման համար։ Նամակների փոխանցումը իրականացվում է ցանցի միջոցով (հատկապես Ինտերնետի)։ Ուղարկողը ընտրում է հասցեատիրոջը և նամակները ուղարկվում են հասցեատիրոջ էլեկտրոնային նամակների փոստարկղ։ Էլեկտրոնային փոստ արտահայտությունը օգտագործվում է ոչ միայն նշելու որպես ծառայություն, այլ նաև նամակագրություն, իսկ իր անգլերեն հապավմամբ՝ e-mail/email (հապավումը՝ electronic mail) կամ mail։
Ծագում
խմբագրելԷլեկտրոնային փոստը գոյություն ուներ Ինտերնետից առաջ և իրենից ներկայացնում էր մի կարևոր գործիք։ 1965-ին այն ձևավորվեց որպես հաղորդակցման միջոց համակարգիչ օգտագործողների միջև։ SDC-ի Q32-ը, MIT-ի CTSS-ն էլեկտրոնային նամակագրության առաջին համակարգերն էին։ Նրանք արագորեն տարածվեցին ցանցում՝ թույլ տալով օգտագործողներին նամակներ փոխանցել տարբեր համակարգիչների միջոցով։ 1966 թ.-ին AUTODIN համակարգը կարող էր լինել առաջին, որ կթույլատրեր էլնամակների փոխանակումը համակարգիչների միջև, սակայն դրանից որոշ ժամանակ առաջ SAGE համակարգն արդեն ուներ նմանատիպ ֆունկցիաներ։
ARPANET ցանցն էլեկտրոնային փոստի զարգացման մեջ հսկայական նպաստ ունեցավ։ Հաշվետվության մեջ նշված է, որ 1969-ին, ցանցի ստեղծումից հետո, տեղի ունեցավ միջհամակարգային նամակների փոխանցում։ 1972-ին, Ռեյ Թոմլինսոնն առաջարկեց օգտագործել այս նշանը @՝ տարանջատելու համար օգտագործողի և մեքենայի անունը։ Էլփոստի նրա առաջին ծրագրերը՝ SNDMSG և READMAIL-ը, կարևոր դերակատարում ունեցան էլեկտրոնային փոստի զարգացման մեջ, որոնք էլ իրենց ճանաչվածությունն ընդլայնեցին շնորհիվ ARPANET-ի։
Էլ. փոստի բովանդակությունը
խմբագրելԷլփոստի հիմքում ընկած է մի փաստաթուղթ, որը պարունակում է ASCII-ի տեքստը։ Գրերը, որ կարող են օգտագործվել, նախ և առաջ ASCII էին, այնուհետև ռեգիոնալ կոդավորումներ։ Այսօր որոշ ծրագրեր հավասարապես օգտագործում են UTF-8, որն հնարավորություն է տալիս ավելացնել օգտագործվող գրերի քանակը։ MIME-ի շնորհիվ, տարբեր փաստաթղեր կարող են կցվել էլփոստին։ Փոխազդեցության մտահոգությունից ելնելով՝ խորհուրդ է տրվում չօգտագործել սեփական ֆորմատներ, ինչպիսիք են Microsoft Word ֆորմատները, այլ փոխարենը օգտագործել բաց և փաստաթղթավորված ֆորմատներ, որոնց համար ցուցադրման սարքը կարող է հասանելի լինել յուրաքանչյուր հարթակի վրա, պայմանով, որ այն ծրագրավորված լինի։ HTML-ի օգտագործումը e-mail-ների կազմավորման և ձևավորման համար հնարավոր է, բայց ակնհայտ է լինում փոխազդեցության կարևոր բացակայությունը, որն ընդգծվեց 2007-ին W3C-ի Mail HTML սեմինարի ընթացքում։ Դրանց ներկայացման նպատակով՝ նույնիսկ օգտագործվում են կասկադային ոճի թերթիկներ (CSS)։ UTF-8-ը և ռեգիոնալ գրերը միշտ չէ, որ փոխազդեցիկ են, ի տարբերություն հասցեատիրոջ կողմից օգտագործվող նամակագրական ծրագրի և նրա աշխարհագրական տեղայնացման։ Նամակագրական ծրագրից կախված՝ գոյություն ունի նաև նամակի ստացման տեղեկացման նմանատիպ մի համակարգ, որը թույլ է տալիս ուղարկողին տեղեկանալ իր նամակի նորմալ ուղարկման և/կամ հասցեատիրոջ կողմից այն ընթերցված լինելու մասին։ Էլեկտրոնային նամակի ճիշտ օգտագործման կանոնները նկարագրված են ինտերնետային էթիկետ կոչվող տեղեկատվական փաստաթղթում։ HTML-ը թույլ է տալիս տեսականորեն ցուցադրել հեռավոր պատկերներ, ինչպես նաև իրականացել javascript։ Սակայն, որոշ օգտագործողներ նախընտրում են չակտիվացնել այդ գործողությունները, քանի որ դրանք օգտագործվում են սպամերների կողմից՝ ստուգելու համար իրենց սպամ նամակների արդյունավետությունը։
Էլնամակի անցած ճանապարհը
խմբագրելԷլեկտրոնային նամակի ընթացքը կառավարվում է բազմաթիվ ստանդարտներով։ SMTP-ին ծառայում է հաղորդագրության ուղարկմանը, POP և IMAP-ն էլ վերաբաշխում են նամակները իրենց հասցեատերերին։
- Ուղարկողի MUA-ն (Mail User Agent ou client de messagerie) SMTP-ի միջոցով ուղարկում է նամակը հաղորդագրությունների սերվերին կամ MTA-ին, Mail Transfer Agent։
- Առաջին MTA-ն ուղարկում է նամակը դեպի հասցեատիրոջ դոմեյնը հյուրընկալող MTA-ն։ Վերջնական MTA-ն առաքում է MDA-ին (Message Delivery Agent), որն էլ նամակների արկղի կառավարման ներքո է գտնվում։
- Հասցեատերը MUA-ի միջոցով հարցում է կատարում իր հաղորդագրությունների սերվերին նոր նամակների մասին՝ օգտագործելով IMAP կամ POP։
- Հասցեատերն իր զննարկիչի միջոցով հարցում է ուղարկում ինտերնետային կայքի սերվերին՝ MDA-ի վրա նոր հաղորդագրությունները գտնելու համար։
- Սերվերն ուղարկում է նամակը հասցեատիրոջ MUA-ին։
Ինտերնետի բազմաթիվ մատակարարներ իրենց օգտագործողներին տալիս են առնվազն մեկ էլեկտրոնային հասցե։ Բազմաթիվ կայքեր առաջարկում են նաև վճարովի և անվճար հասցեներ։
Պատճենի և անտեսանելի պատճենի համակարգ
խմբագրելԷլեկտրոնային հաղորդագրությունը կարող է ուղարկվել բազմաթիվ հասցեատերերի.
- հիմնական հասցեատերեր,
- պատճենը « Cc-ով հասցեատերերին,
- պատճենը « Cc-ով կամ « Bcc-ով հասցեատերերին։
Օգտագործողի հաղորդագրությունների սերվերը տվյալ նամակի միայն մեկ օրինակ է ուղարկում MTA սերվերին։ MTA սերվերն է, որ պատճենում է նամակները հասցեատերերի հասցեներին համապատասխան քանակով։ Cc ֆունկցիան, որը նշանակում է բնածեփ պատճեն (carbon copy) կամ համանման պատճեն, թույլ է տալիս նույն հաղորդագրությունը ուղարկել բազմաթիվ անձանց՝ նրանց հասցեները գրելով Cc դաշտում։ (Չնայած որ պատճենը բնածեփ թղթի վրա հնացած սովորություն է և չի վերաբերվում ինֆորմատիկային, բնածեփ պատճեն անունը և նրա հապավումը Cc մինչ այսօր օգտագործվում են էլեկտրոնային նամակների համար)։
BCC ֆունկցիան, որը նշանակում է բնածեփ անտեսանելի պատճեն կամ համանման անտեսանելի պատճեն, (անգլերեով՝ BCC, կամ Blind Carbon Copy), կատարում է նմանատիպ ֆունկցիա, ինչ CC, բայց BCC-ում հայտնված հասցեատերերը տեսանելի չեն նամակի մյուս հասցեատերերին, ոչ էլ նրանց, ում ուղղված է նամակը։ Thunderbird-ում այն հավասարապես կոչում է «թաքնված պատճեն»։ Նամակն առաքվում է բոլոր նրանց, ում հասցեները նշվել են Cc և BCC դաշտերում, բայց միայն Cc դաշտում նշված հասցեներն են, որ երևում են վերջնական նամակում։ Բազմաթիվ հասցեները պետք է միմյանցից տարանջատվեն կետ ստորակետով և որոշակի տարածությամբ։
Հաղորդագրությունն, որն ուղարկվում է մի քանի հասցեատերերի, որոնք միմյանց չեն ճանաչում (չցանկանալով հրատարակված տեսնել իրենց հասցեները, քանզի դա միայն հնարավոր է էլեկտրոնային տեղեկատվական նամակի միջոցով), հաճախ օգտագործվում է BCC դաշտը՝ համաձայն Netiquette-ի։ Այս ամենին գումարվում է այն, որ սահմանափակվում են վիրուսների և ինֆորմատիկայի աղետալի հետևանքները, որոնք շահագործում են համակարգիչների հասցեատետրում գտնված էլեկտրոնային հասցեները։
Չլուծված խնդիրներ
խմբագրել- Երբ էլեկտրոնային հաղորդագրության հասցեները կապված են Ինտերնետ մատակարարող որևէ կազմակերպության հետ, ապա այդ մատակարարից հրաժարվելուց հետո խնդիր է առաջանում կապված նամակագրության հետ։
- Էլեկտրոնային նամակագրությունը չի երաշխավորում էլեկտրոնային հաղորդագրության նորմալ ընթացքը։ Նամակը կարող է կորել կամ ուշանալ։
- Ստացման և չստացման ծանուցումները նախատեսված են նորմայով, բայց նամակագրության որոշ ծրագրեր դրանք չեն առաջարկում, որոշ ծրագրեր էլ դրանք չեն հարգում, մյուսներն էլ ուղարկում են ստացման ծանուցումը՝ այդ մասին չտեղեկացնելով ընթերցողին։ Առհասարակ, խորհուրդ չի տրվում դրանց օգտագործումը։ Եթե դրա անհրաժեշտությունը կա, ապա հեռախոսով կարելի է ճշտել, արդյոք նամակը նորմալ տեղ է հասել, թե ոչ։
- Անցանկալի (ոչ պիտանի, spam) նամակների խնդիրը, դեռ կատարյալ լուծում չի գտել։
- Ծրագրերի որոշ անհամատասխանություններ տանում են փաստաթղթերի վերանվանմանը .dat վերջացանցի օգնությամբ։ Այս դեպքում պետք է ձեռքով վերանվանել փաստաթուղթը և հատկապես վերջածանցն՝ որպեսզի այն հնարավոր լինի օգտագործել որոշ ծրագրերում։