Լինարես (քաղաք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լինարես (այլ կիրառումներ)
Լինարես (իսպ.` Linares (Jaén)), քաղաք և մունիցիպալիտետ Իսպանիայում։ Մտնում է Խայեն պրովինցիայի, Անդալուսիա ինքնավար համայնքի կազմի մեջ։ Մունիցիպալիտետը գտնվում է Սիերա-Մորենա շրջանում, պրովինցիայի վարչական կենտրոնից 51 կմ հեռավորության վրա։ Տարածքը կազմում է 195,1 կմ2, բնակչությունը` 61306 մարդ (2010 թվականի տվյալներով)։ Արդեն երկար տարիներ Լինարեսում անցկացվում է շախմատային խոշոր մրցաշար, որին մասնակցել են աշխարհի ամենահայտնի շախմատիստներ Գարրի Կասպարովը, Անատոլի Կարպովը, Վլադիմիր Կրամնիկը և այլք։ Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ևս բազմիցս մասնակցել է այդ մրցաշարին և 2006 թվականին դարձել հաղթող[1]։ Լինարեսը աշխարհահռչակ երգիչ Ռաֆայելի ծննդավայրն է. վերջինս երբեք չի զլանում ցանկացած առիթով հիշել իր փոքր հայրենիքի մասին։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Լինարես | |||||
(իսպ.՝ Linares (Jaén)) | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 195,1 կմ² | ||||
ԲԾՄ | 419±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | Իսպաներեն | ||||
Բնակչություն | 61306 մարդ (2010) | ||||
Տեղաբնականուն | Linarense | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 23700 | ||||
Ավտոմոբիլային կոդ | J | ||||
Պաշտոնական կայք | ciudaddelinares.es | ||||
| |||||
Ժողովրդագրություն Խմբագրել
1996 | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
60 222 | 58 410 | 58 722 | 58 034 | 57 796 | 57 800 | 58 257 | 59 096 | 60 807 | 61 452 |
Լուսանկարներ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պաշտոնական կայք
- Página web del Excmo. Ayuntamiento de Linares
- Escuela Politécnica Superior de Linares
- Cámara Oficial de Comercio e Industria de Linares
- Orquesta Sinfónica Ciudad de Linares
- Guía virtual de Linares
- LinaresVirtu@l
- Wiki-Enciclopedia de Linares
- tu portal de Linares Archived 2008-05-13 at the Wayback Machine.
- Culmina, Servicios Turísticos y Culturales. Visitas guiadas y proyectos educativos