Սերգեյ Կարյակին
'Սերգեյ Ալեքսանդրի Կարյակին (ծնվել է 1990 թվականի հունվարի 12-ին, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ, Ղրիմի մարզ, Սիմֆերոպոլ) — ռուս (նախկինում — ուկրաինացի) շախմատիստ, գրոսմայստեր (2003): 12 տարեկան և 211 օրականում դարձավ պատմության ամենաերիտասարդ գրոյսմաստերը[5]՝ գրանցված Գինեսի ռեկորդների գրքում: 2016 թվականին հաղթել է հավակնորդների մրցաշարում, բայց պարտվել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ 2016 թվականի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում:[6] ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող:[7] Արագ շախմատի աշխարհի չեմպիոն (Աստանա, 2012), բլից շախմատի աշխարհի չեմպիոն (Դոխա, 2016), Ռուսաստանի թիմի կազմում աշխարհի թիմային առաջնության կրկնակի հաղթող (2013 և 2019): Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ(2005)[8], Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2014)[9], ՌԴ գրոսմայստեր (2011)[10]:
Սերգեյ Ալեքսանդրովիչ Կարյակին | |
---|---|
Սերգեյ Կարյակինը | |
Պետություն(ներ) | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 12, 1990[1][2][3][…] (30 տարեկան) |
Ծննդավայր | Սիմֆերոպոլ |
Կոչում | Գրոսմայստեր (2003) Միջազգային վարպետ (2002) |
Առավելագույն վարկանիշ | 2788 (հուլիս 2011) |
Ներկայիս վարկանիշ | 2752 (նոյեմբեր, 2020) |
ՖԻԴԵ համար | 14109603 |
365chess | Sergey_Karjakin |
Chesstempo համար | 100690 |
ICCF համար | 100690 |
Մասնակցել է | Շախմատի հավակնորդների մրցաշար 2018, Շախմատային օլիմպիադա 2004[4], Շախմատային օլիմպիադա 2006[4], Շախմատային օլիմպիադա 2008[4], Շախմատային օլիմպիադա 2010[4], Շախմատային օլիմպիադա 2012[4], Շախմատային օլիմպիադա 2014[4], Շախմատային օլիմպիադա 2016 և Շախմատային օլիմպիադա 2018 |
Մարզական ակումբ | Փարիզի շախմատային ակումբ |
Պարգևներ և մրցանակներ | «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա), Honored Master of Sports of the Ukraine?, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ և Q60852944? |
skarjakin.com | |
Sergey Karjakin Վիքիպահեստում |
Վաստակի համար պարգևատրվել է երրորդ աստիճանի շքանշանով: (2004)[11] Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի VI կազմի անդամ:
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1990 թվականի հունվարի 12-ին՝ Սիմֆերոպոլում: Շախմատ խաղալ սովորել է 5 տարեկան հասակում: Հաճախել է Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում գտնվող Ա. Մոմոտի անվան շախմատի ակումբ, որն այն ժամանակ արդեն հայտնի էր իր աշակերտներով, այնպիսին, ինչպես Ռուսլան Պոնոմարիովը և Նատալյա Զդեբսկայան Գորլովկայից, Կատյա Լագնոն Լվովից, Զախար Եֆիմենկոն Ուժգորոդից, Ալեքսանդր Արեշենկոն Լուգանից, Անտոն Կորոբովը և Աննա Ուշենինան Խարկովից: Սերգեյ Կարյակինը բացառություն չեղավ և լրացրեց շախմատային աշխարհի կարևոր գործիչների ցանկը: 2009 թվականի հուլիսին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դ. Մեդվեդևի հրամանով նրան շնորհվել է Ռուսաստանի քաղաքացիություն[12][13]: Հենց այդ տարին նա դառնում է Ռուսաստանի շախմատի հավաքականի անդամ: Քաղաքացիության փոփոխման իր քայլը Կարյակինը բացատրել է Ղրիմում զարգացման հեռանկարների բացակայությամբ, և նրանով, որ նա իրեն միշտ համարել է ռուս: Կարյակինը հետագայում նշել է. «Մինչ տեղափոխվելը ես հարյուրավոր գրոյսմաստերներից մեկն էի, իսկ տեղափոխվելուց հետո՝ շնորհիվ իմ մարզիչներ Յուրի Դոխոյանի և Ալեքսանդր Մատիլևի, երկու տարվա ընթացքում բարձրացա վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակ» [14][15][16]։2013 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական Սոցիալական համալսարանը` սոցիալական մանկավարժություն մասնագիտությամբ: 2016 թվականին մամլո ասուլիսում Սերգեյ Կարյակինը հայտարարեց, որ պայմանագիր է կնքել «Կասպերսկու լաբորատորիայի» հետ: Հայտնի ընկերությունը, որը զբաղվում է ՏՏ տեխնոլոգիաների զարգացման լուծումներով, այսուհետ հանդիսանում է ռուս գրոսմայստերի գլխավոր գործընկերը: «Այժմ Կասպերսկին պաշտպանում է իմ համակարգիչը» - ավելացրեց Կարյակինը [17][18]:
Սպորտային ձեռքբերումներԽմբագրել
Բազմիցս հաղթել է Եվրոպայի մանկական և երիտասարդական առաջնություններում: Մի շարք խոշոր մրցաշարերի հաղթող և մրցանակակիր: Ուկրաինայի հավաքականի կազմում նվաճել է XXXVI Համաշխարհային Շախմատի օլիմպիադայի չեմպիոնի կոչումը (2004), Ռուսաստանի հավաքականի կազմում Օլիմպիադայի արծաթե մեդալակիր (2010), Իր տախտակի վրա ցույց տվեց լավագույն արդյունք՝ վաստակելով 10 հնարավորից 8 միավոր (+6−0=4) և ստացավ առաջին անհատական մրցանակը (4-րդ խաղատախտակի վրա): «Տոմսկ-400» թիմի կազմում նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը՝ լավագույն արդյունք ցուցաբերելով 1 խաղատախտակի վրա: Ռուսաստանի կազմում աշխարհի չեմպիոն (Թուրքիա, 2013). <<Մալախիտ>> թիմի կազմում Ռուսաստանի չեմպիոն (2014): 2007 թվականի աշխարհի գավաթի կիսաեզրափակիչի մասնակից: Մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող՝ 2001 թվական Ալուշտա, 2005՝ Վեյկ-ան-Զե(խումբ B), Կիրիշի 2009 - «Կորուս-մրցաշար» Վեյկ-ան-Զե, Ստավանգեր՝ (2013 և 2014): 2016 թվականի նոյեմբերի 21-ից Աշխարհի չեմպիոնների խորհրդանշական հավաքականի անդամ:
Հանրային գործունեությունԽմբագրել
2017 թ. մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով նա դարձավ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի VI կազմի անդամ, ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի խթանման հանձնաժողովի անդամ[19]։ 2018 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նա եղել է Վլադիմիր Պուտինի վստահված անձը[20];
Անձնական կյանքԽմբագրել
2009 թվականի հուլիսի 24-ին ամուսնացել է միջազգային սպորտի վարպետ, ուկրաինուհի Եկատերինա Դոլժիկովայի հետ (ծնված 1988), շուտով նրանք բաժանվեցին[21]: 2017 թվականի մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով նա դարձավ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի VI կազմի անդամ: 2014 թվականի մայիսի 17-ին ամուսնացել է Գալյա Կամալովայի հետ (ծնված 1987), ով Մոսկվայի շախմատի ֆեդերացիայում աշխատում էր որպես քարտուղարուհի[22]։2015 թվականի վերջին ծնվեց զույգի առաջին որդին՝ Ալեքսեյը[23]։2017 թվականի հուլիսի 27-ին ծնվեց երկրորդ տղան՝[24] Միխայիլը[25]:
ԿարիերաԽմբագրել
2004 թվականԽմբագրել
2004 թվականին շախմատային օլիմպիադայի հաղթող՝ Ուկրաինայի հավաքականի կազմում :
2012 թվականԽմբագրել
ՖԻԴԵ-ի Գրան-Պրիի երկրորդ փուլի հաղթող 2012/2013, որն անց է կացվել Տաշքենդում,11 միավորից 6½ (+3-1=7)[28]։
2013 թվականԽմբագրել
ХХІ կարգի մրցաշարի հաղթող Ստավանգեր 2013, 9 հնարավորից 6 միավոր արդյունքով (+5-2=2)[29]։
2014 թվականԽմբագրել
14 հնարավորից 7½ միավոր արդյունքով (+3-2=9) Կարյակինը հավակնորդների մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը, որն անց է կացվել Խանտի-Մանսիյսկում[30][31]։
Սթավանգեր 2014 ХХІ կատեգորիայի առաջնության հաղթող՝ 9 հնարավորից 6 միավոր արդյունքով: (+4-1=4)[32]։
2015 թվականԽմբագրել
Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր՝ 11 հնարավորից 7 միավոր արդյունքով (+3-0=8)[33][34]:
2015 թվականին Բաքվում հաղթել է ՖԻԴԵ-ի աշխարհի Գավաթի խաղարկությունում, Թայ-բրեյքում հաղթելով մեկ այլ ռուս գրոսմայստերի՝ Պյոտր Սվիդլերին: Սերգեյը պարտվեց առաջին երկու պարտիաներում, ապա մրցակցի կոպիտ սխալի շնորհիվ (նա «հալածում էր »ձիուն) հաղթեց երրորդը, հետո չորրորդը, և հաղթեց Թայ-բրեյքում, դեռ ավելին, բոլոր 10 պարտիաները ավարտվել են արդյունավետ և ոչ մի ոչ-ոքի չի գրանցվել [15]:
2016 թվականԽմբագրել
2016 մարտի 28-ին հաղթեց հավակնորդների մրցաշարում՝ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ վերջնական պարտիայում հաղթելուց հետո 1 միավորով առաջ անցավ նրանից: Կարյակինը դարձավ գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի մրցակիցը 2016 թվականի շախմատի չեմպիոնի կոչման համար պայքարում:
2016 թվականի նոյեմբերի 11-ից 30-ը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար խաղացել է Մագնուս Կարլսենի դեմ: 12 Պարտիա, անց են կացվել դասական՝ ժամանակով, ավարտվել են 6:6 հաշվով, շախմատիստներից յուրաքանչյուրը հաղթել է մեկ անգամ, մնացած խաղերը ավարտվել են ոչ-ոքի: Թայ-բրեյքում Կարյակինը և Կարլսենը խաղացին արագ շախմատ՝ 4 պարտիա: Ռուս շախմատիստը կարողացավ հասնել ոչ-ոքիի իր համար բարդ ստացված առաջին և երկրորդ պարտիաներում, սակայն երրորդ և չորրորդ պարտիաները նա պարտեց: Այսպիսով, Կարյակինը չկարողացավ նվաճել շախմատի աշխարհի կոչումը, որը պահպանեց Կարլսենը: Այդ խաղերի արդյունքում Սերգեյ Կարյակինը ստացավ «պաշտպանության նախարար» մականունը[35][36]:
2016 թվականի դեկտեմբերի 26-ից 29-ը մասնակցել է արագ շախմատի և բլիցի աշխարհի առաջնությանը, որը կայացել է Դոխայում (Քաթար): Բլիցի մրցաշարը բաղկացած էր 21 փուլից, որի ժամանակ Սերգեյը հավաքել է 16,5 միավոր (ինչպես և Մագնուս Կարլսենը), սակայն առաջ անցավ Կարլսենից լրացուցիչ ցուցանիշներով (Սերգեյը հաղթել էր Մագնուսի հետ պարտիայում): Այսպիսով, Սերգեյը կարիերայում առաջին անգամ դարձավ բլիցի աշխարհի չեմպիոն[37][38]:
2017 թվականԽմբագրել
2017 թվականի օգոստոսի 17-ին ամերիկայի Սենտ-Լուիսի (Միսսուրի նահանգ) մրցաշարում գրոյսմաստերներ Գարրի Կասպարովն ու Սերգեյ Կարյակինը ոչ-ոքի խաղացին արագ շախմատի առաջին փուլի պարտիայում: Կասպարովի համար շախմատի ասպարեզ վերադարձից հետո այս պարտիան դարձավ առաջինը [39]:
2019 թվականԽմբագրել
2019 թ. մարտին Աստանայում (Ղազախստան) անցկացված թիմային առաջնությունում Ռուսաստանի հավաքականի կազմում նա դարձավ աշխարհի չեմպիոն[40]:
Մրցելույթների աղյուսակԽմբագրել
Տարեթիվ | Քաղաք | Մրցաշար | Կատ. | + | − | н | Արդյունք | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|---|
2005 | Բեէր-Շեվա | Աշխարհի թիմային առաջնություն | 2 | 0 | 5 | 7-ից 4½ | 4 | |
2006 | Ֆորոս | Միջազգայիյն մրցաշար | 1 | 3 | 7 | 11-ից 4½ | 9-10 | |
2007 | Վեյկ-ան-Զե | 69-րդ միջազգային մրցաշար | 3 | 3 | 7 | 13-ից 6½ | 7-8 | |
Ֆորոս | Միջազգային մրցաշար | 3 | 0 | 8 | 11-ից 7 | 2 | ||
Խանտի-Մանսիյսկ | Շախմատի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթ 2007 | 3-4 | ||||||
2008 | Ֆորոս | Միջազգային մրցաշար | 2 | 1 | 8 | 11-ից 6 | 3 | |
Սոչի | ՖԻԴԵ-ի Գրան-Պրի փուլ | 3 | 2 | 8 | 13-ից 7 | 5-7 | ||
2009 | Վեյկ-ան-Զե | 71-րդ Միջազգային մրցաշար | 5 | 2 | 6 | 13-ից 8 | 1 | |
Նալչիկ | ՖԻԴԵ-ի Գրան-Պրի փուլ | 3 | 4 | 6 | 13-ից 6 | 8-11 | ||
Ջերմուկ | ՖԻԴԵ-ի Գրան-Պրի փուլ | 2 | 1 | 10 | 13-ից 7 | 7 | ||
Բիլբաո | «Մեծ սաղավարտի եզրափակիչ մրցաշար» | 1 | 1 | 4 | 18-ից 7[Комм. 1] | 3 | ||
2010 | Սոչի | Ռուսաստանի թիմային առաջնություն[Комм. 2] | 1 | |||||
Վեյկ-ան-Զե | 72-րդ միջազգային մրցաշար | 2 | 1 | 10 | 13-ից 7 | 6-7 | ||
Մոսկվա | Տալի 5-րդ հուշամրցաշար | 2 | 0 | 7 | 9-ից 5½ | 1-3 | ||
Մոսկվա | Ռուսաստանի առաջնության 63-րդ Սուպեր եղրափակիչ | 4 | 1 | 6 | 11-ից 7 | 1-2 | ||
Խանտի-Մանսիյսկ | Շախմատային օիմպիադա 2010 | 6 | 0 | 4 | 10-ից | 2 | ||
2011 | Մեդիաշ | Միջազգային մրցաշար | 3 | 0 | 7 | 10-ից 6½ | 1-2 | |
Մոսկվա | Ռուսաստանի 64-րդ առաջնության սուպերեզրափակիչ | 2 | 1 | 4 | 7-ից 4 | 4 | ||
Մոսկվա | Տալի 6-րդ հուշամրցաշար | 1 | 0 | 8 | 9-ից 5 | 3 | ||
2012 | Մոսկվա | Աերոֆլոտ Օպեն | 12 | 0 | 6 | 18-ից 15 | 1 | |
Սոչի | Ռուսաստանի թիմային առաջնություն[Комм. 3] | 4 | 0 | 3 | 7-ից 5½ | 1 | ||
Դորտմունդ | Միջազգային մրցաշար | 3 | 0 | 6 | 9-ից 6 | 1-2 | ||
Մոսկվա | Ռուսաստանի 65-րդ առաջնության սուպերեզրափակիչ | 1 | 0 | 8 | 9-ից 5 | 2 | ||
Ստամբուլ | Շախմատային օլիմպիադա 2012 | 4 | 0 | 6 | 10-ից 7 | 2 | ||
Տաշքենդ | ՖԻԴԵ-ի Գրան-Պրի փուլ | 3 | 1 | 7 | 11-ից 6½ | 1-3 | ||
2013 | Մոսկվա | Աերոֆլոտ Օպեն | 1 | |||||
Սոչի | Ռուսաստանի թիմային առաջնություն[Комм. 4] | 0 | 1 | 5 | 6-ից 2½ | 2 | ||
Ստավանգեր | Ստավանգերի միջազգային մրցաշար | 5 | 2 | 2 | 9-ից 6 | 1 | ||
Կիև | Սբերբանկ open | 1 | ||||||
Նիժնի Նովգորոդ | Ռուսաստանի 66-րդ առաջնության սուպերեզրափակիչ | 1 | 1 | 7 | 9-ից 4½ | 7 | ||
Անտալիա | Աշխարհի թիմային առաջնություն | 3 | 0 | 5 | 8-ից 5½ | 1 | ||
2014 | Վայկ-ան-Զե | 76-րդ միջազգային մրցաշար | 4 | 2 | 5 | 11-ից 6½ | 2-3 | |
Խանտի-Մանսիյսկ | Հավակնորդների մրցաշար | 3 | 2 | 9 | 14-ից 7½ | 2 | ||
Սոչի | Ռուսաստանի թիմային առաջնություն[Комм. 5] | 1 | 0 | 6 | 7-ից 4 | 1 | ||
Ստավանգեր | Ստավանգերի միջազգային մրցաշար[41] | 21 | 4 | 1 | 4 | 9-ից 6 | 1 | |
Բիլբաո | Եվրոպայի Թիմային գավաթ[Комм. 6] | 0 | 1 | 4 | 5-ից 2 | 3 | ||
Կազան | Ռուսաստանի 67-րդ առաջնության սուպերեզրափակիչ | 1 | 2 | 6 | 9-ից 4 | 8-10 | ||
Բաքու | ՖԻԴԵ-ի Գրան-Պրի փուլ | 2 | 1 | 8 | 11-ից 6 | 3-7 | ||
2015 | Չիտա | Ռուսաստանի 68-րդ առաջնության սուպերեզրափակիչ | 3 | 0 | 8 | 11-ից 7 | 2 | |
Բաքու | Շախմատի աշխարհի գավաթ 2015 | 1 | ||||||
Ֆույուան և Խարբին | Ընկերական խաղՌուսաստանի և Չինաստանի հավաքականների միջև[42] | 5-ից 5[Комм. 7] | 1 | |||||
2016 | Մոսկվա | Հավակնորդների մրցաշար | 22 | 4 | 1 | 9 | 14-ից 8½ | 1 |
Նյու-Յորք | 2016 թվականի շախմատի աշխարհի առաջնության մրցաշար | 1 | 1 (3) | 10 (12) | 12 (16) -ից 6 (7) | 2 |
Բլից և արագ շախմատներԽմբագրել
Տարեթիվ | Քաղաք | Մրցաշար | + | − | н | Արդյունք | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|
2010 | Օդեսսա | Արագ շախմատի աշխարհի գավաթ | 1 | ||||
2012 | Աստանա | Արագ շախմատի աշխարհի առաջնություն | 10 | 2 | 3 | 15-ից 11½ | 1 |
Աստանա | Բլիցի աշխարհի առաջնություն | 13 | 6 | 11 | 30-ից 18½ | 3 | |
Պեկին | Համաշխարհային ինտելեկտուալ խաղեր (Արագ շախմատ, բլից, բասկերի շախմատ) | 2 12 2 |
3 2 4 |
2 1 1 |
7-ից 3 15-ից 12½ 7-ից 2½ |
12 1 13 | |
2013 | Պեկին | Համաշխարհային ինտելեկտուալ խաղեր (Արագ շախմատ, բլից, բասկերի շախմատ) | 3 15 7 |
3 6 0 |
1 9 3 |
7-ից 3½ 30-ից 19½ 10-ից 8½ |
8 1 1 |
2016 | Դոխա | Արագ շախմատի աշխարհի առաջնություն | 6 | 3 | 6 | 15-ից 9 | 19 |
Դոխա | Բլիցի աշխարհի առաջնություն[43] | 13 | 1 | 7 | 21-ից 16½ | 1 |
Ռեյտինգային փոփոխությունԽմբագրել
ՄեկնաբանություններԽմբագրել
- ↑ За победу в партии по правилам турнира начисляется 3 очка, за ничью — 1, за поражение — 0.
- ↑ В составе команды «ШСМ-64»
- ↑ «Տոմսկ — 400» թիմի կազմում
- ↑ В составе команды «Малахит»
- ↑ В составе команды «Малахит», 1-я доска
- ↑ «Մալախիտ» թիմի կազմում
- ↑ Партии велись до победы, в случае ничьей победитель выявлялся через блиц и «արմագեդոն».
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://ratings.fide.com/toparc.phtml?cod=341
- ↑ http://ratings.fide.com/toparc.phtml?cod=337
- ↑ http://ratings.fide.com/toparc.phtml?cod=333
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.olimpbase.org/players/isk2qyyg.html
- ↑ ChessBase.com — Chess News — Chess prodigies and mini-grandmasters(անգլ.)
- ↑ «Выход Карякина и Каруаны»
- ↑ FS։ «Baku World Cup»։ bakuworldcup2015.com։ Վերցված է 2015-10-05
- ↑ «Головна — Українське радіо 15-річному шахісту із Сімферополя Сергію Карякіну присвоєно звання заслуженого майстра спорту України»։ Արխիվացված է օրիգինալից 2005-11-03-ին
- ↑ «Наградные приказы — Министерство спорта Российской Федерации Приказ Минспорта России от 15 декабря 2014 г. № 177-нг»
- ↑ «Наградные приказы — Министерство спорта Российской Федерации Приказ Минспорта России от 30 ноября 2011 г. № 164-нг»
- ↑ Указ Президент України від 4 листопада 2004 року № 1373/2004 «Про відзначення державними нагородами України»
- ↑ Указ Президента Российской Федерации от 25 июля 2009 года № 856
- ↑ Сегодня - Спорт։ «Карякин уже россиянин»։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-04-ին
- ↑ «Гроссмейстер Карякин назвал причины замены украинского гражданства на российское»։ Лента.ру։ 2016-03-30
- ↑ 15,0 15,1 Кирилл Зангалис (8 октября 2015)։ «Сергей Карякин: «Финал Кубка мира войдёт в историю»» (ռուսերեն)։ «Спорт-Экспресс»։ Վերցված է 2015-10-11
- ↑ «Вернём шахматную корону России»
- ↑ Карякин и Карлсен продолжили ничейную серию // Коммерсантъ. — 2016-11-18.
- ↑ «Касперский поддержал Карякина»։ Վերցված է 2016-12-13
- ↑ Шахматист Карякин вошёл в состав Общественной палаты // РБК, 20 марта 2017
- ↑ Кто ещё будет агитировать за Владимира Путина — фото Ведомости, 22.01.2018
- ↑ «Sergey Karjakin and Kateryna Dolzhikova get married - Chessdom»
- ↑ Сергей и Галия. Шахматная свадьба.
- ↑ «СЕРГЕЙ КАРЯКИН Персона Дня - 12.01.2016»։ РШФ։ 12 января 2016։ Վերցված է 2016-04-10
- ↑ Гроссмейстер Сергей Карякин во второй раз стал отцом
- ↑ Знакомьтесь! Михаил Карякин, наш с @GaliyaChess младший сын! Всех поздравляет с наступающим Новым Годом!
- ↑ «KC-конференция с Сергеем Карякиным | Crestbook»։ www.crestbook.com։ Վերցված է 2016-03-24
- ↑ «Der Spiegel: реванш Карякина удался»։ Der Spiegel։ RT։ 2016-12-31։ Վերցված է 2017-01-02
- ↑ «Tashkent R11: Karjakin, Wang and Morozevich share first»։ Chess News
- ↑ «Sergey Karjakin wins Norway Chess 2013»։ Chess News
- ↑ «Candidates Final: Karjakin grabs second»։ Chess News
- ↑ «ChessPro. Турнир претендентов, 14-й тур»
- ↑ «Norway Final: Karjakin repeat winner»։ Chess News
- ↑ Superfinals: Tomashevsky and Goryachkina win(անգլ.)
- ↑ «ChessPro. Суперфинал чемпионата России. Чита 2015. Всё о турнире»
- ↑ Сергей Карякин: «Министр обороны — это комплимент»
- ↑ Карякин — «министр обороны»
- ↑ Жиляев Д. Карякин победил Карлсена на чемпионате мира по блицу // Российская газета, 29.12.2016
- ↑ Нанян А. Шахматист Сергей Карякин стал чемпионом мира по блицу // Российская газета, 30.12.2016
- ↑ Карякин и Каспаров сыграли вничью в первом туре турнира в Сент-Луисе
- ↑ Карякин: победа сборной России по шахматам на командном ЧМ лишь кажется легкой
- ↑ «Norway Chess» (ռուսերեն)։ Сайт ChessPro.ru։ Վերցված է 2015-10-11
- ↑ «Сборная России выиграла у команды Китая в товарищеском матче по шахматам»։ ТАСС
- ↑ Կարյակինը պայքարել է արագ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար
Արտաքին հղումներԽմբագրել
- Профиль на Сайте Общественной палаты России
- Карякин: у меня впереди три-четыре самых важных месяца в карьере
- Валерій Мартинів. Стиль вундеркінда. № 47. 2004
- Карякін прийняв російське громадянство. Чемпіон
- chessgraphs.com rating history for Sergey Karjakin, graphed in comparison to other top chess players