Վասիլի Սմիսլով
Վասիլի Վասիլևիչ Սմիսլով (ռուս.՝ Василий Васильевич Смыслов, մարտի 24, 1921[1][2][3][…], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1] - մարտի 27, 2010[4][2][3][…], Մոսկվա, Ռուսաստան), ԽՍՀՄ, հետագայում ռուս շախմատիստ, գրոսմայստեր, շախմատի աշխարհի 7-րդ չեմպիոն (1957-1958)։ ԽՍՀՄ չեմպիոն (1949)։ Եռակի Մոսկվայի չեմպիոն (1938, 1942, 1944/45)։ Համաշխարհային շախմատային օլիմպիադային իննակի հաղթող ԽՍՀՄ թիմի կազմում (1952, 1954, 1956, 1958, 1960, 1964, 1968, 1970, 1972)։
Վասիլի Վասիլևիչ Սմիսլով Василий Васильевич Смыслов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 24, 1921[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1] |
Մահացել է | մարտի 27, 2010[4][2][3][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | շախմատիստ, երգիչ, ոչ գեղարվեստական գրող, շախմատային տեսաբան, գրող և լրագրող |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Աշխարհի առաջնության խաղերում երեք անգամ հանդիպել է Մ․ Բոտվիննիկի հետ․ 1954 թ.՝ ոչ ոքի, 1957 թ.՝ հաղթանակ, 1958 թ.՝ պարտություն։ Աշխարհի առաջնության խաղ-մրցաշարի (1948 թ., 2-րդ տեղ Մ․ Բոտվիննիկից հետո) և եզրափակիչ փուլի (1984 թ.) մասնակից։ ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է շախմատային օլիմպիադաների (1952-1972 թթ.) և Եվրոպայի առաջնությունների 1951-1973 թթ.։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Վարկանիշի փոփոխության գծապատկերԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Смыслов Василий Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2010/03/28/crosswords/chess/28smyslov.html
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 460)։ |
Շախմատի աշխարհի չեմպիոններ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|