Ռուստամ Կասիմջանով
Ռուստամ Կասիմջանով (ուզբ.՝ Rustam Qosimjonov, ռուս.՝ Рустам Касымджанов; դեկտեմբերի 5, 1979)[2], ուզբեկ շախմատիստ, գրոսմայստեր։ 2004 թվականի ՖԻԴԵ շախմատի աշխարհի չեմպիոն[3]։ Ծնվել է նախկին Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Տաշքենդ քաղաքում։ Ազգությամբ ուզբեկ[2]։
Ռուստամ Կասիմջանով | |
---|---|
ուզբ.՝ Rustam Qosimjonov ռուս.՝ Рустам Касымджанов | |
Ռուստամ Կասիմջակովը 2006 թվականի Թուրինի օլիմպիադայում | |
Պետություն(ներ) | Ուզբեկստան |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 5, 1979 (43 տարեկան) |
Ծննդավայր | Տաշքենդ (ՈւզԽՍՀ) |
Կոչում | գրոսմայստեր |
Առավելագույն վարկանիշ | 2715 (Մայիս 2015) |
Ներկայիս վարկանիշ | 2673 |
ՖԻԴԵ համար | 14200244 |
365chess | Rustam_Kasimdzhanov |
Chesstempo համար | 101250 |
ICCF համար | 101250 |
Մասնակցել է | Ամառային ասիական խաղեր 2006, Ամառային ասիական խաղեր 2010, Շախմատային օլիմպիադա 1996[1], Շախմատային օլիմպիադա 1998[1], Շախմատային օլիմպիադա 2000[1], Շախմատային օլիմպիադա 2002[1], Շախմատային օլիմպիադա 2004[1], Շախմատային օլիմպիադա 2006[1], Շախմատային օլիմպիադա 2008[1], Շախմատային օլիմպիադա 2010[1], Շախմատային օլիմպիադա 2012[1], Շախմատային օլիմպիադա 2014[1], Շախմատային օլիմպիադա 2016 և Շախմատային օլիմպիադա 2018 |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Վաղ տարիներ
Կասիմջանովի լավագույն արդյունքներն են՝ առաջին հորիզոնական 1998 թվականի Ասիայի առաջնությունում, երկրորդ՝ 1999 թվականի շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում, առաջին՝ 2002 թվականին Պամպլոնայում (Վիկտոր Բոլոգանի հետ 3½/6 միավորով հիմնական առաջնությունն ավարտելուց հետո հաղթում է նրան կայծակնային շախմատում), 8/9 միավորով առաջին՝ 2003 թվականի Վլիսինգենի բաց առաջնությունում, 2005 թվականին Պունայում Լիվիու Դիտեր Նիսիպյանուի հետ միասին 6/9 միավորով առաջին հորիզոնական, 2000 թվականի շախմատային օլիմպիադայում առաջին տախտակի վրա 12 հնարավորից վաստակել է 9½ (Ուզբեկստանը այս առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ) և երկրորդ հորիզոնականն է գրավել 2002 թվականի շախմատի աշխարհի գավաթում՝ զիջելով Վիշվանաթան Անանդին։ Երկու անգամ մասնակցե է Վեյկ ան Զեյի մրցաշարին, սակայն հաջողության չի հասել․ 1999 թվականին՝ 11-րդ իսկ 2002 թվականին 13-րդ հորիզոնական։
ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի առաջնություն 2004
2004 թվականի Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում կայացած ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի առաջնությունում Կասիմջանովը անսպասելիորեն հասավ եզրափակիչ՝ հաղթելով Ալեխանդրո Ռամիրեսին, Էհսան Ղաեմ Մաղամիին, Վասիլի Իվանչուկին, Զոլտան Ալմաշիին, Ալեքսանդր Գրիշչուկին և Վեսելին Տոպալովին։ Եզրափակչում նա հաղթեց Մայքլ Ադամսին և Գարրի Կասպարովի հետ աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու իրավունք ստացավ։
Առաջնության եզրափակիչ վեց խացերում երկու խաղացողներն էլ հաղթեցին երկու անգամ։ Կասիմջանովը լրացուցիչ արագ խաղերից առաջինում սևերով հաղթում է։ Երկրորդ խաղը ոչ-ոքի ավարտելով Կասիմջանովը դառնում է ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն։
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
Այս կաղապարին ձեռնարկ է հարկավոր։ Նախագծին օգնելու համար դուք կարող եք ստեղծել այն։ Ձեռնարկում սովորաբար նկարագրվում են կաղապարի նշանակությունն ու օգտագործման կարգը, տրվում է նրա պարամետրերի մեկնաբանությունը։ Այդ ամենը հեշտացնում է կաղապարի օգտագործումը մյուս մասնակիցների համար։ Ձեռնարկ կազմելու ժամանակ ուշադրություն դարձրեք, որպեսզի կաղապարի էջին վերաբերող բոլոր մասերը միշտ մնան <noinclude></noinclude> թեգերի սահմաններում (անգլ. և ռուս. մեկնաբանությունները նրանց մասին)։ Նաև խորհուրդ է տրվում չանտեսել կաղապարային կատեգորիաներն (Վիքիպեդիա:Կատեգորիզացիա) ու ինթերիվիքները, որպեսզի այլ մասնակիցները հետագայում ավելի հեշտորեն գտնեն արդեն ստեղծված կաղապարները։ |
Ծանոթագրություններ
Շախմատի աշխարհի չեմպիոններ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|