Դին Լիրեն ( չինարեն հեշտ. 丁立人 , պինին: Dīng Lìrén, հոկտեմբերի 24, 1992(1992-10-24)[1], Վենչժոու, Չինաստան[2]), չինացի շախմատիստ, գրոսմայստեր (2009)։ Աշխարհի 17-րդ չեմպիոն (2023 թվականի ապրիլի 30-ից)։ Համարվում է պատմության մեջ ամենաբարձր վարկանիշ ունեցող չինացի շախմատիստը և առաջին չինացի շախմատիստը, որը մասնակցել է շախմատի հավակնորդների մրցաշարին։ 2016 թվականի հուլիս ամսվա դրությամբ Դին Լիրենը 2875 բլից վարկանիշով համարվել է ամենաբարձր բլից վարկանիշ ունեցող շախմատիստը։

Դին Լիրեն
չինարեն՝ 丁立人
Պետություն(ներ) Չինաստան
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 24, 1992(1992-10-24)[1] (31 տարեկան)
ԾննդավայրՎենչժոու, Չինաստան[2]
Կոչումգրոսմայստեր[3] և միջազգային վարպետ
Ներկայիս վարկանիշ2762
ՖԻԴԵ համար8603677
365chessLiren_Ding
Chesstempo համար51504
ICCF համար51504
Մասնակցել էՇախմատի հավակնորդների մրցաշար 2018, Շախմատային օլիմպիադա 2012[4], Շախմատային օլիմպիադա 2014[4], Շախմատային օլիմպիադա 2016, Շախմատային օլիմպիադա 2018, Շախմատի աշխարհի առաջնություն 2023 և Candidates Tournament 2022?
Պարգևներ և մրցանակներ
 Ding Liren Վիքիպահեստում

Դասական շախմատում գրոսմայստերն անպարտելի է եղել 2017 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի նոյեմբերը․ նա իր հաշվին գրանցել է 29 հաղթանակ և 71 ոչ-ոքի։ 100 պարտիայի անպարտելի շարանը ամենաերկարն է եղել բարձր մակարդակի շախմատի պատմության մեջ։ Հետագայում՝ 2019 թվականին, Կառլսենը գերազանցել է այդ ռեկորդը։

2023 թվականի մայիս ամսվա դրությամբ Դին Լիրենը համարվում է դասական շախմատում 3-րդ բարձր գործակից ունեցող շախմատիստը․ չինացին զիջում է նորվեգացի Կառլսենին և ռուս Նեպոմնյաշչիին։

2023 թվականի շախմատի աշխարհի առաջնությունում Դին Լիրենը հաղթել է Յան Նեպոմնյաշչիին և դարձել շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը, ինչպես նաև չինացի առաջին աշխարհի չեմպիոնը։ Լիրենն իրավունք է ստացել պայքարելու աշխարհի չեմպիոնի մրցախաղում այն բանից հետո, երբ աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը հրաժարվել է չեմպիոնական մրցախաղից և ՖԻԴԵ-ի որոշմամբ մրցախաղն անցկացվել է հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչիի և երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիրենի միջև։

COVID-19 համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով Դին Լիրեն զրկված է եղել հավակնորդների հաջորդ մրցաշարի ընտրական փուլին մասնակցելու հնարավորությունից, սակայն Սերգեյ Կարյակինի որակազրկման պատճառով ստացել է մրցաշարին մասնակցելու հնարավորություն՝ որպես 2022 թվականի մայիսի դրությամբ բարձր վարկանիշ ունեցող շախմատիստ[5][6][7]։ Մրցաշարի մասնակցելու պայմաններից մեկը 2021 թվականի հունիսից մինչև 2022 թվականի մայիս ամիսներին անցկացված առնվազն 30 դասական խաղերի առկայությունն էր, սակայն մինչև ապրիլ Դին Լիրենը խաղացել էր ընդամենը 4 պարտիա։

Կենսագրություն խմբագրել

Դին Լիրենը ծնվել է 1992 թվականին։ Շախմատ խաղում է 4 տարեկանից[8]։ Ավարտել է Պեկինի համալսարանի իրավաբանական դպրոցը[9][10][11]։

2009 թվականին՝ 16 տարեկանում, նա դարձել է Չինաստանի ամենաերիտասարդ շախմատիստը, որը հաղթել է ազգային մրցաշարերում[12]։ Չինաստանի չեմպիոն (2009, 2011 և 2012

2017 թվականի սեպտեմբերին դարձել է առաջին չինացի շախմատիստը, որը ձեռք է բերել Շախմատի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։ Հավակնորդների մրցաշարում Դին Լիրենը համարվել է միակ շախմատիստը, որը չի կրել պարտություն և արդյունքում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

2017 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 10-ը Դին Լիրենը ոչ մի դասական պարտիայում պարտություն չի կրել։ Այդ անպարտելի շարքը կազմել է ուղիղ 100 պարտիա և ավարտվեց Շենժեն քաղաքում տեղի ունեցած մրցաշարում, որտեղ Դին Լիրենը տանուլ է տվել ֆրանսիացի շախմատիստ Մաքսիմ Վաշիե-Լագրավին[13][14]։

2019 թվականի հոկտեմբերի 4-ին Խանտի-Մանսիյսկում տեղի ունեցած Աշխարհի գավաթի եզրափակչում Դին Լիրենը տանուլ է տվել ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովին և զբաղեցրել երկրորդ տեղը։ Մրցումների արդյունքում նա հրավեր է ստացել մասնակցելու 2020 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարին, որտեղ զբաղեցրել է չորրորդ տեղը՝ դարձյալ համարվելով միակ մասնակիցը, որը ոչ մի պարտիայում չի պարտվել պարտություն։ Մարտի վերջից Չինաստանի շախմատի ֆեդերացիան Հանչժոու քաղաքում կազմակերպել է Դին Լիրենի մասնակությամբ մի շարք մրցաշարեր, որպեսզի նա լրացնի թերի (26) պարտիաները։

2022 թվականի մայիսին Դինգ Լիրենը ՖԻԴԵ-ի վարկանիշային զբաղեցրել է երկրորդ տեղը և շրջանցել իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուզջային[15]։

2022 թվականին Մադրիդում տեղի ունեցած հավակնորդների մրցաշարի առաջին փուլից հետո Դինգ Լիրենը կիսել է 4-6-րդ տեղը։ Այդ փուլում նա պարտվել է Յան Նեպոմնյաշչիին, մնացած պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։ Երկրորդ շրջանում նա հաղթել է Դուդային, Ռապորտին, Կարուանային և վերջին տուրում՝ Նակամուրային։ Այդ շրջանում նա պարտվել է միայն Ռաջաբովին։ Այսպիսով, ամբողջ մրցաշարի արդյունքներով նա զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչը նրան իրավունք է տվել մասնակցել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղին՝ Մագնուս Կառլսենի հրաժարվելուց հետո[16]։

2023 թվականի հունվարին նա անհաջող է հանդես եկել Վեյկ ան Զե քաղաքում տեղի ունեցած «Տատա Սթիլ» մրցաշարին և զբաղեցրել 11-րդ տեղը[17]։

Շախմատի աշխարհի առաջնություն խմբագրել

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցել են հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչին և մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիրենը։ Մրցախաղի հիմնական 14 պարտիաներից հետո հաշիվը եղել է հավասար՝ 7-7, արագ շախմատի լրացուցիչ չորս պարտիաներից հետո Դին Լիրենը դարձել է աշխարհի 17-րդ չեմպիոնը։

Ըստ կանոնակարգի՝ Դինգը շահել 1,1 միլիոն եվրո (մրցանակային ֆոնդի 55%-ը), բացի այդ վաստակել է 1,4 էլոյի վարկանիշային միավոր և պահպանել իր երրորդ հորիզոնականը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում[18]։

Մրցախաղի աղյուսակ խմբագրել

Շախմատի աշխարհի առաջնություն 2023
Էլոյի գործակից Դասական պարտիաներ Հաշիվ Արագ պարտիաներ Հաշիվ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
  Յան Նեպոմնյաշչի 2795 ½ 1 ½ 0 1 0 1 ½ ½ ½ ½ 0 ½ ½ 7 ½ ½ ½ 0
  Դին Լիրեն 2788 ½ 0 ½ 1 0 1 0 ½ ½ ½ ½ 1 ½ ½ 7 ½ ½ ½ 1

Վարկանիշի փոփոխության գծապատկեր խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[19]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 chessgames.com — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Chess24.com — 2014.
  3. ratings.fide.com
  4. 4,0 4,1 OlimpBase
  5. Barden Leonard (2022-03-25)։ «Chess: China’s Ding Liren could make unlikely late bid for Candidates place»։ The Guardian։ 0261-3077։ Վերցված է 2023-04-27 
  6. «FIDE Ethics imposes a 6-month ban on Karjakin»։ www.fide.com (անգլերեն)։ Վերցված է 2023-04-27 
  7. «Regulations for the FIDE Candidates Tournament 2022»։ fide.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-24-ին։ Վերցված է 2022-04-15 
  8. «Դին Լիրեն - Չինաստան»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-10-ին։ Վերցված է 2015-05-22 
  9. «浙江省温州中学 今日温中 我校高三学生丁立人与国际象棋特级大师卜祥志温州论剑»։ wzms.wzer.net։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-27-ին։ Վերցված է 2023-05-01 
  10. «PKU alumnus Ding Liren becomes the Runner-Up in the Individual Events of 2017 Chess World Cup»։ Peking University։ 2 November 2017։ Վերցված է 27 April 2020 
  11. «Introducing Candidates: Ding Liren»։ fide.com։ 14 March 2020։ Վերցված է 24 July 2020 
  12. Դին Լիրեն
  13. Дин Лижэнь - биография, новости, личная жизнь Источник: https://stuki-druki.com/authors/ding-liren.php Штуки-дрюки ©
  14. Peter Doggers (PeterDoggers)։ «Шэньжэнь: победа Вашье-Лаграва и окончание беспроигрышной серии Дина Лижэня» (ռուսերեն)։ Chess.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-22-ին։ Վերցված է 2019-06-22 
  15. «Top 100 Players May 2022 FIDE Top players archive»։ ratings.fide.com։ Վերցված է 2023-04-27 
  16. «FIDE World Championship Match 2023 Qualification Rules»։ www.fide.com (անգլերեն)։ Վերցված է 2023-04-27 
  17. «Top 100 Players February 2023 FIDE Top players archive»։ ratings.fide.com։ Վերցված է 2023-04-27 
  18. Яна Метлёва։ «Дин Лижэнь первым в истории Китая завоевал титул чемпиона мира по шахматам»։ www.championat.com (ռուսերեն)։ Վերցված է 2023-04-30 
  19. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող՝
Մագնուս Կառլսեն
Շախմատի աշխարհի չեմպիոն
2023 թվականից
Հաջորդող՝
'
Շախմատի աշխարհի չեմպիոններ
Մինչ բաժանումը (1886-1993)
 
Шахматы

Վիլհելմ Ստեյնից  • Էմանուել Լասկեր  • Խոսե Ռաուլ Կապաբլանկա  • Ալեքսանդր Ալյոխին  • Մաքս Էյվե  • Միխայիլ Բոտվիննիկ  • Վասիլի Սմիսլով  • Միխայիլ Տալ  • Տիգրան Պետրոսյան  • Բորիս Սպասկի  • Ռոբերտ Ֆիշեր  • Անատոլի Կարպով  • Գարրի Կասպարով

Բաժանման ժամանակ (1993—2006)
ՖԻԴԵ-ի վարկածով
ՊՇԱ վարկածով / «դասական շախմատ»

Անատոլի Կարպով  • Ալեքսանդր Խալիֆման  • Վիշվանաթան Անանդ
Ռուսլան Պոնոմարյով  • Ռուստամ Կասիմջանով  • Վեսելին Տոպալով

Գարրի Կասպարով  • Վլադիմիր Կրամնիկ

Միավորումից հետո (2006 թվականից)
Վլադիմիր Կրամնիկ •Վիշվանաթան Անանդ •Մագնուս Կառլսեն •Դին Լիրեն