Բացել գլխավոր ցանկը

Կարեն Մովսիսյան (շախմատիստ)

հայ շախմատիստ

Կարեն Էմիլի[1] Մովսիսյան (ծնվ.` 1963, հունվարի 6, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր (1994): 1993-1997 թվականներին ներկայացրել է Գերմանիայի շախմատի ֆեդերացիան։

Կարեն Էմիլի Մովսիսյան
Movsziszian Karen 2016.jpg
Պետություն(ներ){{{2}}} ԽՍՀՄ
{{{2}}} Հայաստան
{{{2}}} Գերմանիա
{{{2}}} Հայաստան
Ծննդյան ամսաթիվհունվարի 6, 1963(1963-01-06) (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
ԿոչումԳրոսմայստեր (1994)
Միջազգային վարպետ (1983)
Առավելագույն վարկանիշ2570 (2009, հուլիս)
Ներկայիս վարկանիշ2470 (նոյեմբեր, 2019)
ՖԻԴԵ համար13301152
365chessKaren_Movsziszian
Chesstempo համար143489
ICCF համար143489
Karen Movsziszian Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1983 թվականին Կարեն Մովսիսյանը դարձել է Հայաստանի մինչև 18 տարեկանների չեմպիոն։ Միջազգային ասպարեզում առավել հաջող սկսել է հանդես գալ 1990-ականների վերջից սկսած` նվաճելով բազմաթիվ մրցանակներ։

2016 թվականի հուլիսին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացած աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում (Ռաֆայել Վահանյան, Աշոտ Անաստասյան, Կարեն Մովսիսյան, Նորայր Քալանթարյան, Սերգեյ Գալդունց) դարձավ 50 տարեկանից բարձր շախմատիստների աշխարհի փոխչեմպիոն[2]։ Հավաքականը միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Գերմանիայի առաջին թիմին[3]։

2017 թվականի օգոստոսին Կարեն Մովսիսյանը, Իսպանիայի Սաբադել քաղաքում մասնակցելով վետերան շախմատիստների Եվրոպայի առաջնությանը, հռչակվեց աշխարհամասի չեմպիոն։ 50-ից բարձր տարիքային խմբում նա 9 հնարավորից վաստակեց 7 միավոր[4]:

2018 թվականի նոյեմբերին Կարեն Մովսիսյանը դարձավ նույն տարիքային խմբի վետերանների աշխարհի չեմպիոն։ Բլեդում (Սլովենիա) կայացած մրցաշարում նա 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր[5]։

Հաղթանակներ մրցաշարերումԽմբագրել
  • 1992` Համբուրգ
  • 1993` Բեռլին (Berliner Sommer մրցաշար)
  • 1993՝ Դրեզդեն
  • 1996` Մանրեսա (Ալեքսանդր Դելչևի հետ)
  • 1996` Բյոբլինգեն (Լև Գուտմանի, Կլուս Բիշոֆի, Գեորգի Բագատուրովի և Ռուստեմ Դաուտովի հետ)
  • 1997` Համբուրգ (Դորիան Ռոգոզենկոյի հետ)
  • 2000` Մանչա Ռեալ
  • 2002` Լորկա
  • 2002` Բենասկե (Վադիմ Միլովի հետ)
  • 2003՝ Մոնդարիս
  • 2003՝ Մայա (Մայքլ Օրատովսկու և Քևին Սփրագետի հետ)
  • 2003՝ Մանչա Ռեալ (Ալեքսիս Կաբրերայի հետ)
  • 2004` Մոնդարիս
  • 2004` Կուտրո
  • 2005` Լա Պոբլա դե Լիլիետ (Վիկտոր Մոսկալենկոյի հետ)
  • 2005` Մոնդարիս (Ալեխանդրո Հոֆմանի հետ)
  • 2006` Մոնդարիս (Սալվադոր Գաբրիել դել Ռիո Անխելիսի հետ)
  • 2006` Գրանադա (Դանիել Կամպորայի, Վիտակի Կոզակի և Էնրիկե Ռոդրիգես Գերերոյի հետ)
  • 2007` Պոնտեվեդրա
  • 2007` Ալբասետե (Վլադիմիր Բուրմակինի և Օլդեն Էռնանդես Կարմենատեսի հետ)
  • 2008` Սևիլյա
  • 2008` Իմպերիա
  • 2008՝ Մեդիոլան
  • 2008՝ Լա Ռոդա (Ալեքսիս Կաբրերայի և Ֆիդել Կորալես Խիմենեսի հետ)
  • 2008՝ Սիջես (Զբիգնև Պակլեզի և Ալեքսեյ Բարսովի հետ)

Առավելագույն անհատական վարկանիշի հասել է 2009 թ. հուլիսին (2570 միավոր)՝ Հայաստանի շախմատիստների մեջ զբաղեցնելով 8-րդ տեղը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել