Բերում

կոմունա Ակերսհուսում, Նորվեգիա

Բերում (նորվ.՝ Bærum), կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Սանվիկա քաղաքն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 192.32 կմ² տարածք[2][3]։

Բերում
նորվ.՝ Bærum
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էԱկերսհուս
ՎարչկենտրոնՍանվիկա
Ամենաբարձր կետVidvangshøgda?[1]
Օդ Ռեինսֆելդ
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2010)
110381 (5 տեղ)
Տարածք192.32  (334 տեղ)
Սահմանակցում էԱսքեր, Լիեր, Հուլե, Ռինգերիկե, Օսլո, Նեսոդեն և Ասկեր
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ0219
baerum.kommune.no
Բերում կոմունան Ակերսհուս ֆյուլքեի քարտեզին

Բերում կոմունան կազմավորվել է 1838 թվականի հունվարի 1-ին Օսլոյի արևմտյան կողմում։ Այստեղ է գտնվում Ֆրիտյոֆ Նանսենի առանձնատունը, որը համարվում է կոմունայի տեսարժան վայրերից մեկը։ Անվանումը թարգմանաբար նշանակում է լեռ։

Շրջանը եղել է մարդկային գործունեության վայր դեռևս նախնադարից։ Այստեղ հայտնաբերվել են նախնադարյան կենցաղային գործիքներ։ Այն մեծ դերակատարում է ունեցել տարածաշրջանի քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքում։ 17-րդ դարում Բերումում հայտնաբերվեց երկաթի հանքաքար, ինչը զգալիորեն նպաստեց տնտեսության առաջընթացին[4]։

Բերումը աշխարհագրորեն գտնվում է բարենպաստ տարածաշրջանում։ Ունի ելք դեպի ծով։ Բազմաթիվ ֆյորդերը, որոնց ափերը կազմված են բարձր ժայռերից, նպաստում են ծովից փչող քամիները կանխարգելելուն[4]։

Հարուստ է ֆաունայով և ֆլորայով։ Կոմունայի զգալի մասը պատված է կեչու և սոճու անտառներով, որտեղ ապրում են բազմաթիվ կենդանատեսակներ[4]։

Բերումի զինանշանը խմբագրել

Բերում կոմունայի զինանշանը հաստատվել է 1976 թվականի հունվարի 9-ին և իրենից ներկայացնում է կանաչ գույնի վահան, ներքևի մասը կլոր, որի վրա պատկերված է աղյուսի թրծման մոխրագույն վառարան։ Աղյուսի արտադրությունը մինչև 1800-ական թվականները եղել է տվյալ տարածաշրջանի տնտեսության հիմնական ուղղությունը[2]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ Բերում կոմունայում բնակվում է 113,659 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում եռակի աճ է գրանցել[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Høgaste fjelltopp i kvar kommuneNorwegian Mapping and Cadastre Authority, 2022.
  2. 2,0 2,1 2,2 Befolkningsstatistikk. Befolkningsendringer i Ullensaker. 1951. (նորվեգերեն)
  3. Norske Kommunevåpen (1990). "Nye kommunevåbener i Norden". (նորվեգերեն)
  4. 4,0 4,1 4,2 Баккен, Тор CHR, изд.. (2008). Аскера ог Bærum-leksikon (на норвежском языке ). Осло:. Kunnskapsforlaget ISBN 978-82-573-1534-4.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել